«Ստեղծագործական Հայաստանի» վերջին ուղերձը՝ Հայաստանը չի կարող գնալ մտքին հակառակ ուղղությամբ
«Ստեղծագործական Հայաստան» մեդիանախագիծը ներկայացնում է իր վերջին՝ 100-րդ հարցազրույցը՝ այն եզրափակելու պատիվը վերապահելով մեդիագործիչներին: Սա ամենևին էլ գործընկերային համերաշխության ցույց չէ. մեդիան է հասարակական և պետական ենթակառուցվածքները միմյանց հետ հաղորդակցող և արժեքներ նյութականացնող այն ինստիտուտը, որը կոչված է աշխատել տեղեկատվական ընտրանու հետ և ստեղծել հայկական տվյալների նոր հոսքեր: Իսկ մեր հարցախույզը ցույց տվեց, որ չնայած հետևողական փոշիացմանը, Հայաստանում դեռ կա նոր ժամանակն ընկալող և կարդացող տեղեկատվական ընտրանի: Կա մտավոր ընտրախավ, որն ունի ժամանակակից գիտելիք, գեղագիտական հակակշիռներ, գաղափարներ, կամք և կարող է ստեղծել քաղաքական նոր գիտակցություն, նոր վարք, իրավունք և բարոյականություն: Այսօր երկրների անվտանգության առաջին երաշխիքը մտավոր կապիտալի ինդեքսն է, որը վերածվում է ուղեղային գործուն կենտրոնների՝ սպասարկելով պետական և հանրային ինստիտուտները:
Իսկ Հայաստանում՝ ինչպես Հայաստանում. 30 տարի խրամատի մեջ խրված 18-20 տարեկան զինվոր ունեցող երկիրը շարունակում է պետական կառավարման համակարգերը զմռսել բարոյապես և ֆիզիկապես մաշված, արդեն մի քանի անգամ տարած ու հետ բերած հին գվարդիայով: Մեր երեխաներին խրամատից կարող է հանել բացառապես մտավոր ընտրախավը, որը կառավարման համակարգում կփորի սեփական խրամատը և մահապարտի պես կտրվի ավգյան ախոռները մաքրելու սուրբ գործին:
Եվ ուրեմն՝ «Ստեղծագործական Հայաստանի» վերջին ուղերձը՝ Հայաստանը չի կարող գնալ մտքին հակառակ ուղղությամբ: Եղել են ու կլինեն նրա այն որդիները, որ կարող են իրենց ուսերի վրա դնելով, բարձրացնել առասպելական այս երկիրը: Ի գործ:
1.Ինչպե՞ս եք գնահատում Ձեր մասնագիտական ոլորտում տարվող պետական քաղաքականությունը (արդյունավետությունը գնահատել 10-ը բալանոց համակարգով):
Զարուհի Մեջլումյան (Լրագրող, իրավաբան, լրագրության դասախոս)-Մասնագիտությամբ լրագրող և իրավաբան եմ, Աստծո հաջողությամբ՝ 2018-ին կդառնամ նաև փաստաբան: Ճիշտն ասած, ոչ միայն լրագրության ու իրավագիտության ոլորտում եմ պատկերացնում պետական քաղաքականությունը, այլև՝ մասնագիտական կրթության բոլոր ոլորտներում: Նշաձողերի բարձրացումը, առաջադեմ գիտական մտքի մաս կազմելը, համընթաց քայլելը. ահա նաև այս կերպ եմ պատկերացնում այդ քաղաքականությունը:
Բայց մասնագիտական որակներից զատ, հավասարաչափ կարևոր է քաղաքացու, մարդու տեսակի կոնցեպտի ձևավորումը, թե ինչպիսի իրավաբան-մարդ-քաղաքացի, լրագրող-մարդ-քաղաքացի կամ բժիշկ-մարդ-քաղաքացի ենք ցանկանում ունենալ, ասենք, 20 տարի անց: Ինքնուրույն մտածո՞ղ, սեփական համոզմունք ունեցո՞ղ, սկզբունքայի՞ն, ազնի՞վ, թե՞ հեշտ կառավարվող գորշ զանգված, որի մոլուցքը միայն գումար աշխատելն է, ու կարևոր չէ այն աշխատելու եղանակը: Նյութականացված աշխարհում նշածս առաջին խումբ որակները, ցավոք, մղվել են երկրորդ պլան: Մոտիվացիան շատ հաճախ կլորիկ գումար աշխատելու շրջանակից դուրս չի գալիս: Ինքս դասավանդում եմ Սլավոնական համալսարանում, անկեղծ ուրախանում եմ, երբ 18-20 տարեկան երիտասարդները մոտիվացված են գալիս դասի նաև ոչ նյութական, այլ գաղափարական՝ ինչ-որ բան մեր՝ բոլորի կյանքում դեպի լավը փոխելու մղումով:
Գագիկ Սիմոնյան (ОРТ հեռուստատեսություն, վավերագրական ֆիլմերի հեղինակ և ռեժիսոր)-Իմ ժամանակի դպրոցական գնահատականով՝ 2:
Աստղիկ Ղազարյան (հեռուստամեկնաբան)- Քանի որ սոցիոլոգիան ճշգրիտ գիտություն է, ուստի կխուսափեմ հստակ թիվ նշել, բայց փաստն այն է, որ մեր ոլորտում տարվող քաղաքականության արդյունավետության սանդղակը միջինից ցածր է:
Արտակ Վարդանյան (Հեռուստալրագրող և մեկնաբան, ՊԱՄԳ)- Դժվար է գնահատական տալ: Մեդիան երկրի տնտեսության պատկերն է: Որքան տնտեսական աճ ունենում ենք ամեն տարի, նույնքան իմ գնահատականն է: Մեդիան ֆինանսական ներդրումներ են:
2. Որո՞նք են Ձեր մասնագիտական դաշտի ամենակենսական խնդիրները, որոնք խոչընդոտում են ստեղծարարությանը, և դրանց հրատապ լուծումը կարող է բեկումնային դառնալ ոլորտի առաջխաղացման համար:
Զարուհի Մեջլումյան-Կարող եմ, թերևս, խոսել լրագրության՝ մեդիա դաշտի ու իրավագիտության մասին, քանի որ լրագրությունն իմ սրտի, իրավագիտությունը՝ մտքի մասնագիտությունն եմ համարում: Երկուսի պարագայում էլ գործիքը՝ միջոցը նույնն է՝ փաստը: Չկա փաստ` չկա ժուռնալիստիկա, չկա փաստ` չկա իրավաբանություն: Գրագետ, փաստարկված ժուռնալիստիկան, նույնպիսի դատական պաշտպանությունն, օրինակ, կարող են շատ բան փոխել հասարակական կյանքում: Նվազագույնը, որ կարելի է փոխել գրագետ, փաստարկված ժուռնալիստիկայով, տարիներով արմատավորված կարծրատիպերի փոփոխությունն է այս կամ այն հարցերի շուրջ: Իսկ նույնպիսի հետևողական, գրագետ, ապացույցներով հարուստ իրավաբանությունը կարող է մարդկային ճակատագրեր փրկել անարդարությունից:
Իրավագիտության բնագավառում, օրինակ, ժողովրդավարական, իրավական պետություններում վաղուց կիրառվում են գիտական այնպիսի մեթոդներ, որոնք մեզ դեռ հասու չեն: Մենք դեռ ցուցմունքների արժանահավատություն ենք գնահատում մեծ հաշվով: Այնինչ, քրեական արդարադատության ոլորտում գիտական շրջանակները հարյուր տարուց ավելի առողջ կասկածամտությամբ են վերաբերվում ցուցմունքների արժանահավատությանն առհասարակ:
Այսօր արդեն մեկ գենետիկական նմուշի առկայությամբ զարգացած երկրներում գրեթե զրոյից կասկածյալ են ստեղծում: Կարող է գիտությունը պատասխանել այնպիսի բարդ հարցերի, թե ինչպիսին են կասկածյալի աչքերի ձևն ու գույնը, մազերն ու գույնը, մարդու հասակը, մաշկի գույնը, քթի, բերանի ձևը, դիմագծերն ամբողջությամբ: Այսօր անգամ հոտով զարգացած արտերկրում նանոտեխնոլոգիաների զարգացման շնորհիվ կարող են անձին նույնականացնել:
Մեզանում գիտականությունը քիչ տեղ է զբաղեցնում, դեռ ցուցմունքների թագուհին ընկալվում է ինքնախոստովանությունը, ինչպես ընդունված էր համարել դեռևս նախորդ դարասկզբից՝ Խորհրդային կարգերի հաստատումից հետո: Դեռ պատժողական քաղաքականության պտուղներ քաղողներն ենք, իսկ վերականգնողական արդարադատության սաղմերը նոր-նոր են գցվում: Թեպետ դատաիրավական ոլորտի քառափուլ բարեփոխումների շրջան ենք անցնում արդեն 26 տարի, ունենք բավականին լավ օրենսդրություն, նախադեպային իրավունք ենք զարգացրել, այդուհանդերձ դեռ դատական համակարգը շարունակում է անսխալական մնալ՝ չընդունելով, որ հնարավոր են դատական՝ ճակատագրեր արժեցած սխալներ: Դեռ աշխատում են ուժեղ կարծրատիպեր, որոնք արմատավորվել են պատժողական տարիներից: Մինչդեռ իրավական շատ պետություններում, որոնք անգամ 250 տարեկան դատարաններ ունեն, ընդունում են դատարանի՝ սխալվելու հավանականությունը: Արդյունքում՝ անգամ 30 տարի անց, քրեական գործեր են վերանայվում, քաղաքացիներ են ճանաչվում անմեղ՝ շնորհիվ գիտական նոր ապացույցների: Մարդիկ են, որոնց հասարակությունը սխալմամբ երկար տարիներ համարել է հանցագործ: Իսկ մեր 26 տարեկան դատարանը դեռ ասում է՝ չի կարող պատահել:
Գագիկ Սիմոնյան-Միջակություններն են խանգարում և տգետ, ծառայամիտ «նաչալնիկները». վերացրեք նրանց և ամեն ինչ լավ կլինի:
Աստղիկ Ղազարյան- Խնդիրները շատ են, բայց թվեմ ամենակենսականները.
1) ազատության պակասը
2) պետական ինստիտուտների տեղեկատվության անհասանելիությունը, (թվում է, թե մենք լող ենք տալիս տեղեկատվական օվկիանոսում, բայց իրականում Հայաստանի գլխավոր տեղեկատվական խողովակները փակ են):
3) ստեղծագործ, կրեատիվ մարդու նկատմամբ անհանդուրժողականությունը՝ հին ռելսից դուրս ոչ մի նորույթ: Ցավալի է արձանագրել, որ հեռուստատեսությունը շրջանցում է տեխնոլոգիական բումը: Մասնավորապես՝ տվյալների լրագրության նկատմամբ անտարբեր է հեռուստատեսությունը, այնինչ տեղեկատվության վիզուալացման նոր գործիքներով առաջինը հենց հեռուստատեսությունը պետք է աշխատեր՝ հրաժարվելով «խոսող գլուխներից»:
4) հեռուստալրատվականները թողարկում են հին, ժամկետանց արտադրանք և իրենց օպերատիվությամբ զիջում են տեղեկատվական մյուս ռեսուրսներին: Վերահսկելիությունը թույլ չի տալիս, որ նրանք ուղիղ եթերի ռեժիմում ներկայացնեն իրադարձությունները: Եվ կամք չկա այդ բացը լրացնել գոնե վերլուծական հաղորդումներով. եթե այստեղ և հիմա «ինչ»-ը չես ներկայացվում, պարտավոր ես պատասխանել գոնե «ինչու» կամ «ինչպես» հարցերին:
5) ֆինանսներ խնայելու պատճառով գերադասում են պահել փոքր աշխատակազմեր, որոնք ի վիճակի չեն համապատասխան որակ և լրատվական աշխարհագրություն ապահովել, այստեղից էլ գոյանում է մեծ թվով տեսաավազակությունը:
Հեռուստալրատվականները դարձել են միջազգային լրահոսի պատանդը՝ թխելով այս կամ այն հեղինակավոր լրատվամիջոցի լուրերը և հաշիվ չտալով իրենց, որ նրանք սպասարկում են տարբեր միջազգային ուժի կենտրոնների կոնկրետ շահեր և ամբիցիաներ:
Այսպես, տասնյակներով կարելի է թվել ամենակենսական խնդիրները: Ընդհանուր առմամբ տպավորություն է, որ բարձրորակ աշխատանքի պահանջարկը և մոտիվացիան չկա:
Արտակ Վարդանյան- 21- րդ դարում այլևս ոչինչ: Միայն TV մարդիկ այլևս խանդավառված չեն, պակասում է հեռուստատեսության մարդու էմոցիաները, հավեսը և աշխատասիրությունը: Չկա կիրք և հավես ստեղծագործելու համար: Բայց ցանկության դեպքում միշտ համախոհներ և քեզ նմաններ գտնում ես:
3.Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ մասնագիտական ցանկացած համայնք պատասխանատու է իր դաշտում կատարվածի համար: Ձեր կարծիքով՝ մեզանում ինչո՞ւ չեն ձևավորվում մասնագիտական պատասխանատու և գործուն ընտրախավեր (էլիտաներ), և ինչո՞ւ են մասնագիտական խնդիրները հիմնականում փոշիանում և այլասերվում սիրողական քննարկումներում:
Զարուհի Մեջլումյան-Համաձայն եմ, քանի որ մեր մասնագիտական գործունեության թե՛ դրական արդյունքի ու թե՛ բացասական հետևանքի համար մենք ենք պատասխանատու: Հիշում եմ՝ երբ նոր էին ձերբակալել «Հաց բերող» Արթուր Սարգսյանին, գտա նրա եղբոր հեռախոսահամարը, զանգահարեցի, ներկայացա որպես լրագրող, ասացի՝ ուզում եմ հանդիպել իրեն հարցազրույցի համար: Պատասխանեց՝ անունդ լրագրող չի՞, ասացի՝ կներեք, բայց անունս Զարուհի է: Պատասխանեց, որ լրագրողները գրում են այն, ինչ զրուցակիցը չի ասել, դրանով փչացնում են ամեն բան: Հետո, իհարկե, ինձ ուղղորդեց դեպի Վերնիսաժ՝ մտածելով, որ չեմ գնա, չեմ գտնի Արթուրի փայտագործ ընկերներին: Գնացի, գտա, արվեց ռեպորտաժը: Դրանից հետո նոր Արթուր Սարգսյանի եղբայրը ցանկություն հայտնեց հանդիպել ինձ հետ: Այսինքն՝ խնդիրը վստահության մեջ է: Եթե կա մասնագիտամարդկային վստահություն, ուրեմն հասարակությունը կշահի: Դա ծնվում է անհատական պատասխանատվությունից, ձևավորվում է հաճախ տարիների ընթացքում, հազվադեպ նաև կարճատև գործունեության ժամանակ:
Մասնագիտական էլիտա, մասնագիտական քննարկումներ ինչու մեծ իմաստով չեն ձևավորվում: Պատասխանը շատ բարդ է, թերևս սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտները կարող են դիսերտացիայի թեմա դարձնել: Վախենամ, թե դիլետանտ մի բան լինի ասածս ու համալրի սիրողականության շարքերը, իսկ ես այդպես չեմ ուզում: Կայացման խնդիր կա, միգուցե: Խուսափում ենք ընդունել, որ, օրինակ, մեկ այլ լրատվամիջոց, այլ լրագրող, այլ իրավաբան կարող է մեզանից լավ անել իր գործը, հասնել հաջողության: Միգուցե պատճառն այստեղ պետք է փնտրել: Պատկերացրեք՝ եթե մասնագիտական համայնքները միավորեն ջանքերը՝ ինչ մեծ արդյունքների կարող ենք հասնել:
Գագիկ Սիմոնյան-Իհարկե, համաձայն եմ, բայց այսօր «էլիտա» ասվածն արդեն ծիծաղելի է, իսկ մասնագիտական քննարկումները բացառապես պրոֆեսիոնալների գործն է, ոչ թե՝ սիրողների:
Աստղիկ Ղազարյան- Միգուցե այդպես է, բայց այստեղ էլ մենք-ի կոնցեպտը մեզ շատ հեռու կտանի՝ հասցնելով համարյա այստեղ՝ «Մենք բոլորս մեղավոր ենք և ուրեմն կոնկրետ ոչ մեկը մեղավոր չէ»:
Չեմ կարծում, որ ամբողջ համայնքն է մեղավոր, որ իքս հեռուստատեսության լրատվականի մի մեկնաբան բ-փ-ի ուղղագրությունն ու ուղղախոսությունը չգիտի կամ իրեն թույլ է տալիս եթեր դուրս գալ հարսանքավորի սանրվածքով ու հանդերձանքով: Ինձ թվում է՝ ժամանակն է բոլոր երևույթների մասին խոսել հասցեական և ոչ՝ մենք-ի լղոզված դիրքերից: Կոնկրետ մեր ոլորտում սիրողական քննարկումները շատ են այն պարզ պատճառով, որ Հայաստանում համառորեն չի ստեղծվում մեդիաքննադատությունը: Միայն պրոֆեսիոնալ և անկախ մեդիաքննադատը կարող է չափել ու գնահատել մեդիաարտադրանքը:
Արտակ Վարդանյան-Շուկան չափազանց փոքր է Ձեր ուզած հաճույքներից օգտվելու համար:
4.Ո՞րն է մասնագիտական ամենաարժեքավոր դառը դասը, որ քաղել եք մեծ տառապանքի գնով, և ի՞նչ ելքային լուծումներ կառաջարկեք Ձեր ոլորտի մրցունակությունը բարձրացնելու և նորարար գաղափարները խթանելու ուղղությամբ:
Զարուհի Մեջլումյան-Տարիներ շարունակ աշխատել եմ Արցախյան պատերազմի մասնակից, հետախույզ Սողոմոն Քոչարյանի քրեական գործի վրա՝ դատարանների արխիվում ուսումնասիրելով բոլոր նյութերը, հետաքննության արդյունքում հայտնաբերելով կոպիտ խախտումներ, քաղաքական կարմիր թել, ճնշում այլ պետության կողմից մեր դատաիրավական համակարգի վրա: «Պատերազմից վերադարձած հետախույզը. 20 տարի բանտում» հետաքննական տեսաֆիլմը «Հետքի» իմ գործընկերների հետ կատարած աշխատանքի հանրագումարն էր: Այն մեծ ռեզոնանս առաջացրեց, փոխեց մինչ այդ գոյություն ունեցող կարծրատիպերը բանտի մարդու հանդեպ: Հասարակությունը տեսավ իրենից խնամքով թաքցրած պատմություն՝ մարդու մասին, տեսավ, թե ինչպես են 1990-ականներին դատապարտել մարդուն՝ քաղաքական ճնշման հետևանքով: Ճիշտ է, գործի վերաբացում չհետևեց այս ամենին, Սողոմոն Քոչարյանն ազատվեց առողջության հիմքով, ազատվելուց հետո 15 օր ապրեց: Բայց դա առաջին դեպքն էր, երբ 20 տարի անց մահապատժի դատապարտված է ազատվում բանտից: Սա, անշուշտ, լրագրողական դառը դաս էր ու հաղթանակ՝ միևնույն ժամանակ:
Ես հավատում եմ, որ մենք՝ լրագրողներս, իսկապես չորրորդ իշխանությունն ենք: Շատ եմ կարդում այն լրագրողների մասին, ովքեր կոնկրետ փոփոխություններ են բերել մարդկանց կյանքում՝ իրենց լուսաբանումների շնորհիվ:
Իսկ մեծ իմաստով, ցանկացած մասնագիտություն գործիք է, այնպես ինչպես մուրճը: Օրինակ, մուրճով կարելի է տուն սարքել, բայց և բռնություն կիրառել, նայած, թե ով է կիրառողն ու որն է նրա նպատակը:
Գագիկ Սիմոնյան-Դառը դասն այն էր, որ հայկական իրականության համար իմ առաջարկները ժամանակավրեպ էին, որովհետև մարդիկ դեռ պատրաստ չէին նորարարության: Միշտ ասել եմ և էլի կասեմ՝ նախ պետք է ստեղծել ստեղծագործական միջավայր, այնպիսի պայմաններ, որ պրոֆեսիոնալ մասնագետն ազատ ստեղծագործի: Դրա համար ոլորտի գիտակ, հեղինակավոր մեկը պետք է կառավարի, ոչ թե գործից անտեղյակ, նշանակովի մի պաշտոնյա:
Աստղիկ Ղազարյան- Ամերիկացիները սիրում են կրկնել՝ քո ճանապարհին հայտված մարդը կա՛մ օրհնանք է, կա՛մ դաս: Երկուսն էլ արժեքավոր են: Իսկ ինչ վերաբերում է ելքային լուծումներին, ապա մեդիան չի կարող արտացոլել այնպիսի պատկեր, որն իրականում գոյություն չունի, մտացածին է: Մեդիան հենց իրականության հայելին է: Բայց սա ամենևին չի նշանակում, թե մեդիան չպիտի ճգնի փոխել այդ իրականությունը:
Արտակ Վարդանյան- Ամենասարսափելին, երբ նոր թարմ գաղափարը փոխարինվում է հին, սովետական հեռուստատեսության ինչ-որ TV տրյուկով, որը, ի դեպ, դասական տարբերակ է: Այս ամենի հետ (և ոչ միայն TV-ում) երբեք պետք չէ հաշվի նստել: Ավելի լավ է անել նորը, թարմը՝ սխալներով, քան հինը՝ շատ ճիշտ և յուղը վրան:
5. Արդյո՞ք պատրաստ եք մասնագիտական դաշտում Ձեզ թույլ տալ այնպիսի արարք, որը Ձեզ կզրկի ֆինանսական կայունությունից ու բարեկեցությունից, բայց մեծագույն օգուտ կտա Հայաստանին:
Զարուհի Մեջլումյան-Ինձ ճանաչողները գիտեն, որ նյութական արժեքներից, բարիքներից կախվածություն չունեմ: Ի վերջո, 1992-ին ԱՄՆ-ում սկիզբ առած դատական սխալներով զբաղվող «Անմեղության շարժումը», որի մաս եմ կազմում, բոլոր աշխատանքներն անում էի Pro bono սկզբունքով, այսինքն՝ անվճար: Իսկ նոր փորձաքննությունների համար գումարները նվիրատվությունների շնորհիվ են գոյանում:
Բացի այդ, 2017-ը նշանավորվեց նրանով, որ միջազգային մրցանակ ստացա. գնահատվեց լրագրողական գործունեությունս: Մրցանակի հիմնական չափորոշիչն այն էր, որ լրագրողն, անկախ ֆինանսական դժվարություններից, հավատարիմ մնա որդեգրած սկզբունքներին:
Գագիկ Սիմոնյան-Ոչ թե պատրաստ եմ, այլ դա արդեն ապրել եմ, բայց այսօր թողել, գնացել եմ, իսկ երկրին օգուտ տվել եմ, թե չէ՝ դուք կարող եք գնահատել:
Աստղիկ Ղազարյան- Եթե մի չար դիպվածով կորցնեմ հումորի զգացումս, ապա կարող եմ շատ լրջորեն պատասխանել այս հարցին: Բայց, ինչպես սիրում է կրկնել իմ սիրելի կոլեգաներից մեկը. «Փառք Աստծո, որ հումորն ու հեգնանքը քանդում է պաթոսը»:
Արտակ Վարդանյան-Չի եղել նման իրավիճակ: Հուսամ՝ չի լինի: Բայց մինչև չապրես այդ պահը՝ անկեղծ չես լինի:
6. 2017թ. մասնագիտական դաշտում ստեղծե՞լ եք որևէ արժեք, արե՞լ եք որևէ քայլ, որը Ձեզ հպարտություն է ներշնչել: Ձեզ դո՞ւր է գալիս այն մարդը, ինչպիսին Դուք էիք 2017թ.:
Զարուհի Մեջլումյան-Շարունակում եմ սովորել ու դասախոսել միևնույն ժամանակ: Լինել ուսանող ու դասախոս՝ հրաշալի համադրություն է: Նախորդ տարի պաշտպանել եմ մագիստրոսական թեզս: Թեման, ի դեպ, առաջին անգամ է ուսումնասիրվել Հայաստանում. «Դատական սխալներ. պատճառները, հետևանքները, ուղղման գործիքները»: Դա իմ 7 տարվա աշխատանքի արդյունքն էր, որտեղ ներկայացրել էի նաև իրավական 6 պետության փորձ ու 90 դատապարտյալների վերաբերյալ դատավճիռների ապացուցման հիմքերի ուսումնասիրություն: Ապա ընդունվել եմ Փաստաբանական դպրոց: Կարծում եմ՝ ժուռնալիստիկայի ու իրավագիտության սինթեզը արդյունավետ կլինի: Այն, ինչ փորձում եմ անել մեզ մոտ՝ «Անմեղության ծրագրի» շրջանակում, նորություն է: Ինչպես ցանկացած նոր միտք, իմ աշխատանքն էլ, բնական է, միանշանակ չի ընդունվում, քանի որ չկա արդար դատաքննության հանրային ձևավորված պահանջ: Արդար դատաքննությունը որոշ անհատների մոտ է միայն պահանջված, մասսաները հիմնականում կա՛մ պահանջում են անպատժելիություն, կա՛մ ընդհակառակը՝ վրեժխնդրություն: Իսկ արդարադատությունը բոլորովին այլ բան է:
Նկատել եմ, որ այս տարի շատ լրագրող գործընկերներ են ընդունվել իրավագիտական ֆակուլտետներ: Ուրախ եմ նրանց ընտրության համար: Կարծում եմ՝ իմ օրինակը լավ իմաստով վարակիչ է եղել: Շատ եմ կարևորում, որ լրագրողն իր ասելիքը բարձրացնում է փորձագիտական մակարդակի: Դա վստահության առաջնային գրավականն է, բայց ոչ, իհարկե, միակը: Մարդկային առումով վստահությունը պակաս կարևոր գործոն չէ: Բայց եթե դու լուսաբանում ես իրավական ոլորտ, ապա պիտի բնագավառը լավ պատկերացնես, եթե գրում ես տնտեսական թեմաներով, ապա տնտեսագետին հավասար պիտի լինեն հմտություններդ, և սա բոլոր ոլորտներին է առնչվում:
Ելնելով վերոգրյալից, ինչպես ընդունված է գրել դատական դիմումներում ու որոշումներում, պատասխանում եմ՝ այո, ինձ դուր է գալիս այն մարդը, որը եղել եմ 2017-ին: Շարունակել եմ աշխատել «Հետքի» պրոֆեսիոնալ թիմում, թիմ, որտեղ սովորելու չընդհատվող պրոցես կա, շարունակել եմ պրպտել, ուսանել իրավագիտություն: Բայց, որպես անհանգիստ ու պահանջկոտ մարդ՝ չեմ կարող բավարարվել եղածով, փոխարենը՝ մշտապես փնտրում եմ ինքնակատարելագործման նոր ձևեր:
Գագիկ Սիմոնյան-Եթե ինձ դուր գա այդ մարդը, կնշանակի՝ ես արդեն մահացել եմ: Բայց ես 2017-ին էլ, չնայած բոլոր խոչընդոտներին, զբաղված եմ եղել իմ մասնագիտական գործով՝ իրականացնելով մի շարք դոկումենտալ նախագծեր, որոնցից կուզեի առանձնացնել հատկապես «Кто, когда и почему уехал из Армении» դոկումենտալ շարքը:
6. Աստղիկ Ղազարյան – Օրեր են եղել, որ շաբաթական մի քանի ժամ շարունակ եղել եմ ուղիղ եթերում, ամեն դեպքում, չէի ասի, որ մեծ ու արժեքավոր բան եմ ստեղծել:
Սովորաբար, ես բորշչի միջի դափնու տերևը հեռացնում եմ զգուշորեն, բայց այնուամենայնիվ, մի մեծ ու հերոսական գործ արել եմ…իմ լրատվական մենյուում երկու ճակատագրական լուր կա, մեկը՝ լավ, մյուսը՝ վատ: Լավն այն է, որ ստեղծեցի իմ ընտանիքը: Իմ ընտանիքն իմ ուժն է, իմ թուլությունը, իմ ամեն ինչը…
Վատը, որ կորցրի սիրելի աշխատանքս: Այնպես որ, ես ավելի քան բաց եմ աշխատանքային բոլոր առաջարկների համար:
Արտակ Վարդանյան- 2017-ին Կիևի քաղաքապետարանում, ուղիղ եթերում, որը հեռարձակվում էր տասնյակ երկրների առաջին ալիքով` ստացա Ադամի մրցանակը: Լավագույն պատմություն: Ներկայացված պատմությունները նկարահանված էին վերջին տեխնոլոգիաներով, եսիմ ինչ WOW տեսախցիկներով և գունային կորեկցիաներով: Մեր աշխատանքը չուներ այդ ամենը, բայց առաջինն էր:
7.Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ուղերձ հղել աշխարհի հայերին՝ ի՞նչ կասեիք Ձեզ տրված մեկ րոպեի ընթացքում:
Զարուհի Մեջլումյան -Կասեմ՝ սիրելի հայեր, եկեք միասին կերտենք Իրավունքի Հայաստան:
Իրավական պետություն կառուցելու մեկ սկզբունք եմ ճանաչում ու կարևորում, այն է՝ օրենքի առջև բոլորի հավասարության գործունակությունը: Չեմ ուզում այնպես լինի, որ ում ուզեն, երբ ուզեն, ինչպես ուզեն դատապարտեն անգամ մեկ վկայությամբ, շինծու գործերով, միայն այն բանի համար, որ թիկունք ու գումար չունի կամ հակաիշխանական գաղափարներ ունի: Եվ հակառակը՝ անպատժելի մնա մեկը, ով կապեր ունի վերևներում, բայց գոյություն ունի 1000 ապացույց, որ կատարածը հակաիրավական է: Հիմա, ցավոք, նկարագրածս պատկերը իրականությունն է Հայաստանի: Ու դա է հիմնական պատճառը, որ հայը Հայաստանից դուրս է փնտրում արդար միջավայր: Արդարությունը վերացական գոյական չէ, այլ՝ շոշափելի: Դա պիտի զգա քաղաքացին պետական մարմինների հետ հարաբերվելիս, ամեն օր տրանսպորտ նստելիս, խանութ մտնելիս, դատարան դիմելիս:
Նժդեհի խոսքերը պիտի ցիտեմ. «Մի ժողովուրդ, որի որդիները հավասար չեն օրենքի ու մահվան առջև, հաղթական հայրենիք չի ունենա»:
Գագիկ Սիմոնյան-Ես կասեի՝ մի՛ վախեցեք հայ լինելուց, մի՛ վաճառեք հայրենիքը, մի՛ գողացեք, մի՛ դարձեք շան տղա, հայացե՛ք:
Աստղիկ Ղազարյան- Տես 6-րդ հարցի վերջին նախադասությունը: Աշխարհի հայերը նույնպես պետք է տեղեկանան, որ ես բաց եմ աշխատանքային բոլոր առաջարկների համար:
Արտակ Վարդանյան-Իմ բնավորության համաձայն՝ կլինեմ հակիրճ: Կասեի` ուր էլ գնացել եք, մեկ է՝ հետ եք գալու: Հայաստանն է աշխարհի կենտրոնը:
Ստեղծագործական Հայաստան մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Սյուզան Թոսունյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
«Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 14:55 • 20.04.24 Ադրբեջանը, ՀՀ իշխանության հետ միասին,ստեղծում էր հիմքեր խաղաղապահների դուրսբերման համար. Մելքոնյան
- 14:42 • 20.04.24 Մենք առաջնագիծ չունենք, ունենք սահման, ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի. Փաշինյան
- 14:30 • 20.04.24 Դեմ ենք միջազգային սահմանների փոփոխմանը, աջակցում ենք ՀՀ տարածքային ամբողջականությունը.Իրանի դեսպան
- 12:15 • 20.04.24 Ադրբեջանը երեք լքված գյուղատեղիի խնդիր չի լուծում, սա միակողմանի զիջում է. Վարդան Ոսկանյան
- 21:01 • 19.04.24 Խաղաղապահների՝ Արցախից դուրս գալը կարող է փոխկապակցված լինել Իրան-Իսրայել լարվածության հետ. Ստեփան Դանիելյան
- 15:42 • 19.04.24 «Թող ինքը մենակ ուրախանա». քաղաքացիները՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ հարևանություն անելու խոսքերի մասին
- 15:26 • 19.04.24 Evocabank-ը հրավիրում է CCF-ի իր տաղավար՝ ծանոթանալու իր թիմին և ազատ աշխատատեղերին
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Իրադարձային 13:42 • 26/04 Մոսկվայում ցուցադրել են պատերազմում որպես ռազմավար ձեռք բերած ՆԱՏՕ-ի երկրների և Ուկրաինայի տեխնիկան (լուսանկարներ) Դրանց շարքում կան գերմանական Leopard-2 տանկեր և Marder հետևակի մարտական մեքենաներ, բրիտանական Bradley հետևակի մարտական մեքենաներ, ամերիկյան International Maxxpro և M113 զրահապատ մեքենաներ, զինվորական Hummer-ներ, ֆրանսիական AMR-10RC զրահապատ մեքենաներ...
-
Քաղաքականություն 20:16 • 25/04 Ռուբեն Վարդանյանն ընդհատել է հացադուլը. նրան թույլ են տվել խոսել ընտանիքի հետ Հացադուլը նա սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին, որը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան՝ ժամանակին, արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի դիմումներին, որոնք անընդհատ մերժվել են:
-
Քաղաքականություն 22:56 • 25/04 Փաշինյանը «ՔՊ»-ին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մասին Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով և պատասխանել նիստի մասնակիցների հարցերին։
-
Իրավունք 21:05 • 25/04 Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին մեղադրանք է ներկայացվել՝ խnւլիգանություն կատարելու համար Դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունների զննությամբ և ձեռք բերված այլ տվյալներով պարզվել է նաև, որ նշված գործողությունների ընթացքում Ա․Ղ․-ն նաև իր հետ վիճաբանող անձի նկատմամբ կատարել է ֆիզիկական ներգործություն՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրան։
-
Իրադարձային 13:28 • 26/04 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի վարել, որ պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Բաբկեն Թունյան Ստացվելու է, որ գուցե մարդն ինչ-որ ֆինանսական խնդիրներ է ունեցել ու իր հաշիվները կալանքի տակ են և հիմա ուզում է իր մեքենայով տաքսի վարել, որ պարտքերը փակի, իսկ մենք ասում ենք ՝ չէ, մինչև պարտքդ չփակես մենք քո մեքենան տեխզննության թույլ չենք տա տանել։
-
Իրադարձային 11:46 • 26/04 Օկուպացված Ակնայում փակվել է ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնը (տեսանյութ) Այսօր օկուպացված Արցախի Ակնայի շրջանում տեղի է ունեցել ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնի փակման հանդիսավոր արարողությունը։ Կենտրոնի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 30-ին։
-
Քաղաքականություն 15:32 • 26/04 Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության խաղաղ կարգավորման շանսերն առավել քան երբևէ մեծ են. Շոլցը՝ Ալիևի հետ ասուլիսում Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը առավել քան երբևէ մեծ են։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համ
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Տնտեսություն 16:13 • 25/04 Հայաստանը կարող է ադրբեջանական գազ ստանալ. ձեռնտու կլինի Հայաստանի տարածքով գազատար կառուցել դեպի Նախիջևան. Ալիև «Պոտենցիալ կերպով Հայաստանը նաև կարող է լինել ադրբեջանական գազի ստացող՝ հատկապես հաշվի առնելով Վրաստանին մատակարարվող գազի խիստ արտոնյալ գինը։ Եվ հարևանության տեսանկյունից, ենթակառուցվածքների տեսակետից, իհարկե, բնական կլիներ ունենալ նման համագործակցություն»,- ասել է...
-
Ժամանց 15:32 • 25/04 Ալեքսանդր Մասլյակովը 58 տարվա աշխատանքից հետո հեռանում է КВН-ից՝ թոքերում ուռուցքի պատճառով Լրատվամիջոցներում արդեն տեղեկություն է տարածվել, որ Մասլյակովին փոխարինելու է Դմիտրի Խրուստալյովը։ Սակայն հաղորդավարի որդին հերքում է այս տեղեկությունը: Նրա խոսքով՝ խոսքը ժամանակավոր փոխարինողի մասին է։
-
Քաղաքականություն 14:23 • 25/04 Ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ ղեկավարությունն է որոշել բնակավայրերն Ադրբեջանին տալ. այստեղ է՞լ է ՀԱՊԿ-ը մեղավոր. Զախարովա ՀՀ ղեկավարությունն ինքն է խոստովանում, որ սահմանազատման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է հստակեցնել սահմանը և նաև խոստովանում է, որ պետք է լուծվեն վիճելի տարածքների, անկլավների հետ կապված հարցերը: Եվ ուրեմն ինչպե՞ս կհրամայեք ՀԱՊԿ-ին գործել այն դեպքերում, երբ հենց ՀՀ...
-
Մամուլի տեսություն 09:19 • 25/04 Տարածվել է, կարդացվել է, ուրեմն բավարար է․ ԵԿՄ Վանաձորի ղեկավարը՝ ՀՀ օկուպացված տարածքներից ադրբեջանական ուժերի դուրսբերման մասին հայտարարությունը հեռացնելու մասին. «Հրապարակ» ԵԿՄ Վանաձորի ղեկավար Զավեն Էվոյանին հարցրինք՝ ինչո՞ւ, ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»: Նա ասաց, թե տեղյակ չէ. «Հեսա շլագբաումն եմ բացում, մտնեմ, հասկանամ` կզանգեմ»: Իսկ կո՞ղմ եք Տավուշում ընթացող գործընթացներին․ «Ոչ»:
-
Քաղաքականություն 13:32 • 25/04 ԱՄՆ-ն գաղտնի Ուկրաինա է ուղարկել 100-ից ավելի հեռահար ATACMS հրթիռ. ՌԴ-ն արձագանքել է Միացյալ Նահանգները գաղտնի Ուկրաինա է ուղարկել հեռահար ATACMS հրթիռներ։ Ավելին, ուկրաինական ուժերն արդեն հաջողությամբ կիրառել են դրանք՝ հարվածներ հասցնելով Ղրիմի օդանավակայանին, իսկ Ուկրաինայի հարավարևելքում՝ ռուսական զո
-
Իրադարձային 11:05 • 25/04 Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի Հիմա այնպիսի իրավիճակ է, որ չգիտենք ոչինչ, քանի որ մեզ ցույց են տալիս մի ուրիշ սահման, հետո ներկայացնում են մեկ ուրիշ սահման, ըստ որի իրենց գծած սահմանը գյուղի ներքևի հատվածով պետք է անցնի: Ստացվում է՝ նախատեսածից ու իրենց ներկայացրածից ավելի մեծ սահմաններ են պատրաստվում տալ Ադրբեջանին:
-
Ժամանց 15:00 • 21/04 Հնդկաստանում զույգը որոշել է 24 մլն դոլար կարողությունը նվիրաբերել և դառնալ ողորմության հաշվին ապրող վանական Բհանդարի ամուսիններն արդեն երդվել է զուսպ կյանքով ապրել: Նրանք սկսել են իրենց ունեցվածքը բաժանել փետրվարին, երբ մասնակցել են չորս կիլոմետրանոց երթի, որի ընթացքում նրանք նվիրեցին ամեն ինչ՝ փողից մինչև բջջային հեռախոսներ և նույնիսկ օդորակիչներ:
-
Քաղաքականություն 16:20 • 24/04 Չէի պատկերացնի, որ մի օր կուրախանանք, որ մեր երկրի ղեկավարը օգտագործել է Հայոց ցեղաuպանnւթյուն եզրույթը․ Սուրեն Մանուկյան Բացի այդ, աննախադեպ բան է տեղի ունեցել՝ Թուրքիայի նախագահը ուղղակիորեն հղում է կատարել Հայաստանի ղեկավարին, նման պրակտիկա չի եղել։ Իր երեկվա հարցազրույցում նա ասել է՝ նոր աշխարհ է կառուցվում և Փաշինյանը դա հասկանում է։
-
Իրադարձային 18:46 • 23/04 Լեռնային Ղարաբաղից Հակարիի կամրջով Հայաստան եկած ռուս խաղաղապահներն այսօր վերադարձել են Լեռնային Ղարաբաղ (տեսանյութ) Ըստ դրա՝ խաղաղապահ զորախմբի մի խումբ զինծառայողներ ուղևորվել էին Գորիսի և Սիսիանի ժամանակավոր տեղակայման վայրեր դրանց փակման աշխատանքները կազմակերպելու համար:
-
Տնտեսություն 09:52 • 24/04 «Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ Hetq.am Տարիներ շարունակ գործարանի հումքի հիմնական մատակարար «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը գործարանին։ Գործարանը մատնվել է պարապուրդի:
-
Իրադարձային 13:49 • 24/04 Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ միայն ոստիկանների միջամտությունից հետո։ Թիկնապահի առաջարկին՝ հեռանալ, նա պատասխանեց մերժումով՝ հասկացնելով, որ միայն ծաղիկներ դնելուց հետո է լքելու հուշահամալիրը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Իրադարձային 22:30 • 19/04 Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներն փակել են Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Բաղանիս-Նոյեմբերյան հատվածը Համայնքների բնակիչներն այսպիսով իրենց անհամաձայնությունն են հայտնում այսօր սահմանազատման հանձնաժողովների հանդիպման արդյունքներով հրապարակած սահմանազատման մասին տեղեկությանը։
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Իրադարձային 16:21 • 21/04 Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանն ապրիլի 25-26-ին աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով Հանրապետության տարածքում ապրիլի 21-23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Ապրիլի 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քաղաքականություն
-
19:40 • 26.04.24 Էրդողանի մայիսի 9-ին նախատեսված այցը ԱՄՆ հետաձգվել է
Սպորտ
-
08:58 • 26.04.24 Մանչեսթեր Սիթին խոշոր հաշվով հաղթեց Բրայթոնին (տեսանյութեր)
-
23:32 • 25.04.24 Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին
Իրադարձային
-
19:25 • 26.04.24 Հարկադիր քարաթափում՝ Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
-
18:33 • 26.04.24 Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին փակ է Նոյեմբերյանի հատվածում