Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը կշարունակվի վաղը՝ 14։00-ին (տեսանյութ)
16։10
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի վերաբերյալ բողոքի գործով դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց հունիսի 20-ին՝ ժամը 14:00-ին:
Այսօրվա դատական նիստում վերաքննիչ բողոքները ներկայացրեցին մեղադրանքի կողմը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
Միաժամանակ Սեդա Սաֆարյանը նաև ներկայացրեց տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի վերաքննիչ բողոքը:
Վաղը կայանալիք դատական նիստում բողոքների վերաբերյալ առարկություններով հանդես կգա պաշտպանական կողմը:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:
Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:
15:50
Տուժողների ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն ընդգծեց, որ որոշումը բողոքարկվել է ամբողջությամբ. այն վերաբերվում է առաջին ատյանի դատարանի մայիսի 20-ի՝ գործը Սահմանադրական դատարան ուղարկելու և Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու որոշմանը:
Նա նշեց, որ որոշումը Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի կողմից բողոքարկվել է քրեական դատավարության օրենսգրքի 31 հոդվածի 3-րդ և 275 հոդվածի 3-րդ կետերի հիմքով:
Ներկայացնելով բողոքը, Սաֆարյանն ասաց, որ դատարանը խախտել է որոշման առաջադրվող պահանջները, և բողոքարկվող որոշմամբ անդրադարձել է պաշտպանության կողմից ներկայացված անձեռնմխելիության պաշտպանության փաստարկին և դրա հիման վրա եզրահանգել, որ պետք է դիմել Սահմանադրական դատարան:
«Քոչարյանի կալանքը փոխելու դատարանի համոզմունքի պատրանքային լինելու փաստերը հետևյալն է՝ տուժող կողմը գտնում է, որ դատարանը խախտել է ներպետական և միջազգային նորմերի պահանջը, նախադեպային որոշումներով արտահայտված իրավական դիրքորոշումները»,- ասաց Սաֆարյանը:
Նա նշեց, որ քրեական գործի ուսումնասիրությունից կարելի է հաստատուն կարծիք ձևավորել Քոչարյանի ունակությունների մասին: Երբ հարցը դրվում է արդարադատությանը խոչընդոտելու նրա ունակությունների մասին, ապա հաստատուն է ռիսկի իրական, այլ ոչ թե պատրանքային եզրահանգումը:
«Դատավորների զգալի մասը նախկին նախագահ Քոչարյանի կողմից է նշանակվել, և նրանք ակնհայտորեն հակված են նրա շահերի պաշտպանությամբ, ուստի նրա նկատմամբ խափանման միջոցը փոխելով՝ դատարանը չի ապահովել սուբյեկտիվ դրսևորումների հնարավորությունը, այլ հնարավորություն է տվել նրան անձամբ զբաղվելու այդ հարցերով, ընդ որում, հենց դատարանում Քոչարյանի դրսևորած վարքագիծը չէր կարող դատարանի ուշադրությունից դուրս մնալ և օբյեկտիվորեն հասնել այն համոզման, որ Քոչարյանի վարքի նկատմամբ հնարավոր է վերահսկողություն»,-նշեց Սաֆարյանը:
Վերջինս հավելեց, որ քրեական նյութի գործերը ցույց են տալիս, որ նա կարողացել է ուժային կառույցների բոլոր աշխատակիցների վարքը բոլոր հակաօրինական եղանակներով իր համար ցանկալի ձևով օգտագործել:
«Դատական նիստը ընթացել է կոպիտ խախտումներով՝ մասնավորապես, դատարանը մեղադրյալ Քոչարյանին դիմել է բացառապես «պարոն»-ով: Երկարատև ընդմիջումների ժամանակ նա նրան թողնում էր դահլիճում, որը հակասում է գործող կարգին և դրանով ևս ընդգծվում էր Քոչարյանի կողմից դատական գործընթացի վրա ազդեցության չափը: Այս ամենից հետո չի կարող չգործել հիմնավոր համոզմունք առ այն, որ նա կազդի գործով մասնակցող մյուս անձանց վրա և այդ վարքագծով հանրությանը ցույց տալով իր անպատժելիության չափը:
Դատարանն իր պահվածքով օբյեկտիվ դիտորդի մոտ անգամ չի առաջացրել վստահություն: Դատարանն անգամ անգործություն է դրսևորել Ռոբերտ Քոչարյանի վարքի նկատմամբ իր օրինական լծակները օգտագործելու հարցում»,- նշեց նա:
Սաֆարյանի խոսքով՝ ընդունելի չէ դատարանի այն դատողությունը, թե Քոչարյանը կամովին է ներկայացել է ՌԴ-ից և հարցաքննվել: «Հայտնեմ, որ եթե Քոչարյանը փոքր-ինչ կասկած ունենար, որ իրեն վերագրված մեղադրանքի կապակցությամբ վարույթն իրականացվող մարմինը հանդգնություն և մտադրություն կունենա ապացույցների բավարարության հիմքով մեղադրանք առաջադրելու հարցում, երբեք կամովին չէր ներկայանա քննության, ինչպես Միքայել Հարությունյանը և մյուսները:
Բացի այդ, դատարանը Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառելի է գտել անձնական երաշխավորությունը և որպես Քոչարյանի երաշխավոր է ընդունել այն անձանց, ովքեր ուղղակի կապ ունեն սույն քրեական գործի փաստերի և մի շարք ապօրինի հանգամանքների հետ և գործով կարող են ներգրավվել որպես կասկածյալներ»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու երաշխավորությամբ էին հանդես եկել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը և գործող նախագահ Բակո Սահակյանը:
15:25
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, անդրադառնալով կաշառքին դրվագին՝ նշեց, որ առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել այն, որ մեղադրյալի որդու բանկային հաշիվներին մեծ գումարների մուտք է եղել, որոնց վերաբերյալ քննության ողջ փուլի ընթացքում որևէ ողջամիտ բացատրություն ձեռք չի բերվել:
Դատախազի խոսքով՝ այդ մասին լռել է նաև մեղադրյալը:
«Ինչպե՞ս կարող էր արդարադատությանը հակված դատավորի մոտ պարզաբանման անհրաժեշտություն չառաջանալ, թե գրեթե ողջ կյանքում պետական պաշտոն զբաղեցնելու պայմաններում, ընդ որում՝ այնպիսի պաշտոն, որոնք բացառում են օրենքով ձեռնարկատիրական գործունեություն ծավալելը, 2007 թվականից սկսած՝ երկու տարում մեղադրյալի 26-ամյա որդու բանկային հաշիվներին շուրջ 18 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամի և արտարժույթների մուտքերը որտեղի՞ց են»,- ասաց Դավթյանը:
Դատախազը նաև անդրադարձավ դատական նիստերի ընթացքում դատավարության մասնակիցների դրսևորած որոշակի վարքագծին և կոչ արեց դատավոր Արմեն Դանիելյանին չտրվել սպառնալիքներին:
«Ձեզ հնչում են հորդորներ, սպառնալիքներ, որոնց ես չեմ կարող չանդրադառնալ։ Անմեղ ձևակերպումները, որ «ամեն մեկն իր արարքի համար ենթարկվելու է պատասխանատվության», բնականաբար, այլ նպատակներ են, մեր ենթադրությամբ, հետապնդում։ Ակնհայտ է, դա բացարձակ ճշմարտություն է, որ յուրաքանչյուրն իր արածի համար է պատասխան տալու, հենց այս դատավարությունը դրա վառ վկայությունն է։ Շատ խորհրդանշական է, որ այդ արտահայտությունը արվեց գործով մեղադրյալի կողմից»,- ասաց Դավթյանը:
Հիշեցնենք, որ Քոչարյանը դատավորին ասել էր. «Ձեր յախան թափ տվեք, այս գործից լավ հոտ չի գալիս»:
15։09
Առաջին ատյանի դատարանը անհիմն որոշում է կայացրել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով անձնական երաշխավորությունը, գտնում ենք, որ ենթակա է բեկանման առաջին ատյանի դատարանի այդ որոշումը, Ռոբերտ Քոչարյանի համար միակ խափանման միջոցը կալանավորումն է: Այս մասին հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
«Դատական ակտի վերլուծությունն ակնհայտորեն վկայում է այն մասին, որ առաջին ատյանի դատարանը խուսափել է սեփական գնահատականները հնչեցնել հիմնավոր կասկածի առնչությամբ: Զավեշատալի ենք համարում, որ գործը, ըստ էության, քննության համար վարույթ ընդունած դատավորը, ձեռքի տակ ունենալով ողջ գործի նյութերը, իր որոշման մեջ կրավորական կերպով արձանագրել է միայն հիմնավոր կասկածի առնչությամբ նախկին դատարանների դիրքորոշումները՝ ակնհայտորեն ունենալով նյութերի մեծ ծավալի տարբերություն»,- ասաց Արթուր Դավթյանը:
Արթուր Դավթյանը նշեց, որ շուրջ երեք օր քննություն իրականացնելով, որը քրեադատավարական գործընթացներում ավելի շատ դատական վիճաբանություններին է բնորոշ, դատարանը ընդամենը իր որոշումներում արձանագրումներ է արել նախկինում ընդամենը խափանման միջոցին անդրադարձած դատարանների դիրքորոշումներին: Ըստ նրա՝ սա ոչ այլ ինչ է, քան տվյալ գործով արդարադատություն իրականացզվելուց խուսափելու միտում:
«Բացի այդ որ դատարանն իր ձեռքի տակ ուներ գործի ողջ նյութերը, մենք մանրամասն ներկայացրել ենք մեղադրյալին մեղսագրված արարքներում հիմնավոր կասկածի առկայությունը: Փաստարկված, մանրամասն ներկայացվել է սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքի նկարագրությունը՝ հանցավոր սխեմայի առանձին փուլերով և դրանք վկայող ապացույցներով:
Ողջ նախաքննության ընթացքում ցումցունք տալուց հրաժարված մեղադրյալի՝ դատարանում բավականին երկար պարզաբանումներ տալու պայամններում ինչպե՞ս կարող է գործով արդարադատության իրականացմանը ձեռնամուխ եղած դատավորին չհետաքրքրել գործի ըստ էության քննությունը:
Նույն մեղադրյալին մեղսագրված հաջորդ հանցագործությունը՝ կաշառքի դրվագով. մանրամասն ներկայացվել են գործում առկա ապացույցները, դրանց տրամաբանական կապն ու վերլուծությունը ի հիմնավորումն մեղադրանքի, մասնավորապես, կաշառք տվողի կաշառք տալու գործընթացին տեղյակ անձանց ցուցմունքները: Այս պայմաններում դատարանը բացարձակ սեփական դիրքորոշում չի հայտնել»,- նշեց նա:
Գլխավոր դատախազն ընդգծեց, որ Առաջին ատյանի դատարանը խուսափել է արդարադատություն իրականացնելուց՝ դրանով իսկ անհիմն ու ապօրինի դատական ակտ է կայացրել:
Ինչ վերաբերում է խափանման միջոցի հիմքերին, ապա գլխավոր դատախազն ասաց, որ բազմիցս ասել են՝ խափանման միջոցի կալանավորման ընտրությունն ինքնանպատակ չէ և յուրաքանչյուր կոնկրետ դեպքում մեղադրանքի կողմը հազար անգամ ծանրութեթև է անում նման որոշում կայացնելուց առաջ: Նա նաև նշեց, որ առկա են հանգամանքներ, որ մեղադրայլը կխոչընդոտի դատավարությանը:
14:30
Առաջին ատյանի դատարանը թույլ է տվել դատական սխալ, միջնորդում եմ այն ամբողջությամբ բեկանել և կալանավորել Քոչարյանին. Պետրոս Պետրոսյան
Մայիսի 18-ի որոշումը կայացնելով, որով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխվեց անձնական երաշխավորությամբ, դատարանը թույլ է տվել դատական սխալ, դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որն ազդել է գործի ելքի վրա. այս մասին դատարանում հայտարարեց գործով մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը:
«Անհասկանալիորեն, առանց որևէ պատճառաբանություն բերելու՝ միտք է արտահայտել առ այն, թե իբր առկա են որոշակի կասկածներ Քոչարյանին վերագրված 300.1 հոդվածով նախատեսված այդ արարքի սահմանադրականության հարցը հետագայում ստուգելու առումով:
Փաստորեն դատարանը եկել է եզրակացության, որ գործով ձեռք բերվող փաստական տվյալներով առկա է Քոչարյանի առնչությունը, միաժամանակ գտնելով, որ իրավական որոշակիության առումով հետագայում պետք է ստուգման ենթարկվի Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը: Դատարանի նման հետևությունը չի համապատասխանում դատական ակտի պատճառաբանության չափանիշին, քանզի 300.1 հոդվածի սահմանադրականության կասկածի վերաբերյալ որևէ փաստարկ չի բերվել դատարանի կողմից»,- ասաց նա:
Պետրոս Պետրոսյանը նշեց, որ առաջին ատյանի դատարանը մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցը նախնական դատական վարույթում քննելիս, լսելով և քննարկման առարկա դարձնելով մեղսագրվող հանցագործությունները, վերջինիս կողմից կատարելու հիմնավոր կասկածի առկայության վերաբերյալ դատախազների փաստարկները, ըստ էության չի գնահատել:
«Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցանքը դատարանը հիմնավոր չի գտել ոչ թե դատարանում քննարկված փաստերի, այլ նույն հարցով նախկինում կայացված դատական ակտերի հիման վրա: Այն դեպքում, երբ պարտավոր են դրանք գնահատել ինքնուրույն՝ որպես անկախ և անկողմնակալ դատարան»,- նշեց դատախազը:
Ըստ նրա՝ խափանման միջոցի կիրառելի հիմքերի առկայության հարցում ևս դատարանը անվերապահորեն հիմք է ընդունել պաշտպանական կողմի բերած փաստարկն առ այն, որ Ռոբերտ Քոչարյանը նախաքննական մարմնի առաջին իսկ կանչով ինքնակամ ներկայացել է քննությանը, նույնիսկ արտերկրում գտնվելու պայմաններում:
«Քրեական վարույթից թաքնվելու և գործով անցնող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու բարձր ռիսկերի առկայության պայմաններում, մեղադրյալ Քոչարյանի նկատմամբ ազատության հետ չկապված որևէ խափանման միջոց, այդ թվում անձնական երաշխավորությունը գործուն երաշխիք համարվել չեն կարող»,– հայտարարեց նա և հավելեց.
«Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու մայիսի 18–ի որոշումն ամբողջությամբ բեկանել, կայացնել նոր դատական ակտ՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, որպես խափանման միջոց կիրառելով կալանավորումը»:
Լուսանկարում՝ Պետրոս Պետրոսյանը
13:30
Երբ խորհրդակցական սենյակից դուրս եկա, ինձ հանձնվել է նաև դիմում Ալումյանի, Սահակյանի և Խուդոյանի կողմից, որը կապված է մասնագիտական պարտականությունները կատարելու առնչությամբ առաջացած դժվարությունների հետ: Այս մասին ինքնաբացարկի դիմումը մերժելուց հետո հայտարարեց դատավոր Արմեն Դանիելյանը:
Նա մասնավորեցրեց, որ մեղադրյալ կողմի պաշտպանները խնդրել են դատավորին միջոցներ ձեռնարկել այս հարցի կապակցությամբ: Տեղեկացրեց նաև, որ պահանջն ուղղված է նաև ՀՀ գլխավոր դատախազին:
«Սույն դատական նիստում իմ գործողություններն ուղղված են եղել դատական նիստի բնականոն ընթացքը ապահովելուն: Մեկից ավելի անգամ դատարանը խնդրել է հարգանքի մթնոլորտում տեղի ունենան նիստերը»,- ասաց Դանիելյանը և հորդորեց բոլոր կողմերի՝ այդ թվում նաև պաշտպանական կողմի նկատմամբ դրսևորել հարգանք:
«Նրանք իրենց պարտականություններն են կատարում»,- ասաց նա:
Ապա՝ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը անդրադարձավ լրատվամիջոցների կողմից հրապարակված «Մարտի 1»-ի իրադարձություններից տուժող Բաբկեն Մկրտչյանի ներկայացուցիչ, փաստաբան Զորայր Հարությունյանի բաց նամակին՝ ուղղված դատավոր Արմեն Դանիելյանին:
Խուդոյանը հետաքրքրվեց, թե արդյո՞ք նման դիմում կա և ինչու դատարանը վերջինիս հնարավորություն չի տվել մասնակցել դատական նիստերին: Նա մանրամասն ներկայացրեց փաստաբանի դիմումը, ինչը դուր չեկավ մեղադրող կողմին:
Դատախազներից մեկն ասաց՝ առարկում է և որ մեղադրյալի պաշտպանը չի կարող դատարանից պարզաբանումներ ակնկալել տուժողի կամ նրա ներկայացուցչի իրավունքի պաշտպանության, դրանց ապահովման կապակցությամբ:
«Այդ տրամաբանությամբ, մենք բոլոր ԶԼՄ-ների հրապարակումների, բաց ու փակ նամակների կապակցությամբ այստեղ պետք է քննարկում կազմակերպենք: Ես առաջարկում եմ դատավարության կողմերի մասնակիցներին չմոռանալ, թե մենք այստեղ ինչի համար ենք մասնակցում այս դատավարությանը և չփորձել այս դատավարությունը արհեստական մեկնաբանություններով ձգձգել»,- ասաց գործով մեղադրող դատախազը:
Դահլիճից բոլորը սկսեցին խոսել, ասել, որ համաձայն են դատախազի հետ: Դատավորն ու դահլիճում ներկա գտնվողները զուգահեռ սկսեցին խոսել ու կրկին խառնաշփոթ առաջացավ նիստերի դահլիճում:
Դատավորը հայտարարեց՝ ով խոսեց, կհեռացվի դահլիճից:
Դատախազը կրկնեց, որ պաշտպանը չի կարող իր կողմից չպաշտպանվող կողմերի պաշտպանությամբ զբաղվել, շահերը ներկայացնել: «Հետևաբար խնդրում եմ ապահովել մեր դատավարական լիազորությունների անցկացումը, մի ծանրաբեռնեք դատարանին բաց նամակներով: Եթե դատարանը ստացել է այդպիսի դիմում, ապա դրա հետ կապված քննարկումը չպետք է լինի այս դատական նիստում»,- ասաց դատախազը:
Դատավոր Դանիելյանն էլ իր հերթին նշեց, որ եթե այս կերպ շարունակվի, դատական նիստը վերածվելու է քննարկումների և ցանկացած հարց քննարկելու են՝ բացի բուն քննարկվող հարցից: «Ես հեռու եմ որևէ մեկին իրավունք չընձեռելու նկատառումներից, հնարավորության դեպքում ինչքան որ հնարավոր է, կընձեռեմ: Դիմումը ստանալու պահից սկսած՝ այդ անձի դիմումը գտնվում է ուսումնասիրության փուլում: Ես խոսք եմ տալիս՝ դատարանը հնարավորինս սեղմ ժամկետում կարձագանքի: Հիմա, որ փոխադարձ հայտարարություններ անընդհատ չհնչեն, մենք ունենք ձևաչափ, պետք է շարունակենք նիստը»,- ասաց Դանիելյանը:
12:30
Արմեն Դանիելյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների՝ ինքնաբացարկի մասին միջնորդությունը:
10:18
Ինչպես երեկ, այնպես էլ այսօր ՀՀ պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատական նիստին ներկա չէր:
Նիստը նախագահող դատավոր Արմեն Դանիելյանը հետաքրքրվեց, թե ինչու Քոչարյանը չի մասնակցում գործի քննությանը: Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը պատասխանեց, որ Ռոբերտ Քոչարյանը նպատակահարմար չի գտնում մասնակցելու դատավարությանը։
Դատավորը որոշում կայացրեց առանց Ռոբերտ Քոչարյանի շարունակել նիստը, ինչից հետո նրա պաշտպանները երրորդ անգամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Արմեն Դանիելյանին։
Ինքնաբացարկի միջնորդությունը հրապարակեց Խուդոյանը: Նա նշեց, որ դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու հիմքն այս անգամ նախագահող դատավոր Արմեն Դանիելյանի՝ հունիսի 18–ի դատական նիստում դրսևորած վարքագիծն է։
Խուդոյանը հիշեցրեց, որ հունիսի 18-ի դատական նիստում նախագահող դատավոր Դանիելյանը պարբերաբար ընդհատել է պաշտպաններին:
«Դատավորի գործողությունների արդյունքում սահմանափակվել են պաշտպանների իրավունքները, ինչը հիմք է տվել պաշտպանական կողմին պնդելու, որ նախագահող դատավորը կանխակալ վերաբերմունք ունի մեղադրյալների նկատմամբ։ Դատարանի նշած ոչ հստակ, ոչ վերջնական դիրքորոշումները մեզ շփոթության մեջ են գցում, հնարավորություն չեն տալիս կողմնորոշվելու»,-ասաց նա և հավելեց, որ այդ հիմքով էլ ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնում:
Դատական նիստին ներկա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այդ քայլը դատական պրոցեսը ձգձգելու միտում որակեց:
09:40
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին:
Դատական նիստին ներկա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այդ քայլը դատական պրոցեսը ձգձգելու միտում որակեց:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ միջնորդությունը քննելու: Նիստը կշարունակվի 12:30-ին:
09:26
Վերաքննիչ դատարանում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննությունը:
Դատական նիստը վարում է դատավոր Արմեն Դանիելյանը:
Գլխավոր դատախազությունն ու տուժողը բողոքարկել են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու ու քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը: Նրանք պահանջում են որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 21:17 • 03/05 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և «Kia»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
-
Քաղաքականություն 15:12 • 04/05 Իսկ կարո՞ղ է պարզվի, որ այն պատմությունը, որ դրված է մեր սեղանին, իր բնույթով կայսերական պատմություն է՝ գրված ծայրագավառի ժողովրդի համար․ Փաշինյան Մեր հանրությունը պատրաստ է այդ խոսակցությանը։ Որպես առաջնորդող քաղաքական ուժ, պարտավոր ենք այդ խոսակցությունը բացել, դարձնել քննարկման առարկա։
-
Իրադարձային 16:49 • 04/05 Երևանում «Mercedes»-ը բախվել է մի քանի այլ մեքենայի․ տուժածներից մեկը հեռուստահաղորդավար է Պարզվել է, որ «Nissan»-ը, «Toyota»-ն և «Mercedes»-ներից մեկը կայանված են եղել, երբ մյուս «Mercedes»-ը բախվել է դրանց, որից հետո վարորդը, ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, հեռացել է:
-
Մամուլի տեսություն 09:21 • 04/05 Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել․ «Ժողովուրդ» Ինչպես մեզ փոխանցեցին, նիստին հիմնականում ՔՊ-ի «երկնած» Ակադեմիական քաղաքի ստեղծման հարցերն են քննարկել:Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները նիստին շատ ակտիվ են եղել, հերթով ելույթներ են ունեցել ու առաջարկներ ներկայացրել:
-
Մամուլի տեսություն 10:37 • 04/05 Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության կազմում ընդգրկված են եղել նաեւ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աշոտ Սիմոնյանը եւ «Պատիվ ունեմ»-ից Տարոն Մարգարյանը։
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Մամուլի տեսություն 07:40 • 03/05 Ռոբերտ Քոչարյանը «Հայաստան» խմբակցության պատգամավորներին հորդորել է ակտիվ լինել թե՛ խորհրդարանում, թե՛ փողոցային պայքարում. «Ժողովուրդ» Պատգամավորները երկրորդ նախագահի հետ քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, մասնավորապես՝ Տավուշում սահմանազատման եւ սահմանագծման անվան տակ տեղի ունեցող գործընթացները:
-
Իրադարձային 10:10 • 03/05 Ռուս զինծառայողները մտել են Նիգերի ամերիկյան ավիաբազա. Պենտագոնը հաստատել է Նիգերի ղեկավարող զինվորածանները խնդրել են Միացյալ Նահանգներին դուրս բերել մոտ 1000 զինվորական մի երկրից, որը մինչև անցյալ տարվա հեղաշրջումը Վաշինգտոնի հիմնական գործընկերն էր ապստամբների դեմ պայքարում:
-
Քաղաքականություն 16:51 • 03/05 Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Մակրոնի. Իտալիայի փոխվարչապետ Ոչ մի իտալացի զինվոր չի զոհվի հանուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին Նա այս մասին գրել է X սոցցանցումՓոխվարչապետն այս մասին գրել է այն բանից հետո, երբ Մակր
-
Քաղաքականություն 17:33 • 03/05 ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել. Զախարովա Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, թե՞ ոչ. այս հարցը պետք է հասցեագրել պաշտոնական Երևանին, ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
-
Իրադարձային 11:56 • 03/05 Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Թուրքիան հեռանում է օկուպացված Արցախում՝ Ակնայում, ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնից. այս մասին, TRT-ի փոխանցմամբ, հայտնել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը՝ մեկնաբանելով կենտրոնի փակումը:
-
Իրադարձային 21:17 • 03/05 Երևան-Արմավիր ճանապարհին բախվել են «Վազ»-ը և «Kia»-ն․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչները 74-ամյա Մուշեղ Բ.-ի վարած «Վազ 2106» մակնիշի և 37-ամյա Խորեն Բ.-ի վարած «Kia» մակնիշի ավտոմեքենաները։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Քաղաքականություն 16:59 • 02/05 Դատելով հայ պաշտոնյաների հայտարարություններից՝ ԱՄՆ-ն փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». Զատուլին ԱՄՆ-ն հիմա փորձում է Հայաստանը վերածել «հակառուսական պլացդարմի». այս մասին թելեգրամյան ալիքում հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
Տնտեսություն
-
10:46 • 03.05.24 Թուրքիան ամբողջապես դադարեցրել է Իսրայելի հետ ապրանքաշրջանառությունը
-
19:34 • 02.05.24 Թուրքիան դադարեցրել է առևտրային կապերն Իսրայելի հետ․ Bloomberg
Սպորտ
-
15:42 • 04.05.24 Ծանրորդ Սամվել Գասպարյանը վիրահատվել է
-
11:47 • 04.05.24 ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը
Մամուլի տեսություն
-
10:34 • 04.05.24 Ոստիկանները նոր հանդերձանք են գնում․ «Հրապարակ»
Իրադարձային
-
16:25 • 04.05.24 Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը
-
16:15 • 04.05.24 ՄԱԿ-ում հայտարարել են Գազայում սովի մասին
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
14:19 • 03.05.24 Ferrari-ն ներկայացրել է նոր սուպերքար՝ V12 շարժիչով (լուսանկարներ)
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում