Էլիզաբեթ Երկրորդ թագուհին իր աշխատասենյակում է դրել արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի լուսանկարը (լուսանկարներ)
Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ Երկրորդ թագուհու աշխատասենյակում հայտնվել է արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի համատեղ լուսանկարը:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, լրագրողները «ֆիքսել» են լուսանկարը քաղաքական գործիչ Ջորջ Բրանդիսի՝ Բուքինգեմյան պալատ կատարած այցի ժամանակ, որի ընթացքում նրանք շփվել են լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:
Աղբյուրի հաղորդմամբ, ավանդույթի համաձայն, թագուհին իր աշխատասենյակում է դիմավորել հյուրին: Լրագրողները, մտնելով այնտեղ, նկատել են Հարիի ու Մեգանի լուսանկարը, որը դրված է եղել թագուհու դուստր Աննայի դիմանկարի մոտ:
Ենթադրվում է, որ սա Մեգան Մարքլի առաջին լուսանկարն է Բուքինգեմյան պալատում:
Հիշեցնենք, որ մայիսի 19-ին Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել արքայազն Հարիի և ամերիկյան դերասանուհի Մեգան Մարքլի պսակադրության արարողությունը։















