Արտավազդ Եղոյանը, Կարեն Քոչարյանը Ալեքսանդր Սայադյանը պատմում են՝ ինչպես էին մութ ու ցուրտ տարիներին ստեղծվում ամանորյա հեռուստահանդեսները
Ապրելու հույսով ու լավի սպասումով. Ինչպես էին մութ ու ցուրտ տարիներին ստեղծվում ամանորյա հեռուստահանդեսները:
Ամանորի մի ատրիբուտ էլ տարեմուտի տոնական հեռուստահանդեսն է, որ մտնում է ամեն տուն, ուրախությամբ լցնում մեր օջախներն ու մեր սրտերը, թեժացնում տոնական տրամադրությունը: Եվ այսպես ու այդ հաղորդումներով է գալիս Ամանորը:
Ինչպես էր գալիս բոլորիս սիրած այս տոնը հայտնի դժվար տարիներին, էլեկտրաէներգիայի ու ջեռուցման գրեթե իսպառ բացակայության պայմաններում, ինչպես էին ստեղծվում այդ հաղորդումները` պատմում են այդ տարիների հաղորդավարները` Ալեքսանդր Սայադյանը, Կարեն Քոչարյանը և Արտավազդ Եղոյանը:
Երկրաշարժ, փլված հասարակարգ, պատերազմ... Թվում էր, թե արհավիրքի և հասարակական խաթարումների մեջ ով սիրտ ունի տոնի ու տոնական հաղորդման: Սակայն դրանք մարդկանց շատ պետք էին: Թող որ դեռ թարմ էին աղետի հետքերն ու վերքերը, սակայն պետք էր մեղմել մարդկանց ցավը, հույսի շող արթնացնել կյանքի նկատմամբ, ապրելու ուժ տալ: Մեր զրուցակիցների խոսքերով` այդ հաղորդումները պատրաստվել էին հենց այդպիսի մոտեցմամբ: «Պետք էր ջերմացնել, այո, սառած, այո, մթնած հոգիները»,- ասում է Արտավազդ Եղոյանը: «Մենք փորձում էինք ինչ-որ լավ բան անել, որպեսզի մարդիկ փոքր-ինչ կտրվեն իրենց հոգսուցավից- շարունակում է Կարեն Քոչարյանը: Ալեքսանդր Սայադյանն էլ ասում է. «Մեր հաղորդումներում կյանքի տրոփը կար, բարի խոսք կար ու լավի սպասում, և այդ ամենը հասնում էր ամեն մի տուն»:
Մեր զրուցակիցները մի խոսքի էին նաև հաղորդումները պատրաստելու դժվարությունների վերաբերյալ: Կարեն Քոչարյանը հիշում է, որ աշխատում էին ASB-1 ստուդիայում, որ Անդրկովկասում ամենամեծն էր` 600 քմ, և ջեռուցել այն, մանավանդ այն տարիներին, անհնար էր: «Այնքան ցուրտ էր, բերաններիցս գոլորշի էր դուրս գալիս, բայց մեր սրտերը լի էին ջերմությամբ ու այն սփռելու ցանկությամբ»: Արտավազդ Եղոյանը չի մոռացել, որ 5000 Վտ հզորությամբ լուսարձակները վառում էին, որ մի քիչ տաքանային: Ու որքան էլ ցուրտ էր, եթեր էին դուրս գալիս տոնական հագնված, էկրանին հարիր տեսքով: Ալեքսանդր Սայադյանն էլ հակառակն է ասում` ընդգծված տաք էինք հագնում, որպեսզի հեռուստադիտողը տեսնի` մի տնից չենք, բայց մի հալի ենք ու մենք էլ ենք նույն ցրտի մեջ ապրում: Դեկտեմբերի ցրտերին բոլորի համար դժվար էր Նորքի բարձունք հասնելը, բայց մարդիկ` ստեղծագործական կազմը, հաղորդմանը հրավիրվածները, ոտքով լիներ, թե մի կերպ ճարած տրանսպորտով, հնարը գտնում ու ստուդիա էին հասնում:
Ալեքսանդր Սայադյանը, որ հեղինակային ծրագիր ուներ` «Երևանը և երևանցիները», վառ հիշում է խմբագիր Սերինե Արզումանյանի հետ համահեղինակությամբ պատրաստած 1989-ի տարեմուտի հաղորդումը: Աղետից մեկ տարի էր անցել, և մարդիկ հոգևոր խոսքի, սփոփանքի ու մխիթարանքի կարիք ունեին: Այս մտածումով էլ ծրագրվեց տեսագրել Վազգեն Վեհափառի հայրապետական խոսքը, թեև վստահ չէին` կհամաձայնի-չի համաձայնի: Ժամանակ առաջ մի առիթով նա ասել էր` այլևս չեմ խոսելու... «Համարձակություն հավաքեցի և դիմեցի: Լավ էր` չմերժեց»,- հիշում է հաղորդավարը: Ազգային զարթոնքի տարիներն էին, և արժեր, որ մարդիկ նաև «Ղարաբաղ» կոմիտեի անդամներից մեկին լսեին: Ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, որը դժվարությամբ համաձայնեց` մտավախություն ունենալով, թե իր խոսքը կարող են մոնտաժել: Իսկ կենդանի եթերի հնարավորություն չկար: «Ես նրան տղամարդու խոսք տվեցի` եթե մի բառ անգամ փոխեն, ես Ձեր խոսքը կհանեմ»,- պատմեց Ալեքսանդրը:
Հանդեսի մյուս «համեմունքը» մշակութային էր և շատ ինքնատիպ: Դա ժամանակին հայտնի վրացական «Ռերո» վոկալ-գործիքային անսամբլի մենակատար Թեյմուրազ Ցագարելիի մասնակցությունն էր: Մասնագիտությամբ շինարար-ինժեները եկել էր Լենինական` օգնելու ավերված քաղաքի վերականգնմանը և այստեղ էլ ծանոթացել ու մտերմացել Ալեքսանդրի հետ: Ամանորի նախօրեին հայրենիք վերադառնալուց առաջ նա զանգահարել էր իր հայ բարեկամին` շնորհավորելու և հրաժեշտ տալու, իմացել էր, որ հաղորդում է տեսագրվում, և... հայտնվել ստուդիայում: «Մի ձեռքին կիթառը, մյուս ձեռքին շամպայնի շիշը, վրացուն հատուկ հումորով ու զվարթությամբ ներխուժեց տաղավար, նստեց ու շնորհավորանքի ինքնաբուխ խոսք ասաց: Ասաց` ուզում եմ տոկունություն մաղթել իմ հայոս եղբայրներին և Աստծուց խնդրել, որ քաղցր աչքով նայի հայ ժողովրդին... Խոսքին հետևեց գեղեցիկ մի կատարում` ինքը նվագեց, ինքը երգեց»,- պատմեց Ալեքսանդր Սայադյանը:
Կարեն Քոչարյանի` 1990-ի տոնական հաղորդումը կոչվում էր «Ճանապարհորդություն դեպի 91 թվական»: Նկարահանումները ուշ սկսվեցին` նոյեմբերից: Ստեղծագործական խումբը շրջեց մարզերում. փորձում էին ամեն մարզից ռեպորտաժ բերել: Եղան սահմանամերձ Գորիսում, եղան աղետի գոտում, ռուս շինարարների հետ Նոր տարվա տոնակատարության տեսարան նկարահանեցին: Հաղորդումը հետաքրքիր ձևաչափ ուներ. հեռուստատեսության ամեն մի խմբագրություն հաղորդմանը մասնակցում էր իր պատրաստած սյուժեով: Երաժշտական խմբագրությունը, օրինակ, նկարահանեց երգահան Արթուր Գրիգորյանի` Ամանորին նվիրված նոր երգը: Հաղորդումն ընթանում էր, Արմեն Ամիրյանը վարում էր այն, ստեղծագործական խումբը շրջում էր, նոր տեսագրություններ էր անում Ազատության հրապարակում, որտեղ Ամանորի գիշերը տոնածառի շուրջը հավաքվել էին հանրապետության ղեկավարները:
«Մեր ստեղծագործական խմբի այս ծրագիրը եթերում էր ամբողջ 24 ժամ»,- պատմում է Կարեն Քոչարյանը և ափսոսանք հայտնում,- շուրջօրյա հաղորդումից պահպանվել է միայն մի հատված` 1 ժամ 15 րոպե տևողությամբ. այն փրկվել էր Սերգո Երիցյանի հաղորդումներից մեկում օգտագործվելու շնորհիվ։ Սակայն կա նաև հիշարժանը: Ասում է` ինձ համար այս հաղորդումը թանկ է նաև նրանով, որ հայկական հեռուստատեսության պատմության մեջ առաջին անգամ ինձ բախտ վիճակվեց Նառա Շլեպչյանի փոխարեն բաժակ բարձրացնել և շնորհավորել համայն հայության Ամանորը:
Արտավազդ Եղոյանն այն օրերի ոգևորությամբ է վերհիշում տարեմուտի հաղորդումները: Լավն էին, ասում է, հորձանք էր, հեղեղ... Հրավիրում էին ճանաչված մարդկանց, սիրված երգիչների ու արտիստների, և ամեն մեկի զրույցից, ինչպես ասում են` ձեռքի հետ, ոտքի վրա մի հումոր էր ծնվում, մի մանրապատում: Հարցրեք` այդ ինչպե±ս, ինքը կպատասխանի` էնտուզիազմ կար, հավեսով էինք աշխատում: Այս բոլորի կողքին վատ տեխնիկան ու չջեռուցումը հեչ բան էին:
Երբեք չի մոռանա 1991-1992-ի Ամանորի հանդեսը: Դրան նախորդած «Հայլուրը» զվարճալի կատակ-սյուժե էր պատրաստել` իբր, հանրապետության նորընտիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Սևանի իր առանձնատանը շրջապատված է, հեռուստատեսությունն էլ` գրավված: Եվ ահա մարդկանց մի մեծ խումբ` ֆիդայիներ, ղարաբաղյան ազատամարտին զինվորագրված տղերք, բոլորը գինովցած` զայրացած հասել էին հեռուստատեսությունն ազատագրելու, այլապես սպառնում էին ստուդիան պայթեցնել: Հիշում է. «Եթերում նռնակ էինք որսում: Ազատամարտիկ Արամոն, որն այդ պահին որպես մեր հաղորդման հյուր ստուդիայում էր, բառացիորեն օդում բռնեց նռնակը: Քաշքշոցի աղմուկը եթեր էր հասնում, ես փորձում էի նրանց հետ մղել, Կարենն էլ մերթ եթերում էր, մերթ բորբոքված մարդկանց բացատրում էր, որ դա մեր ծրագիրը չէր և ընդամենը` կատակ»։
Ահա այսպիսի անկանխատեսելի ու աշխույժ տոնական եթեր:
TV Մոլ
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 12:08 • 16/05 «Հայն իր տեսակով ըմբիշ է, ոչ թե փահլևան»․ Ռաֆայել Երանոսյանի «Փահլևան» մոնոներկայացման պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասան Ռաֆայել Երանոսյանի թվով 3–րդ մոնոներկայացումը՝ «Փահլևան»–ը։ Պրեմիերային ներկա էին մի շարք հայտնի հյուրերն ու դերասանի գործընկերներն ու հարազատները։
-
Շոուբիզնես 12:08 • 16/05 «Հայն իր տեսակով ըմբիշ է, ոչ թե փահլևան»․ Ռաֆայել Երանոսյանի «Փահլևան» մոնոներկայացման պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասան Ռաֆայել Երանոսյանի թվով 3–րդ մոնոներկայացումը՝ «Փահլևան»–ը։ Պրեմիերային ներկա էին մի շարք հայտնի հյուրերն ու դերասանի գործընկերներն ու հարազատները։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
19:57 • 14.05.24 «Իմ սեր»․ Project LA-ի նոր տեսահոլովակը
Ժամանց
-
02:25 • 12.05.24 Որ երկրների օգտին է քվեարկել Հայաստանի ժյուրին «Եվրատեսիլ 2024»-ում
-
09:43 • 09.05.24 «Եվրատեսիլին» չմասնակցող երկրներից քվեարկությունը մեկնարկել է
Photographer
-
15:48 • 01.05.24 «Իմ հոգին բաց վարդագույն է». Մալենայի նոր ֆոտոշարքը
-
15:01 • 30.04.24 Էմմին ներկայացրել է լուսանկարներ որդիների հետ