ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   12:41 • 21.01.18 Հռոմի պապը 200.000 հավատացյալի համար բացօթյա պատարագ է մատուցել Պերուում (լուսանկարներ) Պոնտիֆիկոսը կարեկցանքի խոսքեր է ասել իրենց հարազատներին, ինչպես նաև տներն ու ամբողջ ունեցվածքը կորցրած պերուացիներին՝ ընդգծելով, որ միայն համախմբվածության շնորհիվ է հնարավոր հաղթահարել կյանքի փորձությունները:
-
  12:03 • 21.01.18 Էրեբունու զինկոմիսարի տեղակալը մեղադրվում է կաշառքի պատրվակով $28 000 պահանջելու և $10000-ը հափշտակելու մեջ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով: Նախատեսվում է պատիժ 4-8 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: Վարդգես Համբարձումյանը կալանավորվել է:
-
Սպորտ   11:45 • 21.01.18 Australian Open. Վոզնյացկին դուրս է եկել քառորդ եզրափակիչ երկու սեթում հաղթելով Ռիբարիկովային Դանիացի թենիսիստուհի Կարոլինա Վոզնյացկին դարձել է Ավստրալիայի Բաց առաջնության քառորդ եզրափակչի երկրորդ մասնակիցը` երկու սեթում կոտրելով Սլովակիայի ներկայացուցիչ Մագդալենա Ռիբարկովայի դիմադրությունը 6:3, 6:0 հաշիվներով:
-
Իրադարձային   11:35 • 21.01.18 Լարսը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար. ռուսական կողմում կուտակված բեռնատարների թիվը հասել է 280–ի Հունվարի 20-ի ցերեկը՝ Սյունիքում և Արցախում, 24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում քամու ուժգնացում՝ 15-20մ/վ արագությամբ: Հունվարի 21-23-ին, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
-
Սպորտ   10:52 • 21.01.18 Կոուտինյոն հունվարին 25-ին կարող է նորամուտը նշել Բարսելոնայի կազմում «Բարսելոնայի» նորեկ Ֆիլիպե Կոուտինյոն վնասվածքից վերականգնվելուց հետո առաջին մարզումն է անցկացրել ընդհանուր խմբի հետ և կապտանռնագույնների կազմում առաջին անգամ կարող է խաղալ Իսպանիայի Գավաթի քառորդ եզրափակչի` «Էսպանյոլի» հետ պատասխան խաղում:
-
  10:44 • 21.01.18 Կառավարական ճգնաժամ. Սպիտակ տանն այլևս չեն պատասխանում հեռախոսազանգերին ԱՄՆ-ի կառավարության աշխատանքը դադարեցվել է հունվարի 20-ին: Ստեղծված իրավիճակը պետբյուջեն չհաստատելու հետևանք է: Այժմ Սենատում ԱՄՆ-ի ժամանակավոր բյուջեի ընդունման հարցով քվեարկություն է նշանակել հունվարի 22-ին:
-
Սպորտ   10:14 • 21.01.18 Հենրիխ Մխիթարյանը ժամանել է Լոնդոն` Արսենալում բուժզննում անցնելու համար (տեսանյութ, լուսանկարներ) Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի մայրաքաղաքում է, որտեղ հունվարի 21-ի և հունվարի 22-ի ընթացքում բուժզննում կանցնի «Արսենալ» տեղափոխության համար:
-
Իրադարձային   10:07 • 21.01.18 Հակառակորդը Արցախում անօդաչու թռչող սարքից հայ դիրքապահների նկատմամբ ականանետի արկ է կիրառել Ոտնահարելով նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանագահների միջնորդությամբ Կրակովում կայացած հանդիպման ընթացքում ստանձնած պարտավորությունները, որով կողմերին կոչ էր արվել իրականացնել վստահության ամրապնդման միջոցառումներ՝ հակառակորդը հունվարի 20-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում...