20 տարի ԼՂ բանակցությունները դոփում են տեղում, քանի որ դեռ Ադրբեջանը մտքում պահում է ուժային քաղաքականությամբ հարցը լուծելու տարբերակը․ Շավարշ Քոչարյան
20 տարի ԼՂ բանակցությունները դոփում են տեղում, քանի որ դեռ Ադրբեջանը մտքում պահում է ուժային քաղաքականությամբ հարցը լուծելը: Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանը՝ նկատելով, որպեսզի Ադրբեջանին հնարավոր լինի բերել կառուցողական դաշտ, պետք է դրան նպաստող մթնոլորտ ձևավորել:
-Պարո՛ն Քոչարյան, Արցախյան հիմնախնդրի շուրջ տեղի ունեցող զարգացումները, անկախ երկրի ներքաղաքական վիճակից, մշտապես հետաքրքրում է հայ հասարակությանն ու մասնագիտական շրջանակներին: Հիմա ի՞նչ կարող ենք արձանագրել, ինչպիսի՞ն է հիմնախնդրի բանակցային գործընթացի դինամիկան:
- Ընդհանուր առմամբ, երբ մենք օգտագործում ենք «զարգացում» բառը, պետք է գիտակցենք, որ արդեն երկու տասնյակ տարուց ավելի է՝ բանակցային գործընթացն արդյունք չի տալիս: Միակ տեսանելի արդյունքը, որ ժողովուրդները տեսան, 1994 թվականին անժամկետ ռազմական գործողությունների և զինադադարի մասին համաձայնագիրն է:
Իհարկե, կարելի է արձանագրել, որ այս ամբողջ ընթացքում եղել են կորուստներ, կրակում են, սադրանքներ են լինում, բայց չկան լայնածավալ ռազմական գործողություններ: Սա նույնպես կարևոր արդյունք է:
Նաև շատ կարևոր է, որ երբ խոսում ենք բանակցային զարգացման մասին, գիտակցելն է, հիշելը՝ ինչպես դա ստացվեց: Նրանք, ովքեր թեմային խորությամբ չեն տիրապետում, ասում են՝ Բիշքեկում եղավ արձանագրություն, որի շնորհիվ զինադադարը եղավ: Իսկ ինչու՞ մինչև այդ չեղան նման արձանագրություններ: Խնդիրն այն է, որ 1993 թվականին ինքն Ադրբեջանը նախաձեռնեց ուղղակի բանակցություններ Ստեփանակերտի հետ՝ ուղղված խնդրի լուծմանը:
Մենք պետք է հիշենք, որ 1993թ․ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անընդհատ ընդունում էր բանաձևեր, որոնցով կոչ էր անում դադարեցնել ռազմական գործողությունները և կնքել խաղաղության պայմանագիրը: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ամեն մի այդպիսի բանաձևից հետո Ադրբեջանը ծրագրավորում և սկսում էր լայնամասշտաբ հարձակում, որի արդյունքում նորանոր տարածքներ էր կորցնում: Ալիևն այն ժամանակ դեռ ընտրված չէր, և գիտակցում էր, որ այդպես շարունակել չի կարող, և ուղղակի գնաց բանակցությունների Ստեփանակերտի հետ, հետո եղան մի քանի բանակցություններ: Ինչո՞ւ եմ ես սա արձանագրում, որովհետև պետք է ֆիքսենք, որ արդյունք լինում է այն դեպքում, երբ Ադրբեջանը շահագրգիռ է և բանակցում է Ստեփանակերտի հետ, իսկ քանի որ այսօր ինքը ձևացնում է, որ այդպիսի սուբյեկտ չկա, ուրեմն ինչ-որ մի տեղ չի ցանկանում, որ բանակցություններում առաջընթաց լինի:
20 տարի բանակցությունները դոփում են տեղում, և պատճառը հենց այն է, որ դեռ Ադրբեջանը մտքում պահում է ի սկզբանե ունեցած ուժային քաղաքականությամբ հարցը լուծելը, կամ տնտեսական շրջափակումով Հայաստանին ծնկի բերելը:
Այդ դեպքում հարց է առաջանում՝ ի՞նչ են անում միջնորդները․ այստեղ պետք է գիտակցենք, որ բանակցային գործընթացը՝ երեք միջնորդների մասնակցությամբ, ունի երկու առաքելություն: Առաջինն այն է, որ տարբեր՝ փոխզիջումային առաջարկություններով կնքվի մեծ խաղաղության համաձայնագիրը: Սա չի լինում Ադրբեջանի պատճառով, ասում է՝ կա´մ ամեն ինչ, կա´մ ոչինչ, կա´մ ամեն ինչ, կա´մ պատերազմ:
Երեք համանախագահների երկրորդ առաքելությունն այն է, որ այնպես անեն, որ չվերսկսվեն ռազմական գործողությունները: Առավել ևս, որ նրանք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամներ են: Չկա այդպիսի երկրորդ հակամարտություն, որտեղ ներգրաված լինեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկրներից երեքը: Իրենց համար ապտակ կլինի, եթե սկսվի պատերազմ:
Երրորդ հանգամանք էլ կա․այս երկու առաքելություններն իրենց հետ սերտ կապված են, ինչը արձանագրվեց Վիենայում՝ ապրիլյան պատերազմից հետո: Ո՞րն է թեզը․ ասում էին՝ չի կարող լինել առաջընթաց բանակցություններում, եթե կողմերի միջև չի ձևավորվում վստահության մթնոլորտ: Իսկ վստահություն չի կարող լինել, քանի կրակում են, սադրում են, ռազմական հռետորաբանություն են օգտագործում:
Հետևաբար, երբ խոսում ենք ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացում զարգացման մասին, պետք է նկատել, քանի դեռ Ադրբեջանն իր դիրքորոշումը չի փոխել, նույն բանակցություններում առաջընթաց լինել չի կարող, բայց այժմյան բանակցային գործընթացն այսօր շարունակում է պահպանել զինադադարը և դրա շնորհիվ նաև ձևավորում է այնպիսի մթնոլորտ, որը թույլ կտա երկխոսություն սկսելու:
-Բուռն քննարկում ծավալվեց նոր իշխանությունների մոտեցումների վերաբերյալ՝ կապված Արցախին բանակցային սեղան վերադարձնելու հետ: Ոմանք դա համարեցին նոր մոտեցում, ոմանք էլ՝ հին մոտեցման շեշտադրում: Դուք ասում եք՝ Ադրբեջանն ի սկզբանե, հիմա էլ ունի նպատակ հիմնախնդիրը ուժի միջոցով լուծելու: Հաշվի առնելով դա՝ որքանո՞վ եք հավանական համարում, որ հիմա Ադրբեջանը կհամաձայնի Արցախի՝ բանակցային սեղանին ներկայությանը: Հայաստանն ի՞նչ միջոցներով է դրան հասնելու:
-Նորից պետք է վերադառնանք իմ ասածին․ այսքան տարի առաջընթաց չկա այն պատճառով, որ Ադրբեջանը որևէ փոխզիջման պատրաստ չէ: Ինքը կառուցել է իր ամբողջ քարոզչությունը հետևյալ թեզի վրա․ չկա Արցախ սուբյեկտ, կա տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Եթե դրա վրա է կառուցված իր քաղաքականությունը, ուրեմն ինքը չի ցանկանա երբեք, որ Արցախը մասնակցի բանակցություններին: Պարզ է, որ համանախագահները միշտ կողմ կլինեն, որ Արցախն էլ մասնակցի բանակցություններին: Հիշենք, որ նույնիսկ նախորդ ժամանակահատվածում՝ համանախագահները պարբերաբար հայտարարել են, որ Արցախը լինելու բանակցային կողմ: Ի՞նչ նրանք նկատի ունեին: Հենց դա․ եթե բանակցություններում իրական առաջընթացի մասին խոսք գնա, ապա պարտադիր է Արցախի մասնակցությունը: Չի կարող Հայաստանը քննարկել հարցեր, որոնք բացառապես Արցախի իշխանությունների տիրույթում են: Որո՞նք են դրանք․ կարգավիճակ, Արցախի տարածքային ամբողջականություն: Այլ հարցերի մասին դեռ չեմ խոսում:
-Հայկական կողմը միշտ իր պնդումներն անելու է այս հարցերի շո՞ւրջ:
-Չի կարող չանել: Ու երբ արդեն շատ հստակ վարչապետի շուրթերով հայտարարվում է, որ ինքը պատրաստ չէ բանակցելու, նորմալ պետք է համարել: Իրականում այդ մոտեցումը նույնիսկ համանախագահներն ունեն:
Ես ստիպված պետք է հիշեցնեմ Կազանը․ այնտեղ բոլորին թվում էր, որ կողմերը շատ մոտ են նրան, որ Մադրիդյան սկզբունքները, որոնք ընդունվել էին (երկու կողմերն էին ընդունել՝ Ադրբեջանը և Հայաստանը, Արցախը չէր ընդունել- Շ․ Ք․) որպես հիմք բանակցությունների համար, կհաստատվեն: Այս կամ այն փոփոխություններով այդ սկզբունքները կընդունվեին, եթե Ալիևը չտորպեդահարեր: Դրանից հետո պետք է սկզբունքները ընդունվեին Արցախի կողմից: Եթե ինքն էլ ընդուներ, այդ ժամանակ իրենք երեքն էլ աշխատելու էին «մեծ պայմանագրի» շուրջ: Եթե չընդուներ՝ ամեն ինչ կսառեր: Բայց Ադրբեջանը տապալեց այն, ինչո՞ւ: Ինձ թվում է՝ առաջնայինը հենց այն էր, որ Արցախը բանակցություններին լիիրավ մասնակցելու դեպքում Ադրբեջանի ամբողջ քարոզչական մեքենան քանդվելու էր:
- Ադրբեջանն այս պահին էլ որևէ զիջման չի ցանկանում գնալ․․․
-Անզեն աչքով էլ դա երևում է: Բայց մի փոփոխության պետք է նկատել այս ընթացքում, որը ենթադրում է, որ պետք է ուշադիր հետևել, քննարկել, վերլուծել․ այնուամենայնիվ, լարվածությունը նվազել է: Նվազել է նրանից հետո, երբ Դուշանբեից Հայաստանի վարչապետը, կապվելով Արցախի իշխանությունների հետ, տվեց համատեղ հրաման, որ խուսափեն կրակոցներից: Նույն Դուշանբեից նույնը արեց Ալիևը: Նկատվում է՝ սահմանային միջադեպերի թիվը զգալիորեն նվազել է։
Ավելին՝ այնտեղ խոսվել է նրա մասին, որ այս իրավիճակները, որ առանձին սադրանքները չվերածվեն առճակատման, անհրաժեշտ է ունենալ օպերատիվ կապ: Այդ տեսակետից կարող ենք արձանագրել, որ այս փուլում Ադրբեջանը գնացել է իր համար անսովոր ուղղությամբ: Ինչո՞վ է դա պայմանավորված․ կարելի է մի քանի վարկածներ առաջ քաշել: Բայց դա դրական քայլ է:
-Պարո՛ն Քոչարյան, նախորդ շաբաթ բուռն քննարկումների արժանացան ՀՀ-ում ԱՄՆ-ի հեռացող դեսպանի՝ Ռիչարդ Միլսի հայտարարությունները Արցախի հիմնախնդրի լուծման վերաբերյալ: Նա ակնարկեց, որ Հայաստանը պետք է տարածքային զիջումների գնա՝ հանուն խաղաղության: Տպավորություն է, որ մենք ենք մշտապես այդ մասին խոսում, կամ դրանց անհրաժեշտության մասին մեզ է միայն ասվում: Ինչո՞վ եք պայմանավորում՝ դեսպանի նման հայտարարությունը, հայկական կողմը ինչպե՞ս է արձագանքում դրան:
-Եկեք արձանագրենք, որ բավականին երկար ժամանակ է՝ համենայն դեպս Հայաստանից զիջումների մասին չեն խոսում: Կա պարզ թեզ․ իհարկե, բարդ խնդիրները ենթադրում են փոխզիջումներ: Եթե կողմերից մեկը չի հայտնում որևէ պատրաստակամության մասին՝ փոխզիջումների գնալու, ավելին՝ ձողը բարձրացնում է, ասում է՝ Երևանն էլ է իմը, Սյունիքն էլ, որևէ փոխզիջման մասին խոսելը կլինի կապիտուլյացիա: Դրա համար այսօր այն իրավիճակն է, որ հայկական կողմերը չեն խոսի դրա մասին:
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի հայտարարությունն էմոցիոնալ շատ բացասական ձևով ընդունվեց, բայց այդտեղ բավական դրական բան կար․ նա ի՞նչ էր արձանագրել, որ հայ ժողովուրդը դրան դեմ է, իսկ ժողովրդի հետ մենք հաշվի ենք նստում: Այսինքն՝ ինքը հեռանալու հնարավորություն է ունեցել և արդեն ավելի ազատ արձանագրել է՝ հայ ժողովուրդը դրան դեմ է: Իսկ դա արդեն պարտադրում է միջնորդներին հանրությանը լսել: Նա այսքան տարի դեսպան է եղել, նրա ասածն իրականություն է:
Եկե՛ք նրա ասածը տարբեր տեսանկյունից նայենք: Բայց իմ կարծիքով՝ նրա ասածում մի վրիպում է եղել․ ասել է, որ այս ընթացքում փոխզիջումային տարբերակը ենթադրում է «տարածքներ՝ խաղաղության դիմաց»: Նման բան երբեք չի եղել: Ի՞նչ է, խաղաղությունը միայն մեր ժողովրդի՞ն է պետք: Ո՛չ: Խաղաղությունը բոլորին է պետք: Միշտ հարցադրումը եղել է այլ կերպ․ նախորդ ժամանակներից առ այսօր եղել է այսպես՝ «տարածքներ՝ կարգավիճակի և անվտանգության երաշխիքների դիմաց»: Այսօր դա էլ չի ընդունվում հասարակության կողմից, որովհետև չեն նկատում, որ այն կողմը պատրաստ է դրան:
-Մեր այսօրվա ներքաղաքական իրավիճակը, «թավշյա հեղափոխությունն» իր անդրադարձն ունեցե՞լ է Արցախյան հիմնախնդրի վրա դրական առումով:
-Եկեք արձանագրենք, որ աշխարհում շատ երկրներ են, որ գնում են դեպի ժողովրդավարություն, քայլեր են կատարում կոմունիստական ճամբարից հետո, բազմաթիվ երկրներ կան, որ այդ հարցում մեզնից շատ առաջ են: Իհարկե, կան երկրներ, որոնք հետ են, գնում են դիկտատուրա: Մեր դեպքում առանձնահատկությունն այն է, որ հեղափոխությունը «թավշյա» էր, և ամենակարևորը վերջին ժամանակահատվածում, հետկոմունիստական ճամբարում չի եղել մի երկիր, որտեղ հեղափոխություն լինի՝ առանց արտաքին բաղադրիչի:
Դա բոլորի համար էլ անսպասելի էր: Նոր իշխանությունների հայտարարությունը, որ իրենք որևէ ռեվերս չեն անում, պատրաստ են խորացնել իրենց հարաբերությունները բոլոր ուղղություններով, ընդ որում՝ ցանկացած ուղղությամբ՝ ոչ ի հաշիվ մյուսի, շատ կարևոր է:
Պատահական չէ, որ Հայաստանի ֆենոմենը նրանց ուշադրության կենտրոնում է:
-ԼՂ հիմնախնդրի լուծումը շա՞տ է կախված ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրների հետ ունեցած մեր հարաբերություններից:
-Նրանցից իհարկե շատ բան է կախված: Բայց միևնույն ժամանակ պետք է գիտակցենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի այն ձևաչափը, որ կա, չունի պարտադրելու մանդատ: ՆրաՆցից երկու բան է կախված՝ նախևառաջ խաղաղության պահպանումը:
-Մենք հիմնավորված մտավախություններ ենք ունենում, երբ զարգանում են Ադրբեջանի հարաբերությունները ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող երկրներից Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ:
-Պետք չէ այդքան միանշանակ ամեն ինչ ընդունել: Եկեք դիտարկենք Ֆրանկոֆոնիան: Հիմա պիտի ասեն, որ իրենք ավելի առա՞ջ են:
Կան շատ խորքային հարցեր․ Ցեղասպանության 100-ամյա տարելից, Հռոմի պապի այց Հայաստան: Այն, ինչ կատարվել է, շատ խորքային է, և այդ տեսակետից մենք էլ ունենք մեր շատ գրավականները, առավելությունները:
Իհարկե, մրցակցություն կա: Ադրբեջանի արտաքին քաղաքականության կոնյուկտուրայի մեջ ամեն ինչ ենթարկել է Ղարաբաղյան հարցին՝ ռազմական ծախսեր, պետությունների հետ հարաբերություններ:
Բայց ես չեմ կարծում, որ պետք է արձանագրենք, որ տանուլ ենք տալիս:
-Այս պահին ի՞նչ ակնկալիք ունենք ԼՂ բանակցային գործընթացից և ի՞նչ ժամանակում ենք պատկերացնում այդ ակնկալիքների բավարարումը:
-Մենք հիմա ունենք մեկ խնդիր՝ գիտակցել՝ ում հետ խնդիր ունենք: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք այն կողմից սադրանքին: Նաև պետք է աշխատենք այն ուղղությամբ, որ չեզոքացնենք բոլոր հնարավոր ոտնձգությունները: Պետք է այնպիսի մթնոլորտ ձևավորենք, որ Ադրբեջանին հնարավոր լինի բերել կառուցողական դաշտ:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
20:29 • 04.05.24 «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
20:38 • 04.05.24 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ)
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում