ԼՐԱՀՈՍ
-
Մշակույթ   13:48 • 30.04.18 Ֆրանսիայում թանգարաններից մեկի հավաքածուի կեսից ավելին կեղծ է եղել Աղբյուրը մանրամասնում է, որ թանգարանում ներկայացված են նկարիչ Էթյեն Թերիուսի աշխատանքները: Ընդհանուր առմամբ, թանգարանում ներկայացված է 140 կտավ, որոնց ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ 82-ը կեղծ է:
-
Իրադարձային   13:37 • 30.04.18 Լոռիում 46-ամյա քաղաքացին ինքնասպանություն է գործել. հայտնաբերվել է երկտող «Ինքնասպանություն գործած 46-ամյա քաղաքացին մեր համայնքի բնակիչ չէր: Նա տարիներ առաջ գրանցվել էր Երևանում, իսկ այնուհետև ապրում էր Ռուսաստանում: Երկու ամիս առաջ մահացել էր նրա մայրը, ինչի կապակցությամբ նա վերադարձել էր գյուղ և շարունակում էր ապրել այստեղ ...
-
  Իրադարձային   13:37 • 30.04.18 Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարը հրաժարական է տվել վարչապետին ուղղված նամակի հրապարակումից հետո «Ես կարծում եմ, որ դա անհրաժեշտ է անել, որովհետև ես ոչ դիտավորյալ ձևով մոլորեցրել եմ ներքին գործերի հարցերով հանձնաժողովին՝ անօրինական ներգաղթյալների արտաքսմանը վերաբերող թիրախային ցուցանիշների հարցի շուրջ»,- գրել է նա:
-
  12:34 • 30.04.18 Ուշացումներ չեն լինելու, և կենսաթոշակի վճարումները կսկսվեն մայիսի 4-ից Ծառայությունն այս օրերին աշխատում է առանց հանգստի և արվում է ամեն ինչ, որ մեր տատիկներին ու պապիկներին պատշաճ կերպով և ճիշտ ժամանակին վճարվեն իրենց կենսաթոշակները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սոցիալական
-
Իրադարձային   12:23 • 30.04.18 Մոսկվա-Գյումրի չվերթն իրականացնող օդանավը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիում Մոսկվայից Գյումրի թռչող ինքնաթիռը սրահում ծխող տղամարդու պատճառով հարկադիր վայրէջք է կատարել Միներալնիե Վոդի քաղաքում: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, հաղորդում է ...
-
  12:16 • 30.04.18 Ժողովրդի թեկնածուն մեզ համար ընդունելի է. «Ծառուկյան» խմբակցությունը քվեարկելու է մեկ մարդու նման. Վահե Էնֆիաջյան Ժողովրդի թեկնածուն մեզ համար ընդունելի է և որևիցե աշխատանքային խնդիր չունենք. ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ «Ծառուկյան» խմբակցության հանդիպումից հետո ասաց խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը:
-
  12:09 • 30.04.18 Նիկոլ Փաշինյանը հանդիպեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության հետ «Պարզ է, որ արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են, ժամկետների մեխանիզմների մասին քննարկումներ կունենանք քաղաքական ուժերի հետ: Չեմ կարծում, որ դա պետք է տեղի ունենա ուղղակի միանձնյա որոշմամբ: Պետք է փորձենք գալ որոշակի ընդունելի ժամկետների ու փոխզիջումների»,– ասաց նա:
-
  12:03 • 30.04.18 Ով էլ սահմանադրորեն ընտրվի վարչապետ, ես՝ որպես պետության ղեկավար, կստորագրեմ հրամանագիրը. Արմեն Սարգսյան «Մենք պետք է բոլորս հարգենք Սահմանադրությունը: Իսկ Սահմանադրությունը հստակ ասում է՝ կա միայն մեկ բարձր մակարդակ՝ խորհրդարանը, որտեղ պետք է ընտրվի երկրի վարչապետը: Ոչ փողոցում, ոչ հավաքների ժամանակ կամ որևէ այլ շենքում...
-
  11:54 • 30.04.18 Թե՛ ոստիկանությունը, թե՛ պետական մարմինները պարտավոր են գործադրել ամեն ինչ՝ ապահովելու խաղաղ հավաքի ազատության իրավունքի իրացումը. ՄԻՊ Հավաքների ազատության իրավունքը ժողովրդավարական հասարակությունների հիմնարար իրավունքներից է, դա միջոց է, որով քաղաքացիներն իրենց խնդիրների վրա պետական, հանրային մարմինների ուշադրությունն են հրավիրում:
-
  11:17 • 30.04.18 Չեմ պատրաստվում ՀՀ վարչապետի կարգավիճակում լինել և՛ դատախազ, և՛ դատավոր, և՛ քննիչ, և՛ ՔԿՀ պետ. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) Հայաստանում պետք է ստեղծվի աշխատանքային մթնոլորտ ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման համար: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
-
    11:16 • 30.04.18 Հունաստանում մարդկանց 44%-ը բարձր է գնահատում Թուրքիայի հետ պատերազմի հավանականությունը. հարցում Հարցվածների 16%-ը կարծիք է հայտնել առ այն, որ Հունաստանի թիվ մեկ արտաքին խնդիրն ու վտանգը հարևան Թուրքիան է։ Նրանց 44%-ը չի բացառել, որ կարող է պատերազմ սկսվել՝ բավական բարձր գնահատելով դրա հավանականությունը։