ԼՐԱՀՈՍ
-
  Գիտություն/տեխնիկա   11:35 • 09.12.18 Կալիֆոռնիան դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որտեղ բոլոր նորակառույց տները պետք է պարտադիր արևային պանելներ ունենան Հանձնաժողովի անդամներն ընդգծել են, որ որոշումը «պատմական» է ու պետք է շրջակա միջավայրի պահպանության, էներգիայի բնական աղբյուրներին անցում կատարելու հարցում փարոս հանդիսանա մյուս նահանգների համար:
-
  11:33 • 09.12.18 Խուճուճ ընտրակարգ է, մինչև մի հոգին հասկանում է՝ ինչ պետք է անի, կուտակումներ են լինում. Աբովյանի 29/13 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ «Մի դիտողություն միայն եղավ լրագրողի կողմից, որ դուռը քվեատուփի հետևում է, բայց մենք չենք համարում, որ դա որևէ ձև խոչընդոտում կամ խանգարում է գաղտնիությանը»,-ասաց նա:
-
  11:28 • 09.12.18 «Ռուսական նավերին պետք է արգելվի մուտք գործել եվրոպական ու ամերիկյան նավահանգիստներ». Պորոշենկո Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպից հետո հարկավոր է նաև նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ ու մեծացնել ՆԱՏՕ-ի ներկայությունը Սև ծովում:
-
  11:19 • 09.12.18 Եթե քվեաթերթիկի առաջին էջում մեկ V-ձև նշան է լինում, քվեաթերթիկն անվավեր չի համարվում, նախկինում այն անվավեր էր. 12/06 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի 12/06 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ալինա Ռևազյանը վստահեցնում է՝ ինչպես նախորդ, այնպես էլ այս խորհրդարանական ընտրությունները հանդարտ են ընթանում, խախտումներ չեն արձանագրվել։
-
  Իրադարձային   11:05 • 09.12.18 Ահազանգեր եմ ստանում, որ իմ վստահված անձանց թույլ չեն տալիս մտնել ընտրատեղամասեր․ ԲՀԿ պատգամավորի թեկնածու Գրիշա Վիրաբյան «Եթե ԲՀԿ-ին հաջողվի իրականացնել իր տնտեսական հեղափոխությունը, իր ծրագիրը, ապա երկիրը զարգացում կունենա, իսկ եթե ոչ, Նիկոլ Փաշինյանը կա՛մ պետք է մեկ տարի հետո հրաժարական տա, կա՛մ դիմի դիկտատորական եղանակների՝ որպես դիկտատոր մնալու ...
-
Իրադարձային   11:03 • 09.12.18 Եղել է խնդիր, բայց ապահովվել է 4-րդ համարի քվեաթերթիկների առկայությունը 22/26 ընտրատեղամասում, քվեարկությունը վերականգնված է. ԿԸՀ իրավաբանական վարչության պետ 22/26 ընտրատեղամասում ընտրությունը չի դադարեցվել: Այս մասին լրագրողներին պարզաբանեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը...
-
  10:59 • 09.12.18 Ընտրությունների օրը նշանակելուց հետո ԿԸՀ-ն ստացել է երկու տասնյակից ավելի տարաբնույթ դիմումներ. ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում քիչ առաջ ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանը ներկայացրեց մինչև քվեարկության օրն ընտրական հանձնաժողովներում ստացված դիմումների, բողոքների և դրանց քննարկման արդյունքների...
-
Իրադարձային   10:56 • 09.12.18 Մեր պատկերացրած Հայաստանում ոստիկանապետերը պետք է զերծ մնան քաղաքական մեկնաբանություններ կատարելուց. Վարուժան Ավետիսյան «Ոստիկանապետը չէ, որ պետք է ասի, թե քարոզարշավն ինչպիսին է եղել, դա իր պարտականությունների մեջ չի մտնում, և մեր պատկերացրած Հայաստանում ոստիկանապետերը պետք է զերծ մնան քաղաքական ...»:
-
  Իրադարձային   10:45 • 09.12.18 Թրամփի փեսան սաուդցի ընդդիմադիր լրագրողի սպանությունից հետո պարբերաբար կապի մեջ է գտնվում Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնի հետ. The New York Times Աղբյուրը նշում է, որ գահաժառանգ արքայազնն ու նրա խորհրդականները ժամանակի ընթացքում կապեր են հաստատել Թրամփի փեսայի հետ, նրանք շփվել են անգամ հեռախոսազանգերի ու հաղորդագրությունների միջոցով:
-
  10:42 • 09.12.18 Քվեարկել եմ այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով չի անցնի Հայաստանը բաժանել սևերի ու սպիտակների. Վիգեն Սարգսյան (տեսանյութ) «Ակնկալում եմ, որ օրվա վերջին կունենանք ավելի համախմբված հանրություն, իսկ ես քվեարկել եմ այն Հայաստանի համար, որտեղ որևէ մեկի մտքով չի անցնի Հայաստանը բաժանել սևերի ու սպիտակների, դա ճանապարհ է դեպի ներքին թշնամու ձևավորում: Մեզ անհրաժեշտ է ավելի ամուր ...»:
-
  10:31 • 09.12.18 Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն և մառախուղ է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Սևանի, Հրազդանի, Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Սպիտակի, Թալինի, Արթիկի, Ապարանի, Արագածի, Գավառի…
-
  10:31 • 09.12.18 «Միգուցե արդեն այդ ծիծաղելի համաձայնագրին վերջ տալու ժամանա՞կն է». Թրամփը խորհուրդ է տվել ընդվզած ֆրանսիացիների դեմ պայքարող իշխանություններին Թրամփը թվիթերյան միկրոբլոգում անդրադարձել է նախօրեին Փարիզում «դեղին անթև բաճկոնների» կազմակերպած զանգվածային բողոքի ակցիային, որի ընթացքում բախումներ են եղել իրավապահների հետ, իրականացվել են ձերբակալություններ:
-
  Իրադարձային   10:17 • 09.12.18 «Փարիզում երբևէ այդքան մարդ չէր ձերբակալվել». Ֆրանսիայում ձերբակալվածների թիվը հասել է 1550-ի Նախարարը նաև ընդգծել է, որ ոստիկանությունն ու ժանդարմերիան կարողացել են բավականին հաջող գործել զրահապատ տեխնիկայի աջակցությամբ, որը «վաղուց չէր կիրառվել ֆրանսիական մայրաքաղաքում»: նա խոստովանել է, որ դեկտեմբերի 8-ն իրենց համար «բարդ...
-
Իրադարձային   10:10 • 09.12.18 ԱԺ արտահերթ ընտրությունների անկախ դիտարկման նպատակով Պաշտպանի ներկայացուցիչները գործուղվել են մարզեր Ստեղծված է աշխատանքային խումբ, որն ընտրական գործընթացի անկախ դիտարկում է իրականացնում ինչպես աշխատակազմի կենտրոնական, այնպես էլ Շիրակի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզային ստորաբաժանումներում:
-
  10:04 • 09.12.18 Նարեկ Սարգսյանը դեռ չի տեղափոխվել Հայաստան, Դատախազությունը զբաղվում է. Վալերիյ Օսիպյան «Ինտերպոլի» և ոստիկանության ծառայողների լավ համագործակցություն ստացվեց, ինչի արդյունքում Նարեկ Սարգսյանը հայտնաբերվեց: Այս մասին այսօր Նուբարաշենում իր ընտրությունը կատարելուց հետո ասաց ՀՀ ոստիկանապետ…
-
  09:49 • 09.12.18 Ոստիկանը News.am էր այցելել պարզապես գրություն հանձնելու, չգիտեմ՝ ինչու խմբագրությունն այդպիսի աղմուկ բարձրացրեց. Վալերիյ Օսիպյան Ոստիկանության ծառայողն այցելել էր News.am-ի խմբագրություն՝ պարզապես գրություն հանձնելու, չգիտեմ, թե News.am-ն ինչու այդպիսի աղմուկ բարձրացրեց: Այս մասին այսօր Նուբարաշենում...
-
  09:40 • 09.12.18 Սահմանված կարգով և ժամկետներում բացվել են 1998 տեղամասային կենտրոնները, ընտրություններն ընթանում են բնականոն. Տիգրան Մուկուչյան «Ժամը ութին մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները, ընտրողների ցուցակում ընդգրկված է 2 միլիոն 573 հազար 779 մարդ»,-հայտնեց Տիգրան Մուկուչյանը: Նա նաև նշեց, որ 465 քաղաքացի արդեն իսկ կատարել է իր ընտրությունը ...»:
-
  09:38 • 09.12.18 Նախադեպը չունեցող քարոզարշավ է տեղի ունեցել, որևէ արտառոց դեպք չի գրանցվել. Վալերիյ Օսիպյան «Օրենքով նախատեսված բոլոր կանխարգելիչ աշխատանքները կատարվել են ոստիկանության կողմից և կարծում եմ՝ շատ լավ են իրականացվել այդ աշխատանքները։ Նաև համեմատելով նախորդ ընտրությունների հետ, ասեմ, որ նախադեպը չունեցող քարոզարշավ է տեղի ունեցել, ինքներդ էլ կարող եք դա փաստել։ Տեղի չի ...»:
-
  08:45 • 09.12.18 Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին ժամը 08:15-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է: