Արցախը հեղափոխության օջախ դարձնելու՝ վարչապետի ձևակերպումն ապշեցնող է իր վտանգավորությամբ. Վահե Հովհաննիսյան
Արցախը հակահեղափոխության կամ հեղափոխության օջախ տեսնելու՝ Երևանի ամենակարևոր աշխատասենյակներում ծնված ձևակերպումը ապշեցնող էր իր վտանգավորությամբ։ Այս պատմության մեջ միակ էականը վտանգն է՝ իր մի քանի վարիացիաներով. վտանգի թերագնահատում, վտանգի պարզունակացում, վտանգի չգիտակցում և վտանգի ստորադասում։ Մնացածը երկրորդական է։
Ի՞նչն էր աչքի ընկնում՝ բարձրացված հարցի արհեստականությունը։ Սա ստիպում է նորից անդրադառնալ դրան. այդ արհեստականությունը կարող է իր մեջ չարագուշակ բան պարունակել։ Ի՞նչը հունից հանեց և առիթ հանդիսացավ այս ձևակերպման հեղինակների համար։ Ֆորմալ՝ կար երեք առիթ.
Վարկած 1. Սերժ Սարգսյանի ներկայությունը Արցախում։
Տեսականորեն հնարավոր է, որ սա կարող էր լինել պատճառ, որովհետև Սարգսյանի ներկայությունը Մայիսի 9-ի տոնակատարություններին կասկածի տակ է դնում «Նոր Հայաստանի» կոնցեպտը։ «Նոր Հայաստանը» հաճախ ընդհանրապես հաշվի չի առնում ժառանգականության սկզբունքը և երկիրը դիտում է ոչ թե որպես մի ամբողջություն, որն այսօր պարզապես նոր փուլ է մտել, այլ՝ որպես զրոյից սկսվող մի միավոր։ Մոռանում է, որ այսօրվա Հայաստանը կա «Հին Հայաստանի» շահած պատերազմի շնորհիվ, ու որ «հինհայաստանյան» փուլի գործիչների մոտ, բացի քաղաքական հաշվարկներից և օրվա ռեյտինգներից, կարող է լինել նաև մարդկային գործոն՝ կարոտել զոհված ընկերներին, ներկա լինել իրենց մասնակցությամբ ձեռք բերված տոնին։ Ի վերջո, դու կարող ես համարել, որ այս կամ այն գործիչը չունի քաղաքական ներկա, գուցե նաև՝ ապագա, բայց չես կարող խլել նրա անցյալը։
Վարկած 2. Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի նամակը՝ ի աջակցություն Ռոբերտ Քոչարյանի։
Հնարավոր է, որ այս քայլն էր գնահատվում որպես հակահեղափոխության դրսևորում։ Հասկանալի է, որ սա նույնպես կոնցեպտուալ հակասության մեջ է մտնում «Նոր Հայաստանի» հետ, քանի որ պարզվում է, որ մինչև 2018 թվականի ապրիլն էլ Արցախը եղել է պետություն, և այդ պետությունն ունեցել է ղեկավար, նախագահ։ Որ «Հին Հայաստանի» օրոք հնարավոր է եղել կասեցնել ադրբեջանական տանկերի մուտքը Ստեփանակերտ, որոնք 15-20 րոպե հեռավորության վրա են եղել։ Որ եղել են մարդիկ, որոնք կարողացել են դա կազմակերպել, որ եղել են տարիներ, երբ այդ մարդկանց զոհվելու հավանականությունը հազար անգամ ավելի մեծ է եղել, քան՝ ապրելունը։ Որ եթե չլինեին այդ մարդիկ, չլիներ համերաշխությունը և չլիներ հստակ աշխատող պետական համակարգը, ապա չէր լինի ոչինչ, այդ թվում՝ Արցախը և «Նոր Հայաստանը»։ Եթե վերանանք պահի անոմալիայից, ապա պետության համար շատ ավելի վատ կլիներ, եթե Արցախի ներկա ու նախկին նախագահները լռեին։ Դա կնշանակեր անհիշողություն պետություն և անտեսվող մարդկային գործոն։ Ու շատ լավ է, որ այդպես չեղավ։ Պահը կանցնի, իսկ փաստը մնալու է։
Վարկած 3. Հայաստան-Արցախ ֆորումը:
Կա տեսակետ, որ հենց սա՛ էր «հակահեղափոխության վտանգի» հիմնական գործոնը։ Որպես անմիջական մասնակից՝ ուզում եմ մի քանի հանգամանքի վրա ավելի մանրամասն կանգ առնել։ Ի պատիվ ֆորումի կազմակերպիչների՝ այն անցավ շատ զուսպ և գործնական մթնոլորտում, և, չգրված պայմանավորվածությամբ, որևէ ներքաղաքական թեմա չբարձրացվեց, որևէ կուսակցական կամ ներքաղաքական շահ չշոշափվեց։ Թեման մնաց այն, ինչ ընտրվել էր՝ Արցախ-Հայաստան ինտեգրացիան տարբեր ոլորտներում, դրան խանգարող կամ օգնող քայլերը, անվտանգության բարձրացում, նոր գաղափարներ։ Ի պատիվ Արցախի ներկայացուցիչների՝ նշեմ, որ նրանք զուսպ և հաշվենկատ ձևակերպումներով արեցին ամեն ինչ, որպեսզի ֆորումը մնա իր նախնական գաղափարի սահմաններում։ Ֆորումին մասնակցում էին մարդիկ՝ տարբեր քաղաքական և փորձագիտական շրջանակներից։ Նրանք ներկայացնում էին տեսակետներ, առաջարկներ, նույնիսկ՝ անհամաձայնություն, իսկ հաճախ՝ աշխատելու պատրաստակամություն։ Սա՛ էր կարևորը։
Բայց հանուն անկեղծության պիտի նշեմ, որ կար հակահեղափոխության մի առանցք։ Դա ինձ անկեղծորեն մտահոգում է։ Դա իշխող ուժի հակահեղափոխությունն էր. բոլոր մասնակիցներից միայն ու միայն «Իմ քայլի» պատգամավորներն էին, որոնք որևէ ձայն չհանեցին, որևէ տեսակետ կամ կարծիք չհայտնեցին։ Եթե ֆորումից մտահոգվելու առիթ կա, ապա՝ միայն ու միայն այս փաստի համար։ Ստացվում է, որ իշխող ուժի ներկայացուցիչներն ակտիվ են լոզունգների և մեղադրանքների դաշտում, բայց կոնկրետ թեմաներում, կոնկրետ աշխատանքում լուռ են, չունեն կամ չեն ներկայացնում տեսակետներ։ Սրա՛ մասին է պետք մտածել։
Իսկ իրականում ի՞նչն էր առիթ դարձել նման վտանգավոր ձևակերպման համար։ Այստեղ ևս կարող է լինել մի քանի վարկած.
Ա. գուցե հայաստանյան իշխանությունը բավարար լրջությամբ չի՞ մոտենում սեփական հայտարարություններին, և դրանց վերաբերվում է, ինչպես ֆեյսբուքյան հերթական ստատուսի՞
Բ. գուցե ներկա իշխանությունը վստա՞հ չէ իր ուժերի վրա՝ երկրում ճիշտ տնտեսական, պետական կառավարում իրականացնելու առումով, և ցանկանում է շեղե՞լ հանրության ուշադրությունը հերթական հեղափոխական ոգևորությամբ
Գ. գուցե ուժի ցուցադրո՞ւմ է պարզապես տեղի ունեցել՝ Արցախում քաղաքական ընտրություններին ընդառաջ սեփական դերի ընդգծման և հայաստանյան իշխանություններին առավել լոյալ թեկնածուի առաջքաշման նպատակով
Դ. գուցե Արցախի հարցի շուրջ զարգացումնե՞ր կան, որոնց մասին իշխանությունը պատրաստ չէ առայժմ հանրությանը և Արցախի իշխանություններին տեղյակ պահել, և ցանկանում է նման էքսցենտրիկ ձևով ֆոն ապահովել իր՝ որևէ հետագա որոշման կամ գործողության-անգործության շուրջ
Ե. գուցե բոլորովին այլ՝ անձնական մոտիվացիա ունեցող տարբերակ
Հակառակ պարագայում՝ ամենասկզբում նշված երեք ֆորմալ վարկածներից որևէ մեկը չուներ իր մեջ բավարար ներուժ՝ իշխանության կողմից նման վտանգավոր հայտարարություն գեներացնելու համար։
Հիմա՝ ամենակարևորի մասին
Արցախում հակահեղափոխության կամ հեղափոխության սպառնալիքին, որը հնչում է Երևանից, մի պահ նայեք Ադրբեջանի հայացքով։ Նրանց գեներալների, հետախուզության և պատերազմի որոշում կայացնող քաղաքական վերնախավի աչքերով։ Գոնե սա կարո՞ղ է լրջացնել։ Ամբողջ խնդիրն այն է, որ Հին ու Նոր Ադրբեջան չկա։ Եվ Երևանի ամենակարևոր սենյակներից հնչող սպառնալիքը Արցախի բնականոն կյանքի հանդեպ կամ որևէ բաժանում «մենք» ու «նրանք»-ի, թշնամու աշխատասենյակներում վերծանվում է որպես մեր ներքին անկայունության, ապակառավարելիության միտում։ Իսկ դա պատերազմ սկսելու ամենահարմար միջավայրն է։
Եվս մեկ ամենակարևորի մասին
Մի տոնայնություն է հայտնվել, թե Արցախի իշխանությունները, զինվորական վերնախավը, հերոսները և այլոք հրապարակային խոսքի իրավունք չունեն։ Սա մի մեծ սխալ պատկերացման արդյունք է, որը ձևավորվել է հայաստանյան որոշ շրջանակներում և բոմոնդի մեջ։ Ընդ որում՝ վաղուց։ Իսկապես, Երևանում կա մի պատկերացում, թե դիրքերը շատ հեռու են բարեկեցիկ երևանյան սրճարաններից ու աշխատասենյակներից, որ պատերազմի դեպքում հակառակորդը ՄԱԿ-ի քարտեզը ձեռքին է հարձակվելու, կամ Պոլոնեզը միայն դեպի Արցախ է թռչում։
Մեր բոլորի մեղավորությունն է, որ Հին ու Նոր Հայաստանի բոլոր շրջանակները և գործիչները չեն հասկացել, որ այսօր Արցախը ապահովում է Հայաստանի խաղաղ կյանքը. 150 հազարանոց Արցախը՝ 10 մլն ժողովրդի գոյության իրավունքը։ Հյուսիսային պողոտայի, Հրապարակի, սոցցանցերի, լայվերի, ԱԺ-ի և մյուս բոլորի և ամեն ինչի խաղաղությունն ապահովվում է Արցախում։ Վախեցեք բաժանումներ մտցնել, հրաժարվեք բաժանումներ մտցնելուց։ Համերաշխության ու սիրո հեղափոխությունից հասել ենք այսօր մի փուլի, երբ վտանգավոր, արհեստական ձևակերպումների քանակը մենք կյանքում արդեն օրակարգ է դառնում։ Բոլորով պետք է դրանց դեմն առնենք։ Ո՛ր կողմից էլ դրանք հնչեն։ Իշխանությունը պիտի ամեն դեպքում գիտակցի, որ ներհասարակական լարվածության մեղավորը՝ անկախ ամեն ինչից ու բոլոր թվացյալ արդարացումներից, մնալու է ի՛նքը։ Ու շատ կարևոր է չլռելը։ Ներսից՝ յուրայինների միջից էլ պետք է ասվի, որ այդպես չի կարելի, դրսից էլ, ուժայիններից էլ, ԵԿՄ-ից էլ, մտավորականությունից էլ...։ Գոնե ամենակարևոր և ամենավտանգավոր հարցերի մասին կարող ենք չլռել։
Հ. Գ.
Իրանը այսօր կես քայլ է պատերազմից հեռու։ Մի պատերազմ, որը կարող է կատաստրոֆիկ հետևանքներ ունենալ մեզ համար։ Այն Իրանը, որի հետ կենսական սահման ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը։ Ադրբեջանն արդեն չարագուշակ ակնարկում է այդ մասին՝ արտգործնախարարի մակարդակով։ Այս պայմաններում հնչեցնել Արցախում հեղափոխության կամ այլ անկայունության սպառնալիքներ՝ ուղղակի ապշեցնող է։
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Սպորտ 22:32 • 04/05 Ֆուտբոլը միշտ սիրել եմ խաղի, ոչ թե փողի համար. Մխիթարյանը՝ սաուդյան ակումբի առաջարկը մերժելու մասին «Ուժեղ ֆուտբոլիստների հրավիրելով՝ նրանք փորձում են զարգացնել իրենց ֆուտբոլն ու ուժեղացնել առաջնությունը: Բայց ինքս բացասական եմ նայում դրան, քանի որ ֆուտբոլում փողը չէ կարևորը: Կարևոր է սերը ֆուտբոլի հանդեպ:
-
Իրադարձային 19:33 • 04/05 Վեհափառը հորդորել է երիտասարդներին լինել միաբան, ամուր կառչած ազգային արժեքներին Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ առ Աստված ամուր հավատքի, արիության և միասնականության շնորհիվ հայ ժողովուրդը կկարողանա հաղթահարել հայրենիքի առջև ծառացած մարտահրավերներն ու փորձությունները։
-
Իրադարձային 20:38 • 04/05 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ) «Միակողմանի զիջումների այս աղետալի ընթացքը վերջ ու սահման չունի. Հյուսիսից հարավ մենք մեծ, անհասկանալի արյունահոսության գործընթացքում ենք գտնվում։ Այս գործընթացը պետք է դադարեցվի»,- քայլերթից առաջ հայտարարեց Բագրատ Սրբազանը։
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 22:23 • 02/05 Լոնդոնը պետք է պատրաստվի նրան, որ Կիևը բրիտանական զենքով հարձակումներ կկատարի Մեծ Բրիտանիայի տարածքի վրա․ Զախարովա Ավելի վաղ հաղորդել էինք, որ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դեյվիդ Քեմերոնը Կիև կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ուկրաինան, իրավունք ունի բրիտանական զենքով հարվածել ռուսական տարածքին։
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
20:29 • 04.05.24 «Ռեալը» խոշոր հաշվով հաղթեց «Կադիս»-ին
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
20:38 • 04.05.24 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը հասել է Իջևան (տեսանյութ)
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում