Երբ հայից խլում են արարումը, հայն անցնում է ինքնաավերի. «Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս» /Գլուխ Ծ/
Թվանշային նոր աշխարհը հիմնովին փոխում է բարիքների և մարդկային ռեսուրսների աստիճանակարգումը: Եթե երեկ առաջնային էին համարվում բնական, ֆինանսական և նյութական ակտիվները, ապա այսօր հետարդյունաբերական նոր աշխարհն առաջին հորիզոնականում է դնում կրթությունն ու գիտելիքը, ստեղծարարությունն ու տաղանդը: Նոր ժամանակը սպառնում է փողոց նետել կոնվեյերի վրա նստած մեխանիկական աշխատանքը, օրական տասնյակ մասնագիտություններ անհետանում են աշխարհի երեսից, տնտեսությունները վերածվում են գիտելիքների փոխանակման և գնահատման յուրօրինակ համակարգերի: Այսօր երկրների շարժունակության և անվտանգության առաջին երաշխիքը մտավոր կապիտալի ինդեքսն է, որը վերածվում է ուղեղային գործուն կենտրոնների՝ սպասարկելով պետական և հանրային ինստիտուտները:
Ցանցային այս նոր ժամանակը, ուղղակի, գտնված է Հայաստանի համար, որն առանձնապես աչքի չի ընկնում նյութական պաշարներով, փոխարենը՝ ունի ստեղծարար ահռելի էներգիա, բարձր ոգեղենություն, կրթության, գիտության, արվեստների դարավոր ավանդույթ և առանձնահատուկ պատկառանք:
Առանց վարանելու կարելի է ասել, որ եկել է Հայաստանի ոսկի ժամանակը, և ամեն ինչ կախված է նրանից, թե մեր հավաքական ինքնությունն ինչպես կօգտվի այս պատեհությունից և ինչպես կիրացնի հայկական գլոբալ միտքը: Գաղտնիք չէ, որ հենց մեդիան է հաղորդակցություն ստեղծող և արժեքներ նյութականացնող այն ինստիտուտը, որը կարող է առանցքային դերակատարում ստանձնել: Եվ որքան հնարավոր է շուտ: Հիմա: Այս առաքելությունն ունի «Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագիծը, որի հարթակում իրենց գաղափարներն արդեն հասցրել է ներկայացնել տարբեր մասնագիտական ընտրախավերի շուրջ չորս տասնյակ գործիչ: Այսօր մեզ է միանում հայտնի կրթական, քաղաքական և հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը, «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ, փորձագետ, հայտնի քաղգործիչ Հովսեփ Խուրշուդյանը և գրող, թարգմանիչ, դպրոցական շուրջ 10-ը դասագրքերի հեղինակ, «9-րդ հրաշալիք» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վաչագան Ա. Սարգսյանը:
1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը/արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով/:
Անահիտ Բախշյան- Իմ մասնագիտական ոլորտը կրթությունն է, այստեղ ես անցել եմ հնարավոր բոլոր աստիճաններով՝ ֆիզիկայի ուսուցիչ, ժողկրթբաժնի մեթոդիստ, դպրոցի փոխտնօրեն, տնօրեն, ԱԺ պատգամավոր, կրթության հանձնաժողովի անդամ և Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն: Ես իսկապես ոլորտի մասնագետ եմ, ու որքան էլ ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանի սրտով չէ, հիմա դրան «փորձագետ» են ասում: Ոլորտի քաղաքականության գնահատականը 10-ը բալանոց գնահատման համակարգով վախենում եմ ասել, ամաչում եմ խոստովանել, որ այդ քաղաքականության մեջ կեղծիքը շա՜տ է, խոստումներն ու ճառերը՝ չափազանց շատ, իրականությունը՝ ծուռ հայելիների թագավորություն է հիշեցնում: Հետևաբար, լավ կլինի՝ չասեմ:
Հովսեփ Խուրշուդյան- Հայաստանին անհրաժեշտ են նոր, ազատ, ստեղծարար, կարծրատիպերից դուրս մտածողություն ունեցող ղեկավարներ:
Գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության ոլորտում պետական քաղաքականության արդյունավետությունը գնահատում եմ 3:
Վաչագան Ա. Սարգսյան- Փոքրիկ երկիր՝ մեծ հնարավորություններ: Իսկ երկիրն ավելի է փոքրանում, երբ կառավարվում է մեծ ախորժակի տեր մարդկանցով: Իսկ պետությունը, որը ղեկ պիտի լինի հայրենիքի համար, դարձել է լուծ: Որևէ ոլորտ չի կարող դուրս մնալ այս ընդհանուր դաշտից:
Շահածախվածությունն այնքան է խորացել մարդկանց գիտակցության մեջ, որ մարդիկ արդեն շահի համար ծախում են նույնիսկ… իրենք իրենց: Խաբեությունը ինքնախաբեություն դարձնելը դարձել է նորմ: Այդուհանդերձ, կասեի նույնիսկ այնուամենայնիվ, տրոփում են բոլոր ոլորտները՝ ծախսելով անծախսելին:
Ես էլ եմ ինձ հաճախ հարց տալիս՝ ո՞րն է իմ մասնագիտական ոլորտը: Անկեղծ ասած՝ չգիտեմ: Գրել եմ մեկ տասնյակ դասագիրք, որոնք 15-20 տարի հանրակրթական դպրոցում են, տպագրվել են միլիոնից ավելի տպաքանակով, հիմնադրել և հրատարակում եմ շաբաթաթերթ՝ արդեն 25 տարի, ստեղծել և վարել եմ հեռուստահաղորդաշարեր, գրել եմ մի քանի տասնյակ գիրք, ստեղծել ուսումնական խաղեր և այլն:
Ինքս ինձ ասեմ, որ, այնուամենայնիվ, կրթությունն է իմ ոլորտը: Այս ոլորտում տարվող քաղաքականությունը ոչնչով չի տարբերվում մյուս ոլորտներում տարվող քաղաքականությունից: Եվ դա արդեն վատ է՝ պետք է տարբերվեր:
Կրթություն տրվում է. բոլոր կրթվել ցանկացողները կարող են կրթվել այս կամ այն չափով: Իսկ չեն ցանկանում կրթվել, որովհետև ուրիշ ոլորտներն են ներխուժում կրթություն և շատ դեպքերում կրթությունը դարձնում անիմաստ:
Պետության վարած քաղաքականությունն այս ոլորտում գնահատում եմ՝ 5: Մեր ժամանակ սա ամենաբարձր գնահատականն էր, այսօր՝ բավարարին մոտ:
2. Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որոնք խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:
Անահիտ Բախշյան- Կրթության ոլորտի կենսական խնդիրներից առաջնայինն, իմ կարծիքով, կրթված պաշտոնյայի կերպարի սղությունն է, հատկապես իրենց գիտելիքի ու կրթության շնորհիվ հասարակության մեջ, ոլորտում առաջ գնացած պետական բարձրաստիճան ծառայողների ներկայությունը կարող է ապահովել ստեղծարար գործունեության վարակիչ լինելը: Ստեղծարարությունը պետք է վարակի պես տարածվի ու վարակի աղբյուրը երեխաների համար պետք է լինի մանկավարժը, մանկավարժների համար՝ տնօրենը, տնօրենների համար՝ իր վերադասը, իսկ ամբողջ ոլորտի համար՝ ոլորտի նախարարը: Իմ կարծիքով, ոլորտի համար բեկումնային առաջխաղացման խթան կարող է դառնալ «փորձագետ» նախարար ունենալը:
Հովսեփ Խուրշուդյան- Ոլորտը չի կարող զարգանալ առանց ընդհանուր պետական համակարգի առողջացման, որը կարող է տեղի ունենալ միմիայն շեշտակի քաղաքական փոփոխությունների արդյունքում: Անհրաժեշտ է մտածողության փոփոխություն, որն առանց էլիտաների փոփոխության անհնար է: և այստեղ միայն էլիտաների երիտասարդացումը բավարար չէ, քանի որ ՀՀԿ-ական երիտասարդ էլիտաները շատ չեն տարբերվում Սերժ-Սարգսյանի-Գալուստ Սահակյանի-Հովիկ Աբրահամյանի սերնդակիցներից: Հայաստանին անհրաժեշտ են նոր, ազատ, ստեղծարար, կարծրատիպերից դուրս մտածողություն ունեցող ղեկավարներ, որոնք էլ կդառնան հասարակական առաջխաղացման շոգեքարշերը: Նման փոփոխությունից հետո այդ ստեղծարար ալիքը կհեղեղի դպրոցներն ու ԶԼՄ-ներն, առողջ և անկաշկանդ, համարձակ քննարկում կսկսվի ամենուրեք հասարակության ու պետության առջև ծառացած բոլոր խնդիրների շուրջ, կգտնվեն դրանց առավել օպտիմալ լուծումները:
Վաչագան Ա. Սարգսյան- Մասամբ անդրադարձա: Բեկումնային չի կարող լինել ոչ մի բան, եթե դա ընդհանուր քաղաքական և տնտեսական դաշտին համահունչ չէ: Եթե դաշտն ազնվանա, անմիջապես կծլեն բարունակ տունկեր՝ իրենց հետ բերելով համապատասխան լուծումներ:
3.Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով, մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր/էլիտաներ/, և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:
Անահիտ Բախշյան- Իհարկե, համաձայն եմ, այդ պատճառով էլ վերևում գրել եմ, որ ամաչում եմ խոստովանել, թե որքան ցածր եմ գնահատում ոլորտի քաղաքականությունը, որովհետև իմ մեղքի բաժինն ընդունում եմ: Մեղքի իմ բաժինը պայմանավորված է նրանով, որ ինձ չի հաջողվել ստեղծել համագործակցության այնպիսի միջավայր, այնպիսի առանցք, որի շուրջը կկայանա մասնագիտական ընտրյալ խավ:Ասեմ, որ, դպրոցի տնօրեն եղածս ժամանակ ինձ հաջողվել է, որովհետև ինքս ստեղծարար գործունեությամբ վարակել էի գործընկերներիս ու ձևավորել գործուն ընտրախավ /էլիտա/: Իմ համոզմամբ, երբ ոլորտում բացակայում է ստեղծարարությունը, երբ ոլորտի պատասխանատուներն ընդամենը կուսակցական պատկանելիության շնորհիվ են հասել կառավարման վահանակին, երբ ոլորտի «փորձագետ» չեն, երբե՛ք չի ձևավորվի այդ էլիտան: Մեր կառավարության բոլոր ոլորտներում գորշ ու դիլետանտ կառավարումը մեր երկրի հիմնական խոչընդոտն է, մեր աքիլլեսյան գարշապարը:
Հովսեփ Խուրշուդյան- Համաձայն չե՛մ: Պատասխանատվությունը չի կարող լինել սեգմենտար: Սիներգիան գործում է ոչ միայն պետական և հասարակական համակարգերի քայքայման, ապականման գործում, այլ նաև այդ գործընթացի համար պատասխանատվության դեպքում: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ամեն մեկն իր չափով, իր պատասխանատվության բաժինն ունի պետական համակարգի վիճակի համար, ուստիև՝ ցանկացած ոլորտի վիճակի համար: Բայց նախևառաջ, պատասխանատվությունն ընկնում է իշխանությունների վրա: Հենց հանրակարգերի (ինստիտուտների) անարդյունավետությունն է բերում նրան, որ մասնագետները որպես կանոն իրենց բուն գործով չեն կարողանում զբաղվել, երբ խորը մասնագիտացումը հիմնականում չի գնահատվում (խոսքը ոլորտների գերակշիռ մասի մասին է): Երբ լավագույն մասնագետները ստիպված արտագաղթում են և բարձր վարձատրվող աշխատանք գտնում արտասահմանում:
Վաչագան Ա. Սարգսյան- Չեն ձևավորվում որովհետև շատ բան ձևական է: Դոկտորը ձևական է, կեղծ է, արտագրել է դոկտորականը դեսից-դենից, շունը պոչը պտտի՝ թեկնածու կգտնի: Ով մի 2-3 հազար դոլար ծախսի՝ կդառնա գիտության թեկնածու: Շատ դեպքերում նույնիսկ չկարդալով իր ատենախոսությունը: Սա դարձյալ ընդհանուր դաշտի շորշոփն է: Եվ, բնական է, որ նման գիտական պոտենցիալի դեպքում մասնագիտական ընտրախավ ձևավորվել չի կարող՝ շատ-շատ մասնագիտական շուլուխ:
4.Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:
Անահիտ Բախշյան-1972 թվականին որպես ուսուցիչ ,երբ առաջին անգամ մտա դասարան, աշակերտներս մի ամբողջ տարի ինձ «գժվեցրին», ես չէի հասկանում իրենց, իրենք էլ՝ ինձ: Մի ամբողջ տարի տառապեցի ու ամեն օր որոշում էի չգնալ այլևս դպրոց: Մինչև հասկացա, որ ուսուցիչը միայն դաս տվողը չի, եթե աշակերտը դասը սովորած չի գալիս, որից ես ինձ վիրավորված էի զգում, դրանից չի հետևում, որ ինքն ունակ չէ, ինքս էլ համոզվեցի, որ ես ինչ-որ բան այնպես չեմ անում: Սկսեցի փնտրել մոտեցումների, մեթոդների տարբերակներ ու իմ փնտրտուքի ամենակարևոր պատասխանը գտա:
Կրթություն ստանալու իրավունքը աշակերտինն է, իմը՝ այդ ծառայությունն իրեն հարմար ձևով, բառապաշարով, մոտեցումներով, իր կրթական կարիքին հարմար չափաբաժնով իրեն հասցնելն է: Կարճ ժամանակում հաղթահարեցի իմ մեջ բուն դրած անկարողության զգացումն ու շա՜տ սիրեցի երեխաներին, նրանք իմ իսկական ուսուցիչները դարձան: Այս գործընթացը տարիներ տևեց: Եվ երբ տնօրեն դարձա, երեխայակենտրոն դպրոցի իմ տեսլականն իրականություն դարձավ ու դրա համար ինձ չխանգարեց նույնիսկ ցածր ֆինանսավորումը: Հիշեցնեմ, որ 1999-2007թ.թ. կրթության ֆինանսավորումն այսօրվանից ցածր էր:
Ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ իմ առաջարկած լուծումը մեկն է՝ գլխից վեր դնել երեխայի կրթության իրավունքն ու մեծ պատասխանատվությամբ ծառայել նրան: Քաղաքացիական նկարագրով մանկավարժները, տնօրեններն են ոլորտի մրցունակության երաշխավորները, ովքեր չեն ծուլանում նորություն տանել դասարան, ովքեր նոր գիտելիքներ ձեռք բերելու համար երեխաներից հմուտ են օգտագործում ինտերնետը, ովքեր դասերն արդյունավետ վարելուն զուգահեռ, իրենց ցածր աշխատավարձերի մասին բողոքով կառավարության շենքի առջև բողոքի միտինգի են մասնակցում, ովքեր Աշխատանքային օրենսգիրքն են ուսումնասիրում ու ոչ միայն իրենց իրավունքներն են պաշտպանում, այլև բարձրաձայնում են տնօրենի անօրինական գործողությունների մասին: Արդյունքում՝ նման մանկավարժներն ու տնօրենները սիրվում են աշակերտական ու ծնողական համայնքի կողմից, գնահատվում են, ոգևորվում են ու ստեղծարար գործունեությունը դառնում է գործելակերպ, մտածելակերպ, ապրելակերպ: Նույնը կասեմ ոլորտի բոլոր պաշտոնյաների վերաբերյալ:
Հովսեփ Խուրշուդյան- Կրթության մեթոդաբանությունը հիմնովին պետք է փոխվի: Երեխաները, նախևառաջ, պետք է սովորեն ինքնուրույն մտածել, ճիշտ ապրել, ճիշտ հարաբերվել շրջապատի հետ, վերլուծել, ինքնուրույն գտնել անհրաժեշտ և որակյալ տեղեկատվությունը ցանկացած հարցի շուրջ: Հենց այս մոտեցումը պետք է գերակշռի գիտելիքների ձեռքբերման հանդեպ՝ չբացառելով վերջինը:
Վաչագան Ա. Սարգսյան- Ծանր դասը գրեթե միշտ նույնն է՝ պետք է ամուր կանգնել անցյալի ձեռքբերումների վրա ու ձեռքերը պարզել ապագա գաղափարներին, որ դեռևս թևածում են օդում: Չարեցիր՝ կձախողես: Մնացիր միայն ազգայինի սահմաններում, չընդունեցիր մարդկության ազնիվ ձեռքբերումները՝ կձախողես:
5. Արդյո՞ք պատրաստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:
Անահիտ Բախշյան- Ճիշտն ասած, լավ չեմ պատկերացնում, թե անձամբ ի՞նչ արարք կարող եմ թույլ տալ, որ ֆինանսական կայունությունից զրկվեմ, որից Հայաստանը մեծագույն օգուտ կքաղի: Հուլիսից պետական աշխատավարձ չեմ ստանում, այդքանով օգուտ եմ տվել, իսկ ֆինանսական կայունությունս պահպանվել է, որովհետև ոչ միայն իմ, այլև Յուրայի կենսաթոշակն եմ ստանում: Չէի ուզենա ֆինանսապես անկայուն վիճակ ունենալ, մանավանդ, որ դրանից Հայաստանը հաստատ մեծ օգուտ չէր քաղի:
Հովսեփ Խուրշուդյան- Չգիտեմ որքանով է կոռեկտ, որ ես պատասխանեմ նման հարցի: Ամեն դեպքում, կարող եմ ասել, որ եթե ես իմ ժամանակի գոնե կեսը ծախսեի իմ ֆինանսական բարեկեցության ավելացման վրա՝ ես շատ հարուստ մարդ կլինեի: Բայց միայն ֆինանսապես հարուստ:
Վաչագան Ա. Սարգսյան- Ամենադժվարն այդպիսի արարք անելու հնարավորություն գտնելն է: Ինքնազոհողությունը մարտիրոսներին ու հերոսներին է հատուկ, իսկ դրանք եզակիներ են:
6. 2017թ.-ին մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.-ին:
Անահիտ Բախշյան-Իմ մասնագիտական դաշտում ես ստեղծել եմ արժեք, որը հատկապես 2017թ.-ինը չէ, բայց շարունակվում է: Ես «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագծի համահեղինակ եմ եղել, որով 2014թ. դեկտեմբերի 1-ին, ԱԺ-ում ընդունված օրենքով Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք: Հանրակրթության մեջ այս գաղափարախոսության ներդրմամբ մեզանում երաշխավորվեց յուրաքանչյուր երեխայի կարողություններին համապատասխան որակյալ կրթություն ստանալու իրավունքը, այդ թվում կրթություն՝ առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին:
Այո՛, դուր է գալիս, որովհետև ես լավ եմ ճանաչում ինձ ու գիտեմ, որ չեմ ծուլանում, չե՛մ վարանում, չե՛մ հոգնում ՄԱՐԴՈՒՆ ծառայելուց:
Հովսեփ Խուրշուդյան- Ինքս իմ համար մշտապես այնպիսի նշաձող եմ սահմանում, որ յուրաքանչյուր տարվա ամփոփման ժամանակ ինքս ինձ բավականին ցածր գնահատականներ եմ դնում, որքան էլ որ, հաճախ, դրանք չեն համընկնում իմ շրջապատի կողմից իմ գործունեության գնահատականի հետ:
Վաչագան Ա. Սարգսյան- 2017 թվականին հրավեր ստացա վարժարանում դասավանդելու: Սիրով ընդունեցի հրավերը: Աշխատում եմ փոքրիկների հետ՝ 4-րդ դասարանցիների: Իրար հասկանում ենք ու սիրում: Դասավանդում եմ «Ստեղծարար մտածողություն» առարկան: Նորություն է, նախադեպը չունեցող: Ընդունվեց, դառնալու է դասագիրք:
Վաչագան Ա. Սարգսյանը առանձնապես դուրս չի գալիս, սակայն հիանում եմ նրա արած շատ գործերով:
7.Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում:
Անահիտ Բախշյան- Սրտանց կշնորհավորեմ համայն հայությանը նոր՝ 2018թվականի առթիվ ու կասեմ. սիրելի հայրենակիցներ, ի հեճուկս ինձ նման անհավատների, եկե՛ք այս տարվանից աշխատենք, որպեսզի 2040թ.-ին մեր Հայաստանը դարձնենք 4 միլիոնանոց պետություն: /Չծիծաղել/:
Հովսեփ Խուրշուդյան- Սիրե՛ք, սիրվե՛ք և եղեք երջանիկ:
Վաչագան Ա. Սարգսյան- Աշխարհի հայեր հիշեք՝ աշխարհը ձեզնից պրծում չունի:
«Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
«Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 21:28 • 09.05.24 Հարսանիք լեռներում է՛լ, դաշտավայրում է՛լ, Շուշիում է՛լ կարող է լինել, բայց դրա համար պետք է նախ ինքնամաքրվենք. Էդուարդ Շարմազանով
- 21:14 • 09.05.24 Մեր երկրի հոգին և մարմինը պահանջում են՝ այս գրասենյակը զբաղեցնողը պետք է փոխվի, իրենց երդումը խախտել են. Րաֆֆի Հովհաննիսյան
- 19:18 • 09.05.24 Նիկոլ Փաշինյան,1 ժամ ժամանակ ունես հրաժարական ներկայացնելու․ Բագրատ Սրբազան
- 10:44 • 09.05.24 Փաշինյանը Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ այցելել է «Հաղթանակ» զբոսայգի
- 20:40 • 08.05.24 Եթե հարթակն ու հրապարակը որակյալ լինեն, իշխանությունը կգնա կամ երկխոսության, կամ զիջումների և հեռացման․ Վահե Հովհաննիսյան
- 17:19 • 08.05.24 Կոնվերս Բանկը ներկայացրել է Converse Markets արտարժույթի փոխարկման առցանց հարթակը
- 16:15 • 07.05.24 Կաթողիկոսն առաջնորդում է քաղաքական շարժում, թիվ մեկ շահառուն Ռոբերտ Քոչարյանն է․ Նիկոլ Փաշինյան
- 15:57 • 07.05.24 4 գյուղ չենք տալիս, 4 գյուղ վերցնում ենք Ադրբեջանից՝ որպես փաստարկ մեր դեմ հնարավոր ագրեսիվ քաղաքականության արդարացման․ Փաշինյան
- 14:48 • 07.05.24 Եթե ռուսական ալիքները շարունակեն այսպես, իրենց հեռարձակումը կարգելվի. Փաշինյան
- 14:24 • 07.05.24 Անլուրջ է, ես հրաժարական տվել եմ արդեն, անընդհատ տալ չեմ կարող. Փաշինյան
- 14:19 • 07.05.24 Շարժման գծին աջակցում է նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ում ձայնագրել են, ո՞վ ասաց՝ ամբողջ ձայնագրությունն են հրապարակել, նրան հիմա օգտագործում են որպես գործակալ․ Փաշինյան
- 13:14 • 07.05.24 Տավուշում սահմանազատման նպատակն է՝ անիրագործելի դարձնել պшտերազմը. 90 տոկոսն արված է. Փաշինյան
- 13:13 • 07.05.24 Տավուշում դրվող սյուները անվտանգության երաշխիքի սյուներն են․ Փաշինյան
- 13:03 • 07.05.24 Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի պաշտոնակատար. Արթուր Խաչատրյան
- 12:28 • 07.05.24 Նպատակն է ունենալ ծայրագավառ՝ գավառապետով. այս շարժումն ուղղորդվում է Ռուսաստանի կողմից. Արթուր Հովհաննիսյան
- 11:56 • 07.05.24 Օդից վերցրած հայտարարությունն ու պնդումը մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. ՔՊ-ականը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին
- 20:49 • 06.05.24 Վերջում Արևմուտքն ու Ռուսաստանը ողջունելու են շարժումը, լավ պահ է իշխանափոխության համար․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
- 16:14 • 06.05.24 Մանդատ դրեք, արտահերթ ընտրություններ լինեն,10 ամիսը մեկ տանենք ձեզ արտահերթի՝ հաղթենք. Ալեն Սիմոնյան
- 15:01 • 06.05.24 Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ․ Ավինյան
- 15:01 • 06.05.24 Ղարաբաղի օպերացիայի կազմակերպիչները նունը ուզում են իրականացնել ՀՀ-ում, նրանք այստեղ չեն. Ալեքսանյան
- 11:47 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 11:46 • 06.05.24 «Վեոլիային» պետք է ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
- 13:25 • 03.05.24 «Պարո՛ն Մինասյան, Դուք զրկվում եք ձայնի իրավունքից այսօր, մի՛ շարունակեք», «Տո դու մի՛ շարունակի»․ վեճ՝ ԱԺ-ում
- 16:37 • 02.05.24 Կանայք դարձել են ավելի պրոֆեսիոնալ, մեծացել է նրանց ներգրավվածությունը բիզնեսում․ Մարթա Սիմոնյան
- 15:27 • 02.05.24 AI-ը օգնում է բիզնեսին իր ժամանակը ավելի շատ տրամադրել հավելյալ արժեք ստեղծելու վրա․ Արմեն Ավագյան
- 14:45 • 02.05.24 Տարիների ընթացքում Ամերիան ձևավորել է գործատուի ուրույն բրենդ ու մշակույթ․ Աննա Վարդանյանց
- 14:44 • 02.05.24 CCF-ում գործատուն և աշխատակիցը ծանոթանում են միմյանց պահանջներին ու համագործակցում․ Արմեն Բալդրյան
- 13:21 • 02.05.24 Անազնիվ է, որ կան մանկավարժներ, ովքեր ամիսը 25-30 հազար դրամ աշխատավարձ են ստանում. Փաշինյան
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Մամուլի տեսություն 10:48 • 09/05 Ցանկացած հոգևորական պետք է առաջնորդվի Սուրբ գրքի պատվիրաններով. Կոտայքի թեմի առաջնորդը բացասական տեսակետ է հայտնել շարժման մասին. «Հրապարակ» «Հրապարակ»ի զրուցակիցն է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։ Աստված օգնական, սրբազան հայր։ Ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատ Սրբազանի գործունեությանը, ինչո՞ւ եք լռում, երբ գրեթե բ
-
Ժամանց 16:49 • 09/05 Ինդոնեզիայի բնակիչն ամուսնությունից 12 օր անց բացահայտել է, որ «կինը» տղամարդ է Ինդոնեզիայի բնակիչը շոկի է մատնվել՝ պսակադրությունից 12 օր անց բացահայտելով, որ իր «կինը» իրականում տղամարդ է 26ամյա ամուսինը ոստիկանություն է կանչել Այս մասին գրում է Oddity CentralըՊարզվել է, որ տղամար
-
Քաղաքականություն 14:35 • 09/05 Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ռուս զինվորների և սահմանապահների դուրսբերման շուրջ Հայաստանի մի շարք շրջաններից, մայիսի 9-ին լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 11:14 • 09/05 Պատմությունը խստագույնս պատժում է նրանց, ովքեր անտեսում են իր դասերը․ ՀՀ-ում ՌԴ դեսպան «Մենք բախվում ենք նույն խնդիրների, վտանգների և ռիսկերի հետ։ Ես կարծում եմ, որ շատ մարդկանց համար, ովքեր մինչ այս չէին հասկանում՝ ինչու է հույժ կարևոր հիշել այն, ինչ տեղի է ունեցել , ապա համոզված եմ, որ հիմա շատերը սկսում են հասկանալ։
-
Իրադարձային 13:54 • 09/05 Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Սա սրբազան շարժում է, սա հավատքի շարժում է, որ ամեն մարդ քայլում է իր հավատքով, իր գաղափարով, իր հոգով: Ոչ ոք բարոյական իրավունք չունի կպնելու եկեղեցուն, եկեղեցու շնորհիվ է, որ մինչև այսօր մենք հայ ենք, մինչև այսօր մենք մարդ ենք»,- ասել է նա:
-
Քաղաքականություն 16:59 • 09/05 Բոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում կանգ առնել, նա ապրում է իր իսկ հատուկ ծառայությունների կողմից կառուցված տեղեկատվական ակվարիումում. այս մասին Կիևում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
-
Իրադարձային 10:08 • 09/05 Հաղթանակի զորահանդեսին ոչ բարեկամ երկրների դեսպանները և պաշտոնյաները հրավիրված չեն. ՌԴ ԱԳՆ «Այս տարիներին՝ սկսած 2022 թվականից, նրանց չեն հրավիրել, քանի որ այս երկրներում վարչակարգերը վարում են ոչ բարեկամական քաղաքականություն. այս տերմինն է օգտագործվում, բայց իրականում ագրեսիվ քաղաքականություն են վարում մեր երկրի նկատմամբ»,- պարզաբանել է Զախարովան:
-
Քաղաքականություն 21:58 • 09/05 Բացառում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից որևէ մեկը նման արկածախնդրության մասնակից լինի․ ՔՊ պատգամավոր նհնազանդության և ուժային գործողության հնարավորության վերաբերյալ Ջուլհակյանն ասաց. - «Խաղաղ անհնազանդություն մեր ընդդիմությունը քանիցս արդեն փորձել է: Եթե կհիշեք՝ 20 թվականի պատերազմի ավարտից հետո այս թատրոնը, եթե մի փոքր ավելի սուր և ճշմարիտ խոսեմ՝
-
Իրադարձային 13:25 • 09/05 Վահե՛ Ղազարյան, մենք միասին աղ ու հաց ենք բաժանել, եթե հրահրում եղավ, Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք մեղավոր լինելու․ Բագրատ Սրբազան «Ես հենց հիմա ասում եմ՝ համբերեք, հայելի օգտագործեք տնից դուրս գալիս և տուն գնալիս հայելի օգտագործեք, եթե որևէ տեսակի բախում, հրահրում, որևէ բան տեղի ունեցավ, հիմա պաշտոնապես ասում եմ՝ իրենց պատասխանատվությունն է և իրենք են մեղավորը։
-
Մամուլի տեսություն 10:48 • 09/05 Ցանկացած հոգևորական պետք է առաջնորդվի Սուրբ գրքի պատվիրաններով. Կոտայքի թեմի առաջնորդը բացասական տեսակետ է հայտնել շարժման մասին. «Հրապարակ» «Հրապարակ»ի զրուցակիցն է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։ Աստված օգնական, սրբազան հայր։ Ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատ Սրբազանի գործունեությանը, ինչո՞ւ եք լռում, երբ գրեթե բ
-
Ժամանց 16:49 • 09/05 Ինդոնեզիայի բնակիչն ամուսնությունից 12 օր անց բացահայտել է, որ «կինը» տղամարդ է Ինդոնեզիայի բնակիչը շոկի է մատնվել՝ պսակադրությունից 12 օր անց բացահայտելով, որ իր «կինը» իրականում տղամարդ է 26ամյա ամուսինը ոստիկանություն է կանչել Այս մասին գրում է Oddity CentralըՊարզվել է, որ տղամար
-
Քաղաքականություն 14:35 • 09/05 Երևանի խնդրանքով՝ Թուրքիայի և Իրանի հետ սահմաններին ՌԴ սահմանապահները կմնան. Կրեմլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվել են ռուս զինվորների և սահմանապահների դուրսբերման շուրջ Հայաստանի մի շարք շրջաններից, մայիսի 9-ին լրագրողներին ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
-
Իրադարձային 11:14 • 09/05 Պատմությունը խստագույնս պատժում է նրանց, ովքեր անտեսում են իր դասերը․ ՀՀ-ում ՌԴ դեսպան «Մենք բախվում ենք նույն խնդիրների, վտանգների և ռիսկերի հետ։ Ես կարծում եմ, որ շատ մարդկանց համար, ովքեր մինչ այս չէին հասկանում՝ ինչու է հույժ կարևոր հիշել այն, ինչ տեղի է ունեցել , ապա համոզված եմ, որ հիմա շատերը սկսում են հասկանալ։
-
Իրադարձային 13:54 • 09/05 Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) «Սա սրբազան շարժում է, սա հավատքի շարժում է, որ ամեն մարդ քայլում է իր հավատքով, իր գաղափարով, իր հոգով: Ոչ ոք բարոյական իրավունք չունի կպնելու եկեղեցուն, եկեղեցու շնորհիվ է, որ մինչև այսօր մենք հայ ենք, մինչև այսօր մենք մարդ ենք»,- ասել է նա:
-
Քաղաքականություն 16:59 • 09/05 Բոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում կանգ առնել, նա ապրում է իր իսկ հատուկ ծառայությունների կողմից կառուցված տեղեկատվական ակվարիումում. այս մասին Կիևում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ:
-
Իրադարձային 10:08 • 09/05 Հաղթանակի զորահանդեսին ոչ բարեկամ երկրների դեսպանները և պաշտոնյաները հրավիրված չեն. ՌԴ ԱԳՆ «Այս տարիներին՝ սկսած 2022 թվականից, նրանց չեն հրավիրել, քանի որ այս երկրներում վարչակարգերը վարում են ոչ բարեկամական քաղաքականություն. այս տերմինն է օգտագործվում, բայց իրականում ագրեսիվ քաղաքականություն են վարում մեր երկրի նկատմամբ»,- պարզաբանել է Զախարովան:
-
Քաղաքականություն 21:58 • 09/05 Բացառում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից որևէ մեկը նման արկածախնդրության մասնակից լինի․ ՔՊ պատգամավոր նհնազանդության և ուժային գործողության հնարավորության վերաբերյալ Ջուլհակյանն ասաց. - «Խաղաղ անհնազանդություն մեր ընդդիմությունը քանիցս արդեն փորձել է: Եթե կհիշեք՝ 20 թվականի պատերազմի ավարտից հետո այս թատրոնը, եթե մի փոքր ավելի սուր և ճշմարիտ խոսեմ՝
-
Իրադարձային 13:25 • 09/05 Վահե՛ Ղազարյան, մենք միասին աղ ու հաց ենք բաժանել, եթե հրահրում եղավ, Դուք ու Ձեր անմիջական ղեկավարն եք մեղավոր լինելու․ Բագրատ Սրբազան «Ես հենց հիմա ասում եմ՝ համբերեք, հայելի օգտագործեք տնից դուրս գալիս և տուն գնալիս հայելի օգտագործեք, եթե որևէ տեսակի բախում, հրահրում, որևէ բան տեղի ունեցավ, հիմա պաշտոնապես ասում եմ՝ իրենց պատասխանատվությունն է և իրենք են մեղավորը։
-
Քաղաքականություն 22:23 • 06/05 Մոտ 35 հազար գերմանացի զինվnր պատրաստ է անհրաժեշտության դեպքում օգնության հասնել դաշնակիցներին․ Շոլց Ինչպես հաղորդել է Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, Լատվիայում Բալթյան երկրների կառավարությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Շոլցն ասել է, որ Գերմանիայի զինված ուժերը կենտրոնացած են լ
-
Քաղաքականություն 13:14 • 03/05 Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, մեր ծայրերից մեկը Սոմալիում է, մյուսը՝ Ադրբեջանում. ՊՆ ղեկավար Թուրքիան այլևս չի տեղավորվում իր սահմաններում, նրա ազդեցության գոտին ու շահերը դուրս են գալիս սեփական սահմաններից. այս մասին հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Իրավունք 15:26 • 03/05 Շատ տհաճ է, որ պատերազմի ընթացքում կարդում եմ՝ բարձրաստիճան պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել որոշակի քաղաքներում, ես դա համարում եմ պարտության թիվ մեկ պատճառներից մեկը․ գլխավոր դատախազ Առաջին հերթին զինվորական դատախազության մասով մենք լրջագույն կադրային և պրոֆեսիոնալ գործընթացներ ենք իրականացնում։
-
Մամուլի տեսություն 10:48 • 09/05 Ցանկացած հոգևորական պետք է առաջնորդվի Սուրբ գրքի պատվիրաններով. Կոտայքի թեմի առաջնորդը բացասական տեսակետ է հայտնել շարժման մասին. «Հրապարակ» «Հրապարակ»ի զրուցակիցն է Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը։ Աստված օգնական, սրբազան հայր։ Ինչպե՞ս եք վերաբերվում Բագրատ Սրբազանի գործունեությանը, ինչո՞ւ եք լռում, երբ գրեթե բ
-
Քաղաքականություն 15:40 • 06/05 Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հայտարարությանը՝ ՔՊ բարձրաստիճան անդամների՝ իրեն միանալու մասին «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը: Տխուր է արձանագրել այն փաստը, որ սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին»,-ի պատասխան «Արմենպրես»-ի հարցի՝ նշեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
-
Տնտեսություն 13:52 • 08/05 Կրեմլը մեկնաբանել է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հավանականությունը «Ընդհանուր առմամբ, ինտեգրացիոն գործընթացն ինքնին շատ հաջող է, և այն ապահովում է առաջադեմ զարգացում մասնակից երկրների համար: Դա գիտեն մասնակից երկրները, և, անշուշտ, այս ինտեգրացիոն գործընթացի դերը ԵԱՏՄ երկրների ՀՆԱ-ի տարեկան աճի տեմպերում շատ ու շատ նկատելի է»,- պարզաբանել է Պեսկովը։
-
Տնտեսություն 17:31 • 08/05 ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվածի ծրագիրը (տեսանյութ) Նոր ասֆալտբետոնե պատվածքով ճանապարհի շնորհիվ կկրճատվի Սիսիան-Քաջարան ճանապարհային հատվածի երկարությունը, ներկայիս մեքենաների 50 կմ/ժ միջին արագությունն էլ կբարձրացվի մինչև 100 կմ/ժ-ի։
Սպորտ
-
20:59 • 08.05.24 Հայտնի է՝ երբ Ռեալը կստանա Լա լիգայի չեմպիոնական գավաթը
-
10:05 • 08.05.24 Դորտմունդի Բորուսիան հաղթեց ՊՍԺ-ին և դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ
Մամուլի տեսություն
-
08:50 • 09.05.24 ԵՄ անդամության դիմումի թեման մոռացվել է. «Հրապարակ»
Իրադարձային
-
23:25 • 09.05.24 Թիվ 15 տրոլեյբուսային երթուղին մայիսի 10-ին չի սպասարկվի
-
22:33 • 09.05.24 Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը համատեղ զnրավարժություններ կանցկացնեն
Մշակույթ
-
10:51 • 08.05.24 Քանյե Ուեսթը կարող է համերգ տալ Ռուսաստանում
Ժամանց
-
16:13 • 09.05.24 ՌԴ-ում ռեփեր Օքսիմիրոնի նկատմամբ հետախուզում է հայտարարվել