ԼՐԱՀՈՍ
-
Մամուլի տեսություն   08:58 • 27.07.16 «Ժողովուրդ». Ո՞ւմ է սատարելու Շիրակի մարզպետը Գյումրիում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Դաշնակցական թեկնածուին սատարում եմ այնքանով որ, որպես դաշնակցական մարզպետ, իմ աշխատանքով կարողանամ ձայներ բերել այդ կուսակցությանը։ Իսկ պետական լծակները բոլորի համար հավասար է աշխատելու:
-
Մամուլի տեսություն   08:19 • 27.07.16 «Հայկական ժամանակ». Ոչ մի պայծառատես չի կարող կռահել, թե ինչպիսի հանգուցալուծում կստանա ՊՊԾ գնդի գրավման շուրջ ծագած իրավիճակը Այն, որ խիստ սահմանափակ ռեսուրսներ ունեցող երկրում այս իրավիճակը երկար չի կարող պահպանվել, դա, կարելի է ասել, բխում է բնության օրենքներից։ Դա օրերից մի օր հանգեցնելու էր «պայթյունի», և այդ «պայթյունը» գուցե որոտացել է 10 օր առաջ
-
Մամուլի տեսություն   08:04 • 27.07.16 «Հայկական ժամանակ». Ոստիկանությունը մանրամասնում է ՊՊԾ գնդի տարածքում հայտնաբերված մարմնավաճառների գաղտնի ցուցակների մասին տեղեկատվությունը «ՊՊԾ լիազորություններից մեկը հենց մարմնավաճառության կանխարգելումն է, և շատ բնական է ու նորմալ, որ նման անձանց հաշվառում է վարվել և ցանկ է հայտնաբերվել: Այնտեղ որևէ տարօրինակ կամ զարմանալի բան չկա»
-
Մամուլի տեսություն   07:21 • 27.07.16 «Ժողովուրդ». Խորհրդարանական ընտրությունների կազմակերպման կարգն իշխանական շրջանակներում լուրջ վերադասավորումների առիթ է դարձել Պոտենցիալ իշխանական թեկնածուներն ասում են, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է, որ իրենք գլադիատորների պես մենամարտեն, և վերջում ով ողջ կմնա, նա էլ մանդատ կստանա։
-
  05:34 • 27.07.16 Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների պահպանությունը կախված է Գյուլենի հանձնումից Պաշտոնական Անկարան հարցականի տակ է դնում իր և Վաշինգտոնի նախկին հարաբերությունների պահպանությունը՝ կախված ԱՄՆ-ում բնակվող ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի արտահանձնումից: Այդ մասին The Guardian թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրդըմը:
-
Իրադարձային   04:26 • 27.07.16 Պավել Մանուկյանի և որդու վիճակը գնահատվում է ծանր Լրագրողի այն հարցին, արդյոք Պավել կամ Արամ Մանուկյանի կյանքին վտանգ սպառնում է, թե ոչ, հիվանդանոցի ռեանիմացիայի և վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Հարություն Մանգոյանը նշեց, որ այս պահին երկու տուժածի վիճակը ծանր է, սակայն կայուն և վերահսկելի:
-
  03:43 • 27.07.16 Թրամփն առաջ է անցել Քլինթոնից հասարակության շրջանում ունեցած համբավի մակարդակով Հանրապետական Դոնալդ Թրամփի համբավը վերջին շրջանում բարձրրացել է, ինչը թույլ է տվել նրան առաջ անցնել ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Հիլարի Քլինթոնից՝ վկայում են երեքշաբթի Reuters գործակալության և Ipsos հետազոտական ընկերության համատեղ սոցհարցոuմը:
-
  03:25 • 27.07.16 ՄԻՊ-ը մի շարք ահազանգեր է ստացել Խորենացի փողոցից բերման ենթարկվածների մասին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ ահազանգեր են ստացվել քիչ առաջ բերման ենթարկվածների մասին: Ահազանգ եղավ նաև այն մասին, որ բերման ենթարկվածների թվում անչափահաս կա, այս պահին տվյալ տեղեկատվությունը չի հաստատվել:
-
  03:03 • 27.07.16 Զինված խմբի անդամները թույլ չեն տալիս բուժօգնություն ցուցաբերել ՊՊԾ տարածքում գտնվող երկու վիրավորներին Իրավապահների տվյալներով՝ զինված խմբի ևս երկու վիրավոր անդամ գտնվում են ՊՊԾ գնդի տարածքում: Բանակցություններ են ընթանում. իրավապահները փորձում են համոզել, որ նրանց նույնպես բուժօգնություն ցուցաբերվի, բայց վիրավորների ընկերները մերժում ...
-
Իրադարձային   02:54 • 27.07.16 Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին այս պահին վիրահատվում են.Աշոտ Ահարոնյան Պավլիկ Մանուկյանն ու նրա որդին՝ Արամ Մանուկյանը վիրավոր են, և այլևս չեն գտնվում Ոստիկանության պերեկապահակային ծառայության գնդում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:
-
  Իրադարձային   01:56 • 27.07.16 ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի մի քանի անդամներ. կան վիրավորներ «ՊՊԾ գնդի տարածքում իրավապահներին են հանձնվել զինված խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը: Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի հետևանքով վիրավորվել է իրավապահներից մեկը, ինչպես և Պավել ...