ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   23:22 • 13.12.18 ԱԺ ընտրություններում «Իմ քայլի» հաղթանակի կապակցությամբ Ն. Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին շնորհավորական հեռագիր է հղել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը:
-
  22:46 • 13.12.18 Երևանի կենդանաբանական այգում ուսումնասիրությունների արդյունքները կներկայացվեն հանրությանը, իսկ եղած լարվածությունը պետք է թուլացնել. փոխքաղաքապետ Կենդանին նախ փախուստի էր դիմել, ապա հայտնաբերվել աշխատակիցների կողմից և տեղափոխվել ազատավանդակ, սակայն որոշ ժամանակ անց կենդանու մոտ սրտի կանգ է արձանագրվել:
-
  22:33 • 13.12.18 Պրիանկա Չոպրան, Այշվարիա Ռայը, Հիլարի Քլինթոնը և այլ հայտնի հյուրեր՝ Հնդկաստանի ամենահարուստ մարդու դստեր շքեղ հարսանիքին (լուսանկարներ, տեսանյութ) Հնդկաստանում կայացել է երկրի ամենահարուստ մարդու՝ Մուքեշ Ամբանիի դստեր հարսանիքը, որին ներկա են գտնվել ԱՄՆ նախկին պետքարտուղարներ Հիլարի Քլինթոնը, Ջոն Քերին, ինչպես նաև այլ հայտնի դեմքեր:
-
  22:14 • 13.12.18 Աննա Հակոբյանը Շվեյցարիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի անդամներին է ներկայացրել «Կանայք հանուն խաղաղության» արշավը Կարևորելով հանդիպումն ու բարեկամության խմբի անդամներին անվանելով անձնական բարեկամներ, Աննա Հակոբյանն առաջին հերթին շնորհակալություն է հայտնել Շվեյցարիայի ժողովրդին պատմության դժվարագույն ժամանակներում հայ ժողովրդի կողքին կանգնելու և աջակցելու համար:
-
  Իրադարձային   22:07 • 13.12.18 Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբն ԱՄՆ պաշտոնյաներին կոչ է արել չխուսափել «Հայոց ցեղասպանություն» բառերն օգտագործելուց Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը թվիթերյան հայտարարություն է հրապարակել՝ ԱՄՆ դաշնային կառավարության պաշտոնյաներին կոչ անելով ազնվորեն խոսել Ցեղասպանության մասին:
-
Իրադարձային   21:51 • 13.12.18 Սենատի հանձնաժողովը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովը հաստատել է Լին Թրեյսիի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, ինչպես նաև Իրլի Լիտցենբերգերի թեկնածությունն Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:
-
  21:29 • 13.12.18 Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 13-ին՝ ժամը 20:30-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը փակ է տրանսպորտային բոլոր միջոցների համար:
-
Իրադարձային   21:21 • 13.12.18 Սյունիքում բախվել են ավտոմեքենան ու ավտոբուսը. 3 հոգի մահացել է, կան վիրավորներ (լրացված) Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 175-րդ կմ հատվածում բախվել են Opel մակնիշի 35 XT 407 համարանիշի և Skania մակնիշի 16 E 482 -10 համարանիշի ավտոբուսը:
-
  Իրադարձային   21:11 • 13.12.18 Երևանի Իսակովի պողոտայում 4 մեքենա է այրվել. կան տուժածներ Ս. Գ.-ն (ծնված 1986 թ.) այրվածքներով և ծխահարված տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, իսկ Ա. Մ.-ն այրվածքներով՝ «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն»: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
-
  20:50 • 13.12.18 Նույն ձեռագիրն է. նոր իշխանությունները նախորդների նման ռուս զինվորական հանցագործներին տրամադրում են ռուսական կողմին. Գագիկ Համբարյան «Հիմա իրենք են իշխանությունը, և ինձ՝ որպես ՀՀ քաղաքացու, հետաքրքրում է, թե ինչ են անում իրենք, որպեսզի ռուսական կողմը «երես չառնի»: Ավելին ասեմ, որևիցե ձեռագրի փոփոխություն չկա այդ առումով...
-
  20:44 • 13.12.18 Ալիևի հետ հանդիպմանը Լավրովն ընդգծել է, որ ՌԴ-ն ԼՂ հարցի կարգավորումը ցանկանում է տեսնել արդար և փոխադարձ ընդունելի հիմքերի վրա «Մենք ցանկանում ենք շարունակել աջակցել ղարաբաղյան հակամարտության հարցով երկխոսությանը Բաքվի և Երևանի միջև», - ասել է Լավրովը, որը Բաքու է ժամանել՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստին:
-
  20:32 • 13.12.18 Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի նիստին նշվել է՝ հավաքագրված գումարն արդեն հատել է 12.5 մլրդ, կատարված ընդհանուր հատուցումները՝ 771 մլն դրամը Դեկտեմբերի 13-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
  20:13 • 13.12.18 ՀՀ ԶՈՒ ավիացիայի շտաբի պետ - վարչության պետի տեղակալը մասնակցել է Աստանայում կազմակերպված միջազգային համաժողովին ՀՀ ԶՈՒ ավիացիայի շտաբի պետ - վարչության պետի տեղակալ, գնդապետ Գ. Ասլանյանը դեկտեմբերի 13-ին մասնակցել է Աստանայում անցկացված «ՀԱՊԿ հավաքական ավիացիոն ուժերի զարգացման խնդրահարույց հարցերը, դրանց կիրառման, ղեկավարման և համակողմանի մատակարարման պլանավորում» թեմայով միջազգային համաժողովին:
-
Իրադարձային   19:58 • 13.12.18 Այդպիսի հայտարարությունը ոչ միայն անմեղության կանխավարկածի խախտում է, այլև ատելություն է մտցնում․ Ա. Գևորգյանի փաստաբանը՝ ՀՔԾ պետի հայտարարության մասին ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը դատարանում հանդես է եկել հայտարարությամբ և անդրադարձել իրեն առնչվող մեղադրանքին, սակայն ներկա պահին բովանդակությունը չեմ կարող ամբողջությամբ հրապարակել։
-
  19:50 • 13.12.18 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել, այն պետք է լուծվի կոնսենսուսի միջոցով. Ն. Փաշինյանի խոսնակը՝ Նազարբաևի հայտարարության մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը վերահաստատում է՝ դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել: