«Ուզում էի հասկանալ՝ ինչու ես կարող էի մերժված լինել». Wing 21-ի նոր ֆոտոշարքն ու անկեղծ զրույցը մի տղայի ազդեցությամբ փոխվելու, ավանդական ընտանիք ունենալու ու քրոջ մահվան մասին
Wing 21. 24-ամյա աղջիկ, որը սիրում է թռչել: Ժամանակին, երբ չէր ցանկանում սոցցանցերում օգտագործել իր անունը, հենց այս պատճառով ընտրեց Wing՝ թև կեղծանունը: Չնայած Ինստագրամում իր անունով չներկայանալու ցանկությանը՝ հենց այս հարթակով աղջիկը հայտնի դարձավ՝ դառնալով նախ՝ Ինստագրամի հայտնի հայուհիներից մեկը, հետո առաջարկներ ստանալով ներկայանալու հեռուստատեսությունում: 21-ը նա բնորոշում է որպես իր լավ ու վատ օրերի թիվ, հետևորդները գիտեն, որ չի բացահայտում 21-ի գաղտնիքը, սակայն Tert.am Life-ի հետ հարցազրույցում բացահայտել է նաև 21-ի հետ կապված անձնական մի պատմություն, որը մեծ դեր է ունեցել իր տեսակի ձևավորման վրա:
Tert.am Life-ը Wing 21-ի հետ ոչ միայն բացահայտումներով լի հարցազրույց է ունեցել, այլև հետաքրքիր ֆոտոշարք իրականացրել: Նրա սթայլինգն արել է ոճաբան Մադոննա Հարությունյանը՝ բոլորին հայտնի աղջկան ներկայացնելով նոր ռակուրսով: Լուսանկարիչն Աննա Սողոյանն է: Հագուստը տրամադրել է White Stor-ը:
Ես մեծացել եմ հայ ավանդական ընտանիքում
Վինգը մեծացել է ֆերմերի և բանասերի ընտանիքում, ունի կրտսեր եղբայր: Իր բնորոշմամբ՝ մեծացել է հայկական ավանդական ընտանիքում: Թե ինչպես ստացվեց, որ իր բնորոշած ավանդական հայ ընտանիքում մեծացավ հայկական կարծրատիպերից դուրս աղջիկ, Վինգն ունի իր պատասխանը. «Ի՞նչը ես չեմ անում հայեցի: Ես հերթական մարդն եմ հայկական մտածելակերպով, որը չունի կարծրատիպեր: Ես ազատամիտ եմ, ունեմ իմ կարծիքն ու տեսանկյունը, բայց և իմ սահմանները, որոնցից դուրս չեմ գա: Իմ սահմանն այն է, որ ես ինձ կողքից նայելիս չամաչեմ: Մենք ազատությունը սխալ ենք հասկանում: Մերոնց համար ես իրոք ուրիշ երեխա եմ եղել: Եթե ես մեծացած լինեի մի ընտանիքում, որտեղ ինձ ոչինչ թույլ չեն տվել, ինձ համար կարող էր քաղցր լինել դրսում կատարվող ամեն բան, բայց ես նման խնդիր չեմ ունեցել և շատ լավ գիտեմ իմ սահմանները»:
Վինգն ասում է՝ տեսակով կոտրվող չէ: Սրա լավագույն դրսևորումներից մեկը, թերևս, ձախլիկ լինելն է, ինչի դեմ փոքր տարիքում ընտանիքում շատ են պայքարել, հետո հասկացել են, որ երեխային պետք է հանգիստ թողնել: Այս դեպքում աղջկան «փրկել» է մայրիկը, ինչպես շատ այլ դեպքերում է անում:
«Տատիկս նեղվում էր, որ ես ձախլիկ եմ, ինձ ստիպում էր աջ ձեռքով գրել, նկարել, նույնիսկ եղել են դեպքեր, որ ձեռքս կապել են: Մոտս «ներվային ծիկեր» էին առաջանում, բայց ոչինչ չփոխվեց: Հետո մայրիկս հակադրվեց բոլորին, ասաց, որ եթե ձախլիկ եմ, ուրեմն պետք է ձախլիկ լինեմ»,- ասաց նա ու հավելեց, որ այսօր էլ հաճախ մայրիկի պաշտպանության ներքո է: Օրինակ, հայրիկը երբեք իրեն չի ներկայացնում իր դժգոհությունները, բոլոր բողոքները մայրիկին են ուղղվում: «Ընտանիքս ինձ ընդունում է այնպիսին, ինչպիսին կամ: Պապաս կյանք ա՝ հայ տղամարդ՝ բառիս բուն իմաստով, սակայն ինձ երբեք չի ասել՝ սա հագիր, սա մի հագիր: Եթե ինչ-որ դժգոհություն է ունեցել, մայրիկիս է ասել: Գուցե ժամանակի հետ հասկացել է, որ իմ տեսակն այսպիսին է: Իր բախումները կարող են մամայի հետ լինել, մաման ինձ միշտ հանում է այդ ամենից: Մամաս իմ ընկերուհին է, թեև ինքը դժգոհում է, որ ես շատ փակ եմ, չեմ կիսվում, ինչպես մյուս աղջիկները: Իրականում, ես չեմ սիրում տանը խոսել այն մասին, ինչը գուցե անհանգստացնի հարազատներիս: Ավելորդ ինֆորմացիա տալ չեմ սիրում»,- ասաց նա:
Ինստագրամում Մաշն ունի 2 գլխավոր քննադատ՝ մայրիկն ու տատիկը, որոնք նրա ակտիվ հետևորդներն են: «Մինչև օրս յուրաքանչյուր նկարահանման գնալուց առաջ մամաս նայում է աչքերիս ու ասում՝ այնպիսի բան չանես, որն ինձ դուր չի գա: Մի լուսանկար ունեմ, որն իրեն շատ էր զայրացրել՝ ծխախոտով եմ: Նա գիտի, որ ես չեմ ծխում, բայց շատ էր սրտնեղել այդ նկարից»,- ծիծաղելով հիշեց Վինգն ու նկատեց, որ մայրիկն ու տատիկը շատ ավելի օպերատիվ են արձագանքում իր հասցեին հնչած ցանկացած մեկնաբանության, քան ինքը:
Մեծ կորուստ ունեցա, որից հետո չեմ պատկերացնում՝ ինչը կարող է ինձ ցավեցնել
Մաշը պատմեց, որ մեծ ընտանիքում է մեծացել, քանի որ մի բակում ապրում է նաև հորեղբոր ընտանիքը, ժամանակին՝ տատիկ-պապիկը. «Մի բակում երկու տուն կա, մեր և հորեղբորս տները: Շատ ջերմ, հարազատ մթնոլորտում եմ մեծացել»:
Սեպտեմբերին նրա ընտանիքն անդառնալի կորուստ ունեցավ: Հայաստանում հայտնի դարձավ 24-ամյա ծննդկանի՝ Լուիզա Ավետիսյանի մահվան մասին: Նա Մաշի քույրիկն էր: «2 ամիս առաջ քույրս մահացավ: Սովորաբար փորձում եմ ցավս ցույց չտալ, բայց ես գիտեմ՝ ես ինչ եմ ապրել: Առաջին անգամ եմ խոսում այս մասին: Մենք միասին ենք մեծացել, ես նա և մեր երրորդ քույրը, 3 եղբոր աղջիկներ ենք 3-ս էլ 24 տարեկան՝ 3 անբաժանելի քույր՝ Էլենը, Լուլուն ու Մաշը, բոլորն այդպես էին ասում: Իմ ու Էլենի համար Լուլուի մահն անասելի ցավ է: Չգիտեմ՝ կգա՞ մի օր, որ կհամակերպվեմ այդ մտքի հետ: Ես շատ գունավոր մարդ եմ, սակայն այդ շրջանում գույներս պակասել էին: Ինձ շատ օգնեցին մարդիկ, որոնք եղան կողքիս ու հանեցին ինձ այդ վիճակից: Չգիտեմ՝ ինձ հետ ինչ կլիներ, եթե նրանք չլինեին, գուցե մինչև հիմա կաղապարված մնայի դրա մեջ: Սակայն ես հասկացա, որ մարդիկ էգոիստ են, այդ թվում՝ ես: Իմանալով, որ նա չկա, ես սգում եմ իմ կորուստը, իմ կարոտը: Ես շատ ամուր ձևավորված իմունիտետ ունեմ, որովհետև իմ կյանքում շատ բացեր ու ցավեր են եղել: Վերջերս ինձ բռնացրեցի մտքի վրա, որ չգիտեմ՝ ինչ կարող է լինել, որ ես հիասթափվեմ, ցավ ապրեմ: Երևի թե, միայն մարդկային կորուստն է անդառնալի»,- ասաց նա:
Տղաների հոգեբանությունը շատ լավ եմ հասկանում
Մաշը 4 տարեկանից գիմնաստիկայի է գնացել, ինչը ձևավորել է նաև նրա տեսակը: Ասում է՝ իր ընկերների զգալի մասը տղաներ են, ինչը պայմանավորված է ոչ միայն ավելի շատ տղաների միջավայրում լինելով, այլև իր տեսակով: Ըստ նրա՝ իրեն բնորոշ են մի շարք «տղայական հատկանիշներ»:
«Ընկերներս հաճախ ասում են, որ ես տղա եմ, շատ հարցերի տղամարդավարի եմ նայում ու պատասխանում: Ես էլ եմ դա նկատում, դա առաջացել է մանուց տղաների հետ շատ շփվելու արդյունքում: Ընկերուհիներ ունեմ, բայց ընկերներս ավելի շատ տղաներ են: Դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, որտեղ սովորում էր մոտ 500 երեխա, բայց միայն 30-ն էին աղջիկ: Իմ դասարանում կար 40 աշակերտ, որից 4-ս էինք աղջիկ: Բացի այս գործոնը, ինձ համար աղջիկը կարող է լինել հաճելի զրուցակից, լավ մարդ, բայց հազվադեպ կարող է ընկերուհի լինել: Եթե աղջիկն ինձ համար ընկերուհի է, սկսում եմ քրոջ պես ընկալել: Ցանկացած այլ պարագայում աղջիկը դիմացինին նայում է որպես հակառակորդի, մրցակցի: Աղջիկների մեջ կա այդ մրցակցությունը: Ես միշտ սիրված եմ եղել թե՛ տղաների, թե՛ աղջիկների կողմից: Երբ քոլեջ էի մտնում, բոլորը քարանում էին, բայց և սիրում էին ինձ: Միաժամանակ, շատ եմ բախվել, մինչև օրս բախվում եմ նախանձի: Կարծում եմ՝ աղջկա տեսակը կատվի տեսակ է, եթե դու նաև հաջողակ, գեղեցիկ ես, դա ուժեղացնում է հակառակորդի սինդրոմը,- ասաց նա, իսկ դիտարկմանը, որ ինքն էլ է աղջիկ, նշանակում է՝ նույն հատկանիշները, որոնք իրեն վանում են մյուս աղջիկներից, իր մեջ էլ կան, արձագանքեց,- Իհարկե, կան: Դա ինձ չի վանում, ուղղակի ես հասկանում եմ, որ ինձ ավելի հաճելի է արական սեռի հետ ընկերություն անել՝ չեն դավաճանում, միշտ կողքիդ կանգնած են, գիտես, որ ամեն հարցում կողքիդ են: Համաձայն չեմ, երբ ասում են, որ աղջկա և տղայի միջև չի կարող ընկերություն լինել, իմ դեպքում գործում է եղբոր գաղափարը»:
Այնուամենայնիվ, այս դեպքում կարող է լինել նաև սիրահարվելու վտանգ: Ըստ Վինգի՝ մի քանի տարի առաջ դա հնարավոր էր, հիմա՝ ոչ: Հպարտությամբ նշեց, որ շատ լավ գիտի տղաների հոգեբանությունը. «Ես ընտրում եմ այնպիսի ընկերների, որոնք իրոք ընկեր են, ինձ նայում են հոգատարությամբ, բայց որպես քրոջ: Ես տղաների հոգեբանությունը շատ լավ հասկանում եմ, միանգամից հասկանում եմ՝ դա ֆլի՞րտ էր, թե՝ ոչ: Ունեմ ընկերներ, որոնց ընկերուհու կամ կնոջ հետ էլ եմ ծանոթ, ընտանիքներով էլ ենք շփվում: Իմ ընկերները գիտեն, որ ես շատ քիչ մարդկանց եմ այդպիսին համարում, թեև շփվող եմ ու շատերի հետ կարող եմ ջերմ լինել: Ես ունեմ շատ քիչ ընկերներ, որոնց տարիների ընթացքում եմ ձեռք բերել: Շատերին վստահել չես կարող»:
Ես վայրի աղջիկ եմ
Մաշը միշտ ուզում է ավելի վայրի երևալ, ինչը նկատելի էր նաև ֆոտոշարքն իրականացնելիս: Ասում է՝ նուրբ կերպարում լինելն իրենը չէ, իսկ ահա կանացի լինելը պարտադիր է՝ տղայական բնավորությամբ կանացի աղջիկ:
«Ես ուզում եմ վայրի երևալ, որովհետև դա իմ տեսակն է: Նուրբ լինելն իմը չէ: Իմ մեջ երկու աղջիկ է ապրում, որոնք, երբեմն, բախումներ են ունում: Կարծես, մի ուսիս բարի Վինգը նստած լինի, մյուսին՝ չարը: Չարաճճին միշտ հաղթում է:)»,- ասաց նա:
Միաժամանակ, Մաշն ասում է, որ ամեն բան փոխվում է, երբ սիրելիիդ կողքին ես, նրա կողքին պետք է դառնաս «փափուկ». «Հենց դա է ամենակարևորն ինձ համար, որքան էլ լինես ուժեղ, կայացած, պետք է ունենաս մեկը, որի կողքին կլինես պուպուշ, փափուկ էակ: Սիրելիիս կողքին կարող եմ 360 աստիճան փոխվել, մեխանիկորեն դառնալ աղջիկ»:
Բաժանվեցինք, քանի որ հարաբերությունների վերջին փուլը սթրեսային էր
Մոտ 2 տարի ընկերություն անելուց հետո Վինգն ու երիտասարդ ռեփեր M'Tiko-ն 7 ամիս առաջ բաժանվեցին: Մաշն առաջին անգամ խոսեց բաժանման ու դրան նախորդած դժվար էտապի մասին: Բաժանումը բերում է հիասթափության, սակայն, ըստ նրա, բաժանումից հետո ծանր ապրումներ չի ունեցել: Դժվար փուլը մինչև այդ էր:
«Ես մեր հարաբերությունների վերջին շրջանում էի դժվար էտապում, երբ դեռ միասին էինք: Վերջին փուլը սթրեսային էր, ներվ կար: Ես տեսակով այնպիսին չեմ, որ փակեմ դուռը, օրերով հաց չուտեմ, չէ... կողքից չեն զգա իմ ցավն ու սթրեսի մեջ լինելը, սակայն կարող եմ շատ ծանր տանել: Իհարկե, միասին գեղեցիկ պահեր ենք ապրել, շատ հարցերում նույնիսկ շնորհակալ եմ իրեն, որովհետև օգնել է, խորհուրդներ տվել, թեկուզ աշխատանքային առումով: Փորձում էի փրկել հարաբերությունները՝ հաշվի առնելով մի շարք գործոններ, այդ թվում՝ մեր ընտանիքների գործոնը, սակայն հասկացա, որ առաջին հերթին կարևոր են ձեր հարաբերությունները»,- ասաց նա:
Վերջին ամիսներին խոսակցություններ են շրջանառվում, որ Մաշը հանդիպում է երիտասարդ դերասան, երգիչ Գոշի հետ: Այս մասին խոսել նա չցանկացավ:
Ես երջանիկ մարդ եմ
Մաշն իրեն երջանիկ մարդ է համարում: Ասում է՝ ինչ էներգիա ուղարկես տիեզերք, կրկնապատիկը հետ կստանաս: «Ես երջանիկ եմ ու շնորհակալ եմ իմ ամեն օրվա, իմ կողքի մարդկանց համար, որոնք սիրունացնում են օրերս: Ես հասկացել եմ, որ որքան երջանիկ ես քեզ համարում, որքան գունավոր է քեզ համար, այնքան ավելի լավ է լինում, որքան վատ ես տրամադրվում, այնքան վատ է լինում: Ինչ էներգիա ուղարկում ես վերև, այն էլ քեզ վերադառնում է:
Մարզական կրթություն ստանալուց հետո Վինգը սովորել է Ֆիզկուլտ ինստիտուտի Սպորտային լրագրության բաժնում, տպագրվել ուսանողական թերթում, հետո ներկայացել որպես հաղորդավարուհի, ապա դերասանուհի: Այս պահին նա նման զբաղվածություն չունի: Մաշից հետաքրքրվեցինք, թե ինչով է լցնում իր առօրյան՝ հաշվի առնելով, որ հիմնական զբաղվածություն չունի:
Վինգի եկամուտի հիմնական աղբյուրն Ինստագրամն է: Շատերին թվում է, թե սա ենթադրում է անհոգ կյանք, մինչդեռ Մաշն ասում է, որ նույն Ինստագրամ վարելն իրենից բավականին մեծ զբաղվածություն է ենթադրում: «Ես բավականին զբաղված եմ: Գովազդներն ու ֆոտոշարքերը, ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները, պայմանավորվածությունները, մտքերը շատ ժամանակ են խլում: Գրաֆիկս շատ խիտ է: Դժվար է անել գովազդ, որն ավելի շատ լայք կհավաքի, քան ուրիշների գեղեցիկ լուսանկարները, պետք է մտածես՝ ինչպես դա ներկայացնել, որպեսզի հետաքրքիր լինի»,- ասաց նա ու հավելեց, որ ժամանակին իր էջի զարգացումը մեխանիկորեն է ստացվել:
Ինստագրամի հայտնի աղջիկներից մեկը տարիներ առաջ անտարբեր է եղել սոցցանցերի հանդեպ, մինչև հիմա գրանցված չէ Ֆեյսբուքում, Ինստագրամում գրանցվելիս էլ չի ցանկացել օգտագործել իր անունը: Հենց դրա համար էլ ընտրել է «Վինգ» մականունը: «Անունս չէի ուզում գրել: Մտածում էի՝ ինչն ինձ կբնութագրի: Ընտրեցի ազատություն՝ wing՝ թև: Ես սիրում եմ թռչել: Ինչու ոչ wings, որովհետև ես մենակ էի: Երբ ամուսնանամ, կդառնա wings, ի վերջո, թռչելու համար թևեր է պետք, ոչ թե թև»:
Հիմա հեռու թռչել Մաշը չի ուզում: Ըստ նրա՝ շատ գոհ է այն արդյունքից, որ այսօր ունի, դրան հասել է հաջողակ և աշխատասեր լինելու արդյունքում: Դերասանական ոլորտ մտնելուց հետո զգացել է գործընկերների բացասական վերաբերմունքը, բայց դրա վրա քիչ է ֆիքսվում: «Ոլորտում զգացել եմ բացասական վերաբերմունք, որ ես Ինստագրամից հատնի էի, սկսեցի նկարահանվել: Մտածում են՝ մենք սովորեցինք, այսքան բան արեցինք, դու եկար, մեզ անցար: Բայց դրա վրա չեմ կենտրոնանում: Գուցե դեռ ընդունվել Թատերական ինստիտուտ, երբեք ուշ չէ,- ասաց նա ու հավելեց, որ նկարահանվում է այն նախագծերում, որոնք իրեն հետաքրքիր են,- սերիալներում նկարահանելու առաջարկներ շատ եմ ունեցել, սակայն չեմ նկարահանվել: Շուկան ինձ դուր չի գալիս: Իհարկե, կան նաև լավ նախագծեր: Օրինակ՝ «Վերջին ուսուցիչը» սերիալում սիրով կնկարահանվեի, եթե առաջարկ լիներ, սակայն լաց ու կոծն իմը չէ: Ինձ թվում է՝ այդ նախագծերում լինելով դու էլ ես դառնում այդպիսին:
Եթե ուշադրության կենտրոնում չլինեմ, շատ կնեղվեմ
Հայտնի լինելու մասին Վինգը մանկուց է երազել, թեև չի պատկերացրել, դա կլինի Ինստագրամի միջոցով: Ուշադրության կենտրոնում լինել 24-ամյա աղջիկը շատ է սիրում, թեև, երբեմն, դա նաև սահմանափակում է: «Ուշադրությունը շատ հաճելի է, բայց և սահմանափակող է, դու պատասխանատու ես լսարանի առաջ: Առաջ ինձ Ինստագրամից էին ճանաչում, «Դեպի ճամբարում» նկարահանվելուց հետո լսարանս մեծացել է: Դա ինչքան հաճելի է, այդքան էլ խանգարում է: Չեմ հիշում՝ երբ եմ վերջին անգամ քաղաքում ուղղակի հանգիստ քայլել, մեկ-մեկ խեղդվում ես, բայց դա ինձ դուր է գալիս: Ես սիրում եմ լինել ուշադրության կենտրոնում»,- ասաց նա:
Մաշի հետաքրքրվեցինք՝ երբևէ ունեցե՞լ է պարտություն ուշադրության կենտրոնում լինելու առումով, հատկապես, որ աղջիկներին մեծ հաշվով դիտարկում է որպես մրցակիցների. «Սպորտը քո մեջ ձևավորում է պայքարելու ու հաղթելու տեսակ: Մրցակցությունը լավ բան է, բայց ինձ ներվի վրա չի պահում: Իմ կյանքում, սպորտում ունեցել եմ պարտություններ: Եթե չունենաս պարտություն, չես ունենա հաղթանակ, սակայն ուշադրության պարտություն չեմ ունեցել: Նույնիսկ, երբ հայտնի չէի, միշտ սովոր էի լինել ուշադրության կենտրոնում: Ինձ համար դա սովորական էր: Եթե ուշադրության կենտրոնում չլինեմ, շատ կնեղվեմ»,- ասաց նա:
Ուզում էի հասկանալ՝ ինչը կարող էր պատճառ լինել, որ ես մերժված լինեմ
Շարունակելով պարտությունների թեման՝ Մաշից հետաքրքրվեցինք երբևէ ունեցե՞լ է պարտություն՝ որպես կատվիկ, ինչպես ինքն է բնորոշում աղջիկներին: Այստեղ բացահայտվեց շատ հետաքրքիր պատմություն, որը փոխկապակցված է նաև իր համար խորհրդանշական 21 թվի հետ: 21-ի ամբողջ գաղտնիքը Մաշը չի բացահայտում՝ ասելով, որ այն իր լավ ու վատ օրերի թիվն է, սակայն այս անգամ բացահայտեց անձնական պատմություն:
«Տղաների ուշադրության հարցում չեմ պարտվել, թեև շատ հետաքրքիր կլիներ: Ամեն դեպքում իմ կյանքում եղել է մի դեպք, երբ հավանել եմ մի տղայի, նա էլ էր հավանություն ցույց տալիս, բայց դա ավելին չդարձավ: Մեր միջև որևէ կապ չի եղել, ուղղակի այդպես լինում է՝ նայում ես մարդուն ու հասկանում, որ քոնն է: Ինձ մոտ հարցականներ կային, թե ինչու դա փոխադարձ չեղավ, ինչու վերջակետն այդպես եղավ: Ես ուզում էի հասկանալ՝ ինչը կարող էր պատճառ լինել, որ ես մերժված լինեմ: Իր հեռախոսի մեջ մինչև հիմա իմ անունը գրանցված է «Ամենասիրուն»: Ասում էր՝ դու ամենասիրուն մարդն ես, որին ես ճանաչում եմ, շատ լավն ես, գժվում եմ քո համար ու... վերջ: Հենց դա էր ինձ մոտ հարցականներ թողել: Այդ փորձառությունը ձևավորեց այսօրվա աղջկան՝ ես դարձա այնպիսի աղջիկ, որ նա փոշմանի, թե ինչու իր կողքին չեմ, պետք է մի օր ինձ ասի՝ ինչու ես քեզ բաց թողեցի: Եվ ասաց… Մինչև օրս շնորհակալ եմ իրեն՝ տեսակիս ձևավորման վրա այդպես ազդելու համար, հանդիպելիս հաճելի բարևում ենք,- պատմեց նա, իսկ հարցին, թե այդ փորձառության շնորհիվ կոնկրետ ի՞նչ փոխվեց իր մեջ, պատասխանեց,- Իմ ամենամեծ ֆիշկան իմ պարզությունն ու անկեղծությունն է: Դա չի փոխվել, ավելի շատ անուն ու ստատուս եմ ձեռք բերել: Կարծում եմ՝ պատճառը ստատուսն էր: Ինձ պետք էր չստացված հարաբերություն, որպեսզի այսօր ունենայի այս ստատուսը, վերագտնեի ինձ, լինեի ավելի ուժեղ ու կայացած: Նաև ավելի անտարբեր եմ դարձել: Չգիտեմ՝ կլինի՞ մի բան, որն ինձ կցավացնի: Առաջ կողքիս մարդկանց հետ մի բան լիներ, ծանր տանել, հիմա սառել եմ: 21 թիվը իր հետ միանշանակ կապ ուներ, այն իր թիվն էլ էր: Բացի այդ, ես այդ ժամանակ 21 տարեկան էի:) Կարող ենք բաժանել իմ կյանքը մինչև 21 տարեկան ու դրանից հետո»:
Հարցին՝ այդ տղան այդպիսի ստատո՞ւս ուներ, որ դա այդքան կարևոր էր, նա պատասխանեց. «Հայտնի մարդ չէր, բիզնեսմենի ընտանիքից էր: Թեև երբ ծանոթացանք, բացարձակ չգիտեի՝ ով է: Ամեն դեպքում, ես հասկացա, որ պատճառը ստատուսն էր»:
Եթե ինձ պլաստիկ վիրահատություններ են վերագրում, ուրեմն դրանց կարիքը չունեմ
Չնայած Մաշին մի շարք պլաստիկ վիրահատություններ են վերագրում՝ վստահեցնում է՝ որևէ միջամտություն չունի. «Շրթունքներս, քիթս, ոչինչ չեմ փոխվել: Առաջ նեղվում էի, որ ինձ պլաստիկ վիրահատություններ էին վերագրում, հետո հասկացա, որ պետք է հպարտանամ դրանցով: Եթե ոչինչ չեմ արել, բայց մարդիկ մտածում են, որ արել եմ, ուրեմն ամեն ինչ շատ ավելի լավ է, քան կարող էր լինել: Ես վատ չեմ վերաբերում այդ ամենին, պարզապես ինքս չեմ արել, եթե այդքան խոսում են, ուրեմն կարիքն էլ չունեմ»:
Այնուամենայնիվ, աղջիկները հաճախ մի շարք թերություններ են գտնում իրենց վրա: Մաշի խոսքով՝ ինքն էլ բազմաթիվ թերություններ է գտնում իր վրա, սակայն ինքնավստահության խնդիր չունի: «Ես ինձ վրա այնքան թերություն կարող եմ գտնել: Ժամանակին նույնիսկ ուզում էի քիթս վիրահատել, հետո հասկացա, որ իմ դեպքում նման ցանկությունը նորմալ չէ: Հիմա ուզում եմ կազմվածքս մի քիչ կորեկցիա անել, բայց մարզվելով, ոչ թե միջամտությամբ: Միշտ կարող է լինել ավելի լավ: Ես ինձնից գոհ չեմ, այնքանով, որ միշտ կարելի է կատարելագործվել, սակայն չունեմ ներքին բախում, որ օրինակ դժգոհ եմ իմ արտաքնից: Ինքնավստահ եմ»,- ասաց նա:
Նկարահանումն իրականացվել է Kong Yerevan-ում
Դիմահարդարումը և վարսահարդարումը՝ Brow Up Yerevan-ի
Ոճը՝ Մադոննա Հարությունյանի
Լուսանկարները՝ Աննա Սողոյանի
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով