Վարուժան Մարգարյանի արտաքին փոփոխությունը նոր դերի համար և սիրահարվածությունը
Դերասան Վարուժան Մարգարյանն այս շրջանում նկարահանվում է Ելենա Արշակյանի թիմի «Լքված ամրոցի պահապանները» հեռուստասերիալում: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը պատմել է իր մարմնավորած կերպարի, արտաքին փոփոխությունների, թատրոնում աշխատանքի և անձնական կյանքի մասին:
«Հեռուստասերիալում իմ կերպարը հայտնվելու է մի փոքր ավելի ուշ: Մարմնավորում եմ գիշերօթիկ դպրոցի տնօրենի տղային,- ասաց Վարուժանը և հավելեց, որ այս պահին հստակ չի կարող բնութագրել կերպարին:- Դրական կամ բացասական կերպարի որակավորում կարող է տալ հեռուստադիտողը: Իմ մասնակցությամբ առաջին տեսարանը հետաքրքիր հանգուցալուծումներ ունի»:
Վարուժանն այս դերում հանդես է գալու կերպարային փոփոխություններով: «Արտաքին փոփոխություններ ենք արել, նոր սանրվածքով և մորուքով եմ: Առօրյայում սկսել եմ դնել օպտիկական ակնոց, որոշեցինք, որ կերպարս էլ հանդես գա այդ տեսքով», - ասաց դերասանը:
Նոր կերպարը մարմնավորել Վարուժանը սկսում է «Բեկորներ» հեռուստասերիալի ավարտից մեկ ամիս անց: Ըստ դերասանի՝ կարևոր է կերպարների տարբերությունն ընդգծելը. «Նախորդ նախագծի ավարտից հետո դադար եղել է, բայց կարճատև: կարևոր է, որ մարմնավորածս կերպարները տարբերվեն իրարից, խաղս՝ հղկվի: Երկու նախագծում էլ դու ես խաղում, պետք է նմանություններ չլինեն, մի կերպարդ մյուս հետ չասոցացվի»:
Նրա խոսքով՝ մասնագիտությունը պահանջում է անըդնհատ փոփոխություններ, հեռուստադիտողը չպետք է հոգնի դերասանից, նրա մարմնավորած կերպարներից:
«Այս մասնագիտության մեջ չկան սանդղակներ, միշտ կա աճելու տեղ, նոր կերպար: Այս ոլորտում անհնար է հասնել գագաթնակետի, հենց դա է ինձ գրավում: Դերասանը մինչև իր կյանքի վերջ պետք է աշխատի իր վրա, քանի որ միշտ բացահայտելու բան կա,- ասաց Վարուժանը և նկատեց, որ այս մասին խոսելիս հիշում է ոլորտի իր էտալոններից մեկին՝ Եվգենի Լեոնովին:- Իր «Նամակներ տղայիս համար» գրքում խոսվում է իր անցած ուղու, դժվարությունների, պատկերացումների մասին դերասանության ոլորտում: Կյանքի տարբեր փուլերում միշտ մտաբերում եմ այդ գրքից տողեր, որոնք ժամանակի ընթացքում ուղղակիորեն դարձել են ինձ հոգեհարազատ»:
Դերասանի խոսքով՝ իր ամենասիրելի դերը եղել է «Երկուսով» հեռուստասերիալում Սամվելի կերպարը. «Այդ կերպարի հետ երկար ճանապարհ եմ անցել, շատ բան եմ սովորել այդ դերը խաղալիս: Իմ և այդ կերպարի նմանությունը «մունաթ»-ն է, ինչը դարձրել էինք կերպարի այցեքարտը: Դա ինձ դուր էր գալիս՝ չնայած հիմա փորձում եմ շտկել բնավորության այդ գիծս»:
Հեռուստասերիալներում նկարվելուց զատ Վարուժանը խաղում է Տիկնիկային թատրոնում և Թատրոն տանիքում այլընտրանքային թատրոնում: «Ես դեռևս շատ ներկայացումներում չեմ խաղացել, բայց իր տեսակով ինձ համար ուրիշ է Տիկնիկային թատրոնի «Երեք քույրը» Չեխովի ներկայացումը, որտեղ մարմնավորում եմ քույրերի եղբոր կերպարը: Այն ինձ շատ է դուր գալիս,- ասաց դերասանը և ընդգծեց՝ կերպարն իր համար առ այսօր չբացահայտված է: Ամեն բեմ բարձրանալիս հոգեպես այլ կերպ եմ վերաբերվել կերպարին՝ կախված իմ կյանքում կատարվող իրադարձություններից»:
«Թատրոն Տանիքում»-ն էլ դերասանի հնարավորություն է տալիս խաղալ բաց երկնքի տակ: «Այս ձևաչափն ինձ համար շատ հետաքրքիր փորձ էր: Խաղում էինք «Մեծն Գեթսբի» ներկայացումը, որտեղ ես մարմնավորում էի պատմիչի դերը: Ներկայացումներից մեկի ժամանակ սկսեց անտանելի ուժեղ անձրև ու կարկուտ տեղալ: Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից մեկն էր, երբ ամբողջովին թրջված շարունակում էինք խաղալ, հանդիսատեսն էլ չէր գնում ՝ կլանված դիտում էին ներկայացումը: Այդ օրվա էյֆորիան աննկարագրելի էր»,- պատմեց Վարուժանը:
Թատրո՞ն, թե՞ կինո, հարցին դերասանը շատ դժվարությամբ պատասխանեց. «Իմ բախտը բերել է այդ հարցում, քանի որ հիմա երկուսում էլ ներկայանում եմ: Սակայն եթե դիտարկենք որպես երկընտրանք, ապա թատրոն, քանի որ թատրոնում անհնար է «ժանգոտել» կամ կորցնել ինքնությունդ»:
Վերջին շրջանում դերասանի անձնական կյանքը ևս լսարանի ուշադրության կենտրոնում էր: Սոցիալական ցանցերում Վարուժանը կատակել էր, որ մի քանի անգամ եղել է քավոր, բայց առանց քավորկնոջ: Հարցին՝ հիմա սիրահարվա՞ծ է, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Ես միշտ սիրահարված եմ. դա ինձ օգնում է իմ գործում: Սիրահարված ժամանակ էմոցիոնալ դաշտդ ակտիվ է լինում, իսկ դերասանի համար դա կարևոր է: Ազա՞տ է սիրտս, թե՞ ոչ, այս պահին թող գաղտնիք մնա, կարծում եմ՝ այդպես ավելի լավ է»:
Թերեզա Հովհաննիսյան
Տեսանյութեր
Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
«Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
- 12:37 • 01.06.24 Երգի պրեմիերա. Արամ MP3 - «Փոքրիկ»
- 11:48 • 18.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա
- 22:59 • 05.04.24 Տեսահոլովակի պրեմիերա. Արամ MP3-«Երևի»
- 12:38 • 14.03.24 Երգի պրեմիերա. Ռազմիկ Ամյան- Բարդիները խշշացին
- 13:42 • 20.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Մարտին Մկրտչյան-Քեզ բացի ջանից
- 17:50 • 16.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. Ներսես Ավետիսյան-Քեզ եմ փնտրում
- 13:25 • 15.02.24 Տեսահոլովակի պրեմիերա. PARG & BRUNETTE - Արև ես
- 14:24 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամե- Սերը մեր ուժն է
- 10:17 • 13.02.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարո Թովմասյան- Սիրուն
- 14:33 • 12.02.24 Երգի պրեմիերա. Սիրուշո - My Bad
- 14:04 • 26.01.24 Երգի պրեմիերա. Միշո - կ․ չ․ (կարևոր չծնվածներ)
- 15:04 • 24.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ D'Litte - Էս ձմեռ
- 11:33 • 13.01.24 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլու– «Չկա-չկա»
- 17:44 • 31.12.23 Երգի պրեմիերա. Բրյունետ- «Հիմա ցուրտ ա»
- 12:04 • 25.12.23 Սիրուշոն ներկայացրել է «Ինձանից ավել» երգի ակուստիկ տարբերակը
- 13:35 • 08.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Ռազմիկ Ամյան– «Իմն ես»
- 15:08 • 05.12.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Hayat Project – «Տաշ Տուշ»
- 12:34 • 11.11.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ Պապոյան – «Mimod»
- 12:19 • 21.10.23 Տեսահոլովակի պրեմիերա․Hayat Project – « Մաման Պապան»
- 14:04 • 30.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գարիկ & Սոնա– «Ով սիրուն–սիրուն»
- 13:04 • 17.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Maléna– «Flashing Lights»
- 17:41 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3– «Շատ ապրես, Երևան»
- 16:56 • 07.07.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Գևորգ Մկրտչյան– «Կարոտ եմ»
- 14:26 • 21.03.23 Երգի պրեմիերա. Դավուլ, Լիանա, Կարեն Զաքարյաններ - «Գարնան ծաղիկ ես»
- 14:18 • 07.01.23 Տեսահոլովակի պրեմիերա․ Խորեն Լևոնյան– «Փորձիր ժպտալ»
- 19:32 • 30.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Ես սիրում եմ...»
- 16:28 • 26.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արսեն Սաֆարյան – «Ձյուն»
- 13:12 • 01.12.22 Տեսահոլովակի պրեմիերա․ PROJECT LA – «Մարիոնետկա»
- 13:34 • 14.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Մաշ Իսրայելյան – «Իմ փոքրիկ»
- 12:37 • 11.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Դիանա Հարությունյան & Սպիտակցի Հայկո– «Էլի-էլի»
- 14:17 • 05.11.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Սարգիս Ավետիսյան– «Սիրելիս»
- 17:20 • 12.09.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Օֆֆի feat Ռաֆֆ – «Կամ ու կաց»
- 17:21 • 06.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Արման Հովհաննիսյան - «Ամեն օր»
- 13:32 • 03.09.22 Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյան - «Ես քեզ հետ»
- 17:34 • 02.09.22 Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Խանաղյան - «Հին ֆայտոն»
- 09:54 • 22.08.22 Տեսահոլովակի պրեմիերա. Միհրան Ծառուկյան-Մամա
- 10:37 • 20.08.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Արամ MP3 & Ֆորշ - Requiem
- 13:51 • 30.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Քրիստինե Պեպելյան – «Ես ու դու»
- 10:26 • 20.07.22 «Մի տուն մնա թող արթուն». PROJECT LA
- 19:43 • 05.07.22 Տեսահոլովակի պրեմիերա․ Լիլիթ Հովհաննիսյան – «Изгнанная»
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Հարցազրույց 17:25 • 24/07 «200 դրամանոց ռեյտինգի համար ամոթ է մարդու սթրեսի ենթարկել». Արաքսյա Մելիքյանը՝ իր հասցեին տարածված ստերի մասին «Արաքսյա Մելիքյանն ինքնասպանության փորձ է արել»,- համացանցում երեկ նման վերնագրով նյութեր տարծվեցին: Թեմայի շուրջ Tert.am Life-ը զրուցել է դերասանուհու հետ, պարզել նման նյութեր տարածելու պատճառն ու նրա արձագանքը:
-
Հարցազրույց 17:21 • 23/07 «Անձնականս հրաշալի է դասավորվել, հիմա ամուսնալուծված եմ, ունեմ հրաշալի բալիկ». Ագնեսա Շահնազարյան «Անձնականս հրաշալի է դասավորվել, հիմա ամուսնալուծված եմ, ունեմ հրաշալի բալիկ ու ինձ երջանիկ կին եմ համարում: Ես իմ տղայի հետ մեծի պես եմ խոսում, ասում եմ, որ հայրդ էլ է նոր ընտանիք կազմելու, ես էլ»:
-
Հարցազրույց 13:11 • 25/07 «Ես երկար մազերով տիկնիկ էի ուզում, որ սանրեմ, բայց մերոնք ասացին՝ երկարը թանկ է, կարճ մազերովը գնեցին». Շպռոտ Մեր բակի խաղերն անվերջ էին՝ Հալամուլա, Պահմտոցի, Գործնագործ, Ռեզին, Այգեպան, Լյագուշկա, Փչացած հեռախոս, բոլորին հավաքում, հարևանների «տնազն էի անում», 9-րդ հարկից օպերա էի երգում, հաևանների անդորրը խանգարում, տատիկիս թթի ծառն էի բարձրանում:
-
Հարցազրույց 13:27 • 24/07 «Կուզեի հայրս կենդանի լիներ, ասեի՝ կներես». Մարիամ Ադամյանը՝ հոր հետ վեճերի և ծնողների բաժանության մասին «Հորս հետ շատ էի կռվում, մի քիչ մեղադրում էի, բայց հիմա կուզեի տեսնել ու ասել՝ կներես: Այդ տարիքում չէի հասկանում, մտածում էի` միշտ պետք է սուր ու կտրուկ լինել: Բայց կյանքն այնքան կարճ է, մենք երբեք չգիտենք մեր սիրելի մարդկանց կտեսնենք նորից, թե՝ ոչ»:
-
Հարցազրույց 14:55 • 24/07 «Շատ վատ բան արեց Լալան, նեղացած եմ Լալայից». Աշոտ Ղազարյան «Երբ մարդիկ մի ֆիլմում խաղում են, մտերմանում ու ընկերանում են: Մերը ընկերություն չէր: Ես, Հրանտն ու Լալան այդ ֆիլմում ու այդ բակում դարձանք հարազատներ, մի ընտանիքի անդամներ: Ու դրանից հետո սկսեցինք ջերմ ընկերություն անել»:
Հարցազրույց
-
14:55 • 24.07.24 «Շատ վատ բան արեց Լալան, նեղացած եմ Լալայից». Աշոտ Ղազարյան
Նորաձևություն
-
11:33 • 19.07.24 «Մեր նոր թափանցիկ հավաքածուն թողարկվեց». Քիմ Քարդաշյան
Շոուբիզնես
-
11:58 • 24.07.24 Հոլլի Բերիի նոր ֆոտոշարքը
Photographer
-
16:25 • 23.05.24 Լիա Զախարյանը ներկայացրել է նոր լուսանկարներ
-
20:27 • 22.05.24 Սուրեն Փահլևանյանի և Մագա Հարությունյանի համատեղ ֆոտոշարքը