2016թ.-ի վարքագրությունը՝ մասմեդիայի կատարմամբ. ո՞րն է տարվա ամենաազդեցիկ հրապարակումը/Բ մաս/
Ո՞րն է մասմեդիա 2016–ի ամենաազդեցիկ հրապարակումը. այս հարցը ներառված է Tert.am-ի՝ տարվա գլխավոր իրադարձություններն ամփոփող «Ստեղծագործական Հայաստան» նախագծում, որին արդեն պատասխանել են հայտնի գրողներ, քաղաքական գործիչներ, ՏՏ ոլորտի բոմոնդը: Ինչպես նախորդ տարի, մեր այս պլատֆորմին են միացել կրթության հայ գուրուներ, հանրահռչակ երաժիշտներ, թատրոնի և կինոյի, գեղանկարչության և քանդակի բացառիկ անուններ: Սակայն մեդիայի՝ երկրի նյարդերն առանց մեդիագործիչների շոշափելն, ուղղակի, անարդար կլիներ: Մեր նախորդ թողարկմամբ մենք հրապարակեցինք շուրջ 100-ից ավելի մեր գործընկերների հետ անցկացված հարցախույզի առաջին մասը. հիշեցնենք՝ մասնակիցները բացառապես գրավոր պատասխաններ են ներկայացրել, իսկ մենք՝ հավատարիմ մեր խոստմանը, զերծ ենք մնացել խմբագրական որևէ միջամտությունից:
Հրայր Թամրազյան/Ազատություն ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար/- Մասմեդիայի ամենաազդեցիկ հրապարակումը. Քրիստինե Աղալարյանի և Էդիկ Բաղդասարյանի հետաքննությունը Միհրան Պողոսյանի օֆշորային հարստությունների մասին, որը կոչվում է «Պանաման նվաճած հայ գեներալը. Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում»։ Այս հետաքննությունը ունեցավ հետևանք։ ԴԱՀԿ ղեկավարին աշխատանքից ազատեցին։ Եթե շատ լինեն այսպիսի հրապարակումներ հետաքննություններ մեր հասարակությունը իսկապես կարող է առաջ գնալ։ Այս դեպքում մեր մամուլը լիովին կատարեց իր դերը, ծառայեց հանրությանը։
Հերմինե Բաղդասարյան /Հ1, «Առաջին լրատվական»/– Ապրիլյան շարքից տպավորիչ շատ նյութեր են հրապարակվել, բայց Հայաստանում մինչև հիմա չեղածի պես «ազդեցիկ» «Հետք»-ի պանամական օֆշորներն էին:
Հովիկ Չարխչյան /գրող, հրապարակախոս/ -Տարվա ընթացքում, հատկապես ապրիլյան և հուլիսյան իրադարձությունների ժամանակ նաև լրագրողական հրաշալի աշխատանքների ականատեսը դարձանք, բայց եթե առանձնացնելու լինեմ մեկին, ապա պիտի նշեմ ոչ թե քաղաքական, այլ մշակութային անդրադարձը: Այս իմաստով ողջ տարվա ընթացքում հաճույքով հետևել եմ Yerevan.today կայքի «Բարձր գրականություն» շարքին, որ վարում էր Արքմենիկ Նիկողոսյանը:
Արքմենիկ Նիկողոսյան/ «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր, գրաքննադատ/-«Հետք»-ի տարբեր հետաքննություններն ու Մհեր Արշակյանի հրապարակումները «Սիվիլնեթում»:
Հարություն Հարությունյան/Հ1, քաղաքական և լրատվական ծրագրերի ղեկավար/- Շատ հրապարակումներ կան, որոնց մասին կուզեի նշել, բայց «Առավոտ» օրաթերթի կայքէջում Աննա Իսրաելյանի «Դեժավյու» հոդվածը կարծում եմ լավագույնն էր ։ Իհարկե չեմ կարող չնշել «Հետք» էլեկտրոնային պարբերականի լրագրողական հետաքննությունների, ինչպես նաև ապրիլյան պատերազմի օրերին «Հետքի» կատարած աշխատանքների մասին։
Մարգարիտ Սարգսյան/հեռուստալրագրող, Պետական գույքի կառավարման վարչություն/- Արամ Աբրահամյանի առաջնորդողները և ՎԱՐԴուհի Սիմոնյանի հարցազրույցները:
Արմինե Ավետյան /«Հայկական ժամանակ»/- Վերջինը հավեսով կարդացել եմ ՎԱՐԴուհի Սիմոնյանի հարցազրույցը մի անանուն տղամարդու հետ և դրանից եմ տպավորվել: Դա ինձ շատ դուր եկավ: Կարող ես համարել, որ ես սա եմ նշում:
Զարուհի Մեջլումյան /«Հետք»/- էն, ինչ մտածում եմ, մի տեսակ ինքնագովեստի պես բան է ստացվում, բայց սա:
Երբ ուսանողներիս հետ բանավեճ ենք կազմակերպում, ամենաթեժը հակազդում են լրագրողական աշխատանքի արդյունավետության թեմայով: Մոտավորապես այսպես` բայց ի՞նչ է փոխվում, երբ տարիներով գրում եք անարդարությունների մասին՝ ես էլ մեծ էկրանի վրա ցույց եմ տալիս «Հետքի» նմանատիպ հրապարակումները:
Մի քիչ ինձ հանգիստ են թողնում: Հիմա պետք է հետևողական լինել, որ տղան նորմալ բուժում ստանա Անարդարությունների մասին համառ ու հետևողական բարձրաձայնումներով նպաստել մարդկանց ճակատագրերում դրական փոփոխությունների, ահա իմ պատկերացրած փոփոխությունների մեդիայի բանաձևը: Անհամե՞ստ է ստացվում, երբ իմ հրապարակման մասին եմ ասում:
Անժելա Թովմասյան /« Հայելի»/- «Չորրորդ իշխանություն», Արմեն Բաղդասարյանի հոդվածները:
Գայանե Աբրահամյան/«Երկիր մեդիա» «Կլոր սեղան» հեռուստաշարքի հեղինակ, «Հոդված-3» ակումբի հիմնադիր/
Լրագրողները շատ վատ ընթերցող են, ու այս հարցն ինձ սթափեցրեց մի տեսակ. հասկացա, որ իրականում մեր գործընկերների նյութերը քիչ ենք կարդում. ես բացի լուրերից, «Հետքի» հետաքննություններից, որոնք զուտ գործնական են լինում, այլ բան չեմ կարդում: Իսկ կարդալու հաճույք ստանում եմ և ամբողջովին տրվում կարդալուն միայն ՎԱՐԴուհի Սիմոնյանի հարցազրույցները, Լիլիթ Ավագյանի ու Մհեր Արշակյանի հրապարակախոսությունը:
Ու հավատա, սա չեմ ասում, քանի որ քեզ եմ գրում, եթե ուրիշ մարդ հարցներ, առանց երկար- բարակ մտածելու, քո հարցազրույցներն էի ասելու ու վերջ:
Անահիտ Խաչատրյան /Hayastan24.com, խմբագիր/- Հաճույքով եմ կարդում «Փաստ» թերթում Գոհար Սիմոնյանի միջազգային նորությունների վերլուծությունները, կառանձնացնեի նաև երկու հրապարակում. Լիլիթ Ավագյանի՝ «Արթուր Սարգսյան. մեկ մարդու ֆենոմենը» և ՎԱՐԴուհի Սիմոնյանի «Արցախ. իմ երեխաներ. և դարձյալ «Հանուն հոր և որդու» :
Գնել Նալբանդյան-/Արմենիա հեռուստատեսության «Ժամը» լրատվական ծրագրի և Նյումեգ ամսագրի գլխավոր խմբագիր/ – «Ժամը» լրատվականի լրագրողների համոզմամբ՝ այս տարվա ամենաազդեցիկ ռեպորտաժի հեղինակը Նաիրի Մուրադյանն է: Նա եղել է մարտական գործողությունների գոտում և ներկայացրել է Ապրիլյան պատերազմի հերոսներին:
Լիլիթ Մելքոնյան /հ2, հեռուստամեկնաբան , լրագրող /- Tert.am, ՎԱՐԴուհի Սիմոնյան , «Հայաստանում մեկ կռիվ կա. գրագետների ու անգրագետների կռիվը» 2015-ի 2-րդ ամսին արված դիտարկում, որը 2016-ի դեկտեմբերին հաստատվում է որպես ճշգրիտ «ախտորոշում»: Երկար այս նյութի ազդեցության տակ էի, ամենաբարդ իրականության հրաշալի բանաձևային վերլուծություն է:
Արտակ Եղիազարյան / News.am/ - «Կրկնակի խտրականություն. խոցելին խոցելիների մեջ. չհաշվառված ճակատագրեր»: Հեղինակ՝ Սոնա Մարտիրոսյան:
«Քո պատերազմը լուսաբանելիս խախտում ես բոլոր կանոնները, որովհետև պատերազմող կողմերից մեկը դու ես». Էդիկ Բաղդասարյան, մականունը՝ Ժուռնալիստ»: Հեղինակ՝ Նաիրա Փայտյան:
Ես սուբյեկտիվ մարդ եմ, կարող եմ ասել՝ միայն այս հոդվածները, որոնք ազդեցիկ էին ինձ համար։
Վարուժան Բաբաջանյան /«Փաստ» օրաթերթ/ Հետքում մի լավ ռեպորտաժ կար Մոնղոլիայից եկած ընտանիքի մասին, թերևս ինձ համար դա էր ազդեցիկը:
Հայկուհի Ասատրյան /Նյումեգ , հանրային կապերի մասնագետ/- ՎԱՐԴուհի Սիմոնյանի «Հանուն հոր և որդու» ամբողջ շարքը։
Սաթիկ Սեյրանյան /«168 ժամ», գլխավոր խմբագիր/- Անկեղծ ասած՝ էնքան շատ են եղել, որ մեկին չեմ կարող նշել.ինչ արած:
Անուշ Հարությունյան /լրագրող, հանրային կապերի մասնագետ/ -Մհեր Արշակյանի որ նյութն ուզում ես ընտրիր, իր բոլոր հրապարակումներն ազդեցիկ են:
Աղվան Ասոյան- /«Արմենիա» ՀԸ, «ժամը»/- Հետքի` «Պանաման նվաճած հայ գեներալը»: Հեղ.՝ Քրիստինե Աղալարյան, Էդիկ Բաղդասարյան և «Նյումեգ» ամսագրում Գնել Նալբանդյանի այս խմբագրականը:
Արթուր Հայրապետյան /գրող, լրագրող/- Ես այս անգամ ինչ-որ երկար մտածեցի: Հետո հասկացա, որ էլ չեմ ազդվում, էլ ուր մնաց ամենաազդեցիկ հրապարակումը մտիս առնեմ: Մեզ էն օրը չեն գցել, որ ազդվենք... Բայց անկեղծ հիշեցի Վանոյի ծննդյան օրվա առիթով ՎԱՐԴուհի Սիմոնյանի հարցազրույցը Նորայր Այվազյանի հետ:
Հասմիկ Համբարձումյան /Panorama.am/- Ազդեցիկն իմ կարծիքով սա էր, որն ունեցավ երջանիկ ավարտ: Hetq.am, Զարուհի Մեջլումյան։
Իսկ ընդհանրապես, «Հետք»-ի բոլոր հոդվածներն էլ ես շատ ազդեցիկ եմ համարում:
Հռիփսիմե Առաքելյան /Խմբագիր, Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ/ - Այս նյութն եմ ընտրում…Լուսինե Հովհաննիսյանի այս նյութը շատ նման է իմ պապի տան պատմությանը, որն էլի Ղարաբաղում ա, էնքա՜ն ընդհանրություններ ունեմ էս ողջ պատմության հետ, շատ իմ մասին է...
Լուսինե Բադալյան /«Երկիր մեդիա», հեռուստամեկնաբան/ Tert.am, ՎԱՐԴուհի Սիմոնյան. «Հայրենասիրություն թե խաղաղություն»: Ես մեկնաբանություն չունեմ, պարզապես խոնարհվում եմ: Եթե միայն մարդիկ կարդային ՎԱՐԴուհու հրապարակումները, որ մեկն էլ կարդային, շատ բան կփոխվեր, նույնիսկ իրենց օրգանիզմի ներսում ընթացող նյութափոխանակության մեջ:
Ռուզան Մինասյան /«Առավոտ» իրավական լրագրող/- Տարին դրամատիկ էր.Պերմյակով, հունվարի տասներկուս, ապա ապրիլյան քառօրյա, հետպատերազմական լարվածություն՝ կապված մահացածների ընտանիքների ու վիրավորների օգնությունները կազմակերպելու հետ, կարճատև դադար Հռոմի պապի գալու հետ կապված...չանցած մի քանի օր՝ՊՊԾ գնդի գրավում, պաշտպանական ակցիաներ Խորենացի փողոցում...Հետևելով գործընկերներիս հրապարակումներին, կարող եմ անվարան ասել. սպասված հեղինակը ինձ համար մնաց Էդիկ Բաղդասարյանն իր առաջնագծից ուղարկված հրապարակումներով, անխտիր բոլորը: Իսկ տարվա հայտնությունը ինձ համար Սագո Արեանն է, arevelk.am-ով, որը Սիրիայից, Հալեպից որպես առաջին ձեռք տալիս է օպերատիվ բարձրորակ տեղեկատվություն: Նկատենք՝արևմտահայերենով, դրանով իսկ դառնալով սփյուռքի մեր հայրենակիցների հասկանալի մեդիախոսափողը:
Հովհաննես Երանյան /գրող, «Yerevan. Today», խմբագիր/-Սարի թաղը նկարած բոլոր լրագրողների, բայց ավելի շատ օպերատորների աշխատանքը և Էդիկ Բաղդասարյանի հրապարակումները Ղարաբաղից ՝ ապրիլին:
Վրեժ Սարուխանյան /գրող, լրագրող/- Քանի որ այդ հարահոսի մեջ մեկ նյութ դժվար է մասնավորել, ուստի առանձնացնում եմ հատկապես Վարդ Սիմոնյանի հարցազրույցների հեղեղը, որի կենսական պղտորության մեջ երևում են մեզ և մեր կյանքը ճիշտ ճանաչելու և հնարավորինս վերափոխելու զուլալ ակունքները...
Թագուհի Հակոբյան / Հրապարակ/- Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանի բոլոր հարցազրույցները տարբեր ԶԼՄ-ներով։
Աշխեն Քեշիշյան /«Հրապարակ»/- Մհեր Արշակյանի հրապարակումներն են առաջինը միտքս գալիս. «Պավլիկ Մանուկյանից մինչև Պավլիկ Մորոզով» և «Բաց նամակ ՀՀ քաղաքացուն»։
Անի Թադևոսյան / ԱՄՆ, լրագրող/ - Մատնանշում եմ Լոս Անջելեսում տպագրվող «Ասպարեզ» թերթի (asbarez.com) անգլերեն հրատարակության խմբագիր Արա Խաչատուրյանի լրագրությունը` այլ պետության մեջ քաղաքական դիրքորոշման պահպանման և առաջխաղացման համարձակությամբ, նյութի, ասելիքի, կարևորության ըմբռնումով: Ամերիկյան ընթերցողին հայ իրականության վերաբերող լուրերի մատչելի ապահովումը` գրագետ, նրբանկատ ու միաժամանակ անսանձ ու դիպուկ: Իր հոդվածներում նա նաև գնահատում է կարդացողի համբերությունը և գիտի բառերի հարկը: Պետք չէ անտեսել նաև ամերիկյան լրագրությունից որդեգրած նրա սեղմ ու կազմակերպ ոճը: Հումորով է ու ընկերասեր Արա Խաչատրյանը:
Հայաստանյանի դեպքում նախապատվությունը կտայի Վարդ Սիմոնյանի և Էդիկ Բաղդասարյանի պատերազմական շարքին` 2016թ.-ի համար ամեն ինչը ստվերող սարսափելի պատերազմի ճշմարիտ փաստագրությանը:
Լիլիկ Ստեփանյան/հեռուստախմբագիր/- Էդիկ Բաղդասարյան, Ղարաբաղյան նոթեր, hetq.am:
Արմինե Գևորգյան /Հանրային ռադիո, Ռադիոլուր/- 2016 թ. մի քանի հրապարակումներ են եղել, հատկապես՝ ապրիլյան պատերազմի մասին պատմող նյութեր, ռեպորատաժներ, բայց բացահայտող հոդված՝ «Պանաման նվաճած հայ գեներալը»: Իմ գործընկերոջ այս ռեպորտաժն էլ լավն էր շատ:
Դավիթ Ասլանյան /հեռուստախմբագիր, հանրային կապերի մասնագետ/ - Իհարկե, ՎԱՐԴուհի Սիմոնյանի հարցազրույցները. մեկը մյուսից լավ, մեկը մյուսից համով: Նույնիսկ չգիտեմ՝ որը նշեմ: Հետո երկրորդ, երրորդ տեղերը ազատ են, չորրորդում մեկը կլինի անպայման:
Գուրգեն Ալեքյան/Հանրային ռադիո, Մշակույթի նախարարություն/- Այս նյութը.Սիվիլնեթ, հեղինակ Մհեր Արշակյան։
Արման Յարալյան /Ռեժիսոր մուլտիպլիկատոր/- «Հետքի» «Պանաման նվաճած հայ գեներալը, Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեցարական բանկերում» հեղինակներ՝ Քրիստինե Աղալարյան, Էդիկ Բաղդասարյան:
Ալինա Օրդյան /«Սպուտնիկ», գլխավոր խմբագիր/-2016 թ.-ին «Սպուտնիկ Արմենիան» հրապարակեց բացառիկ մի նյութ: Այն հուզեց ոչ միայն տեղի, այլև արտասահմանյան մեր հազարավոր ընթերցողներին: Հուզիչ այս մարդկային պատմությունը տարածվեց բազմաթիվ լրատվամիջոցներով: «Սպուտնիկ Արմենիան» արձագանքեց օսեթ բժիշկ Կուդզաևի ցանկությանը և 28 տարի անց օգնեց նրան գտնել երկրաշարժից տուժած իր հիվանդին՝ ձեռքի տակ ունենալով միայն 1988-ին արված բժշկի ու փոքրիկի լուսանկարը: Արմենուհի Մխոյանի այս նյութի հրապարակումից հետո «Սպուտնիկ Արմենիան» կազմակերպեց նաև բժիշկ Կուդզաևի հանդիպումը նրա հետ: Բժիշկը ցանկություն հայտնեց նաև հնարավորության դեպքում հանդիպում կազմակերպել իր հետ այդ տարիներին աշխատած հայ բժիշկների հետ: «Սպուտնիկ Արմենիայի» օգնությամբ հանդիպումը կայացավ, բայց ոչ միայն բժիշկների, այլև ևս մեկ հիվանդի հետ, ում կյանքը բարդ վիրահատությամբ փրկել էր Բժիշկ Կուդզաևը: Բժիշկը մեզ խոստովանեց, որ կոնքազդրի նման բարդ վիրահատությունից հետո այդ հիվանդի մայրանալը պարզապես հրաշք էր:
Վահրամ Պետրոսյան /Մոդերատոր մոդերա, բլոգգեր/- Tert.am-ի այս նյութը, և միջազգայինից՝ սա. Մուռը դեռ հուլիսին էր կանխատեսել, որ Թրամփն է հաղթելու ու հստակ կետերով թվարկել՝ ինչու,
Հեղինե Ասրյան /«Արմնյուզ»/- Կուզեի նշել երկու նյութ.
1.Հ1, Սուսան Բադալյան «Պետության պոզիտիվ պարտավորությունը. Միայնակ տարեցների խնամք»:
2. Tert. am,ՎԱՐԴուհի Սիմոնյան «Արցախ. իմ երեխաներ. և դարձյալ «Հանուն հոր և որդու»։
Արա Ալոյան /Հ3-ի լրատվական և քաղաքական բաժնի տնօրեն, «Օրվա խնդիր» հաղորդաշարի հեղինակ, բանաստեղծ /- 2016 թվականն ամբողջապես հատկանշվեց մեզ համար ոչ այնքան հաճելի, եթե կուզեք՝ եղերական դիպվածներով: Առաջին հերթին խոսքը վերաբերում է ապրիլյան պատերազմին. ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական սադրանքի հետևանքով հայկական կողմը կրեց անդառնալի մարդկային կորուստներ, զոհերի թիվը հատեց 100-ի սահմանագիծը...Հետո եղան հուլիսյան իրադարձությունները, ՊՊԾ գնդի գրավման զարգացումներն ու դրանց հոլովույթում ներքաղաքական ու իշխանական վերադասավորումները: Ինչ վերաբերում է ամենաազդեցիկ հրապարակմանը, ապա այն ինձ համար ապրիլյան պատերազմում հերոսացած զինվորի մասին ցանկացած հրապարակում է, նույնիսկ որևէ մեկի լուսանկարը....Ամենաազդեցիկը, թեևս, զինվորի այս լուսանկարն է, որտեղ նա ի հեճուկս պատերազմի ու մահվան՝ ժպտում է հաղթանակած ու ՝ քաջասիրտ...
Հեղինակ՝ Վարդան Պետրոսյան
Կոնստանդին Տեր-Նակալյան /«Բլոգնյուզ» գլխավոր խմբագիր/- Երևի Հետքի առաջին ֆոտոշարքը Թալիշից, որ ծերերին սպանել ու դիակապտություն էին արել: http:
Արփի Մաղաքյան /ռեժիսոր, լրագրող/ - Տեղեկատվական այս հորձանուտում երբեմն մնում են մտքումդ անկեղծ նախադասություն, սուր միտք, արդարության կոչ, փաստ, վավերագրական ֆոտոկադր։ Այս տարի հայաստանյան մամուլում, ցավոք, չեմ մտաբերում որևէ ազդեցիկ, լուրջ հոդված՝ գոնե։ Հուզիչ էին ապրիլյան պատերազմի ճակատից Էդիկ Բաղդասարյանի լուսանկարներն ու տեղեկատվությունը, բայց ազդեցի՞կ... Երբ նոր էի մտնում լրագրության դաշտ ինձ թվում էր, թե ազդեցիկ նյութեր եմ գրելու և իրականություն փոխելու իմ հայրենիքում։ Հետո առնչվեցի նրան ինչ ունենք այսօր՝ տեղեկատվական պատերազմում մեղավորները կարողանում են ղեկը պտտել կառուսելի նման՝ լուրը, փաստը դարձնելով ժամկետանց կամ անկարևոր։
Քնար Բաբայան /Արցախ,ֆոտոլրագրող/- Թերևս Ազատության այս ֆիլմն է ուղեղումս տպվել:
Աննա Վարդանյան- Արմենուհի Մխոյանի այս նյութը:
Հասմիկ Պոդոսյան /Խմբագիր, ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն/- Մի քանի հրապարակում ինձ համար իրոք ազդեցիկ են եղել։ Բայց կառանձնացնեմ սա․ Tert.am հեղինակ ՎԱՐԴուհի Սիմոնյան
Նարինե Մկրտչյան /լրագրող, Մանկավարժական համալսարանի լրագրության դասախոս/- Իմ համոզմամբ, այդ հարցին ընթերցողները պիտի պատասխանեն։ Ես ընդհանուր գնահատական կտամ՝ մամուլը (ԶԼՄ-ներն ընդհանրապես) հայաստանյան ԶԼՄ-ների համար բարդ անցնող տարում մասնագիտական առումով գուցե չեն արել անհնարինը, սակայն արել են հնարավորը։ Դա արդեն լուրջ ձեռքբերում է։ Ես կցանկանայի, որ գալիք տարում ԶԼՄ-ներն անեն անհնարինը։ Նրանք դա կարող են։ Ամեն դեպքում՝ կեցցեն մեջ լրատվամիջոցները։
Սյուզաննա Թուսինյան / Հանրային ռադիո/-Հետք, «Առաջնագծի զինվորները» (լուսանկարներ) լուսանկարիչ Հակոբ Պողոսյան
Տիգրան Դանիելյան /Հ1/- Վահրամ Մարտիրոսյանի այս շարքը կառանձնացնեմ, media-am-ից:
էլեն Բադալյան / լրագրող, Հ1-ի «Մատենադարան» ֆիլմաշարի սցենարիստ/- Երեկվանից մտածում եմ. չէի ուզում նայել ֆեյսբուքյան գրառումներիս պատմությունը, որ հիշեմ, ուզում էի ենթագիտակցությունս առաջ բերեր: Ու ստացվեց. առավոտյան արթնացա ու հիշեցի՝ ոչ միայն էս տարվա, այլև ընդհանրապես երբևէ կարդացածս ամենաազդեցիկ ինտերվյուն. դա ՎԱՐԴուհի Սիմոնյանի այս հարցազրույցն էր: Փշաքաղվում եմ, հենց հիշում եմ հոգեկան խնդիրներ ունեցող այդ տղայի պատասխանները: Իսկ Վարդի «թեթևությունն» էնքան արժեքավոր էր էդ զրույցում: Շատ, շատ մարդկային էր էդ ամեն ինչը, կենդանի, հոգատար, ուրիշ ոչ մի լավ հոդված չեմ հիշում:
Լևոն Փանոսյան /«Փաստ» օրաթերթ/-Անշուշտ, ազդեցիկ էին ապրիլյան պատերազմի մասին բոլոր պատմությունները, ռեպորտաժները, հարցազրույցները: Շատ ազդվեցի Թալիշի վայրագությունների մասին նյութերից: Ինքս էլ հարցազրույց արեցի գազանաբար սպանված Խալափյաների որդու հետ: Բայց նախապատվությունը տալիս եմ այս հրապարակմանը:
ՎԱՐԴուհի Սիմոնյան/ tert.am/ Բուն TV, արևելագետ Դավիթ Հովհաննիսյանի «Իսլամագիտություն» շարքը:
Թաթուլ Հակոբյան / Սիվիլիթաս հիմնադրամ, վերլուծաբան/- Ինձ համար ամենաազդեցիկը հուլիսի 29-ի՝ իշխանությունների կողմից կազմակերպած լրագրողների և քաղաքացիների ծեծուջարդն էր Սարի թաղում: Ֆոտոլուրի ահա այս շարքը, որի հեղինակը Վահրամ Բաղդասարյանն է:
Ֆոտոլուրի կայքում դրված չեն այդ շարքի ամենից ազդեցիկ երկու նկարները: Այդ պատճառով ուղարկում եմ այլ կայքում պահպանվածը.
P.S.-Լրատվամիջոցներին առաջարկում ենք այս նախագիծը ռոտացիոն կարգով միմյանց փոխանցել. այս պահից սկսած որևէ մեդիառեսուրս կարող է հայտ ներկայացնել հաջորդ տարվա համար:
«Ստեղծագործական Հայաստան-2016» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Հեղինե Ասրյան
Անահիտ Խաչատրյան
Սյուզան Թոսունյան
Արթուր Խաչատրյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
«Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
- 14:33 • 18.04.24 Մարդը, կոռուպցիայի ակունքին նստած, ասում է շուտ արա, գնա, որ մենք մեր գործն անենք. Փաշինյան
- 14:33 • 18.04.24 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 14:16 • 18.04.24 Սահմանին անցակետ կլինի․ կուզե՞ք կշփվեք, չեք ուզի՝ ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը՝ բերքաբերցիներին
- 20:41 • 17.04.24 ՀՀ ոչ խելացի իշխանության դեպքում Իրանը պոտենցիալ հնարավորությունից պոտենցիալ վտանգի կարող է վերածվել․ Կարեն Բեքարյան
- 17:44 • 17.04.24 Պետական քաղաքականությունն ուղղված է տնտեսությունը վերջնականապես փլուզելուն․ քննարկում՝ «Անվտանգություն և տնտեսական զարգացում» թեմայով
- 17:02 • 16.04.24 Հայաստանի ամենամեծ ուսանողական կառույցը՝ ԵՊՀ ուսանողական խորհուրդը, տոնում է հիմնադրման 30-ամյակը
- 16:13 • 16.04.24 ԱրարատԲանկի հովանավորությամբ Մատենադարանի ձեռագրերի կենսաբանական հետազոտությունների լաբորատորիան կարդիականացվի ու կվերազինվի․ հուշագիրն արդեն ստորագրված է
- 21:23 • 15.04.24 Կայացել է «Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիայի ցուցադրությունը և տրվել է հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի մեկնարկը
- 20:50 • 15.04.24 Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը խղճի բանտարկյալ են, քրեական օրենսգիրք չեն խախտել. Ռաֆայել Իշխանյան
- 11:58 • 15.04.24 Ղազախստանը պատրաստ է բանակցությունների համար հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին. Տոկաև
- 11:51 • 15.04.24 «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում. Նիկոլ Փաշինյան
- 18:17 • 13.04.24 Լիզինգի հետ կապված լավագույն առաջարկները՝ մեկ վայրում․ Leasing Expo 2024-ը բացել է իր դռները
- 23:14 • 12.04.24 LEASING EXPO 2024․ 100-ից ավելի ընկերություններ կներկայանան հատուկ առաջարկներով
- 21:06 • 12.04.24 Leasing Expo 2024-ին Կոնվերս Բանկը ներկայացավ իր նոր բրենդով ու լիզինգի լավագույն առաջարկներով
- 20:43 • 12.04.24 Փաշինյանն ու ԱԺ ընդդիմությունն արտահերթ ընտրությունների չեն գնում, վստահ չեն, որ կընտրվեն․ Երվանդ Թարվերդյան
- 18:58 • 12.04.24 ԱրարատԲանկի ծրագրերը նպաստում են լիզինգի և «կանաչ» ֆինանսավորման զարգացմանը Հայաստանում. «Leasing Expo 2024»-ին ԱրարատԲանկի շահավետ առաջարկները
- 14:14 • 12.04.24 Առանձնապես ծանր հանցագործությունների 90% աճը կապված է օրենսդրական փոփոխությունների հետ․ Փաշինյան
- 14:14 • 12.04.24 Այն արձանագրումը, որ ՏՏ ոլորտի աշխատողները Հայաստանից համատարած ու գլխապատառ գնում են, իրականության հետ կապ չունի․ Փաշինյան
- 17:03 • 11.04.24 Դուք պրոռուսական ընդդիմություն եք, ձեր օրակարգը ո՞րն է, ինչու ե՞ք եկել․ Ալեն Սիմոնյան
- 15:32 • 11.04.24 Մայր Աթոռն առնվազն խախտել է 10 պատվիրանից մեկը՝ «Մի՛ ստիր»-ը․ Վահագն Ալեքսանյան
- 14:16 • 11.04.24 Խաբում են, երբ ասում են բարձրացրել են զինվորականների աշխատավարձը, միայն 40 տոկոսինն են բարձրացրել․ Գեղամ Մանուկյան
- 13:51 • 11.04.24 Դուք ընտրել եք հանձնվող Հայաստանը, իրական-պատմական դիլեման արհեստական է․ Տիգրան Աբրահամյան
- 20:48 • 10.04.24 Կրեմլը ոչ թե Հայաստանի, այլ Փաշինյանի դաշնակիցն է, Արևմուտքը դա գիտի․ Դավիթ Շահնազարյան
- 16:53 • 10.04.24 Ցավոք, թե hուրախություն, ընդդիմությունը դահլիճում չէ, այնպես չէ՝ դահլիճում են լինում ասելիք ունեն․ Ալեն Սիմոնյան
- 11:51 • 10.04.24 Վասալի, ֆորպոստի հոգեբանություն է, երբ մտածում ենք՝ ուրիշներն են լուծելու մեր խնդիրները. Փաշինյան
- 11:41 • 10.04.24 Որոշ պետություններ ԼՂ հարցն օգտագործել են ՀՀ-ին վզկապ հագցնելու համար․ վարչապետ
- 11:40 • 10.04.24 ՀԱՊԿ-ը ոչ թե որպես դաշնակից էր ուզում գալ, այլ որպես խաղաղապահ․ Հայաստանում կձևավորվեր դրածո իշխանության․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
- 11:38 • 10.04.24 Դեմ չենք սահմանազատումը սկսել Տավուշի մարզի 4 գյուղից, բայց դա չի երաշխավորում խաղաղություն․ Փաշինյան
- 11:36 • 10.04.24 Պատմական Հայաստանը և իրական Հայաստանը լրջագույն սպառնալիքներ են ստեղծում մեկը մյուսի համար․ Փաշինյան
- 17:39 • 09.04.24 ՀՀ-ի բոլոր նախաձեռնությունները ունենում են 3 քննադատ՝ Զախարովան, Ալիևը և մեր ընդդիմությունը․ Գագիկ Մելքոնյան
- 17:33 • 09.04.24 Ուզում եք ձեր ցուցակից մարդկանց ասեմ, որոնք հայատառ չեն կարող գրել․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Մանուկյանին
- 17:25 • 09.04.24 Հարցնում են կգնա՞ք Ոսկեպարում ապրեք, գոնե հարցնողը ասկետիկ կյանքով ապրեր․ Ալեքսանյանը՝ ընդդիմությանը
- 17:08 • 09.04.24 ՀՀ ինքնիշխան իրավազորության տարածքները չեն կարող առևտրի առարկա լինել․ Արծվիկ Մինասյան
- 16:34 • 09.04.24 «Գուրուս»-ը 5 տարեկան է. Ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ
- 13:42 • 09.04.24 Ասենք՝ պաշտոնյան հարսանիք է անում, ծրարով գումար են տալիս, չափ պետք է որոշվի՞. ի՞նչ անի. Թունյան
- 12:35 • 09.04.24 Պարո’ն Ալեքսանյան, եթե ԶՈՒ գաղտնիքներին հասանելիություն ունեք, դա դեռ չի նշանակում՝ բժշկականներին էլ ունեք․ Անահիտ Ավանեսյան
- 12:30 • 09.04.24 ՌԴ շուկա արգելել են մտնի հայկական կաթնամթերքը, բայց իրենցը դրված է մեր վաճառասեղաններին. Գաբրիելյան
- 14:12 • 08.04.24 ՀՀ իշխանությունները միջազգային հարթակներում չեն բարձրաձայնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին․ Ռուբեն Մելիքյան
- 14:11 • 08.04.24 Եվրոպական կառույցների համար շահերն ավելի գերակա են քան արժեքները․ Արման Սաղաթելյան
- 14:09 • 08.04.24 Կա՞ մի մարդ, որ իսկապես մտածում է՝ Արմեն Աշոտյանը հանցագործ է և պետք է բանտ նստի․ Էդգար Ղազարյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Քաղաքականություն 13:42 • 18/04 ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ ապրիլի հինգին Բրյուսելում ՀայաստանԵՄԱՄՆ համաժողովի շրջանակում ձեռք
-
Իրադարձային 17:49 • 18/04 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, նման հարցեր Բրյուսելյան հանդիպման օրակարգում չեն եղել. ԱԳՆ խոսնակ Բրյուսելում քննարկված հարցերի ամբողջ օրակարգն արտահայտված է հանդիպումից հետո տարածված համատեղ մամուլի հաղորդագրության մեջ: Մամուլի հաղորդագրության օրակարգից դուրս նշված ցանկացած պնդում կեղծ է: Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել»:
-
Քաղաքականություն 15:55 • 18/04 2020 թվականից ի վեր Ռուսաստանի պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյան Ռուսաստանն այստեղ արդեն պարտվել է ձեզ համար ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհի բոլոր ժողովուրդներին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը, որը վնաս է և՛ մեզ, և՛ Ռուսաստանի համար։
-
Մամուլի տեսություն 08:21 • 18/04 ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը. «Ժողովուրդ» Սա դառնում է եւս մեկ ապացույց այն բանի, որ իշխանությունը փորձում է ինչ-որ բան փոխել՝ պատմության մեջ մնալու համար, սակայն երբեք այդ փոփոխության ռիսկերը եւ խնդիրները հաշվի չի առնում։
-
Քաղաքականություն 10:02 • 18/04 Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է․ Փաշինյանը՝ Կիրանցում Դուք հիմա ինձ կարող եք ասեք «դու 100 տոկոսով երաշխավորու՞մ ես, որ այդպես լինելու է»։ Ես կասեմ՝ «100 տոկոսով չեմ երաշխավորում, բայց գիտեմ, որ քայլ-քայլ անելով՝ կգնանք, կհասնենք 90 և ավելի տոկոսի»,- հայտարարել է Փաշինյանը։
-
Իրադարձային 20:52 • 18/04 Մենք դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերի ռեժիմով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյանը՝ Պետրոս Ղազարյանին Քանի որ Պետրոս Ղազարյանն ընտրել է շփվելու հրապարակային ձևը, ակնկալում եմ նաև, որ տեղեկացնի նկարահանման տեղը և ժամը: Այլապես կարող ենք նաև հիշյալ մանրամասները ճշտել հեռախոսազանգով:
-
Քաղաքականություն 11:01 • 14/04 Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆ-ն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ ՄելիքՇահնազարյանը գրում է «Ո՞վ կմտածեր, որ Իրանը, Իսրայելն ու ԱՄՆն կարող են պայմանավորվել ու այսքան սիրուն ներկայացում բեմադրել։ Աշխարհը փո
-
Մամուլի տեսություն 09:15 • 16/04 Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Այս օրենքը Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունվել է անցյալ տարեվերջին: Կիրառմանը փաստացի մնացել է մեկուկես ամիս, սակայն ուշագրավ է, որ մեր պատկան կառույցները դեռևս չեն շտապում պատշաճ ծանուցել մեր հանրությանը:
-
Իրադարձային 16:19 • 17/04 Բրազիլիայում կինը հանգուցյшլին տարել է բանկ՝ նրա անունով վարկ ձևակերպելու համար (տեսանյութ) Ռիո դե Ժանեյրոյում բնակչուհի Էրիկա դե Սոուզա Վիեյրա Նունեսը տարեց տղամարդու դին անվասայլակով տարել է բանկ՝ փորձելով 17,000 ռեալ վարկ ստանալ: Այս մասին հայտնում է բրազիլական TV Globo հեռուստաալիքը, որը հրապարակել է միջադեպի տեսագրությունը։
-
Մշակույթ 12:21 • 12/04 Paramount Pictures-ը հրապարակել է «Գլադիատոր 2»-ից 5 րոպեանոց հատված (տեսանյութ) Հոլիվուդյան Paramount Pictures կինոստուդիան հրապարակել է «Գլադիատոր 2» ֆիլմից հինգ րոպեանոց հատված Ինչպես գրում է Daily Mailը, 86ամյա կինոռեժիսոր Ռիդլի Սքոթի ֆիլմի պրեմիերան կկայանա նոյեմբերի 22ինՖի
-
Իրադարձային 17:30 • 18/04 Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել․ Շուշանիկ Արևշատյան Ոչ մի նոր բան, պարզապես ժանրային դրամատուրգիա: Ինչո՞ւ եմ ես այս մասին գրում, հիշեցի ինչպես 2018թ հեղափոխությունից հետո
-
Մամուլի տեսություն 09:39 • 12/04 Ոսկեպարցիները ԵՄ դիտորդներին վռնդել են, թեժ վեճ է ծավալվել․ «Հրապարակ» Մեզ պատմեցին նաեւ, որ ոսկեպարցիները բանակային երրորդ կորպուսի հրամանատար Գարեգին Պողոսյանի հետ եւս օրերս նույնաբովանդակ զրույց են ունեցել, հորդորելով Պողոսյանին՝ իր քաղաքական ղեկավարությանը փոխանցել, որ ոսկեպարցիները թույլ չեն տալու Տավուշից հող հանձնել։
-
Մամուլի տեսություն 08:12 • 16/04 Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած ընթրիքին․ «Հրապարակ» Թվում էր` ամեն ինչ պետք է լիներ թափանցիկ, որ բոլորը տեսնեին, լսեին, թե ովքեր են աջակցում սկսնակ կին գործարարներին եւ ինչու: Սակայն ընթրիքն արեցին փակ ֆորմատով, առանց լուսաբանման, որից երկու օր հետո միայն՝ երեկ կեսգիշերին մոտ հոլովակ տարածեցին։
-
Քաղաքականություն 20:29 • 15/04 Շատ եմ հավանում Անդրանիկ Քոչարյանի ասածը․ սա ցեղասպանության ճանաչման գիտական մոտեցման սկզիբ է․ Զարեհ Սինանյան Անդրանիկ Քոչարյանը ասել է, որ եթե ասում ենք, որ Ցեղասպանության ժամանակ միլիոնուկես հայ է կոտորվել, պետք է կարողանանք միլիոնուկես ազգանուն ինչ-որ արխիվներում հանել ու դնել։
-
Իրադարձային 09:55 • 17/04 Երևանում բախվել են «Volkswagen Vento»-ն ու «Changan»-ը. «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքի վայրում «Volkswagen»-ի վարորդը հայտնել է, որ վթարի պատճառը մեկ այլ ավտոմեքենայի վարորդի կողմից վթարային իրավիճակ ստեղծելն է եղել: Պարեկային ծառայությունը պարզում է այդ տեղեկության իսկությունը:
Սպորտ
-
22:41 • 18.04.24 Նոյերը խոսել է Արսենալի նկատմամբ տարած հաղթանակի մասին
-
21:15 • 18.04.24 Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը եզրափակչում է
Իրադարձային
-
23:02 • 18.04.24 Թուրքիայում 2-րդ երկրաշարժն է գրանցվել