ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման հետաձգումը կարող է նոր մտահոգություններ և հիասթափություն առաջացնել, ինչը ԵՄ-ն լավ կանի` հաշվի առնի․ Ռիչարդ Կիրակոսյան
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), որը նախաստորագրվել է 2017 թվականի մարտին, երկու կողմերի միջև հարաբերությունների խորացման համար նոր մեկնարկ է Հայաստանի Ասոցացման համաձայնագրի և դրա մաս հանդիսացող Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (ԽՀԱԱԳ) տապալումից հետո:
Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ չնայած դժվարին և բարդ համատեքստին՝ ԵՄ-ն և Հայաստանը ցուցադրել են անհրաժեշտ քաղաքական կամք նոր փոխզիջումային համաձայնագրի բանակցությունների համար, որը հաշվի է առնում որպես Եվրասիական տնտեսական միության անդամ Հայաստանի պարտավորությունները և սահմանափակումները: «Եվ բացի այդ համաձայնագիրը պահպանում է չստորագրված Ասոցացման համաձայնագրի բովանդակության զգալի մասը, այդ թվում՝ քաղաքական երկխոսությանը, արդարադատությանը և ազատությանը, և անգամ անվտանգությանը վերաբերող հատվածները»,- նկատեց նա:
Ըստ Ռիչարդ Կիրակոսյանի՝ նոր համաձայնագիրը նաև ներառում է համագործակցության մի շարք ոլորտներում զգալի քանակությամբ իրավաբանորեն պարտավորեցնող դրույթներ՝ չնայած ՀԸԳՀ-ի զգալի աստիճանի պայմանականության արդյունավետությունը բաց հարց է մնում:
«Հարցերը, որոնց վրա առավել շատ ազդում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը, առևտրային քաղաքականության առանցքային բաղադրիչներ են և դրան հետևած ԽՀԱԱՀ-ի կորուստը: ՀԸԳՀ-ն կարելի է դիտարկել ԵՄ քաղաքականության շրջանակներում որպես «տարբերակման» և ավելի մեծ ճկունության օրինակ՝ համապատասխան Եվրոպական հարևանության քաղաքականության 2015 թվականի ուղեցույցի, չնայած դրան դրդել է Ռուսաստանի կողմից առաջացրած ֆորսմաժորային իրավիճակը: ՀԸԳՀ-ի վերջնական ազդեցությունը մնում է իրագործման փորձություն, ինչը դեռևս անհերքելի մարտահրավերներ է ներկայացնում Հայաստանի համար»,- նշեց նա:
Նոր ՀԸԳՀ-ն, Ռիչարդ Կիրակոսյանի նկատառմամբ, այժմ ակնկալվում է ստորագրել մինչև տարվա վերջ: Չնայած 2017 թվականի նոյեմբերին Բրյուսելում կայանալիք ԵՄ արևելյան գործընկերության գագաթնաժողովի համար դրա պատրաստ լինելու նախնական ծրագրին՝ ԵՄ հաստատություններում անսպասելի հետաձգումը, որն այնուհետև իրավական վերանայման և թարգմանության հետաձգման պատճառ դարձավ, ժամանակացույցը հետ է գցել:
«Այդ հետաձգումը, չնայած որ միտումնավոր չէր, կարող է նոր մտահոգություններ առաջացնել Հայաստանի կողմից և հնարավոր է՝ առաջացնել դժգոհություն և հիասթափություն, որը ԵՄ-ն լավ կանի հաշվի առնի»,- նշեց նա:
Քաղաքագետի խոսքով՝ համաձայնագիրը՝ պաշտոնապես ընդունվելուն պես, կարևոր առաջընթաց կլինի և՛ ԵՄ-ի, և՛ Հայաստանի համար: Ըստ նրա՝ պատճառները երկուսն են: «Նախ և առաջ, չնայած ՀԸԳՀ-ն կարելի է համարել որպես Ասոցացման համաձայնագրի թեթև տարբերակը, այն Արևելյան գործընկերությունում Եվրամիության ներգրավվածության առաջին հաջող օրինակն է, որը հիմնված է ոչ այնքան ցանկությունների վրա, որքան այն հատուկ հանգամանքները և սահմանափակումները իրատեսորեն հաշվի առնելու վրա, որոնք յուրահատուկ են Արևելյան գործընկերության յուրաքանչյուր երկրի համար: Հայաստանի դեպքում՝ սա վերաբերում է ԵՄ-ի հետ կապերի խորացման համար որպես պայման՝ իր «ինքնիշխան ընտրությունն» իրականացնելու վերաբերյալ իշխանության պահանջը ընդունելու անհրաժեշտությունը՝ Ռուսաստանից երկրի անվտանգության հարցում կախվածության պատճառով առկա սահմանափակումների պայմաններում»,- ասաց նա՝ նկատելով, որ այդ դիրքորոշումը 2015 թվականի Ռիգայի գագաթնաժողովի արդյունք էր, երբ ԵՄ-ն ներկայացրեց իր ավելի վաղ վերանայված Եվրոպական հարևանության քաղաքականությունը, որն այդ տարվա նոյեմբերին հանձնվել էր Արևելյան գործընկերության երկրներին»:
Ռիչարդ Կիրակոսյանը նկատեց, որ ինչպես Ռիգայի գագաթնաժողովի հռչակագիրը, այնպես էլ նորացված Եվրոպական հարևանության քաղաքականությունը հանդես էին գալիս ի պաշտպանություն հարևանների հետ ԵՄ-ի հարաբերություններում «տարբերակման» քաղաքականության և տարբեր երկրների համար նույն մոտեցման կիրառման քաղաքականությունից հրաժարվելու: Ըստ նրա՝ դրա մասին է վկայում նաև ԵՄ-Հայաստան համաձայնագիրը:
«Այլ խոսքերով՝ ԵՄ-ի ցուցադրած քաղաքականության ճկունության մակարդակն ընդգծել է տարբերակման վերափոխված քաղաքականությունը՝ ավելի նրբորեն հաշվի առնելով Ռուսաստանի մտահոգությունները և Եվրասիական տնտեսական միության սահմանափակումները»,- նշեց նա:
Հաջողության երկրորդ բաղադրիչը, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի` բխում է այն փաստից, որ նոր համաձայնագիրը կարողացավ փոխարինել 1999 թվականի Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը՝ զգալի աստիճանի պայմանականությամբ իրավականորեն պարտավորեցնող և քաղաքականապես կարևոր հանձնառությամբ:
«Եվ չնայած ՀՀ-ԵՄ համաձայնագիրը հաջողության առաջիկա փորձությունը կլինի իրագործման փուլում, կա լրացուցիչ հնարավորություն, որը բխում է ԵԱՏՄ-ի կողմից Հայաստանը ԵՄ-ի ներգրավման համար պոտենցիալ նոր հարթակ օգտագործելու հնարավոր քայլից, այդպիսով ԵԱՏՄ-ի համար ավելի մեծ վստահություն ձեռք բերելու հնարավորություն տալով՝ միևնույն ժամանակ մեծացնելով ԵԱՏՄ-ում Հայաստանի անդամակցության ռազմավարական կարևորությունը»,- նշեց նա:
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ նա եզրահանգման է եկել, որ քանի որ Եվրոպական Միության հետ իր հարաբերություններում «ռազմավարական դադարի» անորոշ շրջանն անցնելուց հետո՝ Հայաստանը նախաստորագրեց նոր ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագիր, ուրեմն հարաբերությունները և վստահությունը վերականգնելու հազվադեպ երկրորդ հնարավորություն համարվող համաձայնագիրը Հայաստանի համար ռազմավարական հնարավորություն է ներկայացնում:
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ չնայած առկա սահմանափակումներին՝ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրվելիք համաձայնագիրն առանձնանում է որպես հավակնոտ համաձայնագիր: «Այն պահպանել է Ասոցացման համաձայնագրի էությունը իր քաղաքական երկխոսության հատվածում: Արդարադատության, ազատության և անվտանգության ոլորտներում և ոլորտային համագործակցության 23 բաժիններում ստանձնած հանձնառությունները բավական ընդարձակ են: Այդ բաժինների մեծ մասը «մոտավոր» մակարդակներում են պահված, ինչը կար չստացված Ասոցացման համաձայնագրում»,- նկատեց նա:
Նրա նկատառմամբ՝ չնայած Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի թերություններին, որոնք ամենաշատը, ըստ նրա, արտահայտված են ընտրովի առևտրային գլուխներում, հարաբերությունների խորացման հեռանկարը դրական է և պրակտիկ:
«Մի կողմից՝ ԵՄ-ի համար առավելությունը Հայաստանի հետ երկկողմանի հարաբերությունների մակարդակի բարեհաջող բարձրացումն է այժմ հնացած Գործընկերության և համագործակցության համաձայնագրի մակարդակից: Մյուս կողմից՝ Հայաստանի համար առավելությունները բխում են տեխնիկական փորձաքննություն և ֆինանսական աջակցության ԵՄ-ի գործիքներին վերականգնված հասանելիությունից: Այս վերջին կետը, հատկապես կարևոր է բարեփոխման ուղղությամբ Հայաստանի ջանքերի շարունակականության աջակցության համար՝ ավելի խիստ բյուջետային և քաղաքական ճնշումների առաջ: Եվ սա Հայաստանին խոստանում է ավելի լայն հնարավորություններ առաջարկել քանի ոլորտներում, ինչպիսիք են սահմանների կառավարման, մոբիլության շուրջ գործընկերությունը և ժողովրդավարության կառուցման գործիքներին առնչվող ոլորտները: Միևնույն ժամանակ նոր համաձայնագիրը տրամադրում է քաղաքական բաղադրիչ և գործնական խթաններ, որոնք էլ ավելի արդիական են դառնում Հայաստանի կողմից 2018 թվականի ապրիլին կառավարման խորհրդարանական ձևի փոխակերպման և անցնելու հետ բերած հնարավորությունների հետ համընկնելու համատեքստում»,- նշեց նա:
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի համար ԵՄ-ի հետ ստորագրվելիք համաձայնագրի մեկ այլ առավելությունը 800 մթերքների և ապրանքների լայն խմբի համար «անցումային բացառությունների» ապահովումն է ՝ այդպիսով Հայաստանի տնտեսությունը պաշտպանելով ԵԱՏՄ-ի կողմից պահանջվող շրջանառության ավելի բարձր ռեժիմի անմիջական ազդեցությունից:
«Բայց դա հարմար ժամանակի մեկ այլ գործոն էր, որը հավասարապես խրախուսիչ դեր է ունեցել սովորաբար երկչոտ հայ պաշտոնյաների համար՝ վերադառնալու ԵՄ-ի հետ վերաներգրավվելու ուղղությամբ համաձայնեցված ջանքերին: Չնայած այդ ցանկությունն ակնհայտորեն բխում էր երկրի տնտեսական փխրունության և քաղաքական թուլության առաջացրած անհրաժեշտությունից, այնուամենայնիվ, այն առանձնանում էր որպես Հայաստանի պետական կառավարման հմտության և ռազմավարական տեսլականի հազվադեպ նմուշ՝ չխոսելով Հայաստանի կողմից իր սեփական անկախությունը պաշտպանելու և իր ազգային շահերը պաշտպանելու մասին»,- ասաց նա:
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ համաձայնագիրը Եվրամիության հետ կնքելու հարմար ժամանակը օգտակար էր Հայաստանի համար նաև մեկ այլ առումով:
Նա նկատեց, որ եթե 2013 թվականին Մոսկվան Հայաստանը դիտարկեց որպես «զոհաբերվող քար» և օգտագործեց Երևանի նկատմամբ հաջող կերպով ճնշում գործադրելը, որպես ուժ ցույց տալու ձև, որի նպատակն էր հետ պահել Արևելյան գործընկերության այլ երկրներին, ապա մինչ 2015 թվականն արդեն նման անհրաժեշտություն չկար, և Ռուսաստանը քիչ վտանգ էր տեսնում ԵՄ-ի` Հայաստանը «կորցնելու» առնչությամբ՝ անկախ նրանից, թե ինչ նոր համաձայնագիր ձեռք կբերվի, հատկապես, քանի որ ցանկացած նոր համաձայնագիր լինելու էր ավելի լայն Ասոցացման համաձայնագրից և ԽՀԱԱՀ-ից թույլ:
«Այդպիսով, Ռուսաստանը Հայաստանին տրամադրել է ճկունության շատ ավելի տեղ, ինչպես դա երևում է Հայաստան–ԵՄ հարաբերությունների վերաիմաստավորման այս երկրորդ փորձի ընթացքում`բանակցությունների շուրջ շատ ավելի քիչ միջամտությամբ»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ Ռուսաստանի կողմից նման, կարծես թե, ավելի մեղմ դիրքորոշումը ցուցադրելու ֆոնին՝ Հայաստանը կարողացավ օգտագործել երրորդ միտումը, որն առաջացրել էր Եվրասիական Տնտեսական Միության ճգնաժամը և Ռուսաստանի կողմից ԵԱՏՄ-ի ավելի մեծ լեգիտիմություն և վստահելիություն ստանալու անհրաժեշտության գիտակցումը:
«Այս համատեքստում՝ Հայաստանի փաստարկը, որ ԵՄ-ի հետ իր համաձայնագիրը կարող է փաստացիորեն ծառայել Ռուսաստանի շահերին՝ ծառայելով որպես ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև «կամուրջ» սկսել է կողմնակիցներ գրավել: Միևնույն ժամանակ Հայաստանի աշխարհագրական դիրքը՝ չնայած ԵԱՏՄ-ի հետ ցամաքային սահմաններ չունենալուն, նույնպես վերամեկնաբանվել է որպես առավելություն՝ ԵԱՏՄ-ին այլընտրանքային ճանապարհներ տրամադրելով օգտագործել Իրանի հետ Հայաստանի հարաբերությունները, Միջին Արևելքին մերձավորությունը և անգամ Թուրքիայի հետ իր փակ սահմանի հնարավոր վերաբացումից հնարավոր օգուտների շուրջ շահագրգռվածությունը»,- նկատեց նա:
Այնուամենայնիվ, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, անգամ մինչ օրս գործընթացի և ինքին համաձայնագրի հետ կապված հաջողություններին՝ համաձայնագրի առավելությունների լիակատար իրականացումը և օգուտները հեռու են հավաստի լինելուց:
«Ինչպես ցույց են տվել Արևելյան գործընկերության մյուս բոլոր երկրները, և հատկապես Ասոցացման համաձայնագրի և ԽՀԱԱՀ-ն կնքած երկրները, իրականացման փուլը բանակցությունների պես նույնչափ բարդ է, և անգամ, գուցե, ավելի բարդ: Եվ, մինչ ՀԸԳՀ-ի իրականացումը կպահանջի անգամ ավելի մեծ քաղաքական կամք և վճռականություն միաժամանակ մի քանի ոլորտներում բարեփոխումը խորացնելու և արագացնելու համար, ինչը Հայաստանին մինչ այժմ չի հաջողվել անել, ԵՄ-Հայաստան հարաբերությունների հեռանկարը դեռևս բաց հարց է մնում: Այսպիսով, սա երկրի համար ռազմավարական հնարավորություն է, որը, սակայն, այն այլևս չի կարող կորցնել»,- նշեց նա:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
-
Մամուլի տեսություն 09:26 • 01/05 Ինչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Նախարարությունից պատասխանել են․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև պայմանագրի ստորագրման տեխնիկական խնդիրները հարթված են։ Պայմանագիրն առաջիկայում կստորագրվի, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
-
Իրավունք 15:03 • 01/05 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն այլ ամբողջական դեպքի մանրամասները:
-
Քաղաքականություն 17:04 • 01/05 Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը «Արդեն կան երկրներ, որոնք արդեն զենք են տրամադրել Ուկրաինային՝ առանց նման սահմանափակումների»,- ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։
-
Իրադարձային 09:16 • 01/05 Այսօր մարդու՝ աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ դրա ոչ պատշաճ որակը․ Փաշինյանի ուղերձը Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա:
-
Իրադարձային 11:37 • 01/05 15 երիտասարդ տղա, ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը, այդ բենզինը ի՞նչ պիտի աներ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում․ զինծառայողի ծնող Մարտիրոսյանի խոսքով՝ ուղղորդումը սկսել է վարչապետի առաջին օրվա ելույթից, երբ հունվարի լույս 19-ի գիշերը դեպքը տեղի ունեցավ, 19-ի առավոտը ինքը ելավ ծածկեց։
-
Քաղաքականություն 12:53 • 01/05 Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև Սկսվել է սահմանազատումը, տարվում են սահմանագծման աշխատանքներ, և այս ամենը տեղի է ունենում հենց հիմա Ադրբեջանին և Հայաստանին հաջողվել է դրան հասնել առանց միջնորդների այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
-
Քաղաքականություն 14:17 • 01/05 Պատրաստվում ենք հերթական ընտրություններին, բայց եթե ժողովուրդը ցույց տա, որ փողոցային պայքարի է պատրաստ, կլինենք կիզակետում․ Հայկ Մարության Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նա ասաց, որ եթե նախկինում Ադրբեջանը ռազմական ագրեսիայի միջոցով էր ստիպում զիջումների գնալ, այսօր ուղղակի խոսքով է անում դա։
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
-
Մամուլի տեսություն 09:26 • 01/05 Ինչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Նախարարությունից պատասխանել են․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև պայմանագրի ստորագրման տեխնիկական խնդիրները հարթված են։ Պայմանագիրն առաջիկայում կստորագրվի, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
-
Իրավունք 15:03 • 01/05 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն այլ ամբողջական դեպքի մանրամասները:
-
Քաղաքականություն 17:04 • 01/05 Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը «Արդեն կան երկրներ, որոնք արդեն զենք են տրամադրել Ուկրաինային՝ առանց նման սահմանափակումների»,- ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։
-
Իրադարձային 09:16 • 01/05 Այսօր մարդու՝ աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ դրա ոչ պատշաճ որակը․ Փաշինյանի ուղերձը Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա:
-
Իրադարձային 11:37 • 01/05 15 երիտասարդ տղա, ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը, այդ բենզինը ի՞նչ պիտի աներ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում․ զինծառայողի ծնող Մարտիրոսյանի խոսքով՝ ուղղորդումը սկսել է վարչապետի առաջին օրվա ելույթից, երբ հունվարի լույս 19-ի գիշերը դեպքը տեղի ունեցավ, 19-ի առավոտը ինքը ելավ ծածկեց։
-
Քաղաքականություն 12:53 • 01/05 Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև Սկսվել է սահմանազատումը, տարվում են սահմանագծման աշխատանքներ, և այս ամենը տեղի է ունենում հենց հիմա Ադրբեջանին և Հայաստանին հաջողվել է դրան հասնել առանց միջնորդների այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
-
Քաղաքականություն 14:17 • 01/05 Պատրաստվում ենք հերթական ընտրություններին, բայց եթե ժողովուրդը ցույց տա, որ փողոցային պայքարի է պատրաստ, կլինենք կիզակետում․ Հայկ Մարության Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նա ասաց, որ եթե նախկինում Ադրբեջանը ռազմական ագրեսիայի միջոցով էր ստիպում զիջումների գնալ, այսօր ուղղակի խոսքով է անում դա։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
Իրավունք
-
22:30 • 30.04.24 Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել
Տնտեսություն
-
09:33 • 01.05.24 ԱՄՆ Սենատն արգելել է ռուսական ցածր հարստացված ուրանի ներկրումը
-
18:22 • 30.04.24 Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
Սպորտ
-
08:32 • 01.05.24 Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին
-
14:15 • 30.04.24 Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
Իրադարձային
-
20:54 • 01.05.24 Ուկրաինայում միայն երեք դպրոցում են դեռ ռուսերեն դասավանդում
-
19:49 • 01.05.24 Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
09:46 • 30.04.24 Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում