գալուստ սահակյան
-
  15:46 • 02.02.16 Խորհրդարանները կարող են միջամտել ու նպաստել ՀՀ-ի և Վրաստանի կնճռոտ խնդիրների լուծմանը. Գ. Սահակյան Գալուստ Սահակյանի խոսքով՝ խորհրդարանները մեծ ներուժ ունեն ներքին եւ արտաքին քաղաքականության ձեւավորման հարցում եւ կարող են միջամտել ու նպաստել երկու երկրների կնճռոտ խնդիրների լուծմանը:
-
  14:37 • 01.02.16 Քննարկել ենք ՄԻՊ ընտրության կարգում փոփոխությունների վերաբերյալ առաջարկները, խնդիրը, կարծես, լուծվել է. Հ. Սահակյան «Մենք քննարկել ենք ԱԺ նախագահի հետ, և, կարծես թե, մեր թիմը առարկություն չունի և հետագայում մենք ինքներս կորոշենք, թե ովքեր են և ինչ համամասնությունը կարող է առաջադրել այդ …»:
-
  12:08 • 28.01.16 Շնորհավորում եմ բոլորիս՝ շնորհակալ լինելով մեր բանակին` անվտանգ երկրի, նրա հանդեպ չմարող հույսի համար. Գ. Սահակյան «Նա այն բանակն է, որին հավատում ենք առանց վերապահման և առանց ձևականության՝ նրա պահպանությանը հանձնելով ոչ միայն մեր հողը, այլև մեր հավատքը. նա մեր հավատի ու հավատքի բանակն է»:
-
  17:14 • 14.11.12 Ոմանք ասում են, թե տեսե՛ք, ինչ դուխով եմ՝ վարչապետին անպատվեցի. տո բա որ մենք հակադարձենք, ի՞նչ պետք է անեք. Գալուստ Սահակյան «Պարզապես չենք հակադարձում մի պատճառով, որ ձեր բարձունքները այնքան խրոխտ են, որ առանց հակադարձելու մի հայացքով կոչնչացնենք ձեր նշած արգումենտները»,- ասաց նա:
-
  12:06 • 19.10.12 ԱՄՆ-ի դեսպանի հայտարարությունը Օսկանյանի նկատմամբ կասկածներն ավելի խորացրեց. Գալուստ Սահակյան «Լավ գիտեմ Օսկանյանին։ Ուզում եմ հասկանալ, ո՞վ կբերի 2 մլն դոլար փող կտա Օսկանյանին կամ մեկ ուրիշին, ու ասի՝ «ոնց ուզում ես բարեգործություն արա»: Բարեգործը ծրագիր է տալիս»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը:
-
  16:00 • 05.10.12 Եթե ԲՀԿ պատգամավորներ էլ լինեին քվեարկությանը, գուցե ավելի շատ լիներ կողմերի քանակը. Գալուստ Սահակյան ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հերքում է այն տեղեկությունը, թե ՀՀԿ-ն փորձել է պարզել, թե ովքեր էին այն 6 պատգամավորները, որոնք դեմ են գնացել մինչ այդ հայտարարված որոշմանը։
-
  13:09 • 26.12.15 ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների առնչությամբ բավական լուրջ ռազմավարություն կա, Վեհաժողով են ուղարկվել ՀՀ իշխանությունների կարծիքները. Գ. Սահակյան «Գիտեք, որ հայտարարություններով չէ, որ հարցը լուծվում է, հարկավոր է աշխատել: Իհարկե, ինչ անհրաժեշտ է ուղարկվել է այնտեղ, մեր կարծիքը, մեր պատվիրակության կարծիքը, մենք ուղարկել ենք»,- ասաց նա։
-
  13:22 • 22.09.12 Ինչպե՞ս է ԲՀԿ Վայքի թեկնածուն, ընտրվելու դեպքում, աշխատելու էդ «վատ» մարզպետի հետ. Գալուստ Սահակյան ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն անձամբ չի լսել, որ Գագիկ Ծառուկյանը Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին, մեջբերելով ժողովրդի խոսքն, անվանի «խակ ծիրան», այսինքն՝ «ցոգոլ»: