Մուրմանսկում եռօրյա սուգ է հայտարարվել «Շերեմետևո»-ում ուղևորատար ինքնաթիռի հրդեհման պատճառով (լուսանկարներ)

09:46 • 06.05.19

ՌԴ Մուրմանսկի մարզում եռօրյա սուգ է հայտարարվել «Շերեմետևո» օդանավակայանում SSJ-100 ուղևորատար ինքնաթիռի հրդեհման պատճառով:

Ինչպես հայտնում է ria.ru-ն, այս մասին տեղեկացրել է նահանգապետ Անդրեյ Չիբիսը:

«Ցավոք, հաստատվել են վատթարագույն մտավախությունները: Հայտարարվել է, որ զոհվել է 41 մարդ: Այժմ ստուգվում են ցուցակները՝ պարզելու, թե Մուրմանսկից քանի բնակիչ է եղել»,-ասել է նահանգապետը:

Պաշտոնյան իր խորին ցավակցությունն է հայտնել զոհերի ընտանիքներին՝ հայտարարելով, որ նրանք 1-ական միլիոն ռուբլի փոխհատուցում կստանան, իսկ տուժածները՝ 500 000-ական ռուբլի:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր tert.am-ը, Մոսկվա-Մուրմանսկ չվերթն իրականացնող SSJ-100 ուղևորատար ինքնաթիռը բռնկվել է «Շերեմետևո» օդանավակայանում վթարային վայրէջք կատարելիս:

Նշվում է, որ ինքնաթիռն օդ է բարձրացել «Շերեմետևո» օդանավակայանից տեղի ժամանակով 18:00-ին: Քսանութ րոպե անց այն վթարային վայրէջքի իրավունք է խնդրել և կարողացել է վայրէջք կատարել միայն երկրորդ փորձից հետո: Կոշտ վայրէջքի հետևանքով ինքնաթիռը վնասվել է, շարժիչներն այրվել են: Այնուհետև կրակը տարածվել է ինքնաթիռի պոչի հատվածում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավն ամբողջությամբ այրվել է, մարդիկ սկսել են դուրս ցատկել: Օդանավում եղել է 78 մարդ, որոնցից 41-ը զոհվել են:

«Աէրոֆլոտ»-ի կայքում հրապարակվել է փրկվածների նախնական ցուցակը:

 

Последствия пожара в самолете в аэропорту Шереметьево, 5 мая 2019 года

Пожар в самолете в Шереметьево, 5 мая 2019 года

Пожар в самолете в Шереметьево, 5 мая 2019 года

Пожар в самолете в Шереметьево, 5 мая 2019 года

Последствия пожара в самолете в аэропорту Шереметьево, 5 мая 2019 года