Ինչ ճանապարհ է անցել Գայանե Ասլամազյանը 15 տարի եթերում լինելու համար
Հաջողությունը ենթադրում է մշտական աշխատանք և նվիրվածություն։ Tert.am Life-–ը նոր շարք է սկսում` «Սիրահարված աշխատանքին» խորագրով, որի շրջանակում կներկայացնենք, թե հայտնի մարդիկ ինչպես են սկսել իրենց գործունեությունը, ինչ ճանապարհ են անցել և ովքեր են նրանց աջակցել այս ասպարեզում հաստատվելու ճանապարհին։
Գայանե Ասլամազյանը հայկական հեռուստաեթերի ամենաերկարկյաց հաղորդավարուհիներից մեկն է, ով տարիներ շարունակ էկրաններից ասում էր «Բարի լույս» ու օրը սկսում հեռուստադիտողների մեծ բանակի հետ։ Ամեն օր եթերում լինելը և՛ պարտավորեցնող էր, և՛ հաճելի։ Գայանեն ասում է, որ իր անցած ճանապարհի ընթացքում ունեցել է և՛ վերելքներ, և՛ վայրէջքներ, սակայն դժվարությունները միայն խթանել են առաջ գնալուն։
Քչերը գիտեն, որ Հայաստանի ամենահայտնի հաղորդավարներից մեկն առաջին քայլերն արել է և երկար տարիներ աշխատել է որպես լրագրող։ Մինչև էկրաններին հայտնվելը նա աշխատել է «Այո» շաբաթաթերթում, բարձրաձայնել երիտասարդների խնդիրները։
«Լրագրության հետ կապ եմ ունեցել շատ երիտասարդ տարիքից` 16-17 տարեկան էի, երբ սկսեցի տպագրվել «Այո» շաբաթաթերթում։ Այնտեղ ծանոթացա Հարություն Ղուկասյանի հետ, ում հետ տարիներ անց պիտի համագործակցեի արդեն ֆիլմերի շրջանակում` ես `որպես դերասանուհի, նա` որպես սցենարիստ»,– նշեց Գայանեն, ով այն ժամանակ չէր էլ պատկերացնում, որ մի օր ներկայանալու է նաև որպես դերասանուհի։
Հաղորդավարուհու մուտքը հեռուստատեսություն սկսվել է «Հայրենիք» մանկապատանեկան հեռուստաընկերությունից` 2002 թվականին։ Նրան շատ է օգնել արվեստաբանի մասնագիտությունը. «Իմացա, որ «Հայրենիք» հեռուստաընկերությունը նոր գաղափարներ է հավաքագրում։ Իմ գաղափարով գնացի հեռուստաընկերություն, ներկայացրի իմ փոքրիկ հերոսին, և Ժիրայր Դադասյանն ասաց`լավ միտք է։ Նա անփորձ աղջնակի մեջ տեսավ կրակ ու ստեղծվեց «Մեր հայրենիքի մշակույթը» հաղորդումը, որը տարիներ շարունակ կրթում էր մեր փոքրիկներին, սովորեցնում էր` ինչ է մեր մշակույթը իր բոլոր գույներով։ Հետագայում ինձ վստահվեց նաև նախագծի ռեժիսորի աշխատանքը»։
Մանկական ծրագիր ներկայացնելը հետաքրքիր փորձառություն էր Գայանեի համար, քանի որ այդ փուլում նա արդեն երիտասարդ մայրիկ էր։ Փոքրիկներ հետ շփումը նրա համար ոչ միայն աշխատանքի մի մաս էր, այլև կենսակերպ։ Իբրև մայրիկ` նա ավելի լավ էր հասկանում, ինչը կարող է հետաքրքրել փոքրիկներին և ինչպես է պետք աշխատել կրտսեր, բայց պահանջկոտ լսարանի հետ։ «Իմ տղան էլ էր այն ժամանակ փոքր ու նախագիծը շատ կարևոր փորձառություն էր ինձ համար։ Ծրագիրն ինտերակտիվ էր, երեխաները մեզ ուղարկում էին նամակներ, քանդակներ։ Երբ հասկանում էիր, որ քո աշխատանքի շնորհիվ երեխաներն ինչ–որ բան են ստացել, սովորել, ամեն ինչ արժեր։ Դրանից բարձր գնահատական լինել չէր կարող»,– ոգևորությամբ հիշեց Գայանեն ու հպարտությամբ հավելեց, որ հաղորդաշարը գնահատվեց նաև արտերկրում` 2002 թվականին Յալթա քաղաքում ընթացող միջազգային հեռուստակինոփառատոնի ժամանակ հաղորդաշարին շնորհվել է «Լավագույն մանկական հաղորդում» մրցանակը: Նույն փառատոնի ընթացքում Ռուսաստանի Դաշնության ժուռնալիստների միության կողմից Գայանեն պարգևատրվել է ՝ «Տարվա լրագրող» մրցանակով:
«Ծրագիրը գնահատվեց և ինձ նկատեցին նաև Ռուսաստանի լրագրողների միությունում, որտեղից հրավիրեցին մասնակցելու «Ռուսաստան. հայացք կողքից» նախագծին։ Այդպես ստեղծվեց «Սիբիրյան նոթեր» վավերագրական ֆիլմը։ Շնորհակալ եմ Վրեժ Քասունին, որն ինձ աջակցեց իրականացնել այն։ Կարծում եմ, նրա շնորհիվ մեր աշխատանքը ճանաչվեց լավագույնը և գրավեց տարբեր մրցանակներ` արժանացավ Ոսկե մեդալի և ՌԴ լրագրողների միության Հատուկ մրցանակի։ 2005 թվականին էլ «ՄԻՐ» հեռուստառադիոընկերության կողմից կազմակերպված հաղորդաշարերի միջազգային մրցույթի ժամանակ ճանաչվեց լավագույնը «Ճանապարհային գրառումներ» ժանրում»,– ոգևորությամբ հիշեց հաղորդավարուհին, ով 3 տարի հեռուստադիտողներին ներկայացել է նաև իբրև ռուսալեզու լուրերի մեկնաբան` «Երկիրն այսօր» լրատվական հաղորդման շրջանակում։
Գայանեն վավերագրական ֆիլմ է նկարահանել նաև Արևմտյան Հայաստանի մասին, ինչը հատուկ նշանակություն ուներ իր համար։ «Այդ տարիներին շատ բարդ էր նկարահանումներ անել «Արևմտյան Հայաստանում, այդքան չէր խոսվում Արևմտյան Հայաստանի մասին։ Երկար ժամանակ մտածում էի` ինչպես մատուցել ֆիլմը։ Ի վերջո, գտա տարբերակը։ Ֆիլմում նկատելի է կնոջ ձեռագիրը, այն շատ էմոցիոնալ է, ինչը գտավ իր արձագանքը։ Այն ևս բարձր գնահատական ստացավ, երևի թե, մատուցումն էր տարբերվում։ Շատ եմ կարևորում այդ աշխատանքն իմ պրակտիկայում»,– նշեց հաղորդավարուհին։
Գայանեի գործունեությունը շարունակվել է Հանրային հեռուստաընկերությունում, որտեղ հանդես է եկել որպես «Բարի լույսի» հաղորդավար և Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի մամուլի քարտուղար։ 2010–ից նա աշխատանքի է անցել «Արմենիա» հեռուստաընկերությունում, որտեղ ևս վարել է առավոտյան ծրագիր։
««Բարի լույսը» դարձավ իմ անբաժան մասնիկը։ Դա ինձ համար նաև լրագրության հետաքրքիր փուլ էր, որովհետև ուղիղ եթերում նման ծրագիր վարելու համար պետք է ունենաս բովանդակություն, իմանաս` ինչի մասին ես խոսում։ Դու պատասխանատու ես յուրաքանչյուր սխալի համար։ Շատ կարևոր է նաև մթնոլորտը, որտեղ աշխատում ես։ Շատ եմ սիրում «Բարի լույսն» ու իմ բոլոր գործընկերներին»,– ասաց հաղորդավարուհին, ով հարազատ դարձած նախագծից բաժանվեց 2017–ին։
Գայանեն իրեն փորձել է նաև իբրև դերասանուհի։ «Հեռուստատեսության բնագավառում, կարծես թե, ամեն ինչի տիրապետում եմ։ Աշխատել եմ նաև որպես տեխնիկական բաժնի ղեկավար, հետագայում առաջարկ ստացա նկարահանվելու սերիալներում։ Զարմանալին այն էր, որ ստանում էի գլխավոր դերեր։ Սկզբնական փուլում շատ էի վախենում, որովհետև կարծում եմ, այդ ամենը պետք է մասնագետներն անեն, սակայն այն ուսումնական տարիները, որ պետք է անցնեի ինստիտուտում, անցա լավագույն դերասանների, վարպետների հետ` աշխատանքի մեջ»։
Հեռուստատեսային աշխատանքներին զուգահեռ Գայանեն զբաղվել է նաև կազմակերպչական աշխատանքներով։ Նա առանձին հպարտությամբ նշեց, որ ԱՄՆ–ում, Ռուսաստանում կազմակերպել է հայկական մշակույթը ներկայացնող ցուցահանդեսներ` «Հայաստան բարձր մշակույթի երկիր» խորագրով։ Մասնագիտությամբ արվեստաբանը 2006 թվականին բացել է սեփական ցուցասրահը, որն ուներ «Ասլամազյան ցուցասրահ» անունը։ «Հետադարձ հայացքով պետք է ասեմ, որ ես, իբրև հայ, իմ փոքրիկ լուման ներդրել եմ Հայաստանի անունը բարձրաձայնելու, մեր կորուստների մասին խոսելու համար»,– նկատեց նա։
15 տարի եթերում եղած և մշտապես ակտիվ գործունեությամբ զբաղվող հաղորդավարուհին հայտնեց, որ հիմա էլ դադարի մեջ չէ։ «Կրկին ձեռքս եմ վերցրել գրիչը։ Շուտով հետաքրքիր նորություններ կլինեն։ Պետք է ինքս գոհ մնամ իմ աշխատանքից, իսկ դրա համար ժամանակ է պետք»,– եզրափակեց նա։
Տեսանյութեր

Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»

Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»

Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»

Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»

Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»

Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem

Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»

«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»

Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»

Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »

Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը

Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»

Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»

Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»

Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »

Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»

Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»

Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»

Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից

Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»

Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»

Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»

Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»

Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»

Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»

Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»

Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»
-
14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
-
19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
-
16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
-
13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
-
13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
-
12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
-
14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
-
17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
-
17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
-
13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
-
17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
-
09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
-
10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
-
13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
-
10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
-
19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
-
15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
-
13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
-
16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
-
15:08 • 30.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան – «Հերոս հայ»
-
14:41 • 29.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Երգի պետական թատրոն– «Կորցրած Մեղեդի»
-
10:38 • 25.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլի Մորտո – «Օլիգարխս»
-
13:16 • 17.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ REINCARNATION & Հարութ Փամբուկչյան «Կանցնեն օրեր»
-
17:51 • 16.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Անդրե Սիմոնյան & Սրբուկ «Ով սիրուն-սիրուն»
-
12:52 • 13.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․Գարիկ & Սոնա «Wake up Հարսներ »
-
22:02 • 10.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օկսի Ավդալյան & Սուպեր Սաքո – «Սեր չկա»
-
19:07 • 06.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սերժ Թանկյան feat. Սևակ Ամրոյան – «Ամպեր»
-
13:05 • 05.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի feat. Hayat Project – «Ամպերից Վեր»
-
12:47 • 05.06.22 Երգի պրեմիերա․ Գարիկ & Սոնա «Մաշինեն»
-
12:07 • 03.06.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Narek Face feat Գոռ Հակոբյան – «Բալա»
-
14:24 • 31.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սոնա – «Señorita Danza»
-
21:57 • 28.05.22 Պրեմիերա․ «Հայ Գարուններ» երգի նոր տարբերակը, Արթուր Գրիգորյանի վերջին ձայնագրություններից
-
12:43 • 27.05.22 Երգի պրեմիերա․3.33 «Իմացի»
-
10:45 • 26.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Իվետա Մուկուչյան – «Ես պատրաստ եմ»
-
13:51 • 25.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե – «Դե արի մոտս»
-
12:11 • 24.05.22 Երգի պրեմիերա․ Սրբուկ «Սիրո ռիթմ»
-
20:23 • 23.05.22 Պրեմիերա. Մարտին Մկրտչյան- «Օդի պես ինձ պետք ես»
-
23:43 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո – «Կյանքի ընկեր»
-
11:39 • 19.05.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մերի Հակոբյան և Ավո Ադամյան– «Գնա»
-
14:51 • 18.05.22 Տեսահոլովակի պրեմիերա. Ռուբեն Հախվերդյան- «Սարերի քամի»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Շոուբիզնես 10:53 • 04/02 «Դեռ երեկ 9-ը տարեկան, խոշոր աչքերով աղջնակն այսօր արդեն 21 տարեկան կին է». Անահիտ Կիրակոսյանի շնորհավորանքը դստերը Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ավագ դուստրը՝ Լաուրան, այսօր դարձել է 21 տարեկան: Դերասանուհու համար այս փաստը շատ հուզիչ է, քանի որ նրա ավագ դուստրն արդեն մայր է:
-
Շոուբիզնես 10:53 • 04/02 «Դեռ երեկ 9-ը տարեկան, խոշոր աչքերով աղջնակն այսօր արդեն 21 տարեկան կին է». Անահիտ Կիրակոսյանի շնորհավորանքը դստերը Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի ավագ դուստրը՝ Լաուրան, այսօր դարձել է 21 տարեկան: Դերասանուհու համար այս փաստը շատ հուզիչ է, քանի որ նրա ավագ դուստրն արդեն մայր է:
-
Շոուբիզնես 15:20 • 01/02 «Երբ 4 կին չեն կարողանում պահել 2 տարեկան երեխային». Գոհար Ավետիսյանը՝ որդու հետ Հայաստանում անցկացրած հանգստի մասին Ռուսաստանաբնակ հայ դիմահարդար Գոհար Ավետիսյանն Ինստագրամի իր էջի «Սթորի» բաժնում հայտնել է, որ եկել է Հայաստան որդու՝ Գասպարի և մոր հետ միասին, որպեսզի ծանոթացնի որդուն տատիկի հետ:
-
Շոուբիզնես 11:37 • 31/01 «Այս օրերին արցախցի Միշայի շուրթերից այս երգը լսելը հոգիս տակն ու վրա արեց». Լիլիթ Հովհաննիսյան Արցախցի փոքրիկ երգիչ Միշան Ինստագրամի իր էջում հրապարակել է՝ ինչպես է կատարում Լիլիթ Հովհաննիսյանի «Հին ճանապարհով», իսկ հոլովակին կից երգիչը գրել է. «Ես դառնում եմ դեպի իմ տուն այն հի՜ն ճանապարհով»:
Ժամանց
-
12:12 • 03.02.23 «Եվրատեսիլ 2023»-ի Վրաստանի պատվիրակը հայազգի երգչուհի է
-
11:34 • 03.02.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Անահիտ Ադամյան – «Отпускай»
Photographer
-
10:38 • 30.01.23 Ռոմելա Սարգսյանի նոր ֆոտոշարքը
-
09:35 • 28.01.23 Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքը
TV, կինո
-
15:02 • 02.02.23 Բոլոր ժամանակների 10 ամենաբարձր վարձատրվող դերասանները