Մարինկա Խաչատրյան. «Շփվել եմ, շփվում եմ ու կշփվեմ ինձանից տարիքով մեծ մարդկանց հետ»
Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն այժմ նկարահանվում է «Փոխնակ մայրը» հեռուստասերիալում։ Շուտով դերասանուհին ևս մեկ նոր նախագծում՝ «Օտարը» հեռուստասերիալում կներկայանա։
Tert.am Life–ը Մարինկայի հետ անկեղծ զրույց է ունեցել շոուբիզնեսային միջավայրին ինտեգրվելու, ոլորտի ազդեցության, հակառակ սեռի ուշադրության, սիրահարվածության և ոչ միայն այդ ամենի մասին:)
–Մարինկա, հեռուստատեսությունում հայտնվեցիր պատանեկությանդ շրջանում և սկսեցիր հաստատուն քայլերով առաջ գնալ, քանի որ առաջին կերպարդ խաղալուց հետո չկորեցիր ասպարեզից։ Քո տեղը գտե՞լ ես շոու բիզնեսում:
-Ես չեմ խուսափի այն փաստից, որ ճանաչված եմ: Դա շատ հաճելի փաստ է ինձ համար: Իհարկե, դեռ մեծ ճանապարհ ունեմ անցնելու, չեմ կարող ինձ համարել լիարժեք կայացած դերասանուհի: Չգիտեմ՝ որ տարիքում կարող եմ հստակ ասել, որ կայացած եմ: Փառք Աստծո, փորձում եմ օգտագործել այն, ինչ քաղում եմ։ Դա ինձ օգնում է առաջ քայլել:
–Քո ոլորտում հիմնականում ավելի ազատ մտածելակերպ ունեցող մարդիկ են։ Անցումային տարիքում շրջապատի ազդեցությունն ավելի մեծ է լինում: Ինչպե՞ս ազդեց շոուբիզնեսային միջավայրը քեզ վրա:
–Իմ առօրյան շատ տարբեր է շոուբիզնեսային կյանքից և մտածելակերպից, սակայն ոլորտում փորձ եմ ձեռք բերել։ Երբ ես մտա ասպարեզ, 16 տարեկան երեխա էի, հիմա մեծացել եմ, 19 տարեկան եմ: Այդ տարիներն ինձ շատ բան են տվել: Շատ ամուր եմ դարձել, իմ տարիքից հասուն եմ դատում: Ամեն ինչ այնքան արագ եղավ, որ ինքս էլ չնկատեցի, բայց իմ մեջ փոփոխություն կա դեպի լավը: Իմ մանկականությունը չեմ կորցրել։ Իհարկե, փորձից ելնելով գիտեմ՝ տվյալ պահին տվյալ վայրում ինչպես պահեմ ինձ, բայց ես նույն Մաշոկն եմ: Երևի, ինձանից է, բոլորն ինձ այդպես են ընկալում, ոչ թե՝ Մարինկա Խաչատրյան:
Ես ազատ, ակտիվ, ուրախ, ժպիտով մարդ եմ, բայց ոչինչ չի կարող փոխել ինձ, որ դառնամ լկտի: Ես մտել եմ այս ամենի մեջ, բայց երբեք չեմ փոխել ու չեմ փոխի իմ տեսակն ու բնավորությունը: Շատ ուրախ եմ դրա համար:
–Այս ընթացքում խոսակցություններ եղան, որ ավելի ազատամիտ ես դարձել:
–Ես չեմ լսել նման խոսակցություններ: Ընկերներիս մեծ մասն ինձանից տարիքով մեծ է: Դա պայմանավորված է աշխատանքային միջավայրով։ Ես շփվել եմ, շփվում եմ ու կշփվեմ ինձանից տարիքով մեծ մարդկանց հետ։ Իմ տարիքի ընկերներ ունեմ, բայց ինձ լավ եմ զգում մեծերի կողքին, քանի որ նրանցից նոր բաներ եմ սովորում:
Ես շատ ընկերասեր եմ, սիրվող, փառք Աստծո, կողքիս ունեմ շատ լավ ընկերներ, որոնք միայն գործընկերներ չեն:
–Ընկերական միջավայրդ փոխվե՞լ է:
–Դերասանուհի դառնալուց հետո շատ լավ մարդկանց հետ եմ ծանոթացել, սակայն երբեք չեմ անտեսում և մոռանում իմ շրջապատի մարդկանց, ընկերներիս, ովքեր մինչև այդ էլ էին կողքիս:
–Իսկ շրջապատդ ինչպե՞ս արձագանքեց հայտնիությանդ։ Հաճախ, հաջողությունը նախանձի առիթ է դառնում և քեզանից են հեռանում։
–Քանի որ բոլորին դրական եմ վերաբերում, չեմ նկատում, որ իմ շրջապատում կան մարդիկ, ովքեր ինձ նախանձում են: Եթե այդպես է, ուրախ եմ, որ այնքան լավն եմ, որ ինչ-որ մեկը կարող է նախանձել ինձ, բայց ես դրական եմ նայում դրան: Ես չեմ ատում, քեն չեմ պահում: Դա իմ բնավորությունն է:
–Ժամանակին եղբայրդ դեմ էր քո կարիերային։ Հիմա ինչպես են նա և ընտանիքիդ մյուս անդամները վերաբերում աշխատանքիդ։
–Եղբայրս սկզբում չէր հարմարվում մասնագիտությանս հետ: Հիմա տեսնում է, որ մեծ հաճույքով եմ գնում աշխատանքի, փոխվել է։ Շատ ուրախ ու շնորհակալ եմ, որ կողքիս է ու ինձ ուժ է տալիս, որպեսզի առաջ քայլեմ: Բոլորն արդեն համակերպվել են, որ շատ եմ սիրում աշխատանքս: Միայն եղբայրս էր դեմ, մտածում էր՝ ես խորամանկ չեմ, կարող է սխալվեմ, փառք Աստծո, նման բան չեղավ, ու ես ամուր քայլում եմ առաջ: Փառք Աստծո, ես շնորհակալ եմ ընտրանքիս՝ ինձ հասկանալու համար։
–Ֆիլմերից մեկում գլխավոր դերից հրաժարվեցիր, քանի որ պետք է նկարահանվեիր համբույրի տեսարանում։ Շատ ռեժիսորներ դա համարում են ոչ պրոֆեսիոնալ մոտեցում: Ի՞նչը խանգարեց քեզ նկարահանվել այդ դերում:
–Ինձ շատերն են ասել՝ տարիքիցդ է կամ պրոֆեսիոնալ չլինելուց, բայց դա, ընդհանրապես, կապ չունի պրոֆեսիոնալիզմի հետ: Դա մարդու տեսակ է: Ես հրաժարվեցի այդ կերպարից, որովհետև եթե խաղայի, լինելու էր արհեստական: Ինձ տհաճ էր լինելու և չուզելով էի անելու: Հայաստանում շատ քիչ մարդ կա, որ անում է դա: Կարծում եմ՝ եթե անում են, ուրեմն ուզում են:
Ես հեռուստադիտողի կարծիքն էլ եմ կարևորում: Հայաստանում դա չի ընդունվում որպես արվեստ: Մարդիկ դրան վատ են վերաբերում: Թեև եթե այլ երկրում էլ լինեի, չէի նկարահանվի: Դա իմ սկզբունքն է և երբեք չեմ նկարահանվի բաց տեսարանում:
–Քեզ ավելի շատ հասարակական կարծի՞քն է կաշկանդում, թե՞ տեսակդ։
–Բոլոր հայտնի մարդիկ էլ ուզում են, որ հասարակությանը դուր գան իրենց քայլերը: Չեմ կարող ասել՝ ինձ համար մեկ է հասարակության կարծիքը: Ես ինչ-որ բան անելուց առաջ հաշվի եմ առնում մարդկանց կարծիքը, հակառակը կնշանակի, որ արհամարհում եմ իմ հեռուստադիտողին: Ինձ համար կարևոր է, որ ինձ ոչ միայն ճանաչեն, այլև սիրեն: Այս դեպքում համընկել են իմ տեսակն են հասարակական կարծիքը։
–Դու համակրելի աղջիկ ես։ Հայտնի դառնալուց հետո երկրպագուներդ շատացե՞լ են։ Ի՞նչ նշանակություն ունի քեզ համար հակառակ սեռի ուշադրության կենտրոնում լինելը։
–Իհարկե, կարծում եմ, չէր կարող այդպես չլինել: Չկա այնպիսի աղջիկ, որը չուզի լինել ուշադրության կենտրոնում: Փորձում եմ չվիրավորել այն մարդկանց, ովքեր զգացմունք ունեն իմ հանդեպ, բայց չեմ պատասխանում նամակներին, որպեսզի անիմաստ հույս չտամ:
Եղել են դեպքեր, երբ մարդուն ընդունել եմ որպես շատ լավ ընկեր ու չեմ զգացել, որ նա զգացմունք ունի իմ հանդեպ: Ես նման դեպքերում փորձել եմ առաջվա պես ազատ ու ընկերական չլինել:
–Իսկ դու հաճա՞խ ես սիրահարվում:
-Չէ: Կարող է ինչ-որ մեկին ասեմ՝ ինչ սիրուն տղա է, բայց ինձ համար շատ բարդ է խորը սիրահարվել ինչ-որ մեկին: Ես շատ նվիրվող մարդ եմ ու փորձում եմ այնպես անել, որպեսզի չսխալվեմ։ Լինելով այս ասպարեզում՝ ավելի զգույշ եմ: Կողակից չունեմ, սիրահարված էլ չեմ:
–Կարծես թե, շատ ես վախենում սխալվելուց։ Ինչի՞ց է առաջացել ինքնապաշտպանական այդ ռեակցիան: Վախդ չի՞ խանգարում քեզ:
–Կարծում եմ՝ շատ աղջիկներ են վախենում սիրել, որպեսզի չհիասթափվեն: Սերը շատ սիրուն բան է: Յուրաքանչյուր աղջկա համար դա երազանք է, բայց ունի իր ժամանակը: Ես հիմա չեմ մտածում այդ մասին։ Պատճառն այն չէ, որ կարծում եմ, թե փոքր եմ, ուղղակի դեռ չեմ հանդիպել այնպիսի մարդու, որ մտածեմ հարաբերություն սկսելու մասին: Չեմ հանդիպել իմ իդեալին:
–Իդեալ ստեղծելը չի՞ խանգարում քեզ:
–Կան աղջիկներ, ովքեր ուզում են իրենց կողքին անթերի գեղեցկությամբ տղա լինի: Ես ավելի շատ գնահատում եմ նվիրվածությունը: Չեմ ասում՝ շատ տգեղ տղա լինի կողքիս, բայց կարող է միջին գեղեցկություն ունենալ։ Կարևորը՝ հոգով այնքան լավը լինի, որ դրան ուշադրություն չդարձնեմ: Ես շատ նվիրվող մարդ եմ և ուզում եմ հանդիպեն նույնպիսի մարդու: Ատում եմ, երբ մարդիկ խաբում են։ Եթե այդ գիծը նկատեմ, անմիջապես կհիասթափվեմ:
–Ինչպիսի՞ն է զայրացած Մարինկան։
–Ունեմ նեղացկոտ բնավորություն, բայց դա շուտ է անցնում: Նույնն էլ ջղայնանալու դեպքում է: Կարող է շատ ջղայնանամ, բայց հիմնակնում դա իմ մեջ եմ պահում: Հավասարակշռված եմ, ամուր, չեմ կորցնում ինձ: Կարող է ինձ սառնասիրտ համարեն, բայց ես սիրում եմ բնավորությանս այդ գիծը:
–Հայտնի մարդիկ հիմնականում խոստովանում են, որ ինչ-որ պահի աստղային հիվանդությունը չի շրջանցել իրենց։ Քո դեպքում ինչպե՞ս եղավ այդ հիվանդության հետ հանդիպումը։
–Իմ զբաղվածությունից ելնելով քիչ եմ ժամանակ տրամադրում շրջապատիս, մարդիկ ասում են՝ աստղայինը տարել է քեզ: Ոչ ոք ինձ չի հավատում, բայց անկեղծ եմ ասում՝ ես չեմ փոխվել ոչ մի առումով: Այնպես էլ չի եղել, որ փոխվել եմ, հետո զգացել եմ, որ սխալ էի։ Կողքովս, անգամ, չի անցել այդ ամենը, ինչի համար շատ ուրախ եմ: Ինքս ճանաչում եմ մարդկանց, որոնք հայտնի դառնալուց հետո շատ են փոխվում: Դա ինձ համար ցավալի է: Փորձում եմ հեռու մնալ նման մարդկանցից: Ինքս ինձ կատեմ, եթե դա ինձ վրա տեսնեմ: Եսասեր մարդը միայն կարող է այդպիսին լինել:
– Անցումային տարիքում շատերն ինքնագնահատականի փոփոխություն են ունենում: Թերարժեքության կամ գերարժեքության բարդույթ ունեցե՞լ ես:
–Եղել են հարցեր, երբ մտածել եմ, որ կարող էի ավելի լավ անել, բայց թերարժեքության բարդույթով, որպես այդպիսին, չեմ տառապել: Ես ինձանից դժգոհ չեմ, սակայն, երբեմն, ունենում եմ կոմպլեքսներ:
Կոմպլեքսներ ունեմ կապված զգեստների հետ: Հնարավոր է՝ մարդիկ ինձ ընկալում են որպես ազատ մարդ, բայց կոմպլեքսներ ունեմ, որոնք ինձ շատ են խանգարում: Գուցե դա ազդում է ինքնավստահության վրա։ Փորձում եմ շտկել դա:
Կարող է ուրիշին նայեմ և ասեմ՝ վայ, ինչ սիրուն է, բայց երբեք չեմ նայել հայելու մեջ և ասել՝ վայ, ինչ սիրուն եմ։ Կարող է այդ պահին նույնիսկ շատ սիրուն լինեմ, բայց չնկատեմ: Ինքնասիրահարված չեմ:
–Ամեն դեպքում, գեղեցիկ արտաքինը քեզ ինքնավստահություն չի՞ տալիս:
–Իհարկե, դա գործի կեսն է: Ես ինքնասիրահարված չեմ, բայց արտաքինս փոխել չեմ ցանկանում: Ոճային փոփոխություններ կարող է անեմ, բայց ոչ պլաստիկ վիրահատություններ: Ես նորմալ եմ վերաբերում պլաստիկ վիրահատություններին, եթե լինում է սիրուն ու չափավոր, սակայն չեմ ցանկանա ինձ վրա տեսնել դա: Դեմքիս վրա դեռ ինչ-որ բան չի խանգարել ինձ: Հաճախ մարդիկ իրենց քիթն են վիրահատում, փառք Աստծո, ես դրա կարիքը չունեմ: Ես ինձ չեմ պատկերացնում այդ կերպարի մեջ:
Տեսանյութեր

Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»

Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
12:11 • 24.05.22 Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»
-
20:23 • 23.05.22 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 21:54 • 24/03 «Հայկոն կյանքից հեռանալուց մեկ ամիս առաջ ինձ ասաց՝ «ինձ թվում է՝ ինձ էլ չեն սիրում»․ Մենչը՝ Հայկոյի հետ ընկերության, նոր նախագծերի և ԱՄՆ–ում բնակության մասին TalkTime հաղորդաշարի այս շաբաթվա հյուրն է պրոդյուսեր, սցենարիստ և դերասան Արմեն Պետրոսյանը, նույն ինքը՝ Մենչը, որը հաղորդման ընթացքում անդրադարձել է մի շարք թեմաների, նաև խոսել և իր Հայկոյի ընկերության մասին։
-
TV, կինո 11:50 • 25/03 «Հանդիսատեսը դահլիճը լքեց թաց աչքերով». կայացել է «Նունիկ» ֆիլմի երևանյան պրեմիերան, որին ներկա էին մի շարք հայտնի հյուրեր (լուսանկարներ) Երեկ կայացել է ռեժիսոր Ելենա Արշակյանի «Նունիկ» ֆիլմի երևանյան պրիմերիան։ Տարբեր միջազգային փառատոններում մրցանակների արժանացած ֆիլմի հիմքում աուտիզմ ունեցող երեխաների նկատմամբ հասարակության վերաբերմունք է և փոքրիկ աղջնակի պայքարը կարծրատիպերի դեմ։
-
Հարցազրույց 21:54 • 24/03 «Հայկոն կյանքից հեռանալուց մեկ ամիս առաջ ինձ ասաց՝ «ինձ թվում է՝ ինձ էլ չեն սիրում»․ Մենչը՝ Հայկոյի հետ ընկերության, նոր նախագծերի և ԱՄՆ–ում բնակության մասին TalkTime հաղորդաշարի այս շաբաթվա հյուրն է պրոդյուսեր, սցենարիստ և դերասան Արմեն Պետրոսյանը, նույն ինքը՝ Մենչը, որը հաղորդման ընթացքում անդրադարձել է մի շարք թեմաների, նաև խոսել և իր Հայկոյի ընկերության մասին։
-
Ժամանց 11:52 • 24/03 Ռոզա Լինը Lollapalooza-ում ելույթ կունենա Բիլլի Այլիշի, Լանա Դել Ռեյի Ջեսի Ռեյեսի և այլ հայտնիների հետ «Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացրած երիտասարդ երգչուհի Ռոզա Լինը նախորդ տարվա ընթացքում կարողացել է գրավել մի շարք երաժշտական բարձունքներ և սա դեռ ամենը չէ: Երգչուհին ելույթ է ունենալու Lollapalooza-ում:
-
Շոուբիզնես 10:55 • 21/03 «Ես երբեք չեմ վարժվի այն փաստին, որ այլևս չեմ կարող գրկել քեզ». Էթերի Ոսկանյանի շնորհավորանքը լուսահոգի հայրիկին Դերասանուհի Էթերի Ոսկանյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Երեք նամակ Բելլայից» հեռուստասերիալում, ինստագրամյան իր էջում հրապարակել է ընտանեկան արխիվային լուսանկարներ՝ շնորհավորելով լուսահոգի հայրիկի ծնունդը:
-
Հարցազրույց 15:22 • 23/03 «9 տարի շարունակ չէի եղել Հայաստանում, իսկ այժմ ամեն բան շատ է փոխվել». Մհեր Բաղդասարյանը՝ եվրատեսիլյան նախագծի, Անի Երանյանի, Սիրուշոյի հետ հարցազրույցի և հետագա նախագծերի մասին Հաղորդավար, լրագրող Մհեր Բաղդասարյանն այս շրջանում Հայաստանում է և Հանրային հեռուստաընկերությունից հրավեր ստանալով՝ Մհերն այս շրջանում եվրատեսիլյան թիմի հետ մեկնարկել է «Մենք Եվրատեսիլում» նախագիծը:
-
Սոցցանցեր 11:41 • 20/03 «Եվրատեսիլ 2023»-ի Հայաստանի պատվիրակի երգը մրցույթի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի «Եվրատեսիլ 2023» երգի հեղինակավոր մրցույթում Հայաստանի պատվիրակ Բրյունետի «Future Lover» երգը, որը հրապարակվել է մարտի 15-ին, «Եվրատեսիլ»-ի պաշտոնական ալիքում արդեն 2 մլն դիտում ունի:
-
Հարցազրույց 21:54 • 24/03 «Հայկոն կյանքից հեռանալուց մեկ ամիս առաջ ինձ ասաց՝ «ինձ թվում է՝ ինձ էլ չեն սիրում»․ Մենչը՝ Հայկոյի հետ ընկերության, նոր նախագծերի և ԱՄՆ–ում բնակության մասին TalkTime հաղորդաշարի այս շաբաթվա հյուրն է պրոդյուսեր, սցենարիստ և դերասան Արմեն Պետրոսյանը, նույն ինքը՝ Մենչը, որը հաղորդման ընթացքում անդրադարձել է մի շարք թեմաների, նաև խոսել և իր Հայկոյի ընկերության մասին։
-
Սոցցանցեր 14:38 • 20/03 «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի, «Հայաստանի ձայնը» նախագծի հաղթող երգչուհին Անա Խանչալյանն ամուսնացել է «Մանկական Եվրատեսիլ 2011»-ի և «Հայաստանի ձայնը» 2-րդ եթերաշրջանի նախագծերի հաղթող վրացահայ երգչուհի Անա Խանչալյանն ամուսնացել է։ Երգչուհին ինստագրամյան իր էջում հրապարակել է հոլովակ՝ հայտնելով ամուսնության մասին, որը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ մարտի 17-ին։
-
Հարցազրույց 14:05 • 18/03 «Այժմ միայն ցավում եմ մորս համար, որ չտեսավ այս գեղեցիկ կյանքը և հորս, որը մեծացրեց մեզ միայնակ». Արաքսյա Մելիքյանը՝ մանկության, ընտանիքի, կերտած կերպարների և ամուսնու մասին Tert.am Life-ի «TalkTime» հաղորդաշարի այս շաբաթվա հյուրն է դերասանուհի Արաքսյա Մելիքյանը, որը հայտնի է իր մի շարք կերպարներով, թե՛ թատրոնում, թե՛ ֆիլմերում:
-
Ժամանց 15:56 • 21/03 Բրյունետի հոլովակն իր դիտումներով յութուբում այս պահին առաջատարների շարքում է Օրեր առաջ Եվրատեսիլի պաշտոնական յութուբյան էջում հրապարակվեց Հայաստանի պատվիրակի՝ Բրյունետի «Future lover» երգը և տեսահոլովակը, որը հաշված օրերի ընթացքում հատեց 2մլն դիտումների շեմը:Երգչուհու տեսահոլովակի դիտումները յութուբում առաջատարի շարքում է:
-
Ժամանց 11:52 • 24/03 Ռոզա Լինը Lollapalooza-ում ելույթ կունենա Բիլլի Այլիշի, Լանա Դել Ռեյի Ջեսի Ռեյեսի և այլ հայտնիների հետ «Եվրատեսիլ 2022»-ին Հայաստանը ներկայացրած երիտասարդ երգչուհի Ռոզա Լինը նախորդ տարվա ընթացքում կարողացել է գրավել մի շարք երաժշտական բարձունքներ և սա դեռ ամենը չէ: Երգչուհին ելույթ է ունենալու Lollapalooza-ում:
Photographer
-
12:57 • 21.03.23 Սաթենիկ Հազարյանի նոր ֆոտոշարքը
-
15:26 • 17.03.23 Մարիամ Ալեքսանյանի նոր ֆոտոշարքը
-
11:29 • 15.03.23 «Հրաշքին սպասելով». Զեփյուռ Բրուտյանի լուսանկարը հղի կարգավիճակում
TV, կինո
-
11:10 • 14.03.23 «4 երազանք» նոր եթերաշրջանի սաունդրեքը