ԼՐԱՀՈՍ
-
Քաղաքականություն   23:27 • 25.04.24 ԱՄՆ-ն արդեն սկսել է օգնության վերջին փաթեթից Ուկրաինային ռшզմական օգնություն փոխանցելու գործընթացը, դրանց մի մասը կժամանի օրերի ընթացքում․ Պենտագոն Նա հավելել է, որ Ուկրաինայում ԱՄՆ-ի ռազմական խորհրդականների թվի ավելացման մասին որոշում չի կայացվել, Վաշինգտոնն այնտեղ ռազմական գործողություններ իրականացնելու մտադրություն չունի։
-
Քաղաքականություն   22:56 • 25.04.24 Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
-
Քաղաքականություն   22:35 • 25.04.24 Մեկ, երկու կամ տասնյակներով ձերբակալություններն ու կալանավորումները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի․ Տիգրան Աբրահամյան Իրականում նրանցից որևէ մեկի ձերբակալությունը իրավաչափ չէ և ինչպես մեր օրերում հաճախ է լինում, հանցագործներին մեկուսացնելու փոխարեն իրավապահները կենտրոնանում են քաղաքական հանձնարարությունների վրա:
-
Քաղաքականություն   21:39 • 25.04.24 Ապրիլի 24-ի լուսավոր տխրությունը չստվերեց անգամ Փաշինյանի՝ «կաթ ու մեղր» թմբկահարող ուղերձը, որը կարծես Էրդողանի հետ անձնական չաթից հատված լիներ․ Աշոտյան Մարդաշատ էր ճեմուղին, լի հոգսաշատ, մտահոգ, ջահել և ահել դեմքերով։ Ամբողջ օրը մեզ եմ նայել կողքից, մեզ՝ դարդերի տակ ճկռած, լեգենդար հայի աչերի տեր տասնյակ հազարավոր հայերիս։
-
Իրավունք   21:05 • 25.04.24 Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խnւլիգանություն կատարելու համար Դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննությամբ և ձեռք բերված այլ տվյալներով պարզվել է նաև, որ նշված գործողությունների ընթացքում Ա․Ղ․-ն նաև իր հետ վիճաբանող անձի նկատմամբ կատարել է ֆիզիկական ներգործություն՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան։
-
Քաղաքականություն   20:41 • 25.04.24 Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին Գերատեսչության ղեկավարը նշել է, որ այսօր Ջամայկան միակ երկիրն է, որը պաշտոնապես գտնվում է բրիտանական միապետի իշխանության ներքո, բայց նրա բնակիչները ստիպված են վիզա խնդրել Մեծ Բրիտանիա մուտք գործելու համար:
-
Քաղաքականություն   20:16 • 25.04.24 Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետ Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան՝ ժամանակին, արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի դիմումներին, որոնք անընդհատ մերժվել են:
-
Իրադարձային   19:52 • 25.04.24 Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների բացահայտման և ուղղորդման համակարգված աշխատանքներ կիրականացվեն Ըստ այդմ՝ առաջարկվում է նշված երեխաների տվյալներն էլեկտրոնային եղանակով հասանելի դարձնել երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ երեխաների՝ պարտադիր կրթությանը ներգրավվածությունն ապահովելու նպատակով:
-
Քաղաքականություն   19:19 • 25.04.24 Ալեն Սիմոնյանը և Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման գործընթացը Ժիլբեր-Լյուկ Դըվինազը նշել է, որ Ֆրանսիան պատրաստ է ընդլայնել Հայաստանի Հանրապետությանն աջակցող փոխգործակցության շրջանակը խորհրդարանական մակարդակում` ընդգծելով համագործակցությունը կրթության, մշակույթի, անվտանգության եւ այլ ոլորտներում:
-
Իրադարձային   19:14 • 25.04.24 Ֆրանսիայի Անտոնի քաղաքում բացվել է Միսակ Մանուշյանի անունը կրող հրապարակ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես եկան նաև Օ-դը-Սեն դեպարտամենտի նախագահ Ժորժ Սիֆրեդին, Անտոնիի քաղաքապետ Ժան-Իվ Սենան, Անտոնիի փոխքաղաքապետ, Անտոնիի «ֆրանս-հայկական ակումբի» նախագահ Վիսսամ Նեհմեն և Պատրիկ Դևեջյանի այրին՝ Սոֆի Դևեջյանը։
-
Իրադարձային   18:47 • 25.04.24 Ակադեմիական քաղաքի ծրագիրը ներկայացվելու է բոլոր բուհերում՝ պրոֆեսորադասախոսական և ուսանողական կազմի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ. յուրաքանչյուր որոշման գնալու ենք միասնաբար․Անդրեասյան Նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով բարձրագույն կրթության ոլորտում մեկնարկած կարևոր փոփոխություններին, կարևորել է գործընթացում բոլոր կողմերի ներգրավվածությունն ու համագործակցությունը:
-
Իրադարձային   18:36 • 25.04.24 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում (լուսանկարներ) Հայաստանի տարբեր մարզերում իրականացվող բնապահպանական այսօրինակ ծրագրերով Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ձգտում են նվազեցնել գյուղական համայնքների ծախսերը և ակտիվացնել բնակիչների կյանքը։