Սիրային եռանկյունի, որը ծավալվելու է Նազենի Հովհաննիսյանի, Խորեն Լևոնյանի և Անի Խաչիկյանի հերոսների միջև. Անի Մաղաքյան (լուսանկարներ)

17:42 • 13.10.23

Հոկտեմբերի 16-ին Գոշ Հակոբյանը և Իննա Խոջամիրյանը հեռուստադիտողի դատին կհանձնեն «Հոթել Գրանդ»-ի 3-րդ եթերաշրջանը, որում ներգրավված են Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը և Անի Խաչիկյանը: 

Tert.am Life-ը զրուցել է նախագծի սցենարիստ Անի Մաղաքյանի հետ, որը բացահայտել է մի քանի սյուժետային գծեր: Tert.am Life-ը Ձորաղբյուրում նաև խոսել է դերասանուհի Անի Խաչիկյանի հետ:

 

 
 
 
Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Inna Frank (@inna_khojamiryan)

Անի Մաղաքյանը մանրամասնել է, որ եղել է նպատակ՝ եզրափակելով նախագիծը մատուցել լավագույն եթերաշրջանը:
«Դիտարկելով միջազգային և տեղական փորձը կարող ենք նշել՝ ժամանակի ընթացքում եթերաշրջաններն ըստ աճման կարգի սկսում են զիջել միմյանց, բայց այս անգամ մենք փորձել ենք աշխատել այլ կերպ և բարձր կետին հասնելով՝ ավարտել նախագիծը: Իննայի և Գոշի հետ երկար զրուցում էինք 3-րդ եթերաշրջանի մասին, բայց ես ունեի այլ սցենար, որն ադապտացրեցինք «Հոթել Գրանդ»-ի տրամաբանության մեջ: Նազենիի հետ քննարկել ենք իր կերպարը, հերոսուհու պատմության զարգացումները և կարծում եմ, որ նման աշխատանքն առավել քան արդյունավետ է եղել, նույն գործելաոճն ունեցել ենք նաև Խորեն Լևոնյանի պարագայում, երբ քննարկել ենք դետալներն ու զարգացումները»,- նշեց Անի Մաղաքյանը: 

 

Սցենարիստը նաև նշեց, որ գլխավոր հերոսներին, որոնք նախկինում աշխատել են միմյանց հետ պետք էր ներկայացնել այլ ձևաչափով և նորովի:
«Խորենն ու Նազենին խաղացել են տարբեր նախագծերում և տևական դադարից հետո պետք էր մատուցել այլ կերպարներ, այլ կերպ ներկայացնել դերասաններին և կարծում եմ, որ այս նախագծի շրջանակում հեռուստադիտողը կտեսնի նոր գույներ»,- նշեց Անի Մաղաքյանը:

Նախագծի գլխավոր հերոսուհիներից է Անի Խաչիկյանը, որն ըստ սցենարիստի նախագծի ամենապարզ ու մաքուր կերպարն է: 

 

Անի Խաչիկյանը մարմնավորում է Նանե անունով աղջկա, որն աշխատում է Խորեն Լևոնյանի մարմնավորած հերոսի՝ Առնոյի ագարակում:
«Չնայած դրական կերպարի հերոսուհիս կոպիտ է և հենց այդ կետով էլ հետաքրքրանում է հերոսուհու պատմությունը: Կոպտությունն արդարացված է, քանի որ հերոսուհիս տարված է Խորեն Լևոնյանի մարմնավորած հերոսով և սիրահարված է Առնոյին՝ դարձնելով իրեն կուռք, օրինակ վերցնելով նրանից: Ինձ դուր է գալիս այն միտքը, որ նկարահանումներն անցնում են նման գյուղական միջավայրում, որը ես շատ եմ սիրում և այս ամենն ինձ ևս հոգեհարազատ է»,- ասաց Անի Խաչիկյանը: 

 

Դերասանուհին նշեց, որ որոշակի դադարից հետո արագ կարողացել է ընտելանալ նոր կերպարին:
«Հեռուստադիտողն ու իմ լսարանը տեղյակ են՝ ինչքան եմ ես սիրում արտաքին փոփոխություններ, բայց այս ժամանակահատվածում նաև մարտահրավեր էր պահել այս սանրվածքը, չնայած դրան հանուն դերի իրականացրել ենք փոփոխություններ, ստացել ենք այդ մաքուր, բայց կոպիտ աղջկա կերպար, որին հոգեհարազատ է այս գյուղական միջավայրը»,- եզրափակեց Անի Խաչիկյանը: 

 

Լուսանկարները՝ Վերոնիկա Բադալյան

Սիրային եռանկյունի, որը ծավալվելու է Նազենի Հովհաննիսյանի, Խորեն Լևոնյանի և Անի Խաչիկյանի հերոսների միջև. Անի Մաղաքյան (լուսանկարներ)