ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   09:30 • 29.11.23 Իշխանությունը հիմա իր ստերի հերթական խմբաքանակի մեջ չի կողմնորոշվում` ում, որտեղ և ինչպես գցի, որ գոնե հասարակության մի հատվածի համար իր կեղծիքը «աշխատի». Տիգրան Աբրահամյան Հայրենիք հանձնելը, հազարավոր օջախներ մարելը, մարդկային ճակատագրերի հետ խաղալը չմարսվող հանցանքներ են, որոնց պատասխանատուները, դրանց հանցակիցներն ու պարտակողները, ոչ միայն իրենք, այլ սերունդներով են պատասխան տալու:
-
Մամուլի տեսություն   09:13 • 29.11.23 ՔՊ-ական պատգամավորը պատրաստ է ապրել Բաքվում, եթե ապահովեն անվտանգությունը․ «Հրապարակ» «Ադրբեջանը պետք է հստակ երաշխիքներ տա, որպեսզի 100 հազարավոր հայեր իրենց իրավունքները կարողանան վերականգնել եւ գնան ու ապրեն այնտեղ, որտեղ ծնվել են՝ Ադրբեջանի Հանրապետությունում»
-
Մամուլի տեսություն   08:42 • 29.11.23 Վարչապետն ընդունելությունների համար գումարներ չի խնայում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթը գրում է «ՀՀ վարչապետի աշխատակազմի գնումներն ուսումնասիրելով՝ հանգեցինք այն եզրակացության, որ աշխատակազմը բավականին գումար է ծախսում ներկայացուցչական ծառայությունների համար։ Ըստ ՀՀ
-
Մամուլի տեսություն   08:34 • 29.11.23 Մանկապարտեզների տնօրեններին տարել են ԱԱԾ հարցաքննության. նոր մանրամասներ. «Ժողովուրդ» Ըստ ԱԱԾ-ի՝ 2023 թվականի փետրվարից նոյեմբեր ամիսների ընթացքում փոխանցման եղանակով ստացել եւ խաբեության եղանակով հափշտակել են փաստացի չմատակարարված ապրանքների խմբաքանակների դիմաց վճարված՝ առանձնապես խոշոր չափերով գումարները։
-
Մամուլի տեսություն   08:16 • 29.11.23 Սամվել Բաբայանն այսօր կգնա քննիչ հանձնաժողով. նիստը դռնփակ է. «Ժողովուրդ» Գաղտնիք չէ, որ Սամվել Բաբայանը, թերեւս, ՔՊ-ականների ամենասիրելի արցախցի գործիչն է, քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մտերիմն է, ուստի ՔՊ-ականները մտադիր են ջերմ ընդունել ու ճանապարհել նրան:
-
Իրադարձային   21:39 • 28.11.23 Ադրբեջանը շարունակում է արգելափակել ԼՂ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու հարցը․ ԱԳՆ Դեռևս 2020 թվականի նոյեմբերին Հայաստանը սատարել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Լեռնային Ղարաբաղ փորձագիտական խումբ ուղարկելու նախաձեռնությանը և ներգրավված էր հնարավորինս սեղմ ժամկետներում առաքելության կազմակերպման գործընթացում:
-
Իրադարձային   21:22 • 28.11.23 Մեր ցանկությունն է, որ ազգը լինի հզոր, կարող և միշտ առաջադեմ․ Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Հայորդյաց տների 2023 թ. մրցանակակիր սաներին Հայորդյաց տների ծրագիրը մեկնարկել է 1993 թվականին նախաձեռնությամբ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի և աջակցությամբ ՀԲԸՄ նախագահ տիկին Լուիզ Մանուկյան Սիմոնի։
-
Իրադարձային   20:55 • 28.11.23 Պատրաստ եմ ԵԱՀԿ նիստի շրջանակներում հանդիպել Լավրովի հետ, բայց հնարավորություն չեմ ունենա․ Բորել Ես նախարար Լավրովի հետ բարդ իրավիճակներում քննարկումների որոշակի փորձ ունեմ: Ես կգնամ ԵԱՀԿ հանդիպմանը, մենք պետք է գնանք, մենք այդ կազմակերպության անդամ ենք, և մենք պետք է ներկայացնենք մեր տեսակետները և հակազդենք Ռուսաստանի հայտարարություններին:
-
Իրադարձային   20:32 • 28.11.23 Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից Գազայի հյուսիսում հրադադարի խախտման մասին Նախօրեին Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարը երկարաձգվել էր ևս երկու օրով: Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև կնքված համաձայնագրում, որը հաստատվել է Իսրայելի նախարարների կաբինետի կողմից, հրադադարի առավելագույն ժամկետը 10 օր է, որի ընթացքում Իսրայելը ազատ կարձակի 300 բանտարկյալի:
-
Իրադարձային   20:16 • 28.11.23 Անհրաժեշտ է միջազգային երաշխիքների ներքո կյանքի կոչել ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի իրավունքը. Հունաստանում ՀՀ դեսպան Նշվում է, որ զրուցակիցներն անդրադարձել են խորհրդարանական կապերի ամրապնդման կարևորությանը՝ միջխորհրդարանական հարթակներում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության համատեքստում:
-
Քաղաքականություն   19:48 • 28.11.23 Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստաստակամությունը ընդլայնելու ԵՄ հետ համագործակցությունը Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման և ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո մի շարք ուղղություններով ընթացող համագործակցության ընթացքին:
-
Իրադարձային   19:39 • 28.11.23 Քուչակ-Շենավան ավտոճանապարհին բախվել է չորս ավտոմեքենա․ կա տուժած Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․ Ա․-ն (ծնված 1974 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար։