Արխանգելսկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 1 զոհ և 3 վիրավոր, մարզպետն իրավիճակը «շատ լուրջ» է անվանել
Ռուսաստանի Դաշնության Արխանգելսկ քաղաքում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է մեկ մարդ, ևս երեք հոգի գտնվում է հիվանդանոցում: Այդ մասին հայտնել է Արխանգելսկի մարզպետ Իգոր Օռլովը, գրում է «РИА Новости» գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ պայթյունը որոտացել է Անվտանգության դաշնային ծառայության վարչության շենքի մոտ:
Մարզպետն ընդգծել է, որ պայթյունը որոտացել է ոչ թե շենքի մուտքի մոտ, այլ՝ ներսում: Նա նշել է, որ տեղի ունեցածը վարժանքներ չեն, և «իրավիճակն իսկապես շատ լուրջ է»:
Մարզպետը հավաստիացրել է, որ տարածքում ձեռնարկվել են անվտանգության ապահովման համար անհրաժեշտ միջոցառումներ:
Միջադեպի պատճառները պարզվում են:
Լրատվամիջոցները նշում են, որ շենքում գտնվող բոլոր մարդիկ շտապ տարհանվել են, տարածքը շրջափակվել է իրավապահների կողմից:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:










