ԼՐԱՀՈՍ
-
  Իրադարձային   10:41 • 18.12.18 Հունգարիայում ցուցարարները շրջափակել են պետական հեռուստատեսության շենքը Ընդդիմադիրները մեղադրել են MTVA-ին «ծախված» լինելու համար: Նրանց խոսքով՝ պետական հեռուստատեսությունը Օրբանի մասնավոր հեռուստաընկերությունը չէ, այլ հունգարացի ժողովրդի հեռուստատեսություը, որը ֆինանսավորվում է նրանց հարկերից:
-
Մամուլի տեսություն   10:37 • 18.12.18 «Իրատես». Այս կառավարությունն էլ ցանկություն չունի հրաժարվելու նախորդների վատ սովորություններից և իրեն շրջապատում է խորհրդական-օգնականներով «Այս կառավարությունն էլ ցանկություն չունի հրաժարվելու նախորդների վատ սովորություններից և իրեն շրջապատում է խորհրդական-օգնականներով, որոնց գերակշիռ հատվածն իր գործով չի զբաղվում, դրա ...
-
  Իրադարձային   10:35 • 18.12.18 ՊՆ զորամասից հրազենային վնասվածքով հոսպիտալացված 19-ամյա զինվորի վիճակը ծանր է Դեկտեմբերի 17-ին Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ տեղափոխված զինվորի վիճակը ծանր է: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալից:
-
Մամուլի տեսություն   10:27 • 18.12.18 «Իրատես». Երևանի քաղաքապետարանում հեղափոխություն է, կադրային լուրջ տեղաշարժեր են սկսվել. քաղաքապետին հաճախ ուղղորդում, օգնում է Կամո Արեյանը «Երևանի քաղաքապետարանում կադրային լուրջ տեղաշարժեր են սկսվել: Իրազեկ աղբյուրի փոխանցմամբ` սպասում էին ընտրությունների ավարտին, որ մարդկանց աշխատանքից հեռացնեն ու իրենց ցանկալի կադրերին բերեն:
-
Տնտեսություն   10:18 • 18.12.18 InecoPay-ը արժանացել է «Տարվա լավագույն նորարարական վճարային լուծում» մրցանակին Ըստ այդ չափանիշների Ինեկոբանկը տարվա ընթացքում ներդրել է տեխնոլոգիական նորարարական լուծում, որն իր օգտագործելիության հարմարավետության և արագության շնորհիվ բացառիկ ազդեցություն է ունեցել հայաստանյան վճարային էկոհամակարգի և հաճախորդի կենսափորձի վրա:
-
Մամուլի տեսություն   10:12 • 18.12.18 «168 ժամ». Ի՞նչ է առաջարկվելու ԼՂ հակամարտության կողմերին «Ակնհայտ է, որ Դուշանբեի սահմանի կայունացմանն ուղղված պայմանավորվածությունը կայացավ և պահպանվեց այն համաձայնության դիմաց, որ ընտրություններից հետո իշխանությունները կարողանալու են էլ ավելի ինտենսիվ ու առարկայական աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման...
-
Իրադարձային   10:11 • 18.12.18 ՊՆ զորամասերից մեկի զինվորը գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել է հոսպիտալ. shamshyan.com Դեկտեմբերի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Արարատի մարզի բնակիչ՝ 19-ամյա Անդրանիկ ...
-
Մամուլի տեսություն   10:00 • 18.12.18 «Ժողովուրդ». ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը հայտնվել է ՀԾԿՀ-ի տեսադաշտում. նրա ղեկավարած ընկերությունն ավելի քան 1.3 մլն դրամ պարտք է պետբյուջեին «ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը՝ Ալրաղացի Լյովիկը, հայտնվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի տեսադաշտում:
-
  09:58 • 18.12.18 Արտակ Զեյնալյանն այցելել է քրեակատարողական հիմնարկներ Փոխնախարար Սուրեն Քրմոյանի և Քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանի ուղեկցությամբ նախարարի պաշտոնակատար Զեյնալյանը շրջել է հիմնարկում, ՔԿ ծառայության Հատուկ նշանակության բաժնում, այցելել է վարչական մաս, ծանոթացել ծառայողների աշխատանքային պայմաններին:
-
Մամուլի տեսություն   09:40 • 18.12.18 «Ժողովուրդ». Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին բավական ավելացել են արտերկրից ՀՀ մասնավոր դրամական փոխանցումների ծավալները «Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին բավական ավելացել են արտերկրից Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների ծավալները: Եթե 2017 թվականին ֆիզիկական անձանց անունով առևտրային բանկերի միջոցով արտերկրից փոխանցվել էր 1 մլն 397 հազար 721 դոլար...
-
Մամուլի տեսություն   09:33 • 18.12.18 «Ժողովուրդ». Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխող դատավորը մտադիր է լքել ՀՀ-ն՝ եվրոպական որևէ երկրից քաղաքական ապաստան խնդրելով «Դատական համակարգում տարածված լուրերի համաձայն՝ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը մտադիր է առաջիկայում լքել Հայաստանը՝ եվրոպական երկրներից մեկից քաղաքական ապաստան խնդրելով:
-
Մամուլի տեսություն   09:25 • 18.12.18 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը կառավարությունը ձևավորելու խնդիր ունի և հնարավորինս երկարաձգում է ԱԺ առաջին նիստը, որ կադրերի ընտրությամբ զբաղվի «Արդեն հաստատ է, որ խորհրդարանում 88 մանդատ ստացած «Իմ քայլի» ղեկավար Նիկոլ Փաշինյանը կոալիցիա չի ձևավորի որևէ ուժի հետ: «88 հոգանոց քաղաքական ուժը կարիք չունի որևէ կուսակցության աջակցության»։
-
Մամուլի տեսություն   09:13 • 18.12.18 «Հրապարակ». «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժմանը «կազմ-պատրաստ» սպասել են Մայր Աթոռում, նրանց առաջնորդել է կաթողիկոսի եղբոր փեսան «Շաբաթ օրը «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» շարժման դեմ կատաղի դիմադրություն են ցույց տվել Գարեգին Բ-ի եղբոր ղեկավարած գյուղի՝ Ոսկեհատի բնակիչները։ Որոշ տեղեկություններով՝ նրանք «կազմ-պատրաստ» վիճակում տեղակայված են եղել Մայր Աթոռում՝ սպասել են։
-
Մամուլի տեսություն   09:04 • 18.12.18 «Հրապարակ». Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել «Նախկին վարչապետ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Կարեն Կարապետյանը տևական ժամանակ չէր այցելում «Հանրապետական» կուսակցություն, չէր շփվում կուսակիցների հետ: Նա համարում է, որ թիմակիցները հետևողականորեն աշխատել են իր դեմ, և նախկին իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի...
-
Մամուլի տեսություն   08:55 • 18.12.18 «Ժամանակ». Նոր ԱԺ-ում 2 հանձնաժողով կստեղծվի, որոնցից 1-ը կզբաղվի ապօրինի հարստացման, մյուսը «Մարտի 1-ի» դեպքերի ուսումնասիրությամբ ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նոր խորհրդարանի աշխատանքների մեկնարկից հետո ստեղծվելու են երկու խորհրդարանական հանձնաժողովներ, որոնցից մեկը զբաղվելու է ապօրինի հարստացման դեպքերի ուսումնասիրությամբ, իսկ մյուսը՝ «Մարտի 1-ի» դեպքերով:
-
Մամուլի տեսություն   08:38 • 18.12.18 «Ժամանակ». Սամվել Բաբայանը մտադիր է 2020թ մասնակցել Արցախի նախագահի ընտրություններին. Արթուր Վանեցյանը խոստացել է զբաղվել նրա փաստաթղթերի հարցով «ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը մտադիր է մասնակցել 2020թ. նախատեսված Արցախի Հանրապետության նախագահի ընտրություններին, սակայն դրա համար պետք է, որ Բաբայանը վերջին հինգ տարիներին բնակված լինի ԱՀ-ում:
-
Մամուլի տեսություն   08:20 • 18.12.18 «Ժամանակ». «Իմ քայլը» դաշինքի ներսում հիմա էլ պայքար է սկսվել ԱԺ հանձնաժողովների նախագահների տեղերի համար ««Իմ քայլը» դաշինքի ներսում հիմա էլ պայքար է սկսվել խորհրդարանական հանձնաժողովների նախագահների տեղերի համար: Մասնավորապես՝ նախարարական պորտֆելներից զրկվող ՔՊ-ականները չեն ուզում սոսկ պատգամավոր լինել, առնվազն հանձնաժողովի նախագահի կարգավիճակ...
-
  Իրադարձային   07:03 • 18.12.18 Ալեք Բոլդուինը Թրամփի ընտրվելը կապել է հնդկացիների սպանության և ԱՄՆ-ի գործած այլ մեղքերի հետ Հոլիվուդյան հայտնի դերասան և ռեժիսոր Ալեք Բոլդուինը կարծում է, որ Դոնալդ Թրամփը նախագահ է դարձել, քանի որ մինչ այդ Միացյալ Նահանգները «մեղքեր» է գործել: Այս մասին նա գրել է իր թվիթերյան էջում:
-
  Իրադարձային   05:59 • 18.12.18 ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Հյուսիսային Կորեայում մարդու իրավունքների ոտնահարումը դատապարտող բանաձև է ընդունել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում (ԿԺԴՀ) մարդու իրավունքների ոտնահարումը դատապարտող բանաձև է ընդունել, հաղորդում է РИА Новости-ն:
-
  05:34 • 18.12.18 Թրամփն Էրդողանին չի խոստացել Թուրքիային արտահանձնել Գյուլենին. Սպիտակ տուն Թրամփը G20-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ չի խոստացել Թուրքիային արտահանձնել թուրք կրոնական քարոզիչ, «Հիզմեթ» կրոնական շարժման հիմնադիր ու առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին:
-
  03:56 • 18.12.18 Մեծ Բրիտանիայի կառավարությունը մերժել է ընդդիմության՝ Թերեզա Մեյին անվստահություն հայտնելու պահանջը. Sky Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի բավարարել Լեյբորիստական ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Ջերեմի Քորբինի՝ վարչապետ Թերեզա Մեյին անվստահություն հայտնելու հարցի շուրջ քվեարկություն անցկացնելու պահանջը:
-
    03:36 • 18.12.18 Անծանոթները տեսագրել են՝ ինչպես է կինը փորձում գազալցակայանում լիցքավորել էլեկտրական Tesla-ն (տեսանյութ) Կինը մի քանի անգամ փորձում է լիցքավորել մեքենան և փնտրտուքների ընթացքում անգամ պատահաբար բացում է մեքենայի բեռնախցիկը, սակայն նրան այդպես էլ չի հաջողվում պարզել, թե ինչպես է այն լիցքավորվում: