ԼՐԱՀՈՍ
-
  20:12 • 13.09.18 Քերոլայն Քոքսը Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը ներկայացրել է օրերս Արցախ կատարած այցից տպավորությունները Նախագահը ջերմորեն ողջունել է բարոնուհուն և նրա գործընկերներին՝ նշելով, որ ուրախ է ընդունել հայ ժողովրդի լավագույն բարեկամներին: Բարոնուհին ներկայացրել է օրերս Արցախ կատարած այցից տպավորությունները, պատմել այնտեղ ունեցած հանդիպումների մասին:
-
    20:06 • 13.09.18 Էրդողանը Վատիկանում Թուրքիայի նոր դեսպանի պաշտոնում նշանակել է իր անձնական խորհրդականներից մեկին Ինչպես գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը, Գյոքթաշը 1998-2011 թվականներին եղել է թուրքական NTV հեռուստաալիքի Իտալիայի գրասենյակի ներկայացուցիչը, իսկ 2004-2011 թվականներին «Անադոլու»-ի հատուկ թղթակիցը Իտալիայում։
-
  20:04 • 13.09.18 Ապրում ենք շատ պատմական շրջանում, ընդամենը մի քանի օր անց ներկա ենք լինելու ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների․ Հ․Մարության Նորք-Մարաշ վարչական շրջանում Երևան քաղաքի ավագանու ընտրություններին մասնակցող «Իմ քայլ»-ը դաշինքի քարոզարշավի ժամանակ ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը հայտարարեց, թե այսօր Նորք-Մարաշում տեսել է հրաշք մարդկանց, որոնք ՀՀ ապագան են, կառուցող մարդիկ են։
-
  20:03 • 13.09.18 ԿԸՀ-ն սահմանել է Երևանի ավագանու 2018 թվականի սեպտեմբերի 23-ի արտահերթ ընտրությունների քվեաթերթիկի նմուշը Դիտորդները, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները, վստահված անձինք կարող են տպագրության ողջ ընթացքում հետևել Ինքնասոսնձվող դրոշմանիշների և քվեաթերթիկների տպագրման գործընթացին:
-
  19:51 • 13.09.18 Արկադի Դվորկովիչը Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը գոհունակություն է հայտնել ՀՀ-ում շախմատի տարածման մակարդակի վերաբերյալ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության նախկին փոխվարչապետ, «Սկոլկովո» հիմնադրամի խորհրդի համանախագահ, շախմատի համաշխարհային ֆեդերացիայի ՖԻԴԵ նախագահի թեկնածու Արկադի Դվորկովիչին
-
Իրադարձային   19:39 • 13.09.18 Ի՞նչ սկզբունքով է որոշվել ՀՖՖ գործադիր կոմիտեի կազմում ընդգրկել բազմաթիվ սկանդալների հեղինակ առողջապահության նախարարին. Գ. Համբարյանի բաց նամակը՝ ԱԱԾ պետին Եթե իրոք նախարարն ուներ զինվորական ծառայության հետ անհամատեղելի առողջական խնդիր, ինչո՞ւ էր զորակոչվել, իսկ եթե չուներ խնդիր ու ծառայության ընթացքում է ձեռք բերել…
-
  19:28 • 13.09.18 «Երկիր ծիրանիի» քաղաքապետի թեկնածուն շրջել է Շենգավիթ վարչական շրջանում, ներկայացրել «Արդարություն և օրենք» կարգախոսը Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ և Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում եղել է Շենգավիթ վարչական շրջանում:
-
  19:22 • 13.09.18 «Շանթ-2018» զորավարժության ընթացքում ԱԺ աշխատակազմը բերվել է բարձր պատրաստականության աստիճանի ԱԺ աշխատակազմի աշխատանքը գնահատվել է դրական: Վերլուծության արդյունքում նաև արձանագրվել են որոշակի բացթողումներ, որոնք հետագայում բացառելու նպատակով խորհրդակցության մասնակիցների կողմից եղել են առաջարկներ:
-
  19:11 • 13.09.18 Բ. Սահակյանը ԱՄՆ սենատոր Է. Պորտանտինոյի և Զ. Մինայանի հետ քննարկել է Արցախի և Կալիֆորնիայի փոխհարաբերություններին վերաբերող հարցեր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի սենատոր Էնթոնի Պորտանտինոյին և Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանին:
-
  18:55 • 13.09.18 «Շանթ-2018» զորավարժության շրջանակներում ծավալվել է արդյունավետ փոխգործակցություն պետական կառավարման համակարգի բոլոր օղակների միջև Սեպտեմբերի 13-ին «Շանթ-2018» եռօրյա ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարային ամփոփիչ զարգացումներն է ներկայացրել ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ – ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր
-
  18:48 • 13.09.18 Արա Բաբլոյանը Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակության հետ քննարկել է հայ-ռուսական համատեղ ծրագրերը Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Արա Բաբլոյանն ընդգծել է հայ-ռուսական հարաբերությունների միջև գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցությունն ու ավանդական բազմադարյա բարեկամությունը:
-
  18:48 • 13.09.18 Մենք համանախագահների հետ միշտ քննարկել ենք և՛ Արցախի կարգավիճակին, և՛ սահմաններին վերաբերող հարցեր․ Դ. Բաբայանը՝ վարչապետի հայտարարության վերաբերյալ Իսկ հարցին, թե Արցախի իշխանությունների հետ ինչ են ընդհանրապես քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, Դավիթ Բաբայանը պատասխանեց․ «Մենք համանախագահների հետ միշտ...
-
    18:41 • 13.09.18 Տարբեր երկրների նկարիչներ կիսվել են իրենց հին աշխատանքներով և դրանց նոր՝ կատարելագործված տարբերակներով (լուսանկարներ) Մարդիկ կիսվում են իրենց հին աշխատանքներով ու դրանց նոր՝ խմբագրված ու կատարելագործված տարբերակներով՝ ցույց տալով, թե ինչքան են նրանց հմտությունները բարելավվել տարիների ընթացքում:
-
Իրադարձային   18:35 • 13.09.18 Երևանին կին քաղաքապետ է պետք, հոգատար ձեռքեր են պետք, որևէ տղամարդ չի կարող Երևանում անել այն, ինչ կարող եմ անել ես. Ն. Զոհրաբյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր քարոզարշավն անցկացնում է Շենգավիթ համայնքում, կուսակցության, ավագանու անդամները շրջում են Շենգավիթի փողոցում` քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, խոսում քաղաքացիների հետ:
-
  18:32 • 13.09.18 Ս. Պապիկյանը ԵԽ տարածքային և տեղական կոնգրեսի պատվիրակությանը հայտնել է՝ համայնքների խոշորացման գործընթացն առկախվելու է մինչև խորհրդարանական ընտրությունները ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ԵԽ տարածքային և տեղական կոնգրեսի գլխավոր քարտուղար Անդրեաս Կիֆերի գլխավորած պատվիրակությանը
-
    18:19 • 13.09.18 Թուրքական թերթը տուգանվել է 14 000 լիրայով Էրդողանին վիրավորելու համար Թուրքական «Էվրենսել» պարբերականը ստիպված կլինի 14 000 (մոտ 2400 ԱՄՆ դոլար) թուրքական լիրայի չափով տուգանք վճարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու համար, այս մասին գրում է diken.com.tr կայքը։
-
  18:11 • 13.09.18 Մեզ պետք չէ սև ու սպիտակ, կանաչ կամ երկնագույն, մեզ պետք է գույների ամբողջական տարրապատկերը․ ՐաՖՖի Հովհաննիսյան Երևանի ավագանու ընտրություններից առաջ երևանցիներին «Ժառանգություն» կուսակցության հիմնական ուղերձն ազատ ընտրություն անելն է: Այսօր Աջափնյակ համայնքում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց «Ժառանգության» ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը։
-
  18:09 • 13.09.18 Թրամփի հետ սկանդալում ներգրավված պոռնոդերասանուհին գիրք կթողարկի՝ պատմելով նաև ԱՄՆ նախագահի հետ կապի մանրամասները Ինչպես գրում է The New York Times-ը, գիրքն իր մեջ պարունակում է նախկին պոռնոաստղի կյանքի ամբողջական պատմությունը, նաև՝ Թրամփի հետ ունեցած կապն ու այդ ամենը բացահայտելուց հետո իր ստացած սպառնալիքները։
-
  17:56 • 13.09.18 Հայաստանը հանձնառու է ցեղասպանությունների կանխարգելումն առաջ մղելու շարունակական ջանքերին. Զ. Մնացականյանըի ելույթը ՄԱԿ- ի կոնվենցիայի ընդունման 70-ամյակին նվիրված քննարկմանը Ողջունելով ներկաներին՝ նախարարը նշել է, որ Հայաստանը հանձնառու և վճռական մարդու իրավունքների օրակարգի, ատելության հողի վրա հանցագործությունների, այդ թվում՝ ցեղասպանությունների կանխարգելումն առաջ մղելու շարունակական ջանքերին։