ԼՐԱՀՈՍ
-
Քաղաքականություն   11:51 • 25.04.24 ՀԱՄԱՍ-ը պատրաստ է վայր դնել զենքերը, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան քաղաքական պաշտոնյա Խալիլ ալ Հայյան ասել է, որ արմատական խմբավորումը պատրաստ է համաձայնել Իսրայելի հետ հինգ տարի և ավելի ժամկետով զինադադարի, զենքերը վայր դնելուն և քաղաքական կուսակցության վերածվելուն, եթե ստեղծվի Պաղեստինի անկախ պետություն՝ 1967-ի սահմաններով:
-
Քաղաքականություն   11:33 • 25.04.24 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Իրավունք   11:26 • 25.04.24 Իսակովի պողոտայում բողոքի ակցիայի մասնակցի կողմից ոստիկանի գործունեությանը միջամտելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
-
Քաղաքականություն   11:07 • 25.04.24 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Իրադարձային   11:05 • 25.04.24 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Մամուլի տեսություն   10:33 • 25.04.24 Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն. նախագիծ․ «Փաստ» Նպատակը նշված որոշումներով սահմանված կարգով հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների փոխհատուցման նպատակով եկամտային հարկի վերադարձման հետ կապված առկա խնդիրների կարգավորումն է:
-
Իրավունք   10:30 • 25.04.24 Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունն այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական վարույթի շրջանակներում ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ կատարվածի հանգամանքները պարզելու և հանցագործություն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու նպատակով։
-
Քաղաքականություն   10:26 • 25.04.24 Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ երբ մենք մենակ ենք շփվում և ոչ ոք իրավիճակը չի օգտագործում քաղաքական ամբիցիաների համար, կարողանում ենք համաձայնության գալ. Ալիև Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները դառնում են ավելի բաց և կառուցողական, ինչը երևում է այժմ երկու երկրի սահմանին ստեղծված իրավիճակում:
-
Իրադարձային   10:14 • 25.04.24 «Երևանի մարաթոն» վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին․ որոշ փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի «Երևանի մարաթոնը» կազմակերպվում է 2018 թվականից և տարածաշրջանում միակ 42կմ մարաթոնյան վազքարշավն է, որը նաև ներառված է տարիքային խմբերի մրցումների համաշխարհային մրցաշարում և հավաստագրված է «AIMS» միջազգային մարաթոնների կազմակերպության կողմից։
-
Իրադարձային   09:47 • 25.04.24 Հուսիներն Ադենի ծոցում հարձակվել են ամերիկյան էսկադրային ականակիրի և 2 առևտրային նավի վրա Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հուսիներ) հայտարարել է, որ Ադենի ծոցում հարվածներ է հասցրել ԱՄՆ-ի և Իսրայելի երկու առևտրային նավի և ամերիկյան էսկադրային ականակիրին: Հուսիների գործողություններն իրենց նպատակներին հասել են, հայտնել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան։
-
Քաղաքականություն   09:37 • 25.04.24 Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան (լուսանկարներ) Թեև այս պահին գործընթացը Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց գյուղերի տարածքում կամ մատույցներում է, և´ ՀՀ և´ Ադրբեջանի իշխանություններն ավելի վաղ նշել էին, որ հաջորդ փուլով պետք է Ադրբեջանին հանձնվի, այսպես կոչված, 4 անկլավները:
-
Քաղաքականություն   09:36 • 25.04.24 Մակրոնը Ուրսուլա ֆոն դեր Լեյենին փոխարինողի է փնտրում. Bloomberg Ըստ Bloomberg-ի՝ Մակրոնը որպես թեկնածու դիտարկել է Եվրոպական կենտրոնական բանկի նախկին նախագահ և Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիին։ Այս թեմայով նա արդեն բանակցություններ է վարել Իտալիայի կառավարության ղեկավար Ջորջիա Մելոնիի հետ, գրում է գործակալությունը։
-
Իրադարձային   09:28 • 25.04.24 Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը և զարգացման հեռանկարները, ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
-
Քաղաքականություն   09:24 • 25.04.24 Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ ՆԱՏՕի երկրների միջուկային օբյեկտները՝ Լեհաստանի տարածքում մշտապես տեղակայման դեպքում Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան։ Այս մասին ՏԱՍՍին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը։«Իհարկե, ՆԱՏՕի համ
-
Մամուլի տեսություն   09:19 • 25.04.24 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Մամուլի տեսություն   08:48 • 25.04.24 «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ» «Քարֆուրը» եկավ` հեղափոխություն չեղավ, իսկ օրերս էլ տեղեկացանք, որ ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից: Ցանցի ֆրանչայզինգը մնում է, բայց ֆրանսիացի սեփականատերերն այն վաճառել են հայերի եւ հեռանում են Հայաստանից:
-
Մամուլի տեսություն   08:42 • 25.04.24 Ինչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 միլիոն ռուբլու հափշտակման գործի հետ. «Ժողովուրդ» Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Պետրոսյանին։ Ավելին՝ քրեական վարույթով իրավապահների տեսադաշտում է հայտնվել նաեւ «օրենքով գողի» փեսան:
-
Մամուլի տեսություն   08:35 • 25.04.24 Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Մանկահասակ երեխայի ներկայությամբ ցանկացած նման արարք, անխոս, դատապարտելի է. բայց, թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը եւ նրանց միտը բերել, որ երեկվա դեպքը իրենց՝ դեռեւս 2018թ.-ին ցանած «սերմերի» ծիլերն են:
-
Մամուլի տեսություն   08:19 • 25.04.24 Գուրգեն Արսենյանը դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ» Միայն փաստաթղթի առաջին էջում նկատվում է կուսակցության 1180 աշխատակցի մասին տեղեկություն, որով էլ, եթե հանկարծ Արսենյանը մի օր դառնա ՔՊ-ին ընդդիմադիր, իշխանությունը անմիջապես վարույթ կհարուցի` պարզելու, թե 1180 աշխատակիցը ո՞նց կարող էին չվարձատրվել։