ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   14:46 • 30.07.21 Երևանի 28-ամյա բնակիչը Ավանի տներից մեկի դիմաց կայանված ավտոմեքենայից հափշտակել է դրամապանակ, գումար, հեռախոս, փաստաթղթեր, ապա գողացված անձնագրով ստացել է մոտ 3.445.500 դրամ վարկ. ՔԿ Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և քրեական գործը դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին:
-
Իրադարձային   14:32 • 30.07.21 IDBank-ը կաջակցի Հայ-ռուսական համալսարանում տվյալների վերլուծաբան մագիստրոսների պատրաստմանը (տեսանյութ) Հայ-ռուսական համալսարանն ու «IDBank»-ը գործակցության հուշագիր են ստորագրել, որի շնորհիվ բանկը կաջակցի «Տվյալների վերլուծություն» մագիստրոսական կրթական ծրագրի կյանքի կոչմանը
-
Իրադարձային   14:27 • 30.07.21 Լուկաշենկոն ապարդյուն է համարել աշխարհում Բելառուսին վարկաբեկելու փորձերը «Մենք չենք խտացնում գույները, այլ արձանագրում ենք այն փաստը, որ մեր սահմանների երկայնքով մեթոդաբար ընդլայնվում է ՆԱՏՕ-ի հարձակողական ռազմական ենթակառուցվածքը։ Ինչ-որ մեկը շատ է ցանկանում, որ բելառուսները ընդմիշտ կորցնեն իրենց ինքնությունը և ձուլվեն գլոբալ աշխարհում», - ասել է Լուկաշենկոն:
-
Իրադարձային   14:18 • 30.07.21 Ես նմա՞ն եմ մարդու, որը վախենում է լրագրողներից․ ԱԺ-ում գործելու են նոր կանոններ, որոնց նպատակն անվտանգությունն է․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ) Որոշում է կայացվել բարձրացնել անվտանգության աստիճանը։ Սա միակ որոշումը չէ, էլի կլինեն փոփոխություններ, որոնք միտված կլինեն ԱԺ շենքն էլ ավելի անվտանգ դարձնելուն։
-
Իրադարձային   14:12 • 30.07.21 ՌԴ ԱԳՆ-ն մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ Մոսկվան լրջորեն մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակով: Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում:
-
Իրադարձային   14:05 • 30.07.21 Ադրբեջանը հերքում է փաստագրված մեծ թվով ռազմագերիների՝ իր վերհսկողության ներքո գտնվելու փաստը և հրաժարվում է նրանց վերաբերյալ տեղեկությունների տրամադրումից. Արմեն Գրիգորյան (տեսանյութ) Անդրադառնալով տուժած բնակչությանը հումանիտար օգնության ցուցաբերման խնդրին՝ Արմեն Գրիգորյանն ընդգծեց միջազգային հումանիտար կազմակերպությունների ներկայության ընդլայնման անհրաժեշտությունը Արցախում։
-
Քաղաքականություն   14:03 • 30.07.21 «Բացարձակ անհեթեթություն է». Պակիստանի վարչապետը հերքել է երկրից զինյալների կողմից Աֆղանստանի սահմանը հատելու տեղեկությունը Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հերքել է տեղեկությունն այն մասին, թե Պակիստանի զինյալները հատել են Աֆղանստանի սահմանը՝ այդ երկրի կառավարության դեմ պայքարում թալիբներին օգնելու համար, հայտնում է Al Jazeera լրատվականը։
-
Իրադարձային   14:00 • 30.07.21 Լենա Նազարյանի ասած «իձյոտկա» արտահայտությունը նույնպե՞ս պետք է քրեականացվի այս օրենքով․ Սոֆյա Հովսեփյանը՝ հայհոյանքը քրեականացնող նախագծի մասին (տեսանյութ) Հարցին ի պատասխան՝ Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը նշեց, որ այս նախագիծը ծայրահեղ խոսքի, հայհոյանքի մասին է։
-
Իրադարձային   13:56 • 30.07.21 Արդյո՞ք չարժե քրեականացնել պատգամավորներին, կառավարության անդամներին վիրավորանք հասցնելը․ ՄԻՊ-ին, զինվորին, դատավորին վիրավորելը քրեական պատասխանատվություն է նախատեսում․ Ն․ Բաղդասարյան Արդյո՞ք չարժե քրեականացնել պատգամավորի, կառավարության անդամների, տարբեր սուբյեկտների նկատմամբ վիրավորանք հասցնելը։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց «Իմ քայլը»
-
Ժամանց   13:56 • 30.07.21 Ջորջ և Ամալ Քլունիները սպասում են իրենց 3-րդ երեխային. Daily Mail (լուսանկարներ) Նշենք, որ զույգը ունի 2 երեխա՝ Էլլան և Ալեքսանդրը։ Զույգն ամուսնացել է 2014 թվականին։ Դերասանը մի առիթով նշել է, որ երեխաներ ունեցել է այն ժամանակ, երբ «գտել է ճիշտ մարդուն, որի հետ կուզենար երեխաներ ունենալ»։ Քլունին նշել է, որ ի տարբերություն շատ մարդկանց, իր կյանքի նպատակը երեխաներ․․․
-
Իրադարձային   13:43 • 30.07.21 ԵԽԽՎ զեկուցողը կոչ է արել հարգել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերից հետո Փոլ Գավանը շեշտել է՝ հումանիտար այն հիմնախնդիրները, որոնք ազդում են անհատների կյանքի վրա սահմանի երկու կողմերում, չեն կարող լուծվել, քանի դեռ բռնությունը չի դադարեցվել:
-
Քաղաքականություն   13:38 • 30.07.21 Եթե Խորհրդարանում կարող ենք այսպիսի անվտանգություն ապահովել, ինչո՞ւ էին մեր սահմանը հատող ադրբեջանցիներին հովիվները դիմավորում․ Թագուհի Թովմասյան (տեսանյութ) Խորհրդարանի ձևավորման օրվանից ավանդույթ կա մեր երկրում և այդ ավանդույթի դրսևորումն այն է, որ լրագրողները ազատ կարողանում են Աժում շրջել և իրենց հարցերի պատասխանը ստանալ։ Ինչո՞ւ են խուսափում լրագրողներից։ Այս մաս
-
Իրադարձային   13:34 • 30.07.21 «ՆԱՏՕ-ն աճեցնում է հարձակողական ռազմական ենթակառուցվածքը Բելառուսի սահմանին». Լուկաշենկո ՆԱՏՕ -ի հարձակողական ռազմական ենթակառուցվածքը աստիճանաբար կուտակվում է Բելառուսի սահմանների երկայնքով, դա պայմանավորված է նրանով, որ հանրապետությունը հայտնվել է Արևմուտքի և Արևելքի «քաղաքակրթական հակամարտության էպիկենտրոնում»:
-
Իրադարձային   13:24 • 30.07.21 100 հազար դրամի չափով տուգանք է սահմանվում սահմանային շերտում կանոնների խախտման՝ տեսանկարահանելու, թռչող սարքեր կիրառելու համար․ Արմեն Խաչատրյան (տեսանյութ) Այսօր սահմանների փոփոխման կապակցությամբ բազմաթիվ դեպքեր են գրանցվում, երբ քաղաքացիների, զբոսաշրջիկների կողմից կիրառվում են թռչող սարքեր, լուսանկարահանվում են,
-
Քաղաքականություն   13:24 • 30.07.21 Խաղաղապահներին կանչում են Հայաստանի և Ադրբեջանի սահման. թե՛ Մոսկվան, թե՛ Բաքուն զգուշությամբ են վերաբերվել Փաշինյանի նոր մտահղացմանը. Коммерсантъ Ռուսական Коммерсантъ պարբերականն անդրադարձել է Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության ամենալուրջ սրմանը, որը հանգեցրել է քաղաքական նոր նախաձեռնությունների:
-
Մշակույթ   13:04 • 30.07.21 Սքարլեթ Յոհանսոնը դատի է տվել Disney-ին Աստղի փաստաբան Ջոն Բեռլինսկին հայտարարել է, որ Disney + սթրիմինգային ծառայությունում «Սև այրի» ֆիլմը թողարկելով՝ ընկերությունը «փորձում է մեծացնել բաժանորդների թիվը և դրանով իսկ բարձրացնել իր արժեթղթերի արժեքը», այլ ոչ թե պայքարում է COVID-19-ի հետևանքների դեմ:
-
Իրադարձային   12:41 • 30.07.21 Այս արտահերթ նիստի «էքշնը» հայհոյանքի քրեականացումն է, նոր ԱԺ-ում «էքշնի» և հայհոյանքի պակաս չի լինելու, բայց ես պնդում եմ հրավիրել արտակարգ նիստ ու քննարկել սահմանային վիճակը․ Նաիրա Զոհրաբյան Ես չեմ ուզում, որ կրկնվի 44-օրյա պատերազմից առաջ և հետո իրավիճակը, երբ որևէ մեկը ոչինչ չգիտեր։ Հիմա կոնսոլիդացվելու, միասնական, ճիշտ քայլերով հակադարձելու ժամանակն է
-
Իրադարձային   Կորոնավիրուս   12:36 • 30.07.21 Ավստրալիան Սիդնեյում հարյուրավոր զինծառայողներ է տեղակայել՝ կորոնավիրուսային արգելափակումներին հետևելու համար Ավստրալիայի կառավարությունը, կորոնավիրուսային արգելափակմա իրականացման նպատակով, հարյուրավոր զինվորներ է տեղակայել Սիդնեյում, հայտնում է BBC լրատվականը։
-
Իրադարձային   12:34 • 30.07.21 Հայտնաբերվել է հերոին տեսակի թմրամիջոցի խոշոր խմբաքանակ, որի արժեքը սև շուկայում հասնում է մոտ 45 միլիոն ԱՄՆ դոլարի Ուկրաինայի քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում Թուրքիայի Հանրապետության 2 քաղաքացիները ձերբակալվել են:
-
Իրադարձային   12:24 • 30.07.21 ԱՄՆ առաջին տիկինը ծովափին վնասել է ոտնաթաթը և հիվանդանոց տեղափոխվել Ինչպես մանրամասնում է պարբերականը, ծովափին զբոսնելիս ԱՄՆ-ի առաջին տիկնոջ ձախ ոտնաթաթի մեջ «օտար մարմին է մտել»։ Հայտնի է, որ օտար մարմինը նրա ոտնաթաթից հեռացնելու համար անհրաժեշտ է փոքր վիրահատական միջամտություն, ինչի համար վերջինս տեղափոխվել է Ուոլթեր Ռիդի անվան հիվանդանոց։
-
Իրադարձային   12:19 • 30.07.21 Պուտինի աշխատանքի հավանության մակարդակը 3-րդ շաբաթն անընդմեջ նվազում է. սոցհարցում Ինչպես հաղորդում է Свободная Пресса-ն, սոցիոլոգների տվյալների համաձայն` սոցհարցման վերջին տվյալները փաստում են, որ հուլիսի 25-ի դրությամբ հարցվածների 57%-ը գտնում է, որ նախագահն իր պաշտոնում լավ է աշխատում: Մինչդեռ հակառակ տեսակետն ունի հարցվածների 27%-ը: