ԼՐԱՀՈՍ
-
  16:45 • 30.04.18 Արմեն Սարգսյանը և ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ստեղծված իրավիճակի շուրջ Հանրապետության Նախագահը շնորհավորել է պարոն Շարփին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ նրա փորձառությունը թույլ կտա իր առաքելությունը լավագույնս իրականացնել Հայաստանում: ՄԱԿ-ի մշտական ...
-
Իրադարձային   16:35 • 30.04.18 Մոսկվայում սկսվել է Telegram-ի արգելափակման դեմ ցույցը. հավաքվել է ավելի քան 10.000 մարդ (լուսանկարներ, ուղիղ միացում) Մոսկվայի Սախարովի անվան հրապարակում սկսվել է Telegram հաղորդագրային հավելվածի արգելափակման դեմ ուղղված բողոքի ակցիան, հայտնում է meduza.io: Աղբյուրը մանրամասնում է, որ ցույցին մասնակցում է ավելի քան 10.000 մարդ: Ի դեպ, ակցիային մասնակցում է հայտնի ընդդիմադիր քաղաքական ...
-
  16:29 • 30.04.18 Քաղաքական հանգուցալուծման պարագայում տնտեսությունում արագ և արդյունավետ փոփոխություններ են լինելու. Նիկոլ Փաշինյան «ՀՀ-ում տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտը արդարության և օրենքի իշխանության բացակայությունն է: Սրանք այն անհրաժեշտ պայմաններն են, որոնք կապահովեն Հայաստանի կայուն զարգացումը»,- հայտարարեց Փաշինյանը:
-
  16:19 • 30.04.18 Ի՞նչ փոխվեց այս 6 ամսվա ընթացքում, երբ ԵԱՏՄ անդամակցության գնահատականները չեն հնչում նախկինի պես. Ա. Աշոտյանը՝ Նիկոլ Փաշինյանին «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս նախ նկատեց, որ գրեթե հանրահավաք չի եղել, որտեղ թեզեր չեն առաջադրվել արտաքին քաղաքականության վերաբերյալ:
-
  16:08 • 30.04.18 Կառավարության ապագա կազմը կձևավորվի՝ կախված նրանից, թե վաղը քվեարկությունը քաղաքական ինչպիսի պատկեր ցույց կտա. Նիկոլ Փաշինյան «Բոլոր տեսակի խոստումների իրականացման գործիքը կառավարությունն է։ Կա պաշտոնյա, որն ունի իր ընկալումները և փորձում է որոշումներ կայացնելու միջոցով դրանք իրականացնել։ Այս առնչությամբ ինձ հետաքրքիր է՝ ովքե՞ր են լինելու կառավարության ձեր...
-
    16:04 • 30.04.18 Ստամբուլում հայկական եկեղեցու վրա ազգայնական հարձակման գործով հետաքննություն է սկսվել, վերծանվել է անվտանգության տեսախցիկի տեսագրությունը Տեսագրության մեջ երևացել է, որ հարձակումն իրականացվել է մեկ անձի կողմից, վերջինս դեպքից առաջ եկեղեցում երևացել է կիրակի առավոտյան՝ պատարագի ժամանակ։ Եկեղեցու ներկայացուցիչները փաստել են, որ նույն անձը կիրակնօրյա պատարագին:
-
  15:56 • 30.04.18 ՀԱՊԿ-ում շատ օգտակար կլինի ռազմական անվտանգության ոլորտում փոխադարձ դաշնակցային հարաբերությունների ճշգրտումը. Նիկոլ Փաշինյան «Կարծում եմ, որ առաջիկա նիստը կունենա իր օրակարգը, մենք կպարզենք՝ արդյո՞ք կարող ենք մեր հարցերն էլ քննարկել: Մենք խնդիր չենք դնում ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից դուրս գալու, բայց մենք ասում ենք, որ կան խնդիրներ, և մեր մոտեցումն այն է...
-
  15:51 • 30.04.18 Այս պահին Փաշինյանն ապացուցեց, որ ՀՀ իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը բխում էր պետական շահերից. Է. Շարմազանով «Հանրապետական» խմբակցության և Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ինչ կողմնորոշում ունեն արտաքին քաղաքականության հարցում:
-
Իրադարձային   15:50 • 30.04.18 Պատմության մեջ առաջին անգամ Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարարի պաշտոնում մուսուլման է նշանակվել Հայտնի է, որ Ջավիդն ազգությամբ պակիստանցի է, սակայն ծնվել է բրիտանական Ռոչդեյլում: Նա Պահպանողական կուսակցության անդամ է: Նախկինում աշխատել է վարչապետ Դևիդ Քեմերոնի ղեկավարած կառավարությունում:
-
  15:21 • 30.04.18 Էդվարդ Նալբանդյանն ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի հետ քննարկել է ՀՀ ներքաղաքական զարգացումներին վերաբերող հարցեր Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին։ ԱԳՆ ղեկավարն ու պետքարտուղարի տեղակալը համակարծիք էին, որ ստեղծված իրավիճակի լուծման ուղղությամբ ձեռնարկվող ջանքերը պետք է ընթանան ...
-
  15:19 • 30.04.18 Բովանդակային առումով լուրջ տարբերություններ չկան մեր մոտեցումներում. Ա. Ռուստամյանը` Ն. Փաշինյանի հետ հանդիպումից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ «Դաշնակցությունը» միշտ էլ միաձայն է եղել, միաձայն էլ տեսակետ է հայտել, որ այս փուլում առաջադրվելու պարագայում սատարելու են Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը:
-
  15:17 • 30.04.18 Մեր խնդիրն է փակել «քաղաքական թշնամանքի էջը». Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀԿ խմբակցության հետ հանդիպմանը Վերջին 10 օրերի ընթացքում բուռն իրադարձություններ են տեղի ունեցել: Ուրախ եմ, որ ներքաղաքական ճգնաժամը քննարկումների միջոցով հաղթահարելու հնարավորություն կա: Հայաստանում արձանագրված է քաղաքական ճգնաժամ:
-
  15:15 • 30.04.18 Ինչ ծրագրային թեզեր է ներկայացրել Նիկոլ Փաշինյանը «Թավշյա հեղափոխության» ընթացքում «Իմ քայլը» շարժման ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանի կողմից քանակական առումով ամենաշատ հայտարարություններն արվել են ՀՀ-ՌԴ հարաբերություների, ՀՀ-ում ԵԱՏՄ անդամակցության հարցերի շուրջ՝ ինչպես օտարերկրյա լրատվամիջոցների համար հրավիրված ասուլիսում, «Թավշյա հեղափոխության» ...
-
  14:56 • 30.04.18 Ծայրահեղ կարևոր է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը. ԵՄ հայտարարությունը Հայաստանի իրավիճակի մասին Այս համատեքստում ծայրահեղ կարևոր է բոլոր կողմերի ներգրավմամբ համապարփակ երկխոսությունը` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ, որը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից։
-
Իրադարձային   14:53 • 30.04.18 Ի՞նչ փոխվեց այս 6 ամսվա ընթացքում, երբ ԵԱՏՄ անդամակցության գնահատականները չեն հնչում նախկինի պես. Արմեն Աշոտյանի հարցը՝ Նիկոլ Փաշինյանին (թարմացված) Նիկոլ Փաշինյանն իր հերթին նկատեց, որ քաղաքական ուժերի հետ հանդիպման ընթացում մի շարք քննադատություններ է լսել գործող համակարգի հետ կապված, բայց արդյունքում եկել են ընդհանուր հայտարարի:
-
Տնտեսություն   Իրադարձային   14:46 • 30.04.18 Մերկելը չի բացառել ԱՄՆ-ի հետ «առևտրային պատերազմը». Independent Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ակնարկել է, որ ԵՄ-ն կարող է առևտրային պատերազմի մեջ մտնել ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը որոշի ԵՄ երկրներին այլևս չազատել աշխարհի տարբեր երկրների նկատմամբ սահմանված ներկրման մաքսատուրքերից:
-
  14:20 • 30.04.18 Ունենք ընդհանուր պատկերացում, թե ինչպես է պետք հանգուցալուծել քաղաքական ճգնաժամը. Ն. Փաշինյանը՝ ՀՅԴ-ի հետ հանդիպման մասին ՀՅԴ-ի հետ տարաձայնություններ չկան, հակադրության մասին խոսք չկա, որովհետև քաղաքական ուժերը հասկանում են, որ կա քաղաքական ճգնաժամից դուրս գալու անհրաժեշտություն: Այս մասին Ազգային ժողովում «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» ...
-
Իրադարձային   14:03 • 30.04.18 Սիրիայում հրթիռակոծության հետևանքով սպանվել է 26 մարտիկ, հիմնականում՝ իրանցիներ Մարդու իրավունքների մշադիտարկման սիրիական կենտրոնի հաղորդմամբ՝ Համայի 47-րդ ջոկատի բազայում գտնվող մարտիկները սպանվել են գործողության ընթացքում, որը «հավանաբար» իրականացվել է Իսրայելի կողմից:
-
Իրադարձային   14:03 • 30.04.18 Եղեգնաձորում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 40 սմ երկարությամբ իժ տեսակի օձ Ապրիլի 30-ին, ժամը 09:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Խանջյան փողոցի թիվ 15 տան ավտոտնակում կայանած ավտոմեքենայում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
-
    13:54 • 30.04.18 Էրդողանը շատ է զղջում վաղաժամ ընտրությունների որոշման համար․ թուրք ընդդիմադիր գործիչ «Մենք մեծ մի թատերական ներկայացման ականատես եղանք, հիմա նրանց կոալիցիոն գործընկերների զգալի մասը թեթև զղջման մեջ է, սա էլ փորձում է հաշվարկել, թե ինչպես փրկի իրավիճակը»,-ասել է Աքշեները։