ԼՐԱՀՈՍ
-
  16:45 • 24.10.17 ԳՇ պետի նշանակման հարցը Սահմանադրությամբ է լուծվում. վարչապետի առաջարկությամբ նախագահի կողմից նշանակվում է. Կորյուն Նահապետյան «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանից «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց…
-
  16:43 • 24.10.17 Մեր սպան պետք է ունենա կյանքի ու աշխատանքի լավագույն պայմաններ և աշխատավարձ, իսկ զորացրվելուց հետո՝ արժանավայել թոշակ. Նախագահ Ընթացիկ տարվա հունվարի 1-ից գործունեությունը սկսեց Զոհված և հաշմանդամություն ունեցող զինծառայողների հիմնադրամը: Տա Աստված, որ այդ հիմնադրամը երբեք անհրաժեշտ չլինի, բայց իրականությունը մի փոքր այլ է:
-
  Իրադարձային   16:38 • 24.10.17 ՌԴ-ում հայ երիտասարդ է ձերբակալվել, որը կասկածվում է Դոմոդեդովոյում երթուղայինների վարորդների գնդակահարության համար Ապրիլի սկզբին Հայաստանի 25-ամյա քաղաքացին երեք ընկերների հետ «Դոն» ավտոճանապարհի 43-րդ կիլոմետրին կրակ է բացել երթուղային միկրոավտոբուսների վարորդների ուղղությամբ: Կրակոցների հետևանքով սպանվել է...
-
  16:31 • 24.10.17 Մեր խոսակցությունից ես կես բառ անգամ որևէ տեղ չեմ ասել. Սերժ Սարգսյանը՝ Ալիևի հետ առանձնազրույցի մասին Հանրապետության Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի ՊԱՀՀ կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին, որն սկսվել է ՊԱՀՀի
-
  16:30 • 24.10.17 Երբ 18 տարեկաններին զորակոչում ենք, դա միայն նրա համար չէ, որ սահմանը պաշտպանեն. մեզ անհրաժեշտ է մոբիլիզացիոն ռեզերվ. ՀՀ Նախագահ «Ես էլ անձնապես ուսումնառության ընթացքում ուսումս կիսատ եմ թողել, երկու տարի ծառայել եմ, այնուհետև վերադարձել ու շարունակել եմ: Անկեղծորեն ասած՝ ես մեկ այլ ուսանող էի առաջին և երկրորդ կուրսերում՝ սկզբում, բոլորովին այլ ուսանող էի երկրորդ կուրսից հետո:
-
Իրադարձային   16:25 • 24.10.17 Լևոն Հայրապետյանի ընտանիքին նախագահ Սերժ Սարգսյանի անունից ցավակցական հեռագիր հղվել է. խոսնակ Արցախցի բարերար Լևոն Հայրապետյանի ընտանիքին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ցավակցական հեռագիր հղվել է: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը՝ մանրամասնելով. «Մահվան օրը Նախագահի անունից ցավակցական հեռագիր է ուղարկվել Լևոն ...»։
-
  16:23 • 24.10.17 Ուղնուծուծով թշնամական այդ կառույցի հետ ՀՀ կապի մասին խոսելը վաղաժամ է. Վ. Սարգսյանը՝ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի մասին Նրա տվյալներով՝ Վրաստանում կայացած ՏԻՄ ընտրություններում հայաբնակ շրջաններում ոչ մի միջադեպ չի գրանցվել` ի տարբերություն ադրբեջանական շրջանների, որտեղ բախումներ, ծեծկռտուք եղավ: Այնտեղ դժգոհություններ կային…
-
  Մշակույթ   16:13 • 24.10.17 Ցեղասպանության մասին «Անապատի ագռավները» ֆիլմը լավագույնն է ճանաչվել Գլենդեյլի միջազգային կինոփառատոնում Ֆիլմի հիմքում ընկած է ամերիկաբնակ Լևոն Փարյանի նախնիների կյանքի պատմությունը, մասնավորապես այն, թե ինչպես է նրա պապը փախել թուրք զինվորներից, ինչպես նաև այն, թե ինչպես է փրկվել մոտ 1.000 հայ:
-
  16:12 • 24.10.17 Զինծառայող Արամ Խաչատրյանի մահվան գործով մեղադրանք է առաջադրվել կրտսեր սերժանտին Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով դիտավորյալ սպանության և 360-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ)՝ զինծառայողին...
-
  16:10 • 24.10.17 Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակության կազմում են ՌԴ կառավարության ղեկավարի առաջին տեղակալ Իգոր Շուվալովը, Ռուսաստանի կապի և զանգվածային հաղորդակցության նախարար Նիկոլայ Նիկոֆորովը, էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը, տրանսպորտի նախարար Մաքսիմ…
-
  16:06 • 24.10.17 Կամ բանակցում ենք ԼՂ հարցի լուծումը գտնելու նպատակով, կամ էլ՝ կրակում, երկուսին էլ պատրաստ ենք. Սերժ Սարգսյան (տեսանյութ) «Տարօրինակ կլիներ, եթե չանդրադառնայի Հայաստանի շուրջ ձևավորվող ռազմավարական իրավիճակին: Ընդհանուր իրավիճակը գնահատում եմ կայուն, սակայն այդ կայունությունը փխրուն է և լի բազմաթիվ անկանխատեսելի հանգամանքներով: Մեր սահմաններից ոչ շատ հեռու ծավալվում են ...»։
-
    16:06 • 24.10.17 Հոլանդական գյուղում բնակվում են միայն թուլամտությունից տառապող մարդիկ (լուսանկարներ) Hogeweyk-ը սովորական գյուղի անվան տակ քողարկված ծերանոց է: Սա թույլ է տալիս հիվանդներին ապրել նորմալ, լիարժեք կյանքով: Գյուղում կա 23 տուն, որից յուրաքանչյուրում ապրում է 6-7 մարդ և խնամակալ...
-
  16:03 • 24.10.17 ԱԳ փոխնախարարը մասնակցել է Արևելյան գործընկերության Տարածաշրջանային և տեղական իշխանությունների համաժողովին Երևանում կայացել է Արևելյան գործընկերության Տարածաշրջանային և տեղական իշխանությունների (CORLEAP) «Նորարարությունները և տարածքային զարգացումը՝ որպես աճի գործոն» խորագրով համաժողովը, որի բացմանը ելույթներ են ունեցել ՀՀ Տարածքային…
-
  15:55 • 24.10.17 «Պաշտպանության մասին» օրենքի նախագծով ԱԺ-ն վերահսկողություն կիրականացնի նաև ԶՈւ նկատմամբ. Կորյուն Նահապետյան «Պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, հարակից զեկուցող Կորյուն Նահապետյանը կարևորեց օրենքի նախագիծը...
-
  15:54 • 24.10.17 Նալբանդյան, Վարդանանց և Պուշկինի փողոցներից Սախարովի հրապարակ մուտք-ելքի լուսացույցները կաշխատեն միայն դեղին թարթող ռեժիմով Երևան քաղաքի Սախարովի հրապարակի մերձակա փողոցներում տրանսպորտային միջոցների կուտակումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հոկտեմբերի 28-ից Նալբանդյան, Վարդանանց և Պուշկինի փողոցների նշված…
-
  15:42 • 24.10.17 Կոնկրետ լծակներով պետք է ապահովել ԶՈւ-ի չեզոքությունը ներքաղաքական հարցերում. Նիկոլ Փաշինյան ԱԺ-ում «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նախագծի հիմնական զեկուցող Վիգեն Սարգսյանին խնդրեց հստակեցնել, թե «ԶՈւ անմիջական ղեկավարը գլխավոր շտաբն է» ասվածն ինչ է ենթադրում.
-
  Իրադարձային   15:40 • 24.10.17 Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հրաժարվել է Սաակաշվիլիին փախստականի կարգավիճակ տրամադրել «Մենք նորություն ունենք: Եթե նախկինում ես հայտարարում էի, որ Սաակաշվիլին ունի կարգավիճակ, որն անհնար է դարձնում նրա արտաքսումը կամ արտահանձնումը, ապա այժմ Պետական միգրացիոն ծառայությունը նրան մերժել է փախստականի կարգավիճակ տրամադրել»,- ասել է Լուցենկոն լրագրողներին:
-
  15:35 • 24.10.17 Դուք անտակտ եք. պաշտպանության նախարարը՝ լրագրողներին Լրագրողները պնդեցին, որ սահմանին իրավիճակը լարված է, ԼՂ ՊՆ նախարարն է հանդես եկել հայտարարություններով և կա Հայաստանի պաշտպանության նախարարի խոսքը լսելու անհրաժեշտություն, բայց Վիգեն Սարգսյանը չկանգնեց՝ պատասխանելու հարցերին:
-
Իրադարձային   15:24 • 24.10.17 ԱԺ-ն քննարկում է «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը. առաջարկվում է վերանայել Կառավարության լիազորությունները ռազմական դրություն դեպքում (ուղիղ) Ազգային ժողովի լիագումար նիստում քննարկման ներկայացվեց «Պաշտպանության մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը մինչ նախագծին անդրադառնալը հայտարարեց ...
-
    Իրադարձային   15:15 • 24.10.17 Բաքուն ևս մեկ անգամ էժանագին մանիպուլյացիաներով չարաշահեց ԼՂ խնդրի հետ կապ չունեցող Պալերմոյում անցկացվող համաժողովը. Տիգրան Բալայան «Բաքուն ևս մեկ անգամ չարաշահեց Պալերմոյում անցկացվող միջազգային համաժողովը, որը կապ չուներ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ՝ էժանագին մանիպուլյացիաներով փորձելով շեղել ուշադրությունը միջազգային համայնքի ...»։
-
  15:15 • 24.10.17 ԵԱՀԿ ՄԽ-ն պետք է նախաձեռնի, որ Հայաստանը հրադադարի վերահսկման մեխանիզմները տեղադրի իր կողմում՝ չսպասելով Ադրբեջանի համաձայնությանը. Ա. Ռուստամյան (տեսանյութ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերի բարձր մակարդակով հանդիպումներն ընդամենը հանդիպումներ են, դրանք չի կարելի կոչել բանակցություններ: Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
-
  15:06 • 24.10.17 Մենք ընդդիմադիր դաշտում ենք գործում, ի՞նչ է նշանակում ընդդիմադիր կեցվածք ընդունել. Վարդևան Գրիգորյան (տեսանյութ) «Ծառուկյան» խմբակցությունը դեռևս որոշում չի կայացրել, թե ինչպես է քվեարկելու Կարեն Կարապետյանի կառավարության կողմից ներկայացրած բյուջեի ծրագրին: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդևան…
-
Տնտեսություն   14:55 • 24.10.17 Beeline-ը անցկացնում է նոր ակցիա Աբովյան 21-ի Վաճառքի և սպասարկման գրասենյակում «Մեր կենտրոնական Վաճառքի և սպասարկման գրասենյակներից մեկը, որը գտնվում է Աբովյան 21 հասցեում, որոշել է իր հաճախորդներին մատուցել հաճելի անակնկալ։ Այս երեք օրվա ընթացքում նրանք, ովքեր կօգտվեն մեր պարզ և հարմար պայմաններով սմարթֆոն…