«Ընտանիքում ամեն հարմար առիթ կօգտագործեն, որ ծիծաղեն թերություններիս վրա»․ «Շիրազի Վարդ»-ից Շողերի դերակատարը՝ դեպրեսիվ լինելու, ընտանիքի անդամների հետ հարաբերությունների ու բազմիցս կոտրվելու մասին
«Մոր խոստումը» և «Շիրազի Վարդը» հեռուստասերիալներից հայտնի Հռիփսիմե Սարգսյանը մասնագիտությամբ ռեժիսոր է։ Ռեժիսոր-դերասանուհին նաև ստեղծագործում է չափածո ժանրում։ Վստահեցնում է՝ սիրահարված է կյանքին։
Մայրը, անթիվ-անհամար հիմարությունները, ցավը, բնությունը, Բուկովսկին, Եսենինը, Չարենցը, հիասթափությունները, Բախը, Ռախմանինովը, գիշերը, կռիվները, գեղեցիկ զգեստները, գինին, ֆրանսիական ֆիլմերը... այս ամենը դերասանուհու կյանքի անքակտելի մասն են ու նրա մուսաները։
Մասնագիտական ու ոչ մասնագիտական կյանքում ընտանիքի դերակատարման, գեղեցիկի ընկալման, պլաստիկ միջամտությունների ու կոտրվելու ցավի մասին Հռիփսիմեն պատմել է Tert.am Life-ի հետ ունեցած անկեղծ զրույցի ընթացքում։
Նյարդայնանում եմ, երբ ինձ անվանում են «տիկնիկ»
«Գեղեցկությունը, ինչպես և ամեն ինչ այս աշխարհում, հարատև չէ, այդ իսկ պատճառով բացարձակ լինել չի կարող. կանայք ծերանում են, ծաղիկները՝ թոշնում: Ոչինչ և ոչ ոք կատարյալ չեն, միևնույն ժամանակ, ամեն ինչ ու ամեն մարդ արարած գեղեցիկ է այնպես, ինչպես կա: Համաձայնեք, որ հիմա՝ այս դարում, այլևս չափանիշներ չկան: 90/60/ 90-ը վաղուց հնացել է։ Անկախ աղջիկների սիրելի «տիկնիկի դեմքերից» նորաձևության առաջատար տները ոգեշնչվում են ամենատարօրինակ դեմքերից: Ինձ համար սիրուն են և՛ մորս երակոտ ձեռքերը, և՛ պապիս ծալծլված դեմքը, հորս մարմինը՝ խալի մեջ կորած, եղբորս մարզված, թիկնեղ մեջքը, աշխարհի բոլոր աղջիկները: Մարդը առհասարակ գեղեցիկ արարած է»,- ասաց դերասանուհին:
Հիշելով մանկության տարիները՝ Հռիփսիմեն ասաց, որ երբեք բարդույթներ չի ունեցել։ Ինքն իրեն շատ է սիրում և պատրաստ է շարունակել սիրել՝ ցանկացած մարմնում։
«Հիմա նայում եմ ուսերիս ու ոտքերիս, որ շատ բարակ են ու նիհար։ 16-ամյա աղջնակի կազմվածք ունեմ ու հասկանում եմ, որ պետք է ունենալ բարդույթեր, բայց չունեմ: Ես սիրում եմ մարմինս էլ, դեմքս էլ։ Ինձ հույս եմ տալիս, որ այս անտանելի օրերը անցնեն, կգնամ մարզասրահ: Բայց երևի հասկանալի է, որ էլի չեմ գնալու»,- ժպիտով ասաց նա ու տարակուսանքով հավելեց՝ չգիտի, երևի գեղեցիկ է, սակայն կցանկանար ավելի ինքնատիպ դեմք ունենալ։
«Նյարդայնանում եմ, երբ ինձ անվանում են «տիկնիկ»։ Պլաստիկ միջամտության չեմ դիմել, սակայն դրանց նորմալ եմ վերաբերվում։ Կարծում եմ, եթե մարդու հոգեբանության վրա ազդում է ինչ-որ բան ու անլիարժեքության բարդույթ ձևավորում, պետք է մի բան ձեռնարկել: Ինչո՞ւ չանել, եթե ինքն իրեն դուր չի գալիս: Չի նստելու չէ՞ դարդ անի, նախանձ, չարություն սնի իր մեջ, մեկուսանա բոլորից: Թող փոքրացնի քիթը, եթե դա է իր երջանկությունը, սիրի իրեն ու բաց լինի աշխարհի համար»:
Մինչև շփվելն ինձ հիմնականում հիմարի տեղ են դնում
Արտաքին և ներքին ներդաշնակությունը դերասանուհու կյանքում շատ կարևոր են։ Մի քանի բանաձև ունի, որոնք նրան տանում են դեպի ներդաշնակություն․ «Ես անընդմեջ փորձում եմ ինձ կատարելագործել, ինքնամաքրվել, ազատվել արատներից: Ինձ համար գեղեցիկ ներաշխարհը, լուսավոր մտքերը շատ կարևոր են: Կարդում եմ, գրում, «տրանսցենդենտալ» մեդիտացիա եմ անում՝ շատ է հանգստացնում: Բայց իմ կատարելապաշտությունն ինձ տանջում է։ Չնայած ասում են՝ լավ է, քանի որ դրա շնորհիվ միշտ կկատարելագործվես, բայց վատ է, որ միշտ դժգոհ ես քեզնից ու քո արդյունքներից: Լավ կլիներ, եթե այսքան խիստ չլինեի իմ ինքնադաստիարակության մեջ ու մեկ-մեկ կանգնեի շունչ քաշելու համար»:
Հռիփսիմեն նկատեց՝ շատերը հանարում են, որ եթե գեղեցիկ, խնամված ու ոճային ես, դժվար թե խելացի լինես և դա ցավալի կարծրատիպ է։ «Սարսափելի է իսկապես։ Ինձ էլ, մինչև հետս շփվելը, հիմնականում հիմարի տեղ են դնում: Չգիտեմ ինչով է պայմանավորված։ Վերջ տվեք այդ ընկալմանը՝ նյարդայնացնում է, ծիծաղելի չէ»:
Դերասանուհին, ով նաև բանաստեղծություններ է հեղինակում ասաց․ «Գրում եմ ամեն ինչի մասին: Ես սիրահարված եմ կյանքին: Գրելիս ինչ-որ վիճակի մեջ պետք է լինեմ՝ էքստազի ու բերկրանքի մեջ կամ ծայրահեղ տխուր ու դեպրեսիվ. միջին վիճակում ոչինչ անել չեմ կարող»:
Հռիփսիմեն նշեց, որ իր տեսակն իրեն միշտ է խոչընդոտում․ «Դա «Աքիլլեսյան գարշապարս» է: Շատ դժվար է: Մարդիկ այսօր վախենում են զգացմունքներ ունենալ, իսկական լինել: Եվ հենց մի մաքուր ապրում ու հուզում են տեսնում, հարձակվում են վրան։ Չեմ կարող ընթերցողի հոգին հուզել ու մի սրտաճմլիկ պատմություն պատմել, թե ինչպես ձեռքերիս մեջ մահացավ մանկությանս ընկերը: Չեմ կարող և փառք Աստծո: Կարող եմ ասել, որ ընկերներ չունեմ, որ շատ հաճախ ինքս եմ «մահացել»։ Շատ անգամ չեմ հասկացվել ու բազում անարդարությունների բախվել: Դժվար է անհատականության կյանքը մեր երկրում»:
Դերասանուհին ժպիտով ասաց, որ ծանոթներն իրեն անվանում են դրամայի թագուհի․ «Անընդհատ էլ կոտրվում եմ։ Ցավալի է: Ես իրականում շատ դեպրեսիվ եմ: Ինձ թվում է՝ տրամադրությունս ինձնից անկախ գոյություն ունի: Կարող եմ օրերով լացել ու անտանելի ճգնաժամեր ունենալ։ Մեկ էլ՝ խելքիս փչի ու դառնամ աշխարհում ամենաուրախ մարդը, տոն դարձնեմ իմ ու հարազատներիս կյանքը՝ ծիծաղ ու գինի»:
Ընտանիքում ամեն հարմար առիթ կօգտագործեն, որ ծիծաղեն թերություներիս վրա
«Հիմնականում ընտանիքս աշխատում է չխառնվել պրոֆեսիոնալ հարցերին: Եթե չօգնեն, չեն խանգարի: Ուժ են տալիս, սիրտ են տալիս: Շատ են աջակցում: Նկարահանման պատրաստվելիս մայրս միշտ օգնում է look-երս հավաքել, մազերս հարդարել: Նկարահանումներից հետո՝ հոգնած ու ալարկոտ «վեր եմ ընկնում» բազմոցին ու քնում։ Հայրս գրկում, տանում է, մահճակալիս պառկեցնում: Քթի տակ ասում է. «երեխուս էլի տանջել են վատ մարդիկ»: Առանց ընտանիքիս իհարկե շատ դժվար կլիեր, նույնիսկ՝ անհնար»,- ասաց Հռիփսիմեն:
Ընտանիքի անդամներն ադեկվատ են արձագանքել նրա մասնագիտական ընտրությանը. «Ասացին՝ Աստված քեզ հետ, բայց անտանելի ծանր մասնագիտություն է: Քեզ շատ բարդ կյանք է սպասվում: Քեզ հաջողություն ու հոգու ամրություն»:
Առաջին եթերին, ըստ Հռիփսիմեի, ընտանիքում այնքան էլ ոգևորությամբ չեն սպասել։ «Իմ առաջին եթերի ժամանակ ընտանիքս առանձնապես ոգևորված չէր: Օրինակ՝ հրեաներուրախանում են, երբ իրենց երեխան բնական կարիքներն է հոգում, ասում՝ ապրես։ Ասում են՝ այդպես է ճիշտ։ Պետք է փոքրուց ոգևորել երեխային՝ ասել, որ նա ամենալավն է: Իմ ընտանիքը, մեղմ ասած, այդպիսին չէ: Ավելին ասեմ, ընտանիքում ամեն հարմար առիթ կօգտագործեն, որ ծիծաղեն թերություններիս վրա։ Այդքան էլ զգուշացնում եմ, որ չի կարելի բոլորին պատմել, որ շատ քնկոտ եմ, իսկ խոհանոցում՝ զրո: Ես դեռ պիտի ամուսնանամ, չէ՞», - ժպիտով եզրափակեց նա։
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 15:54 • 03.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Իվետա Մուկուչյան – «Սիրտ»
- 13:17 • 02.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․Արամ Mp3 – «Քնել չկա »
- 16:52 • 30.06.22 Каждому свое. հետմահու հրապարակվել է Յուրի Շատունովի նոր երգը
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Սոցցանցեր 16:30 • 15/03 Լուիզա Ներսիսյանը հրապարակել է տեսանյութ Հրանտ Թոխատյանի հետ՝ հերքելով սոց. հարթակներում տարածվող լուրերը Այս շրջանում ՀՀ ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը գտնվում է արտերկրում, որտեղ ստանում է բուժում: Վերջին օրերին մի շարք կեղծ սոցիալական էջեր տարածում էին կեղծ տեղեկություններ Հրանտ Թոխատյանի մահվան մասին:
-
TV, կինո 12:53 • 18/03 Համավարակի շրջանում, երբ ստեղծել էի «տաքսիստ Հենդոյին» չէի կարող պատկերացնել, որ նա կդառնա ֆիլմի գլխավոր հերոս. Մհեր Մխիթարյան «День сурка» ֆիլմը ամերիկյան հումորային արտադրանք է, որը մեծ էկրաններ է բարձրացել 30 տարի առաջ, իսկ հայ ռեժիսորները՝ Գրիգոր Գասպարյանը և Արման Սարգսյանը 30 տարի անց որոշեցին «ժամանակային հանգույցի» էֆֆեկտով հայկական հեռուստաարդատրանք ստեղծել և լսարանի դատին հանձնեցին
-
Photographer 11:36 • 15/03 «Լադանիվա»-ի յուրօրինակ և միջմշակութային արվեստը ներկայացված է փարաջանովյան շնչով. կադրեր նկարահանման հրապարակից «Լադանիվա»-ի «Եվրատեսիլ 2024»-ի երգն ու տեսահոլովակն արդեն հասանելի են։ «Jako»-ն Ժակլինի մականունն է: Երգում նա վերահաստատում է ազատ լինելու և մտածելու իր իրավունքը: «Փոքր ժամանակ ինձ Ժակո էին ասում։
-
Մշակույթ 15:47 • 14/03 Վարդգես Սուրենյանցի «Սալոմե»-ն վերականգնված կվերադառնա Հայաստանի ազգային պատկերասրահ Երկար դադարից հետո Հայաստանի ազգային պատկերասրահի ցուցադրություն է վերադառնում հայ և համաշխարհային կերպարվեստի գանձերից մեկը՝ ազգային պատմանկարչության հիմնադիր Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործությունը։
Նորաձևություն
-
12:21 • 13.03.24 Մոնիկա Բելուչիի նոր ֆոտոշարքը ODDA ամսագրի համար
-
14:55 • 11.03.24 «Օսկար 2024»-ի կարմիր գորգը, ոճային աստղերը՝ ֆոտոշարքով
Շոուբիզնես
-
11:46 • 13.03.24 78-ամյա Եվգենի Պետրոսյանը 3-րդ անգամ հայր է դարձել
-
14:04 • 12.03.24 Էլեն Ասատրյանը՝ «Կույր աշխարհ»-ում իր դերի և անձնականի մասին
-
12:50 • 11.03.24 Գուրգեն և Իննա Դաբաղյանների ընտանեկան ֆոտոշարքը՝ հայկական տարազներով