Ինչպես Սիլվա Հակոբյանը հանդիպեց իր ճակատագրական սիրուն. երգչուհին առաջին անգամ խոսել է առաջիկա ամուսնության մասին
EXCLUSIVE
2016 թվականի երգչուհի Սիլվա Հակոբյանի համար հոբելյանական է: 2006 թվականի տարեվերջն էր՝ նոյեմբեր-դեկտեմբերը, երբ նա բումային մուտք ունեցավ շոու բիզնես և հաստատուն քայլերով առաջ գնաց: Երգչուհին հայտնի է արդեն 10 տարի, սակայն երգել սկսել է մանկուց:
Պարզվում է՝ Սիլվան մանկուց գտել էր ոչ միայն իր ճակատագրական աշխատանքը՝ երգը, այլև սերը, սակայն երկրորդը երկար փնտրեց:) Tert.am Life-ի հետ բացառիկ զրույցում երգչուհին առաջին անգամ խոսել է ոչ միայն 10 ամյա գործունության, այլև նշանադրության և առաջիկա ամուսնության մասին:
-Սիլվա, այս տարի լրանում է գործունեությանդ 10 տարին: 2006-ին Ի՞նչ է տվել քեզ հայտնիությունը ու ի՞նչ է խլել այս 10 տարիների ընթացքում:
- Հայտնիությունն ինձ շատ մեծ սեր է տվել: Ես երջանիկ մարդ եմ, որ ինձ սիրողների թիվը շատ մեծ է: Ես հասունացել, կայացել եմ այս ասպարեզում և մեծանալ այն ժամանակվանից, երբ ճանաչվեցի:
Ես շատ եմ սիրում իմ հանդիսատեսին և հասկանում եմ, որ պատասխանատու եմ իր առաջ. ինչ-որ բան անելիս առաջին հերթին մտածում եմ՝ ինչպես կընդունի ժողովուրդը: Դա իմ գիտակցության մեջ է և իր բացասական կողմն էլ ունի՝ կորցրել եմ մտքիս ազատությունը:
Խլելու մասին խոսելիս չեմ կարողանում չնշել ժամանակը: Չեմ կարողանում շատ ժամանակ տրամադրել ընտանիքիս, անձնական կյանքիս: Սկսել եմ շատ կարոտել Հայաստանը: Երբ ունես անձնական կյանք, կարոտը շատ ավելի մեծ է լինում: Այդ ամենն ինձ բերել է դեպրեսիայի այն աստիճան, որ երազում եմ թեկուզ մեկ տարի չբացակայել երկրից: Շարունակեմ իմ գործով զբաղվել, բայց չշրջագայեմ: Միաժամանակ հասկանում եմ, որ այդ օրը չի գա, որովհետև եթե այս ասպարեզում ես, քեզ սիրում են ու ուզում են տեսնել տարբեր երկրներում, պետք է նաև զոհաբերես անձնականդ, ընտանիքդ, ապագա ընտանիքդ: Պիտի լինես ժողովրդինն ու իրենց էլ ժամանակ տրամադրես:
-Երբ նոր էիր սկսում գործունեությունդ, ընտանիքիդ համար ֆինանսապես էլ էր շատ դժվար. ամենադժվար փուլից հասել եք կայունության: Չնայած թիկունքումդ ընտանիքդ է և բոլորով եք աշխատում, այդ կայունությունը մեծապես պայմանավորված է քո գործոնով: Ի՞նչ է դա նշանակում քեզ համար:
-Սկզբնական փուլում գումար վաստակելու միտք անգամ չունեի: Դա ինձ համար սիրելի գործ էր, ոչ թե բիզնես: Երգում էի այն, ինչ ուզում էի: Շատ էի ունենում առաջարկներ՝ կորպորատիվ միջոցառումների երգելու համար, բայց մերժում էի: Ինքս իմ առաջ պայման էի դրել, որ չեմ երգելու ռեստորաներում, սակայն այն, ինչ բացառել եմ իմ կյանքում, միշտ եղել է:
Երբ դուրս եկավ «Կանաչ-կարմիր»-ը, հասկանում էի, որ կորպորատիվների հրավերներն ավելի շատ են լինելու: Այնպիսի պահ եկավ, երբ մերժելն արդեն անհնար էր, ու ես սկսեցի վաստակել: Ինձ հաճելի էր, երբ վաստակում էի ու մեր ընտանիքի համար կարևոր մի բանի համար էինք գնում: Եթե չեմ սխալվում, առաջին գումարովս կամ ինձ համար մատանի եմ գնել, կամ հեռուստացույց՝ տան համար: Այդ ուրախությունը նկարագրելու չէր:
-Քեզ համար սթրեսայի՞ն էր սկզբունիքցդ հրաժարվելն ու ռեստորանում երգելու որոշում կայացնելը:
-Ես լացելով եմ գնացել ռեստորան, չգիտեի՝ ինչ է ինձ սպասվում, սակայն հասկացա, որ ռեստորանային կատարումներն էլ են համերգների վերածվում: Մարդիկ պարում են կամ վայելում:
-Հիմա շատ է խոսվում շոու բիզնեսի լճացման մասին: Քո սերնդի ոչ պակաս հայտնի երգիչներից շատերն այժմ գրեթե աշխատանք չունեն: Դու ու ևս մի քանի երգիչ անընդհատ շրջագայություների մեջ եք: Ինչի՞ շնորհիվ մի քանիսդ մնացիք պահանջվածների շարքում:
-Մյուսների մասին չեմ կարող խոսել: Իմ պարագայում ինձ շատ է օգնում ընտանիքս: Եթե չլիներ ընտանիքիս միասնականությունը, կարծում եմ՝ ես էլ այլևս արդիական չէի լինի, բայց իմ փոխարեն մտածում է 5 մարդ: Իմ ուժն ու զենքն իմ ընտանիքն է:
Հայրս ինձ նախապատրաստել էր, ասում էր հիմա քեզ մոտ աստղային ժամ է: Կգա մի պահ, երբ մի քիչ կգլորվես ցած, սակայն դրանից չպիտի կոտրվես, որովհետև բոլորի մոտ էլ լինում է այդպես: Ես ինձ նախապատրաստել էի, որ գալու է այդ պահը: Ինձ մոտ համեմատաբար թեթև տարիներ էին 2007-ը և 2011-ը: Ես աշխատել եմ այդ տարիներին, սակայն ավելի պասիվ եմ եղել տեսահոլովակներ թողարկելու առումով:
-Քեզ համար մարտահրավե՞ր էր ապացուցել, որ առանց մերկանալու ու ինչ-որ մեկի սիրուհին լինելու էլ է հնարավոր հասնել հաջողության:
-Այո: Ես միտումնավոր չեմ արել, սակայն ես նաև դա ապացուցեցի: Նույն «BBC»-ի մրցույթում ես շատ փակ էի հագնված, ինձ հետ մրցակցող աղջիկներից շատերը, երևի, շոր չէին հագել, բայց դա ոչինչ չփոխեց: Շատ կարևոր է, որ մարդն աստղ ունենա:
Don't Apologize-ի տեսահոլովակում շատ ավելի կարճ շորտ պետք է հագնեի: Ես և Արմեն Գալյանը գնեցինք այն: Եղբայրս ասաց, եթե քեզ ազատ կզգաս այդ շորտի մեջ, հագիր, բայց ես չեմ զգում քո ազատությունը: Ես էլ հասկացա, որ այդպես է ու մենք փոխեցինք շորտը:
-Այս տարի տեսահոլովակ չես թողարկել, ինչո՞ւ:
-Շրջագայություններն այս տարի շատ էին, ժամանակը՝ սուղ: Հաջորդ տարի անպայման մի քանի տեսահոլովակ կթողարկեմ: Հաջորդ աշխատանքս անելու եմ ծավալուն մի գործ, որը կգրավի հանդիսատեսին:
-Ինչպիսի՞ տարի էր 2016-ը քեզ համար:
-Բուռն: Ինձ մոտ զույգ թվերը միշտ շատ հագեցած են լինում: 2016-ի հետ մեծ հույսեր չէի կապում, չէի պատկերացնում, որ կարող է լավ տարի լինել ինձ համար, քանի որ շատ խառն ու անորոշ դիմավորեցի: Չեմ ուզում շատ խորանալ բացասականի մեջ, սակայն տրամադրվածությունս վատ էր: Փաստորեն, շատ լավ տարի էր թե´ անձնական, թե´ գործնական առումով:
Այս տարի համերգային շրջագայություններ ունեցա Արամեի հետ Ռուսաստանի 15, այնուհետև՝ 26 քաղաքներով: Բացի այդ էլ շատ եմ ելույթներ ունեցել ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում:
Վերջերս էլ Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ էի մեկնել, որտեղ ԱՊՀ երկրների Մշակույթի օր էր անցկացվում: Հայաստանի ներկայացուցիչը ես էի: «Սասնա պարը» կատարեցի: Ինձ ասել էին, որ երգերի ընթացքում խոսք ասելը, պարելը, ջերմ ողջունելն այնտեղ ընդունված չէ: Երբ բեմ բարձրացա, սկզբից մինչև վերջ ծափեր էին: Վերջում ասացի՝ շնորհակալություն, բոլորը սկսեցին «ուուուուու» գոռալ: Կազմակերպիչները շոկի մեջ էին, ասում էին՝ դու արեցիր այնպիսի բան, որն այստեղ չէին անում: Եվս մեկ անգամ հասկացա, որ եթե երգ ներկայացնեմ միջազգային հարթակում, օտար ազգերը կընդունեն ինձ: Հաճելի ձեռքբերում էր ինձ համար:
-Սիլվա, 2006-ին տվածդ հարցազրույցում ասել էիր, որ երբեք չես փոխվի: Այն քիչ հայտնիներից ես, ով իսկապես չի փոխվել՝գոռոզանալու իմաստով, բայց վստահ եմ, որ բնավորությունդ շատ է փոխվել: Կխոսե՞ս փոփոխությունների մասին:
-Ես այլևս չեմ վստահում ամեն մեկին: Միակ բանը, որ ինձ շատ է տանջում իմ կասկածամտությունն է: Հուսով եմ՝ ժամանակի հետ դա կվերանա:
-Ի՞նչն է քեզ կասկածամիտ դարձրել:
-Մեր կյանքում հայտնվում են մարդիկ, որոնց հետ շփվելով շատ բան կարող ես հասկանալ: Լինում են դեպքեր, իրադարձություններ, որից հետո փոխում ես մտածելակերպդ: Ես շատ ուրախ եմ, որ նման մարդիկ, ովքեր անկեղծ չեն իմ հանդեպ, շատ շուտ էլ հեռանում են իմ կյանքից:
-Սթրեսներից հե՞շտ ես դուրս գալիս:
-Նայած ինչ սթրես է: Երևի, երկար չեն տևում, որովհետև իմ կողքին ճիշտ մարդիկ են, ովքեր ինձ օգնում են հաղթահարել ցանկացած սթրես: Ես ուրախ եմ, որ կողակիցս էլ այնպիսին է, որ օգնում է շրջանցել դրանք:
-Այս տարի նշանվեցիր:) Ինչպե՞ս սկսվեցին քո և Նորայրի հարաբերությունները:
-Ես չեմ սիրում խոսել անձնականիս մասին, դրա համար էլ այդ ամենի մասին ուշ իմացան: Ամբողջ կյանքում ես հավատացել եմ ճակատագրին: Երբ դիտում էի ֆիլմեր ճակատագրական սիրո մասին, արտասվում էի: Երբևէ չեմ մտածել, որ ինքս կարող եմ անցնել դրա միջով:
Ես Նորոյին հանդիպեցի այն ժամանակ, երբ մեծ հիասթափություն էի ապրել և ընդհանրապես չէի ծրագրում նոր հարաբերություն սկսել: Այնպես որ, պետք է հավատալ ճակատագրին՝ վերևում կա ուժ, որն ամեն ինչ անում է, և դու անզոր ես դրա դեմ: Իրականում երկուսս էլ շոկի մեջ ենք, նույնիսկ մեր դասընկերները չէին սպասում, որ այսպիսի բան կլինի:
-Դու և նշանածդ համադասարանցիներ եք եղել:) Ինչպե՞ս ստացվեց, որ այսքան տարի անց կրկին հանդիպեցիր քո ճակատագրական սիրուն:
-Մենք միայն առաջին, երկրորդ դասարանում ենք իրար հետ սովորել: Հետո ես եկա Երևան, սակայն միշտ կապի մեջ եմ եղել Վայքի դասընկերներիս հետ: Պարզվում է՝ ես Նորոյի առաջին սերն եմ եղել:) Միշտ թաքուն սիրել է ինձ: 20 տարի անց մենք պատահական կրկին հանդիպեցինք…:) Շատ ուրախ եմ, որ Նորոյին ուղնուծուծով գիտեմ, քանի որ իմ համերկրացին է:
-2017-ին հարսանիք սպասվո՞ւմ է:
-Այո, հաջորդ տարի, Աստծո կամոք, կամուսնանամ: Չգիտեմ՝ հարսանիք կլինի, թե ոչ. կարևորն իսկապես երջանիկ լինելն է: Հարսանիքն ու մնացած բաները երկրորդական են: Գլխավորն այն է, որ քեզ ազատ զգաս կողակցիդ հետ, մնաս այնպիսին, ինչպիսին կաս, ուղեղդ հանգիստ լինի ու միշտ ժպտաս: Հիմա հասկանում եմ, որ դրանից կարևոր բան չկա:
-Այս տարի ևս ակտիվ աշխատում էիր: Գործունեությանդ խնդիրներ ստեղծե՞լ է ընտրյալիդ հետ:
-Նորայրն ըմբռնումով է մոտենում աշխատանքիս: Ասում է՝ յուրաքանչյուրս մեր գործն ունենք, նույնն է, որ դու ինձ արգելես աշխատանքի գնալ: Սա էլ է ցույց տալիս այն սերը, որ մարդը տածում է իր կողակցի հանդեպ: Առնվազն պիտի անսիրտ լինես, որ մարդուն զրկես իր սիրած աշխատանքից, որով նա ապրում ու շնչում է:
Նորոն դեռևս դիմանում է:) Կարծում եմ՝ հետո էլ կդիմանա: Միակ բանը, որը երկկողմանի չենք կարողանում հաղթահարել, հեռավորությունն է, երբ, օրինակ, 1 ամսով մենկում եմ շրջագայության: Սակայն դա ժամանակի ընթացքում լուծվող հարց է:
-Սիլվա, հիմա ինչի՞ մասին ես երազում: Ամանորի գիշերն ի՞նչ երազանք ես պահելու:
-Ուզում եմ, որ մեր երկրում արտագաղթ քիչ լինի: Մարդիկ լինեն ապահովված և իրենց մեջ նորից վերականգնվի հավատն ու բարությունը, որ կար նախկինում: Երազանք է դարձել, որ սահմանում խաղաղություն լինի, և բոլոր զինվորները ողջ-առողջ վերադառնան իրենց տուն:
Սիրում եմ 7 թիվը, այն միշտ հաջողություն է բերել ինձ: Հուսով եմ՝ 2017-ը հաջողություն կբերի իմ ընտանիքին, այն ընտանիքին, որը նոր պետք է ստեղծեմ: Մի նվիրական երազանք ունեմ՝ ուզում եմ մայրանալ:) Հուսով եմ, Աստծո կամոք, դա կլինի 2017-ին կամ 2018-ին: Անհամբեր սպասում եմ այդ օրվան, որովհետև զգում եմ, որ նա արմատապես կփոխի կյանքս:
-Դա տարիքայի՞ն ցանկություն է, թե երբ գտնում ես մարդուն, ում հետ երջանիկ ես, ակամայից մայրանալու ցանկություն ես ունենում:
-Իմ պարագայում երկուսն էլ: Ես կարծես պատրաստ լինեմ երեխա ունենալու: Հատկապես, որ զարմուհիներիս ու զարմիկիս շնորհիվ փորձ ունեմ: Ընկերներս ասում են՝ վայելիր այս տարիներդ, երեխա կունենաս, էլ հնարավորություն չի լինի: Ասում եմ՝ այնքան եմ վայելել, որ հիմա ուզում եմ այդ զգացողությունն ապրել: Ես ամեն ինչ ունեմ և շատ երջանիկ եմ: Գլխավորը, որ հիմա ինձ պակասում է՝ երեխան է:
-Որտե՞ղ և ո՞ւմ հետ ես անցկացնելու տոները:
-Այս տարի լինելու եմ Պարսկաստանում, որտեղ ժամուկես ելույթ կունենամ պարսկահայերի համար: Ուրախ եմ, որ ես իրենց կողմից սիրված երգիչների շարքին եմ պատկանում: Մայրս ու հայրս ինձ հետ են լինելու տոներին, բայց երազում եմ ամբողջ ընտանիքիս հետ անցկացնել Նոր տարին: Վերջին անգամ 2006-ին եմ Ամանորը տանը դիմավորել, երբ դեռ հայտնի չէի:
Ինձ համար Նոր տարին, Սուրբ Ծնունդն ու Սուրբ Հարությունն ընտանեկան տոներ են: Միշտ շատ մեծ ցանկություն ունեմ՝ տոները տանը դիմավորել: Հուսով եմ՝ գոնե 2018-ը կկարողանամ տանը դիմավորել:
-Արտերկրում չե՞ս կարողանում վայելել Ամանորը:
-Զգացողությունը չի լինում այնպես, ինչպես Հայաստանում: Եղել են տարիներ, երբ Ամանորի գիշերն աշխատել եմ, բայց Հայաստանում, սակայն զգացել եմ, որ Նոր տարվա գիշեր է, աչքերս լցվել են: Արտերկրում չեմ կարողանում կենտրոնանալ, որ Նոր տարի է, երկու անգամ ենք դիմավորում՝ Հայաստանի և տվյալ երկրի ժամանակով, բայց կարծես սովորական լինի:
-Ամեն դեպքում, կա՞ երկիր, որտեղ երազում ես լինել Ամանորին:
-Շատ կուզեի Ամանորին լինել ԱՄՆ-ում, այնտեղ ամենուր Նոր տարվա շունչ է: Հրաշքի ու հեքիաթի զգացողությունը, որ տեսել ենք ֆիլմերում, միայն Ամերիկայում է իրական: Մի տարի եմ Ամանորին եղել ԱՄՆ-ում, բայց լացելով եմ դիմավորել նոր տարին:) 2007 թվականն էր, առաջին անգամ ԱՄՆ-ում էի, այն էլ՝ միայնակ, անգամ հայրս ինձ հետ չէր: Շատ տխուր էի: Արամ Ավագյանի տանն էինք, կոլեգաներս ուրախանում էին, ես՝ լացում: Կարոտել էի մերոնց:) Չնայած տխուր էի՝ հիշում եմ այդ օրը շատ տպավորված էի:
Պատկերացնում եմ՝ ինչ հրաշալի կլիներ, եթե ընտանիքիս հետ լինեի այնտեղ, մեր ճուտիկները՝ Անուլիկը, Լիկան ու Վալիկն էլ մեզ հետ լինեին: Մինչև այդ գուցե էլի փոքրիկներ լինեն:) Պատկերացնում եմ՝ իրենց արձագանքը, քանի որ Ամերիկան կարողանում է քեզ տալ այդ հեքիաթը: Անգամ հավատում ես, որ Ձմեռ պապիկին կհանդիպես:
Տեսանյութեր
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 10:23 • 12/04 «Ես ամուսնացել եմ. լուր, որին ժողովուրդը սպասում էր 30 տարի». Տոմա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը, հայտնի հյուրերն ու հետաքրքիր դրվագները Երեկ Բոհեմ թատրոնում կայացել է դերասանուհի Թամարա Պետրոսյանի նոր մոնոներկայացումը՝ «Տարան-տարան», որի ընթացքում դերասանուհին պատմում էր սիրելիի հետ ծանոթության, ամուսնության և հարսանիքի մասին:
-
Ժամանց 13:32 • 15/04 «Ամբողջ կյանքում երազել եմ հաջողակ լինել, որպեսզի ծնողներիս ցույց տամ մի կյանք, որը նրանք նախկինում չեն տեսել». Գոհար Ավետիսյանը հանգստից լուսանկարներ է հրապարակել Ցույց տալ ամբողջ աշխարհը, քանի որ նրանք իրենց ամբողջ կյանքը նվիրել են մեզ, մեր դաստիարակությանը, կրթությանը և միշտ եղել են ամենանվիրական և արժանի օրինակը, ինչպիսին պետք է լինի իսկական մարդը:
-
Մշակույթ 11:20 • 17/04 «Ես 2 վավերագրական ֆիլմով, 17 գեղարվեստական ֆիլմով, 1 անիմացիոն մուլտֆիլմով ներկայացա և ոչ մի մրցանակ չստացա». Սոս Ջանիբեկյանի հումորային գրառումը՝ «Անահիտ» մրցանակաբաշխության մասին Սոսի գրառումը հումորային է, քանի որ դերասանը մրցանակաբաշխության որևէ անվանակարգում ներկայացված չէր:
-
Ժամանց 17:34 • 16/04 Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հետ համագործակցությամբ՝ ԱԱՊՀ-ն կազմակերպել է «Ազդեցիկ կանայք․ հասարակության մեջ կանանց դերակատարումը» խորագրով կոնֆերանս (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանը վերջին երեք տարիների ընթացքում առաջընթաց է գրանցել գենդերային հավասարության ցուցանիշներում։ Այսպես՝ վիճակագրության համաձայն Հայաստանը 2023թ-ին 146 երկրների միջև զբաղեցրել է 61-րդ տեղը, 2022թ-ին՝ 89-րդ տեղը, 2021-ին՝ 114-րդ տեղը։
Նորաձևություն
-
12:05 • 15.03.24 Կիլիան Մերֆին դառնում է Versace Icons-ի առաջին տղամարդ ամբասադորը
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Ժամանց
-
16:10 • 09.04.24 Մաշ Իսրայելյանի 1-ամյա դուստրն արել է առաջին քայլերը (տեսանյութ)
Photographer
-
13:23 • 08.04.24 «Բոլոլա» սիթքոմի դերասանական կազմի նոր ֆոտոշարքը՝ Ապրիլի 7-ի առթիվ
-
11:15 • 26.03.24 Անահիտ Մանուկյանի լուսանկարները Գյումրիից