ԼՐԱՀՈՍ
-
  19:04 • 21.08.18 «Երբևէ չեմ մտածել այդ մասին»Թրամփը հերքել է Օբամային պետական գաղտնիքներին հասանելիությունից զրկելու մասին լուրերը «Կեղծ լրատվամիջոցները, որոնք բավականին շատ են, գրել են սուտ, թե ես պատրաստվում եմ դիմել ծայրահեղ միջոցի ու զրկել նախագահ Օբամային պետական գաղտնիքներին հասանելիությունից։ Երբևէ չեմ քննարկել դա ու չեմ մտածել այդ մասին», - գրել է ԱՄՆ նախագահը։
-
Իրադարձային   18:35 • 21.08.18 ՊՆ-ում քննությունները չպետք է ստվեր գցեն բանակի վրա. վարչապետն ընդունել է Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին «Եթե Հայաստանի Հանրապետությունում կա զինկոմ, ով ձեռքը երկարացնում է և փող է վերցնում՝ ինչ-որ մեկին բանակից ազատելու համար, պետք է խստագույնս պատժվի. նա ընդհանրապես իրավունք չունի Հայաստանի զինված ուժերի սպայի կոչումը կրել»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:
-
    18:34 • 21.08.18 Թուրք նախարարը մոռացել է ամերիկյան էլեկտրատեխնիկան բոյկոտելու կոչի մասին ու Էրդողանի տոնական ուղերձը փոխանցել է iPhone-ի միջոցով Թուրքական լրատվամիջոցների ուշադրությունն է գրավել այն փաստը, որ Աքարի ձեռքին եղել է Apple ֆիրմայի iPhone սմարթֆոն, մինչդեռ օրեր առաջ նախագահ Էրդողանը կոչ էր արել բոյկոտել ամերիկյան էլեկտրատեխնիկան․․․․
-
  18:31 • 21.08.18 Բունդեսթագի պատգամավորին Ադրբեջանի մուտքի արտոնագիր տրամադրելուն ուղղված ջանքերը տապալվել են Ինչպես ներկայացնում է Գերմանական BILD օրաթերթը Ալբերտ Վայլերը 2014թ. և 2016թ. այցելել է անկախության ձգտող Լեռնային Ղարաբաղ, որի նկատմամբ նկրտումներ ունի Ադրբեջանը և որը գտնվում է հայկական հովանավորության ներքո:
-
  18:23 • 21.08.18 Գործ ունենք տարբեր՝ անհամադրելի իրավիճակների հետ. Գլխավոր դատախազությունը պատասխանել է Շարմազանովի՝ Ռ. Քոչարյանի ու ՊՊԾ-ն գրավածների կալանավորման մասին հարցադրմանը ՊՊԾ գնդի տարածքը գրավելու վերաբերյալ քրեական գործի շրջանակում անձանց նկատմամբ խափանման միջոցները փոխելու որոշումները կայացվել են դատաքննության փուլում, շուրջ 2 տարի կալանքի տակ մնալուց հետո, երբ էականորեն նվազել էր քննությանը խոչընդոտելու նրանց հնարավորությունը:
-
    18:08 • 21.08.18 Ռուսական C-400 համակարգերը Թուրքիային կմատակարարվեն արդեն 2019 թվականին․ «Рособоронэкспорт» Ռուսական սպառազինության արտահանմամբ զբաղվող «Рособоронэкспорт» պետական ընկերությունը հայտնել է, որ ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերը Թուրքիային կմատակարարվեն արդեն 2019 թվականին...
-
  17:38 • 21.08.18 Երևանյան մի քանի խաչմերուկներում լուսացույցները կփոխարինվեն. ՃՈ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ լուսացույցների ազդանշանների տեսանելիությունը բարելավելու նպատակով 2018թ. օգոստոսի 22-ից Երևան քաղաքի Դավիթ Բեկի և Հունան Ավետիսյանի փողոցների խաչմերուկի լուսացույցները կփոխարինվեն նոր սերնդի լուսացույցներով և…
-
  17:36 • 21.08.18 Հասարակական տրանսպորտում կգործեն տեսահսկման, հովացման և ջեռուցման համակարգեր. քննարկվել են նոր համակարգի հիմնական չափորոշիչները (տեսանյութ) Ավտոբուսներում տեղադրված են լինելու տոմսերը կարդացող վալիդատոր սարքեր և անցակետեր՝ առջևի դռների մոտ։ Ավտոբուսում գործելու է նաև տեսահսկման համակարգ՝ կարգապահությունը վերահսկելու...
-
  Իրադարձային   17:23 • 21.08.18 Իտալիան ընդունել է ծովում փրկված ներգաղթյալների նավը, սակայն պահանջում է «բաշխել» նրանց ԵՄ այլ երկրների միջև Diciotti նավը ներգաղթյալներին փրկել է Մալթայի ափերի մոտ՝ օգոստոսի 16-ին։ Օրեր շարունակ երկու երկրները վիճում էին, թե նրանցից որը պետք է ընդունի ներգաղթյալներին։
-
  17:17 • 21.08.18 ԱՀ ՊԲ շտաբում Լ. Մնացականյանի գլխավորությամբ մարզումներ են անցկացվել Այնուհետև, ըստ առանձին ուղղությունների, անց են կացվել բազմաստիճան շտաբային մարզումներ, որոնց ընթացքում համապատասխան ուղղությունների պատասխանատուները հանդես են եկել իրավիճակի առկա և հավանական զարգացումների մասին զեկույցներով...
-
Իրադարձային   16:35 • 21.08.18 Դ. Տոնոյանը ՌԴ ռազմաարդյունաբերական ընկերության փոխտնօրենի հետ քննարկել է երկկողմանի համագործակցության հարցեր «Քննարկվել են երկկողմանի համագործակցության հարցեր։ Դավիթ Տոնոյանը հանդիպման ընթացքում նշել է, որ մեզ հետաքրում են ընկերության առանձին արտադրանքներ, և մենք ունենք համագործակցության լավ փորձ»,-մանրամասնել է Ա. Հովհաննիսյանը։