ԼՐԱՀՈՍ
-
  17:25 • 14.11.17 «Այն գումարները, որ ուզում եք քերթել ՓՄՁ-ից, ձեր մի քանի օրվա պերերիվի փողն է». ՊԵԿ-ին սպառնացին` եթե չկանգնեն՝ անվանական բացահայտումներ կանեն Զոհրաբյանը պնդեց, թե հարցը հրատապ է, և իրենք թույլ չենք տալու շարունակել այդ տեռորը: ««Ծառուկյան» դաշինքը ունի ներուժը, որ թույլ չտա և կանգնեցի հարկայինի այս տեռորը՝ մարդկանց քննելու, մինչև պայուսակները բացեն: Բյուջե եք ուզում լցնել, տեղը…
-
  17:23 • 14.11.17 Վարչապետը ծանոթացել է տրանսպորտային ոլորտում ծրագրային լուծումների մշակմամբ զբաղվող «Օպտիմ» ընկերության գործունեությանը Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Հայաստանում գործունեություն ծավալող «Օպտիմ» (Optym) ընկերության գրասենյակ, որը մասնագիտացած է տրանսպորտային ցանցերում օպտիմալացման ալգորիթմների և որոշումների կայացման համակարգերի մշակման գործում:
-
  Մշակույթ   17:20 • 14.11.17 Հմայիչ դեմքեր. Siena International Photo Awards մրցանակի լավագույն աշխատանքները՝ ֆոտոշարքով (լուսանկարներ) «Հմայիչ դեմքեր և պերսոնաժներ» կատեգորիայում տեղ են գտել այն մարդկանց դիմանկարները, որոնք զբաղված են առօրյայի գործերով, հանգստանում են, գտնվում են փակ տարածքում կամ պատահաբար լուսանկարվել են փողոցում:
-
  17:19 • 14.11.17 Երբ լինի պաշտոնական տեղեկատվություն, կկարողանանք հաստատել կամ հերքել. ԱԳՆ-ը՝ Լավրովի՝ Երևան հնարավոր այցի մասին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը բարձրաստիճան պատվիրակությունների այցերի մասին նախապես հայտնում է․Tert.am-ի հարցին`արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ է «168 ժամ» պարբերականի տեղեկատվությունը, որ ՌԴ…
-
  17:12 • 14.11.17 Կոչ բոլորին՝ պատրաստ ու տրամադրված լինենք մեր գործի մի մասն Արցախում անել. Կարեն Ավագյան Օրեր առաջ գործընկերներիս հետ հերթական անգամ Արցախ էինք այցելել` նոր ծրագրերի գաղափարներով, նոր նախաձեռնություններով, որոնք արդեն իսկ սկսել ենք: ԱԺ հայտարարությունների ժամին իր ելույթում այս մասին նշեց ՀՀ ԱԺ պատգամավոր…
-
  17:10 • 14.11.17 «Եկեք տեսնենք` ով է ՀՀ-ում ամենաշատը գրանտ ստացել, եթե ոչ ՀՀ կառավարությունը և ՀՀ բյուջեն». Արտակ Զեյնալյանը՝ «Սորոս»–ը փակելու կոչերը ռասիստական որակեց ԱԺ -ում կանոնակարգ օրենքի համաձայն` մեկնարկել է հայտարարությունների ժամը: Առաջինը ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, ով հանդես եկավ ի պաշտպանություն «Սորոս» հիմնադրամի ...
-
    17:00 • 14.11.17 Կոպենհագենի օդանավակայանը դադարել է սպասարկել թուրքական Atlasglobal ավիաընկերության թռիչքներն ու ետ է ուղարկում օդանավերը Դանիացի իրավապահները երեկվանից սկսած հետախուզում են ավիաընկերության՝ Կոպենհագեն ժամանած բոլոր օդանավերն ու թույլ չեն տալիս նրանց շարունակել թռիչքը երկրի օդային տարածքով:
-
Իրադարձային   16:57 • 14.11.17 ՌԴ ՊՆ օգտագործել է վիդեոխաղից կադրեր՝ որպես ԱՄՆ-ի կողմից ԻՊ-ի ահաբեկիչների աջակցության ապացույց. CIT (լուսանկարներ, տեսանյութ) Որպես այդ տեղեկությունների «անհերքելի ապացույց» գերատեսչությունը հրապարակել է լուսանկար, որը, ինչպես պարզել են Conflict Intelligence Team-ում, պատկեր է «AC-130 Gunship Simulator: Special Ops Squadron» խաղից:
-
Իրադարձային   16:57 • 14.11.17 Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն Նախագահ Սարգսյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ռազմավարական գործընկեր երկու պետությունների ղեկավարները բանակցությունների ընթացքում կքննարկեն հայ-ռուսական հարաբերությունների օրակարգը և երկկողմ միջպետական ...
-
  16:53 • 14.11.17 Իրանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 530-ի Իրանում նոյեմբերի 12-ի երեկոյանտեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 530-ի: Այս մասին հայտնում է Interfax-ը՝ հղում անելով Իրանի պատշոնական լրատվամիջոցներին: Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր 407 զոհի և մոտ 6.700 տուժածի մասին: Հայտնի է, որ 7.3 մագնիտուդ ուժգնությամբ ...
-
  16:49 • 14.11.17 Քաղաքապետարանի բյուջեով անիմաստ թղթաբանությանը վերաբերող ծախսերը շատ են. միայն 17 մլն դրամ տրամադրվում է աղբահանության վճարների կտրոններին. Դ. Խաժակյան Երևանի քաղաքապետարանի այս տարվա բյուջեն նախատեսում է շուրջ 50 մլն դրամով ավել ներկայացուցչական ծախսեր, նախկինում ներկայացուցչական ծախսերի բյուջեն կազմում էր 95 մլն դրամ, այժմ այն հասել է 150 մլն դրամի:
-
  16:46 • 14.11.17 ԿԲ-ն անփոփոխ է թողել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6 տոկոս ԿԲ խորհուրդը գնահատում է, որ ընդհանուր գնաճը դեռևս ցածր է մնում մրգի և բանջարեղենի սպասվածից քիչ գնաճի տեմպերի հաշվին, որի ազդեցությունը մոտակա ամիսներին կչեզոքանա և գնաճը կգտնվի տատանումների թույլատրելի միջակայքում:
-
    16:25 • 14.11.17 Ստամբուլի հայկական հիմնադրամների նախագահները հատուկ հանդիպում կունենան, կքննարկվի նաև Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության հարցը Հայտնի է, որ ընտրությունների կազմակերպման համար անհրաժեշտ գրավոր թույլատվությունը, որը պատրիարքարանը սպասում էր Ստամբուլի նահանգապետարանից դեկտեմբերի 13-ին ընտրությունների գնալու համար, դեռևս չի եկել:
-
  16:04 • 14.11.17 Մեր դպրոցում ոչ ոք այդ երեխայի թարթիչները չի կտրել, դա երեխայի մոր ստեղծած հեքիաթն է. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցի տնօրեն Մեր դպրոցում այդ երեխային ոչ ոք բռնության չի ենթարկել և չի էլ կարող: Այդպիսի բան չի եղել, դա հերյուրանք է, սուտ է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը:
-
Իրադարձային   16:01 • 14.11.17 ԱԺ-ն քննարկում է սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցության ծրագրի երկարացման հարցը (ուղիղ) Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշեց, որ առաջարկում են ևս երեք տարով երկարաձգել սահմանամերձ և հրետակոծված 25 համայնքում …
-
Իրադարձային   15:58 • 14.11.17 Սոչիի հանրակացարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է մեկ, տուժել 23 մարդ (լուսանկարներ, տեսանյութ) Կրակն արդեն մարվել է: Ենթադրվում է, որ հրդեհի բռնկման պատճառ կարող էր լինել էլեկտրալարերում եղած կարճ միացումը: Չի բացառվում նաև շինությունը միտումնավոր հրկիզելու տարբերակը:
-
  15:55 • 14.11.17 Է. Նալբանդյանը համանախագահների հետ քննարկել է առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորությունը Զրուցակիցները քննարկել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթաժողովների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։
-
  15:51 • 14.11.17 Իսրայելում հետաքննություն է սկսվել հայկական դիրքերի ուղղությամբ անօդաչուներով ռմբակոծելու համար կասկածվող ընկերության դեմ «Հետաքննություն է ընթանում Aeronautics Defense Systems Ltd. ընկերության նկատմամբ հայտնի հաճախորդի հետ գործարքի առնչությամբ»,- ասված է երեքշաբթի ոստիկանության տարածածած հայտարարությունում:
-
  15:48 • 14.11.17 Որտեղից ձեռք բերել լսողական սարք և հաշմանդամի սայլակ՝ պետական հավաստագրերի հիման վրա. Սոցապնախը ցանկ է հրապարակել Վերը նշված կազմակերպություններից հաշմանդամի սայլակ կամ լսողականսարք ստանալու համար անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող, խնամակալ կամ հոգաբարձու, պետք է ունենա պետական հավաստագիր: