Երևանը ամենաջերմ ու հյուրընկալ քաղաքն է աշխարհում, իսկ Օպերան քաղաքի սիրտն ու հոգին է. Զոյա Կարապետյան
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի խմբավար, դիրիժոր Զոյա Կարապետյանը ծնվել և մեծացել է Մոսկվայում, շուրջ 15 տարի ապրել Իտալիայում. այդ ընթացքում նա որպես զբոսաշրջիկ հաճախ է այցելել Երևան, իսկ վերջին այցելության ժամանակ՝ 2012թ. ամուսնու հետ որոշել է մնալ։ «Կարծում եմ՝ դա Աստծո կամքն էր, ես պետք է մնայի այստեղ՝ հայ երիտասարդ արվեստագետներին իմ փորձը փոխանցելու համար։ Երևանը ամենաջերմ ու հյուրընկալ քաղաքն է աշխարհում. ես շատ ուրախ եմ, որ ճակատագրի բերումով այժմ այստեղ եմ ապրում»,- Tert.am-ի հետ հարցազրույցում ասաց Զոյա Կարապետյանը:
- Ինչպե՞ս ստացվեց, որ սկսեցիք աշխատել թատրոնում:
-Երբ սովորում էի մոսկովյան կոնսերվատորիայի երկրորդ կուրսում, ինձ թատրոնում աշխատանքի վերցրին՝ որպես խմբավար։ Ես շատ սիրեցի թատրոնը, հատկապես՝ օպերան, բալետը։ Ամեն անգամ հաճույքով հետևում էի, թե ինչպես են մարդիկ հիանում բեմում կատարվող իրադարձություններով: Այստեղից սկսվեց իմ ուղին... Առաջին նախագիծը, որը ես անցկացրեցի Օպերայի ազգային ակադեմիական թատրոնում, Ջուզեպպե Վերդիի ծննդյան 200-ամյակին նվիրված՝ «Վերդիի ռեքվիեմը» օպերան էր, որին մասնակցում էին երկու երգչախումբ և երկու նվագախումբ։ Դա կարևոր էր հայկական մշակույթի համար, և Հայաստանը հետ չէր մնում եվրոպական, համաշխարհային մշակույթի զարգացումներից։ Ուստի ես կարող եմ վստահ ասել, որ մենք ոչ միայն չենք զիջում, այլև՝ հավասար քայլեր ենք անում միջազգային օպերային թատրոնների հետ:
- Ձեր կարծիքով՝ հայ հանդիսատեսն ավելի շատ դասակա՞ն օպերայով է հետաքրքրված, թե՞ ժամանակակից տարրեր պարունակող աշխատանքներով։
- Գիտեք, ըստ իս, ամենագեղեցիկը երկուսի միաձուլումն է։ Օրինակ՝ գոյություն ունի «Կարմեն» օպերայի և՛ դասական տարբերակը, և՛ ժամանակակիցը: Առաջինի դեպքում բեմում երգչախումբն է, նվագախումբը, պարուհիները, իսկ ժամանակակից տարբերակի պարագայում բեմում կարելի է տեսնել ամեն ինչ, ընդհուպ մինչև հեծանիվ, ավտոմեքենա, որը վարելով երգում է մեներգիչը, արտիստներն իրենց ավելի ազատ ու թեթև են զգում, լուսային, ոճային տարբերություններ կան: Կարծում եմ՝ երկուսի միքսը շատ գեղեցիկ է։ Երբ ես նոր էի սկսել աշխատել թատրոնում, մենք շատ քիչ ներկայացումներ ունեինք, որտեղ երգչախումբը գլխավոր դերում էր։ Իսկ այսօր կան ներկայացումներ, որտեղ երգչախմբի ամեն մասնակից որպես առանձին արտիստ է հանդես գալիս։
- Ինչպե՞ս անել, որ մարդիկ սիրեն օպերան:
-Մարդկանց հետաքրքրել է պետք դեռ վաղ տարիքից: Դպրոցական երեխային պետք է սովորեցնել սիրել արվեստը, սիրել օպերան և բալետը, նրան տանել ներկայացումներ դիտելու, երեխայի մեջ փոքրուց սերմանել հարգանք դասական օպերայի հանդեպ։ Օրինակ Իտալիայում բեմադրվում են մանկական օպերաներ: Մեծահասակների դասական օպերայի ժամերը կրճատվում են, երգչախմբում միայն մանուկների են ընդգրկում, համապատասխան տարիքի մեներգիչ են բերում, և ներկայացումը պատրաստ է: Այսպես` երեխաների համար օպերան դառնում է ընկալելի և հետաքրքիր։ Մենք անում ենք նման փորձեր։ Բացի այդ, կարիք կա հեռուստատեսությամբ ավելացնելու մշակույթային հաղորդումների քանակը, իսկ դպրոցներում՝ մշակույթային դասաժամերը: Պատկերացրեք ինչ հիանալի կլինի, երբ տասը տարեկան երեխան օպերայի, բալետի մասին գոնե նվազագույն պատկերացումներն ունենա, որովհետև նրանք, ովքեր մանկուց տեսել ու լսել են բալետ, օպերա, հասուն հասակում շնչում են դրանցով:
- Իսկ ի՞նչ կարող եք անել Դուք՝ երեխաների մեջ սերը դեպի օպերան սերմանելու ուղղությամբ:
- Մենք պատրաստ ենք կազմակերպել «Օպերա տուրեր»՝ ճանաչողական այց, ամբողջ օպերային թատրոնի տարածքով, եթե դպրոցներից նման ցանկության հայտնեն: Անցած տարի մենք նման հաջող նախադեպեր ունեցանք։
Վերջերս մենք երաժշտական ղեկավար Կարեն Դուրգարյանի հետ միասին և չորս երգչախմբերի հետ կազմակերպեցինք բարոկկոյի ծրագիրը: Աշխարհում նման ներկայացումներ քիչ կան, երբ բեմի վրա հանդես է գալիս միանգամից չորս երգչախումբ: Իհարկե, դա մի հսկայական աշխատանք էր, որը մենք պատվով կատարեցինք: Այդ ստեղծագործությամբ նաև հանդես եկանք Ալեքսանդր Սիրանոսյանի «Տիգրանի մետամորֆոզները» գրքի շնորհանդեսին:
- Օպերայում երիտասարդների պակաս չկա՞:
- Մեր կազմում կան տաղանդավոր երիտասարդները, կան մարդիկ, ովքեր Կոնսերվատորիայում սովորելուն զուգահեռ՝ նաև մեզ մոտ են աշխատում: Թատրոնի դռները միշտ բաց են բոլոր տաղանդավոր երաժիշտների և երգիչների առջև։ Պարզապես պետք է գիտակցել, որ սա երկրի ակադեմիական թատրոնն է՝ համար առաջին թատրոնը։
- Ի՞նչն է պակասում հայկական օպերայում:
- Գիտեք, շատ դժվար է նման զրույցից հետո անդրադառնալ ֆինանսական կողմին, բայց չեմ կարող թաքցնել՝ այդ խնդիրը կա: Ես կցանկանայի կոչ անել բոլոր բարեգործներին գալ և տեղում ծանոթանալ մեր կողմից տարվող աշխատանքներին: Երջանիկ կլինեմ, եթե դրամաշնորհ հատկացնեն օպերային երգչախմբին։ Գիտեք, ես իմ աչքով եմ տեսնում՝ ինչպես են աճում մարդիկ իրենց գործի մեջ, բարձրանում է նրանց աշխատանքային մակարդակը, ստաժորից մինչև մեներգիչ են հասնում, բայց երբ պատռվում է նրանց բեմական հագուստը, ստիպված իրենց ձեռքով են կարում: Եթե մարդիկ համապատասխան վարձատրվեն, կարծում եմ, կմեծանա աշխատունակությունը։ Այսօր կյանքը շատ է թանկացել: Մենք ունենք աշխատակիցներ, ովքեր ամեն առավոտ մարզերից գալիս են աշխատանքի՝ այն դեպքում, երբ միջին աշխատավարձ ունեն: Ինքներդ էլ հասկանում եք, թե դա ինչքան բարդ բան է։ Չէ՞ որ տաղանդը պետք է ընդլայնել, խթանել առաջխաղացումը: Ցավալի է, երբ եվրոպացիները մեր արտիստներին տեսնելով ասում են՝ ադամանդ է, հիանում են մեր մշակույթով, թանգարաններով, թատրոնով և չեն նկատում ֆինանսական բացթողումը:
Պատրաստեց՝ Լենա Մինասյանը
Լուսանկարները՝ Զոյա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
![](https://img.youtube.com/vi/Fn8MFjZWJWc/maxresdefault.jpg)
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
![](https://img.youtube.com/vi/KJh6qQbFMl8/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
![](https://img.youtube.com/vi/CkKyvW_kdBA/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
![](https://img.youtube.com/vi/5zbYHS6RudA/maxresdefault.jpg)
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
![](https://img.youtube.com/vi/BW7X-_G-Nx0/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
![](/youth/cache_video/youth/video_images/1/1524_1/9e099891_3452_44e1_bbbe_a1c928e095a6.thumb-550x310.jpeg)
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
![](https://img.youtube.com/vi/M3E6wCf18as/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
![](https://img.youtube.com/vi/bnP4pDr-1xE/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
![](https://img.youtube.com/vi/1vWTaH1-Mko/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
![](https://img.youtube.com/vi/lcVJYFixyEA/maxresdefault.jpg)
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
![](https://img.youtube.com/vi/KwgM52_FZ4Q/maxresdefault.jpg)
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
![](https://img.youtube.com/vi/z0p4Z44Gaq0/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
![](https://img.youtube.com/vi/QUJXF0HDRQg/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
![](https://img.youtube.com/vi/NYqxnEywD0Y/maxresdefault.jpg)
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
![](https://img.youtube.com/vi/B1XaXwVdKYo/maxresdefault.jpg)
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
![](https://img.youtube.com/vi/Pq3QAXwcQjQ/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
![](https://img.youtube.com/vi/55cCBPGwrU4/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
![](/youth/cache_video/youth/video_images/1/1512_1/366429228_964660808088315_7718414952871694834_n.thumb-550x310.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
![](https://img.youtube.com/vi/UMN2DWXgbt4/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
![](/youth/cache_video/youth/video_images/1/1510_1/collage_maker_30_jul_2023_02_05_pm_1065.thumb-550x310.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
![](https://img.youtube.com/vi/bz6cfWJ4cBQ/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
![](https://img.youtube.com/vi/QT08civ7I0w/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
![](https://img.youtube.com/vi/Q07_UlkxQqc/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
![](https://img.youtube.com/vi/nddEsPU37SQ/maxresdefault.jpg)
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
![](https://img.youtube.com/vi/0mNBBAdQ5NA/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
![](https://img.youtube.com/vi/Rxae9LNoSr4/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
![](https://img.youtube.com/vi/K9QM4t0ZXp0/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
![](https://img.youtube.com/vi/EJLDYktYtqo/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
![](https://img.youtube.com/vi/dcUPbl6KYv4/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
![](https://img.youtube.com/vi/xIZF0iL0Izo/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
![](https://img.youtube.com/vi/I1oCMK_Ykmo/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
![](https://img.youtube.com/vi/QjW7m7CY-HE/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
![](/youth/cache_video/youth/video_images/1/1497_1/302349945_1088676168432153_5159666433591384370_n.thumb-550x310.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
![](/youth/cache_video/youth/video_images/3/8278_1/sona_rubenyan.thumb-550x310.jpg)
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
![](https://img.youtube.com/vi/rPQQsqYw-NQ/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
![](https://img.youtube.com/vi/LE3zd95JLXY/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
![](https://img.youtube.com/vi/_uUiFt7GM9I/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
![](https://img.youtube.com/vi/i4FtU6riA2w/maxresdefault.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
![](https://img.youtube.com/vi/aMGwn484cQ0/maxresdefault.jpg)
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
![](/youth/cache_video/youth/video_images/3/8235_1/hovhannisyan.thumb-550x310.jpg)
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
-
11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
-
22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
-
12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
-
13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
-
17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
-
13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
-
14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
-
10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
-
14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
-
14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
-
15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
-
11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
-
17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
-
12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
-
13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
-
15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
-
12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
-
12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
-
14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
-
13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
-
17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
-
16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 17:25 • 24/07 «200 դրամանոց ռեյտինգի համար ամոթ է մարդու սթրեսի ենթարկել». Արաքսյա Մելիքյանը՝ իր հասցեին տարածված ստերի մասին «Արաքսյա Մելիքյանն ինքնասպանության փորձ է արել»,- համացանցում երեկ նման վերնագրով նյութեր տարծվեցին: Թեմայի շուրջ Tert.am Life-ը զրուցել է դերասանուհու հետ, պարզել նման նյութեր տարածելու պատճառն ու նրա արձագանքը:
-
Հարցազրույց 17:21 • 23/07 «Անձնականս հրաշալի է դասավորվել, հիմա ամուսնալուծված եմ, ունեմ հրաշալի բալիկ». Ագնեսա Շահնազարյան «Անձնականս հրաշալի է դասավորվել, հիմա ամուսնալուծված եմ, ունեմ հրաշալի բալիկ ու ինձ երջանիկ կին եմ համարում: Ես իմ տղայի հետ մեծի պես եմ խոսում, ասում եմ, որ հայրդ էլ է նոր ընտանիք կազմելու, ես էլ»:
-
Հարցազրույց 13:11 • 25/07 «Ես երկար մազերով տիկնիկ էի ուզում, որ սանրեմ, բայց մերոնք ասացին՝ երկարը թանկ է, կարճ մազերովը գնեցին». Շպռոտ Մեր բակի խաղերն անվերջ էին՝ Հալամուլա, Պահմտոցի, Գործնագործ, Ռեզին, Այգեպան, Լյագուշկա, Փչացած հեռախոս, բոլորին հավաքում, հարևանների «տնազն էի անում», 9-րդ հարկից օպերա էի երգում, հաևանների անդորրը խանգարում, տատիկիս թթի ծառն էի բարձրանում:
-
Հարցազրույց 13:27 • 24/07 «Կուզեի հայրս կենդանի լիներ, ասեի՝ կներես». Մարիամ Ադամյանը՝ հոր հետ վեճերի և ծնողների բաժանության մասին «Հորս հետ շատ էի կռվում, մի քիչ մեղադրում էի, բայց հիմա կուզեի տեսնել ու ասել՝ կներես: Այդ տարիքում չէի հասկանում, մտածում էի` միշտ պետք է սուր ու կտրուկ լինել: Բայց կյանքն այնքան կարճ է, մենք երբեք չգիտենք մեր սիրելի մարդկանց կտեսնենք նորից, թե՝ ոչ»:
-
Հարցազրույց 14:55 • 24/07 «Շատ վատ բան արեց Լալան, նեղացած եմ Լալայից». Աշոտ Ղազարյան «Երբ մարդիկ մի ֆիլմում խաղում են, մտերմանում ու ընկերանում են: Մերը ընկերություն չէր: Ես, Հրանտն ու Լալան այդ ֆիլմում ու այդ բակում դարձանք հարազատներ, մի ընտանիքի անդամներ: Ու դրանից հետո սկսեցինք ջերմ ընկերություն անել»:
Հարցազրույց
-
14:55 • 24.07.24 «Շատ վատ բան արեց Լալան, նեղացած եմ Լալայից». Աշոտ Ղազարյան
Նորաձևություն
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
11:58 • 24.07.24 Հոլլի Բերիի նոր ֆոտոշարքը
Photographer
-
16:25 • 23.05.24 Լիա Զախարյանը ներկայացրել է նոր լուսանկարներ
-
20:27 • 22.05.24 Սուրեն Փահլևանյանի և Մագա Հարությունյանի համատեղ ֆոտոշարքը