ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   19:18 • 27.11.23 Մահվան ելքով վրաերթ՝ Արագածոտնում. 34-ամյա հետիոտնը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի. Shamshyan.com Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Նորաշեն-Արթիկ ավտոճանապարհին՝ գազալցակայանի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել ինքնությունը չպարզված տղամարդուն և նրան թողնելով անօգնական՝ դեպքի վայրից դիմել է փախուստի։
-
Իրադարձային   19:16 • 27.11.23 «Սևան» ՔԿՀ-ում պատիժ կրող 7 դատապարտյալ անժամկետ հացադուլ է հայտարարել՝ հաջակցություն մեկ այլ դատապարտյալի Դատապարտյալներն իրենց բողոքում պնդում են, որ ՀՀ նոր քրեակատարողական օրենսգրքի որոշ դրույթներ չեն գործում կամ գործում են թերի, մասնավորապես՝ դատապարտյալներին առավել ցածր անվտանգային գոտիներ տեղափոխելու հետ առնչություն ունեցող դրույթներն ու իրավական ակտերը։
-
Իրադարձային   18:58 • 27.11.23 Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ՊՆ ղեկավարները Բաքվում եռակողմ հանդիպման արդյունքներով արձանագրություն են ստորագրել Վստահություն է հայտնվել, որ պաշտպանության ոլորտում եռակողմ համագործակցության ընդլայնումը կնպաստի խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդմանը ոչ միայն մեր երկրների, այլև տարածաշրջանում
-
Իրադարձային   18:27 • 27.11.23 Կայացել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» կոնվենցիայի իրականացման միջգերատեսչական համակարգման խորհրդի հերթական նիստը Խորհրդի անդամներին են ներկայացվել մթնոլորտային օդի մոնիթորինգի համակարգի կատարելագործման ուղղությամբ իրականացվող աշխատանքները՝ ընդգծելով օդի աղտոտվածության որակի մշտադիտարկման կայանների տեղադրման գործընթացի շարունակականության կարևորությունը։
-
Քաղաքականություն   18:15 • 27.11.23 ՀՀ իշխանությունը մրցակցության մեջ է մտել հնարավոր բոլոր ավտորիտար բնույթի ռեժիմների հետ` ցույց տալու, որ քաղաքական հայացքների համար կալանավորվածների թվով հավասարը չունի․ Տիգրան Աբրահամյան Տարբեր քրեակատարողական հիմնարկներում, տնային կալանքի ռեժիմով կամ օդում կախված տարբեր հոդվածներով մեծ թվով քաղաքացիներ են անցնում, որոնք քրեական հետապնդումների են ենթարկվում բացառապես գործող իշխանության դավաճանությունները մատնանշելու և ընդդիմանալու համար:
-
Իրադարձային   17:58 • 27.11.23 Մենք աջակցում ենք Երևանի և Բաքվի միջև շփումներին. Թուրքիայի պաշտպանության նախարար Հարավային Կովկասի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները. Թուրքիան աջակցում է Երևանի և Բաքվի միջև շփումներին. այս մասին, ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, նոյեմբերի 27-ին Բաքվում հայտարարել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը:
-
Ժամանց   17:36 • 27.11.23 Ավստրալացին ավելի քան 20 տարի վիճակախաղում միշտ նույն թվերն է ընտրել և ի վերջո 1,7 մլն դոլար շահել Ավստրալիայում տղամարդն ավելի քան երկու տասնամյակ վիճակախաղ է խաղացել ու անդավաճան միշտ նույն թվերն ընտրել ի վերջո նրա համառությունն արդյունք է տվել, և նա Keno վիճակախաղով շահել է ավելի քան 1,7 մլն դոլար Ինչպես գրո
-
Իրադարձային   17:20 • 27.11.23 ՆԱՏՕ-ն նոյեմբերի 28-29-ը Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կհամաձայնեցնի Ուկրաինային դաշինք ընդունելու համար բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունները. Ստոլտենբերգ ՆԱՏՕի անդամ երկրների արտգործնախարարները նոյեմբերի 2829ը Բրյուսելում կայանալիք հանդիպմանը կհամաձայնեցնեն Ուկրաինային դաշինք ընդունելու համար բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունները Այս մասին հանդիպմանն ընդառաջ մա
-
Իրադարձային   17:13 • 27.11.23 Ավտովթար՝ Ավշար գյուղում. բախվել են BMW X5-ն ու Ford Transit-ը. Shamshyan.com Բախման հետևանքով գրեթե 1 ու կես ժամից ավելի սկսվել էր գազի արտահոսք, ինչի պատճառով էլ Ավշար և մի քանի հարակից գյուղեր զրկվել էին գազից և էլեկտրաէներգիայից, քանի որ էլոկտրալարերն էլ էին պոկվել:
-
Իրադարձային   16:58 • 27.11.23 Արցախում պայթյունից տուժած անձանցից 2-ը Բելգիայից կվերադառնան Հայաստան, իսկ մեկը կշարունակի բուժումը Անահիտ Ավանեսյանն իր երախտագիտությունն է հայտնել ՀՀ-ում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ Դե Մույնքին` Ստեփանակերտի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո Հայաստանին օգնության ձեռք մեկնելու համար:
-
Իրադարձային   16:52 • 27.11.23 Բաքվում մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը Եռակողմ հանդիպման ժամանակ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարները կքննարկեն տարածաշրջանային անվտանգության, պաշտպանական համագործակցության ոլորտները և ապագայի ծրագրերը։
-
Սպորտ   16:50 • 27.11.23 Մենք պետք է դուրս չմնանք աշխարհի սպորտային քարտեզից, դրանում ունենանք մեր հստակ տեղը. Կարեն Գիլոյանը՝ WBC վարկածով աշխարհի չեմպիոն Նոել Միքայելյանին Նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը շնորհավորել է Նոել Միքայելյանին վերջին հաջողության առթիվ և հետագա հաջողություններ մաղթել նրան. «Շնորհակալություն եմ հայտնում մեր երկրի պատիվը մշտապես բարձր պահելու և ներդրած ջանքերի համար:
-
Իրադարձային   16:47 • 27.11.23 Վրաստանն ու Ադրբեջանը ստորագրել են 2024-ի երկկողմ ռազմական համագործակցության ծրագիրը Նոյեմբերի 27ին Բաքվում երկկողմ հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի միջև։Հանդիպմանը քննարկվել են երկրների միջև ռազմական համագործա
-
Իրադարձային   16:47 • 27.11.23 Արայիկ Հարությունյանը Թբիլիսիում ներկա է գտնվել Արամ Խաչատրյանին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Թբիլիսիի սակրեբուլոյի նախագահ Գիորգի Տղեմալաձեն։
-
Քաղաքականություն   16:42 • 27.11.23 ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Իրանին Իրանը պետք է դադարեցնի Մերձավոր Արևելքում իրանամետ ուժերի ապակայունացնող գործողությունները, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, գրում է interfaxruն։«Մենք տեսել ենք անօ
-
Տնտեսություն   16:36 • 27.11.23 Թռչնագրիպի բռնկման պատճառով Ճապոնիայում ոչնչացվելու է մոտ 70,000 հավ Ճապոնիայի Իբարակի պրեֆեկտուրայում թռչնագրիպի բռնկման պատճառով մոտ 70 000 հավ է ոչնչացվելու, հայտնել են Գյուղատնտեսության, անտառտնտեսության և ձկնաբուծության նախարարությունից։Պրեֆեկտուրալ ֆերմայում հայտնաբերվել է 450 սատկա
-
Իրադարձային   16:34 • 27.11.23 Մեզ պարտադրում են ներկրած ավտոմեքենաներից 20% եկամուտ ունենալ, որից շահույթ տանք, գրություն ենք ուղարկել նախագահին․ ավտոներկրող Ավտոներկրող ընկերության տնօրենը հայտնեց, որ գրություն են պատրաստել, որը հանձնելու են ՀՀ նախագահի աշխատակազմ՝ խնդրանքով, որ չստորագրի և չվավերացնի օրենքը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել էր նոյեմբերի 14-ին: