ԼՐԱՀՈՍ
-
  Մշակույթ   23:56 • 30.04.18 ABBA-ն այլևս որպես խումբ ելույթ չի ունենա Խմբի նոր երգերը կկատարեն արտիստների հոլոգրաֆիկ պատկերները:
-
  22:11 • 30.04.18 Իսրայելական հետախուզությունն Իրանի կողմից միջուկային զենք մշակելու փաստեր է գտել Իսրայելական հետախուզությունը կես տոննա գաղտնի նյութեր է գտել, որոնք ապացուցում են Իրանում ռազմամիջուկային ծրագրի առկայությունը: Այս մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն, տեղեկացնում է РИА Новости-ն:
-
  21:53 • 30.04.18 ՌԴ-ից մեծ քանակով զենք ստանալը մի քիչ բարդացել է, և Ադրբեջանը նոր ճանապարհներ է որոնում. Մանվել Սարգսյան Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի գիտական մասի գծով տնօրեն, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանին չի զարմացնում այն հանգամանքը, որ Ադրբեջանի և Չինաստանի պաշտպանության...
-
  21:32 • 30.04.18 Շվեյցարական Ալպերում 4 զբոսաշրջիկ է մահացել Շվեյցարական Ալպերում հանկարծակի վատ եղանակի հետևանքով մահացել է չորս զբոսաշրջիկ, ևս տասը խիստ ցրտահարություն է ստացել: Այս մասին հայտնում է Վալե կանտոնի ոստիկանությունը: Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Շամոնի-Ցերմատ լեռնադահուկային ...
-
  21:18 • 30.04.18 ՀՀ-ի որևէ գործողություն չպետք է վնասի մեր երկու պետությունների հարաբերություններին. Վ․ Ոսկանյանը՝ Իրանի շուրջ զարգացումների մասին Իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից վերջին շրջանում մշտապես բացասական ազդանշաններ են գալիս, ըստ որոնց, իրենք պատրաստվում են դուրս գալ Իրանի հետ կնքած միջուկային համաձայնագրի շրջանակներից:
-
  21:11 • 30.04.18 Երևան-Գյումրի-Երևան էլեկտրագնացքներն աշխատում են ըստ չվացուցակի Ապրիլի 25-ից մինչև 30-ը ներառյալ չէր չեղարկվել կամ ուշացվել Երևան-Գյումրի-Երևան երթուղու ոչ մի էլեկտրագնացք, այդ թվում ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերի գործող ճեպընթացը: «ՀԿԵ» ՓԲԸ բոլոր էլեկտրագնացքներն աշխատում են ըստ չվացուցակի:
-
  21:02 • 30.04.18 Վաղը այս հրապարակում պետք է տեղի ունենա հսկայական տոնախմբություն. Ն. Փաշինյանը կոչ արեց առավոտյան ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» շարժման առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը նշեց, որ թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխության ամենակարևոր արդյունքն այն է, որ այլևս ժողովուրդն է տերը իր երկրի, և դա ոչ թե կարգախոս է...
-
  20:50 • 30.04.18 Հայաստանին և Սփյուռքին հաջողվեց վերջին 15 օրերի ընթացքում մեր երկիրը դարձնել աշխարհի ամենաքննարկվող թեմաներից մեկը. Նիկոլ Փաշինյան «Վաղը մայիսի մեկն է, և չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Հայաստանի և նրա մայրաքաղաք Երևանի վրա, կարծես վաղը տեղի է ունենալու ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը...
-
  20:38 • 30.04.18 Այս իշխանությունները տարիների ընթացքում մի անգամ են երջանկություն պարգևել հայ ժողովրդին` իրենց հրաժարականով. Սասուն Միքայելյան «Նիկոլի գլխավորությամբ կարողացանք ստեղծել մի հզոր բանակ, որը պետք է հայ ժողովրդին տանի ծիծաղի, հպարտության, իրեն քաղաքացի զգացող մարդու հայի տեսակի, որը պետք է ապրի Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց նա:
-
  20:35 • 30.04.18 Ժամանակավոր կառավարությունն ունի 4 հիմնական գործառույթ. տնտեսական հրաշքներ պետք չէ ակնկալել. Արարատ Միրզոյան «Այս բոլոր օրերի ընթացքում մենք իրար հետ գտնվել ենք անկեղծ երկխոսության մեջ՝ քաղաքական թիմը, որ նախաձեռնել է, և դուք, որ իրականացրել եք այս երազանքը: Ամեն րոպե դուք ցուցաբերել եք ապշեցուցիչ իմաստություն...
-
  20:26 • 30.04.18 Արամ Ա-ն ողջունել է Հայաստանի քաղաքական իրավիճակը սահմանադրական ճանապարհով լուծելու ջանքերը «Ողջունում եմ սահմանադրական գործընթացներով և համախոհական ոգով Հայաստանը ներկա քաղաքական ճգնաժամից դուրս բերելու ձգտող բոլոր կողմերի իմաստությունը և հանձնառությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Վեհափառ Հայրապետը:
-
  20:14 • 30.04.18 Աֆղանստանում անհայտ անձինք սպանել են BBC-ի թղթակցին Աֆղանստանի Հոստ նահանգում անհայտ անձինք հարձակվել են բրիտանական BBC հեռուստառադիոընկերության 29-ամյա լրագրող Ահմադ Շահի վրա: Ստացված վնասվածքների հետևանքով նա մահացել է: BBC News-ի տվյալների համաձայն՝ Շահի վրա կրակ են բացել անհայտ անձինք, որոնք տեղաշարժվում էին մոտոցիկլով...
-
  20:10 • 30.04.18 Այս հեղափոխությունը եկել է նորացնելու, թարմացնելու, ավելի լավը դարձնելու արդեն ստեղծված պետական ծրագրերը. Զարուհի Բաթոյան «Շատ ծրագրեր և համակարգեր կան, որոնք իսկապես ուղղված են մեր պետության բարելավմանը, մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությանը, բայց դրանք այդքան էլ լավ չէին աշխատում՝ մեզ շատ հայտնի պատճառներով:
-
  20:04 • 30.04.18 Ռուսաստանի երիտասարդներն ինձ որպես դեսպան են ուղարկել այստեղ, որ ձեզ ասեմ, որ բոլոր նրանք բոլորը ձեզ հետ են. Շավարշ Կարապետյան «Ճշմարտությունը ձեր սրտում է, ձեր սերն է, վերաբերմունքն է և այս մեծ դահլիճը, որը լցված է հայ ժողովրդով: Երևի սա վերևից էր ստեղծված, որ մենք ավելի սիրենք միմյանց, ապրենք մեկս մյուսի համար և ստեղծենք գեղեցիկ Հայաստան: