Էվա Խաչատրյանն իր պառակտված ընտանիքի, նպատակների և մասնագիտական առաջարկների մասին
«Ֆուլ հաուս» սիթքոմից հետո Էվա Խաչատրյանը կրկին հեռուստաէկրան է վերադառնում: Նա նկարահանվում է «Կայարան» սերիալում:
Tert.am Life-ի հետ զրույցում Էվան պատմեց իր կարիերայի դերերի և անձնականի մասին:
-Էվա, որոշակի դադարից հետո կրկին հեռուստաէկրանում եք: Ինչո՞վ եք այդ ընթացքում զբաղվել:
«Ֆուլ հաուս» նախագծից հետո նկարահանվել եմ «Քարտ բլանշ» և «Նշանավոր մարդիկ» սերիալներում, որից հետո եղավ դադար: Այդ ընթացքում սկսվեց «Պլյուս-մինուս»-ի փորձերը, հետո Երևանի պետական կամերային թատրոնի ներկայացումները: Աշխատանքային դադար որպես այդպիսին չի եղել, պարզապես, որոշ ժամանակ հեռուստաէկրաններից եմ բացակայել:
-Պատճա՞ռը:
Պատճառն առաջարկների ոչ բավարար լինելն էր, և դերային, և ֆինանսական, որովհետև գալիս է մի շրջան, երբ դու հասկանում ես՝ բավականին շատ գործունեություն ես ծավալել և պետք է վճարվես, ինչպես որ հարկն է: Քանի որ ֆիլմերում մեր հագուստների ծախսերը ինքներս ենք հոգում, այդ ամենը հաշվի առնելով, պետք է լավ վարձատրվենք: Շատ առաջարկներ եմ ունեցել, որոնք չեմ ընդունել, քանի որ ոչ մի ոգևորող բան չկար: Նաև կարևորում եմ, որ ինձ առաջարկված դերը ունենա ասելիք: Կարևոր չի այդ դերը բացասական է, թե դրական: Պետք է այն կրթող լինի և ունենա դաստիարակչական տարրեր:Երբեմն, վախենում եմ սցենարիստների հետ բախում ունենալ, քանի որ իրենց աշխատանքը շատ լայնածավալ է և յուրաքանչյուր դերի վրա չեն հասցնում խորապես աշխատել: Դրա համար, երբեմն վերանայում եմ իմ դերերը և սցենարիստի հետ միասին գրում: Համեմատած այլ սերիալների, «Կայարան»-ում նկատելի է, որ յուրաքանչյուր դերի վրա աշխատած է:
-«Կայարան» սերիալում ո՞ւմ եք մարմնավորում:
Կերպարիս անունը հենց Էվա է: Աղջիկը բախում ունի ընտանիքի անդամներ հետ՝ հոր, եղբոր ու մոր հետ, որն առաջիկա շրջանում չկա: Աղջկան հայրը խաբում է, ասելով,որ մայր մահացել է, բայց նա կարծես զգում է, որ դա սուտ է: Էվան անընդհատ փնտրտուքների մեջ է: Փորձում է գտնել մորը: Եվ հենց մոր կարոտն է, որ նրան ավելի սառն է դարձրել: Նա ամեն կնոջ մեջ կարծես մորն է փնտրում:
-Մարմնավորել եք ուժեղ, երբեմն խորամանկ կնոջ կերպար: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են ռեժիսորները ձեզ հենց այդ դերերը տալիս:
Կարծում եմ զուտ էներգետիկ դաշտով են զգացել և ինձ այդ դերերը տվել: Քանի որ բնավորությանս ընդհանրապես նման չի իմ կերտած դերերին: Իրականում, շատ ներողամիտ և մարդասեր եմ, երբեք մարդկանց չեմ անտեսում: Կապ չունի նրանք իմ ծանոթներն են, թե՝ ոչ: Պարզապես, լավ դերասանը պետք է կարողանա իր դերը լավ կերտել: Հիմա շատերը դերասանի մասնագիտությունը դարձրել են թվացյալ հեշտ, բայց իրականում այդպես չէ:
- Էվա ասում են՝ «կյանքը բեմ է, իսկ մարդիկ դերասան»: Համամի՞տ եք:
Համամիտ չեմ:
-Իսկ ինչպիսի՞ն է Էվան առօրյայում: Մանկությունից մինչ օրս ի՞նչ ճանապարհով եք անցել:
Ես ունեմ հայրիկ, որը մեզ հետ չի ապրում 1999-2000-ական թվականներից, բայց մեզ մոտ շատ ջերմ հարաբերություններ են: Նա հիմա բնակվում է Մոսկվայում և արդեն 3-րդ տարին է, ինչ ունի նոր ընտանիք: Նրա կնոջ հետ էլ շատ ջերմ հարաբերություններ ունեմ:Ես 16 կամ 17 տարեկանից, երբ արդեն ձևավորվում էր իմ մեջ անձ երևույթը, ես ինքնուրույն եմ եղել և հասկացել եմ, որ իմ ձախողումները ինքս պետք է լուծեմ, քանի որ իմ մեջ կա գիտակցում, որ մամաս պետք է չիմանա իմ խնդիրների մասին, քանի որ նա խոցելի մարդ է: Անգամ, ամենաչնչին բան էլ կարող է մայրիկիս տխրեցնել, իսկ ես չեմ ուզում նրան տխուր տեսնել: Դժվարություններ շատ եմ ունեցել, բայց միևնույն է ուժեղ երեխա եմ եղել և հաղթահարել եմ, բոլոր դժվարությունները: Իմ զգացմունքային դաշտը բավականին ակտիվ է: Ունեմ մի դիրքորոշում, որ այս կյանքում միևնույն է ուժեղ մարդն է հաղթում:
-Կցանկանայի՞ք Ձեր անցած ճանապարհից ինչ-որ բան փոխել:
Ոչ: Ես ոչինչ չէի փոխի, որովհետև եթե ես իմ կյանքում ինչ-որ բան փոխեի, ապա ուրիշ մարդ կլինեի: Իմ ունեցած բոլոր դժվարություններից գոհ եմ ու հպարտ, քանի որ այն ինձ կերտել է այսպիսին, ինչպիսին կամ: Այո, ես ինքնուրույն եմ, բայց ոչ միայնակ: Ունեմ կողքիս շատ ընկերներ: Երբեմն, պաշտպանության ու ուժի կարիք եմ զգում, երբեմն խորհում եմ միայնակ մնալու վախի մասին, և գալիս այն եզրակացման, որ ինքդ ես մեղավոր, եթե մենակ մնաս:
-Ձեր հայրիկի հետ կապվա՞ծ եք...
Հայրիկիս հետ շատ մոտ եմ: Առաջին հերթին մենք շատ լավ ընկերներ ենք: Գրեթե ամեն թեմայից նրա հետ խոսում եմ: Օրինակ՝ մի քանի օր առաջ 3-4 ժամ խոսել ենք իրար հետ տարբեր և՛ հավանական, և՛ անհավանական թեմաներից: Մորս հետ էլ եմ շատ կիսվում, բայց քանի որ մենք միասին ենք ապրում և շատ դժվարություններ իրար հետ ենք կիսում, աշխատում եմ զուսպ լինել և շատ մանրամասներ չպատմեմ, որ հանկարծ իրեն նոր մտահոգության առիթ չտամ: Չնայած ընտանիքս պառակտված է, բայց մեր տանը կա ջերմ ընտանիքի մոդելը: Մայրս ու հայրս ամեն ինչ անում են, որ ինձ երջանիկ տեսնեն: Մի անգամ Նոր տարին դիմավորել եմ հորս մոտ և այնքան արդար հարաբերություններ են մեզ մոտ, նույնիսկ որ նա ունի երկրորդ ընտանիք: Նրանք դեռ բալիկ չունեն և ուզում եմ, որ, անպայման, ինձ ապերիկ պարգևեն:
-Ըստ հոգեբանների՝ աղջիկներն իրենց կողակցին ընտրում են իրենց հոր կերպարին մոտ: Դո՞ւք:
Միգուցե: Չեմ կարող հերքել, ոչ էլ հաստատել, քանի որ չեմ ընտրել այդ տղամարդուն: Իրականում, միշտ խենթ ընտրություններ եմ անում, քանի որ ինձ համար շատ կարևոր բաներ կան արժեքային համակարգերից, որոնք ես դեռ փնտրում եմ: Որքան մեծանում եմ այնքան պահանջմունքներս շատանում են: Ինձ չի բավարարում, պարզապես, տղամարդ լինելու գործոնը:
-Ինչպիսի՞ տղամարդու եք փնտրում:
Քանի որ տղամարդկային արժեքային համակարգը սկսել է զիջել, որը նկատվում է ավելի շատ նոր սերնդի մեջ, վախեցնող բանկ կա, որը քեզ խանգարում է ընտրություն կատարելիս: Այսօր շատ տղամարդիկ սկսել են իրենց անձը կարևորել, զգուշանալ և դրա մեջ կորում է այն պինդ տղան, որը պատրաստ էր ժամերով դրսում սպասել աղջկան, կարող էր ծաղիկներով գալ ու չամաչեր, կարող էր մի խենթություն անել աղջկա համար: Միգուցե, աղջիկներն են դարձել ավելի հասանելի, բայց կապ չունի, ամեն դեպքում տեսակը տեսակ է: Ես ուզում եմ տեսնել այդ տղաներին: Վստահ եմ, որ մի օր կհանդիպեմ այդ տեսակին:
-Սիրահարվածություն, հիասթափություն ունեցե՞լ եք:
Իհարկե, ունեցել եմ: Շատ խենթ սիրահարվածություն էլ եմ ունեցել:Այդ ժամանակ ինձ պահում էի 18 տարեկան խենթ աղջկա նման և ամեն ինչի պատրաստ եմ եղել: Բայց հիմա այդպիսին չեմ, չնայած որ հավատում եմ, որ կհանդիպեմ այնպիսի մարդ, որը կստիպի կրկին խենթանալ: Թեկուզ ես այդ մարդուն հանդիպեմ 40 տարեկանում: Ինձ համար ամուսնություն ասվածը այն չի, որ պետք է պայքարել ու գտնել, որ ինչ-որ մեկը ամուսնության առաջարկ անի: Ունեցել եմ բազմիցս նմանատիպ առաջարկներ, բայց դրանք ինձ համար անիմաստ են համարվել , որովհետև առաջարկը չի կարևորը, կարևորն այն է, որ երկուսով հասկանաք արդյո՞ք պատրաստ ենք ընտանիք ստեղծել, ծնողներ դառնալ, երեխա դաստիարակել: Այսօր մեր հասարակությունում տեսնում եմ ընտանիքներ, որոնք ունեն 5 երեխա, բայց ոչ մի երեխա չունի դաստիարակություն: Իսկ հիասթափություններս շատ նեղ անձնական են: Ինչ-որ մի տեղ սկսել ենք ինչ-որ բան չկիսել և հասկացել ենք, որ մենք իրար համար չենք: Ինձ համար բաժանման առաջին պատճառը գաղափարն իրար հետ չկիսելն է:
-Էվա դեռ շարունակվում են Ձեր և Սենիկ Բարսեղյանի հետ կապված ասեկոսեները, հատկապես, երբ նոր լուսանկար եք հրապարակում: Ի՞նչ կասեք այդ մասին:
Մենք, պարզապես, շատ մտերիմ ընկերներ ենք: Եվ դա նրանից է, որ մենք մեր թատրոնում ունենք այնպիսի մթնոլորտ, որ այլ տեղերում չկա: Կամերայինը մեզ համար ոչ թե աշխատավայր է, այլ տուն: Կապ չունի Սենիկն է, թե Ռաֆոն: Բոլորս էլ մի ընտանիքի անդամ ենք:
-Ձեր նվիրական ցանկությունը…
Թողնել մասնագիտական մնայուն արժեքներ, որ երբեք քեզ չմոռանան և լինել լավ մայր:
Լիլիթ Բոշյան
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»

Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»

Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
-
12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
-
12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
-
14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
-
13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
-
17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
-
16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 12:10 • 06/12 Մարտին Մկրտչյանը որդիների հետ երգում և շնորհավորում է Հռիփսիմե Հակոբյանին (տեսանյութ) ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը տոնել է ծննդյան 37-ամյակը, որի կապակցությամբ Մարտին Մկրտչյանն անակնկալ ձևաչափով որդիների հետ երգել է և շնորհավորել Հռիփսիմե Հակոբյանին տարեդարձի կապակցությամբ:
-
Շոուբիզնես 16:06 • 01/12 «Նրանք արդեն միասին չէին ապրում». Վիկտորյա Լոպիրյովան պատմել է Սամվել Կարապետյանի նախկին փեսային «ընտանիքից տանելու» մասին Ռուս հայտնի սպորտային հաղորդավարուհի, «Միսս Ռուսաստան 2003» մրցույթի դափնեկիր և 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության դեսպան Վիկտորյա Լոպիրյովան տևական դադարից հետո հարցազրույցի ընթացքում անկեղծացել է՝ պատմելով անձնական կյանքի մասին:
-
Շոուբիզնես 12:10 • 06/12 Մարտին Մկրտչյանը որդիների հետ երգում և շնորհավորում է Հռիփսիմե Հակոբյանին (տեսանյութ) ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը տոնել է ծննդյան 37-ամյակը, որի կապակցությամբ Մարտին Մկրտչյանն անակնկալ ձևաչափով որդիների հետ երգել է և շնորհավորել Հռիփսիմե Հակոբյանին տարեդարձի կապակցությամբ:
-
Շոուբիզնես 18:15 • 04/12 Տարվա աստղային և երաժշտական ամփոփումը, կարմիր գորգն ու հայ հայտնիները. կայացավ «Տարվա երգ» ամենամյա մրցանակաբաշխությունը (լուսանկարներ) Այս տարվա երաժշտական ամփոփումը կայացել է երեկ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ կայացավ «Տարվա երգ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի հոբելյանական էր՝ նվիրված լինելով «Արմենիա TV»-ի 25-ամյակին։
Նորաձևություն
-
15:10 • 13.11.23 Հայաստանում անցկացվում է մանկապատենական գեղեցկության մրցույթ
-
12:59 • 19.09.23 Գողացել են Փարիզի առաջիկա նորաձևության շաբաթվա Balmain-ի հագուստները
-
13:21 • 21.08.23 Իրինա Այվազյանի կտրուկ արտաքին փոփոխությունը (տեսանյութ)
Շոուբիզնես
-
11:33 • 06.12.23 Հայաստանը հաստատել է մասնակցությունը «Եվրատեսիլ 2024»-ին
-
12:41 • 05.12.23 Անի Քրիստին հրապարակել է հղիության շրջանից լուսանկարներ
Photographer
-
14:14 • 05.12.23 Դալիթա Ավանեսյանի նոր ֆոտոշարքը
-
11:33 • 02.12.23 Ժաննա Բուտուլյանի նոր ֆոտոշարքը
-
11:47 • 02.11.23 Արևիկ Ուդումյանի շնորհավորանքն ամուսնուն՝ Արամ Վարդևանյանին