ԱԺ-ն միաձայն և ամբողջությամբ ընդունեց հայհոյանքը քրեականացնող նախագիծը (տեսանյութ)

18:06 • 30.07.21

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ, ամբողջությամբ ու միաձայն՝ 72 կողմ ձայնով ընդունեց հայհոյանքը քրեականացնող օրենքը:

Նախագծով առաջարկվում է հանրային ծառայողին հայհոյելու կամ զրպարտելու համար սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից մինչև 500 հազար):

Նշենք նաև, որ երկրորդ ընթերցմամբ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում էր քրեականացնել հանրային ծառայողին վիրավորելը: 

Հիշեցնենք նաև, որ ՀՀ ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտել է խոսքի ու արտահայտման ազատության դեմ ուղղված իշխանությունների հակաժողովրդավարական բոլոր գործողությունները: