Լուրջ Մկոյի 5+1 կերպարները. բացառիկ հարցազրույց Մկրտիչ Արզումանյանի հետ
Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի՝ Մկոյի մարմնավորած կերպարները շատ են, բազմազան, չկրկնվող ու միանշանակ սիրված: Իրական կյանքում, ինչպես Մկոն է նշում, ինքը շատ լուրջ է.
Լուրջ Մկոյի 5+1 կերպարները
Հայտնի դերասան Մկրտիչ Արզումանյանի՝ Մկոյի մարմնավորած կերպարները շատ են, բազմազան, չկրկնվող ու միանշանակ սիրված: Իրական կյանքում, ինչպես Մկոն է նշում, ինքը շատ լուրջ է.
«Ես իրականում շատ լուրջ եմ: Շատերի ակնկալիքները չեմ արդարացնում. կարծում են՝ պետք է անընդհատ կատակեմ, ծիծաղեցնեմ, բայց դա ինձ համար զուտ աշխատանք է: Երբ, օրինակ, պոկում եմ բեղերս, ես դառնում եմ «ես» և ուզում եմ հանգստանալ այդ ամենից…Դերասանները սովորական մարդիկ են՝ մի բացառությամբ. մենք ավելի հաճախ ենք ստիպված լինում դուրս նետել մեր էմոցիաները: Այդ պատճառով, կարծես, ներքուստ ավելի շուտ ենք հասունանում, և կյանքն ավելի արագ է սլանում»:
Առանձնացրել ենք Մկոյի 5+1 կերպարները և փորձել ենք հասկանալ, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ դեր է ունեցել իր կյանքում:
Ահա այսպես.
1. Մեր բակի Մկոն
Երևի թե առաջին անգամ հենց «Մեր Բակը» ֆիլմում քեզ տեսանք... «Նու գավարի ժե, Մկո, գավարի»՝ ի՞նչ ճանապարհ բացվեց քո առջև, ինչպիսի՞ն էիր պատկերացնում քո ապագան:
Ֆիլմում նկարահանվելու առաջարկը բոլորովին անսպասելի էր ինձ համար: Երբ իմ ընկեր, սցենարի հեղինակ Սարգիս Մնոյանը զանգեց և ասաց, որ հնարավոր է նկարահանվեմ, մոտ 1 ժամ լռել եմ. շատ դաժան ինֆորմացիա էր, ինձ թվաց՝ կատակում է:
Ֆիլմում նկարահանվելու փաստը, սակայն, չէի դիտարկում որպես լուրջ քայլ կինոկարիերայում: Այդ տարիներին ավելի շատ տարված էի КВН-ական խանդավառությամբ (երևի երիտասարդ տարիքի հետ էր կապված) և ապագայում ինձ ավելի շատ այդ ձևաչափի մեջ էի տեսնում ու հաստատ ոչ մեծ կինոյում:
2. Կարգին Մկոն
Ավելի քան 500 «կարգին Մկոներից» դժվար է առանձնացնել թեկուզ 3 կերպար, որովհետև «Կարգին հաղորդման» յուրաքանչյուր մանրապատում, յուրաքանչյուր կերպար դարձել էր մեր սերնդի կյանքի անբաժանելի մասը: Չե՞ս կարոտում այդ կերպարներին:
Ճիշտն ասաց, այնքան շատ են ցույց տալիս, որ չեմ հասցնում կարոտել (ծիծաղում է): Իհարկե, կային ինձ համար շատ սիրված և ստացված կերպարներ, բայց երբեմն դժվարություններ էին առաջանում: Օրինակ՝ բժիշկների ու պետավտոտեսուչների կերպարների դեպքում, որոնք շատ էին հանդիպում անեկդոտներում, ամեն անգամ պետք է մտածեիր, թե ինչպես մատուցես տվյալ կերպարը, որպեսզի չկրկնվես:
Իհարկե, կարող ես անընդհատ շահարկել հաջողված կերպարը, բայց իմ կարծիքով դերասանը պետք է մշտապես փնտրի նոր կերպարներ, որպեսզի չլճանա և ազնիվ լինի հանդիսատեսի հետ:
3. Սերիալների Մկոն
Աձիկի «Պրիվեեե՜տ»-ը, Անուշավան պապի «Ո՜ւււււււֆ»-ը… կերպարներդ թևավոր արտահայտություններ են ծնել, հետևաբար շատ սիրվել են ժողովրդի կողմից: Ինչպե՞ս քեզ գտար Աձիկի ամպլուայում, ով շատ համարձակ կերպար էր հայ հանդիսատեսի համար:
Աձիկը շատ լուրջ կերպար էր՝ անլուրջ, բայց լուրջ. այսինքն՝ իմ առաջին ամենաբարդ դերերից: Տվյալ կերպարը շատ մեծ էվոլյուցիա է ապրում եթերաշրջանների ընթացքում, և այդ կերպարանափոխությունները հեշտ չեն դերասանի համար. դժվար և ժամանակատար աշխատանք էր: Ի սկզբանե ես պետք է Վարդանի կերպարը մարմնավորեի: Սակայն ես այնքան էի հոգնել այդ ծռված դեմքով խոսող, բակային կերպարներից, որ որոշեցի ինձ նոր ամպլուայում փորձել: Հենց վերջին պահին համաձայնության եկանք դերակատարների ընտրության հարցում, և տվյալ սիթքոմն իրոք շատ սիրվեց. հաջողված էին թե՛ գլխավոր, և թե՛ մնացած բոլոր կերպարները:
Կասե՞ս՝ ինչպես ես քեզ զգում սերիալների կերպարներում և, առհասարակ, ի՞նչ կարծիքի ես հայկական արտադրության սերիալների մասին:
Ես իրավունք չունեմ բացասաբար խոսել սերիալների մասին, քանի որ ինքս ներգրավված եմ դրանցում: Հեշտ բան չէ սերիալներում նկարահանվելը. մտավախություն կա, որ հեռուստադիտողի հետ հաճախակի «հանդիպումները» կարող են հոգնեցնել նրան: Թեև միշտ սիրով ու հետաքրքրությամբ եմ աշխատում, սակայն ֆիզիկապես շատ դժվար է: Հեռուստատեսությունը խլում է դերասանի ողջ էներգիան և ժամանակը: Ամեն դեպքում միշտ փորձում եմ որակով բան ներկայացնել, շարունակ աշխատել կերպարների կերտման վրա և չհիասթափեցնել մարդկանց:
4. Բեմի Մկոն
Ռոբոտ, Սարդ, Մասիս սար ու էլի շատ տարբեր սիրված «Մկոներ» ոչ միայն էկրաններից, այլև ՝ բեմից: Տարբեր շոու-բեմականացումներում ես խաղացել: Երբ չկա քո և հանդիսատեսի միջև ընկած կապող օղակը՝ տեսախցիկը, ինչպե՞ս ես քեզ զգում, և ի՞նչ դեր ունի քո կյանքում թատրոնը:
Կարծում եմ՝ դերասանի համար թատրոնից ավելի հզոր ադրենալինի և էներգիայի աղբյուր չի կարող լինել, թատրոնը կյանք է: Ինձ բախտ է վիճակվել խաղալ «Մեա Կուլպա» բեմադրության առաջին 50 ներկայացումներում, երբ ես պատգամավորի կերպար էի մարմնավորում: Սակայն այդ շրջանում միաժամանակ նկարահանվում էին «Կարգին հաղորդման» սկետչերը, և ես այնքան գերծանրաբեռնված էի, որ ֆիզիկապես չէի հասցնում: Շուտով խնդրեցի, որ ինձ փոխարինեն:
Հիմա էլ թատրոնի հետ կապված շատ մեծ պլաններ ունեմ: Շատ եմ ցանկանում իմ գործընկերների հետ դասական, ոչ կոմերցիոն ներկայացումներ բեմականացնել: Ուզում եմ գոնե ինչ-որ կերպ, թեկուզ իմ ճանաչվածության, փորձի ու անցածս ճանապարհի շնորհիվ կարողանամ երիտասարդությանը բերել դեպի թատրոն:
5. Մեծ էկրանների Մկոն
10-ից ավելի ֆիլմերում ես խաղացել… Ցոլակ Կարպիչ, Ֆելիքս, Լամբերտ Խաչատուրովիչ, նույնիսկ ձի Անդոկ: Կարողանում ես միաժամանակ թե՛ ծիծաղեցնել և թե՛ հուզել: Ինչպե՞ս ես գտնում կերպարներիդ համակրանքի բուն աղբյուրը:
Հեծանիվ չեմ հորինի, եթե ասեմ, որ դերասանը պետք է ավելի շատ զգա ու ավելի քիչ ցույց տա: Սակայն այդ ունակությունը տարիների ընթացքում ես կատարելագործում: Շատ դերեր այսօր արդեն այլ կերպ կխաղայի, ոչ այդքան գրոտեսկի մեջ: Կերպարների հաջողությունը մեծապես կախված է նաև սցենարի հեղինակից, ռեժիսորից և, առհասարակ, ֆիլմի ողջ անձնակազմից: Բացի այդ, կարևոր է քո իսկ ռեալ գնահատականը՝ արդյոք պատրաստ ես մարմնավորել այս կամ այն կերպարը, թե՝ ոչ:
+1. ՀԱՋՈՐԴ Մկոն
Ո՞րն է քո հաջորդ կերպարը, և ինչպիսի՞ն է նա:
Նոր կերպարս, ում հետ հանդիսատեսը կծանոթանա մարտ ամսին, տաքսու վարորդ Աղասիկն է: Ինձ համար բավականին բարդ էր կերտել այս կերպարը և շատ անհամբեր եմ, թե ինչպես կընդունվի հանդիսատեսի կողմից: Իմ և Աղասիկի միակ ընդհանրությունն այն է, որ ես էլ արդեն հասուն մարդ էի, առաջին կուրսի ուսանող, բայց ոմանք ինձ դեռ Մուկուչիկ էին կոչում:
«Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմում մարմնավորել եմ նաև Աղասիկի հորը՝ Արշավիր Խոջոյանին, ով ըստ սցենարի աշխատել է «ЕрАЗ» գործարանում և ստեղծել հայկական առաջին և միակ մարդատար մեքենան՝ «Ռակետան», որն էլ գլխավոր հերոս Աղասիկը աշխատեցնում է որպես տաքսի:
Աղասիկը պատրաստվում է, ավելի շուտ իրեն պարտավորված է զգում ամուսնանալ՝ տարիքից ելնելով և մոր հույսերն արդարացնելու նպատակով: Բայց, հանկարծակի հանդիպում է Սաթենիկին, ով փախչում է իր իսկ սեփական հարսանիքից…
Ի՞նչ կասես «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմի խաղընկերներիդ մասին:
Գլխավոր դերակատարուհին Իվետա Մուկուչյանն է՝ Սաթենիկը: Կասեմ, որ դա ֆանտաստիկ էքսպերիմենտ էր: Մտավախությունները շատ էին, քանի որ Իվետան դերասանական փորձ չուներ: Ես ինքս չէի սպասում, բայց նա փայլուն կատարեց իր դերը, շատ օրգանիկ էր: Կարճ ժամանակահատվածում կարողացանք կերտել նրա կերպարը, զբաղվածության պատճառով ստիպված էինք նույնսիկ Skype-ով փորձեր անել: Եթե կրկին նկարահանվելու առաջարկ ստանա, կարող է պատվով ընդունել:
Մյուս գլխավոր հերոսը և ամենաքմահաճ դերասանը, ում հետ աշխատելը շատ դժվար էր, «Ռակետա» մեքենան էր: Մեկ էլ կորոշեր, որ չի ուզում աշխատել, կսկսեր եռալ, ձայներ հանել… Բայց տանջանքներով մի կերպ ավարտեցինք ֆիլմը և թողեցինք, որ մի լավ հանգստանա իր ավտոտնակում:
Շատ գրոտեսկային կերպարներ և կեղծ երկխոսություններ ֆիլմում չկան: Փորձել ենք չհեռվանալ մեր իրականությունից և հնարավորինս բնական ներկայանալ հանդիսատեսին: Հուսով եմ՝ «Փախիր կամ ամուսնացիր» ֆիլմը շատ կսիրվի:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 12:08 • 16/05 «Հայն իր տեսակով ըմբիշ է, ոչ թե փահլևան»․ Ռաֆայել Երանոսյանի «Փահլևան» մոնոներկայացման պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասան Ռաֆայել Երանոսյանի թվով 3–րդ մոնոներկայացումը՝ «Փահլևան»–ը։ Պրեմիերային ներկա էին մի շարք հայտնի հյուրերն ու դերասանի գործընկերներն ու հարազատները։
-
Շոուբիզնես 12:08 • 16/05 «Հայն իր տեսակով ըմբիշ է, ոչ թե փահլևան»․ Ռաֆայել Երանոսյանի «Փահլևան» մոնոներկայացման պրեմիերան, հայտնի հյուրերն ու լուսանկարները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասան Ռաֆայել Երանոսյանի թվով 3–րդ մոնոներկայացումը՝ «Փահլևան»–ը։ Պրեմիերային ներկա էին մի շարք հայտնի հյուրերն ու դերասանի գործընկերներն ու հարազատները։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
19:57 • 14.05.24 «Իմ սեր»․ Project LA-ի նոր տեսահոլովակը
Ժամանց
-
02:25 • 12.05.24 Որ երկրների օգտին է քվեարկել Հայաստանի ժյուրին «Եվրատեսիլ 2024»-ում
-
09:43 • 09.05.24 «Եվրատեսիլին» չմասնակցող երկրներից քվեարկությունը մեկնարկել է
Photographer
-
15:48 • 01.05.24 «Իմ հոգին բաց վարդագույն է». Մալենայի նոր ֆոտոշարքը
-
15:01 • 30.04.24 Էմմին ներկայացրել է լուսանկարներ որդիների հետ