Ներքևի տերևը որ ընկնում է, վերևինը թող չծիծաղի, իր հերթն էլ կգա
Հեշտ է գրել չիմացած բանի մասին, դժվար է իմացածի մասին գրելը և գրեթե անհնար՝ զգացածի շարադրանքը: Զգացածն ամենանրբինն ու ծածուկն է. երբ ճգնում ես այն գրի բերել, շատ ծիծաղելի մի բան է ստացվում: Բայց երբ չես ծիծաղում, կնշանակի, կյանքից ոչինչ դեռ չես հասկանում: Ահա այն ամենը, ինչ ուզում էի ձեզ ասել մեր այսօրվա զրույցը սկսելուց առաջ:
-Այ փողատեր, այ փողատեր, շունչս կտրվեց, կանգնի, էսքան որ հետևիցդ գոռում եմ, չես լսո՞ւմ:
-Բա փողատեր եք կանչում, ինձնից ի՞նչ փողատեր, այ մայրիկ ջան:
-Իյա, բա որ փողատեր չես, էս 10-ը հազարանոցը խի՞ ես փողոցում ցանելով ման գալիս: Առ, ջեբիցդ ընկավ, մեռա հետևիցդ գոռալով:
-Վայ, չէ, սա իմը չի, իմ գրպանում փող չկար, որ մի հատ էլ ընկներ:
-Հա՞:
-Հա, հաստատ:
-Բա ես հիմա էս փողն ի՞նչ անեմ: Ինձ էլ թվաց, թե քո ջեբից ընկավ…հիմա էս հարամ փողը մնա ձեռիս, էրեխեքիս մի քյալագի բերի՞, բա ես էսի ինչ անեմ:
-Այ ցավդ տանեմ, հո չես գողացել, գտել ես էլի: Ինչ ես դարդ անում: Թոռներ կունենաս, տար դրանով մի երկու համով բան առ, տուր թող ուտեն:
-Դու երևի Սոֆիին չես ճանաչում, իրա կյանքի լուսնումութը, քաղցրուլեղին քեզ անհայտ ա մնացել: Խի ես խո՞զ եմ, տավա՞ր եմ, որ հարամ հացն ուտեմ, խի Աստված մեռել ա՞, որ Սոֆին էդ նամարդությունն անի: Ես 20 տարի ա գալիս եմ Երևան, տալիս առնում եմ ժողովրդի հետ, մեկը ինձնից մի անշնորհքություն տեսել ա՞: Ես քեզ մի բան ասեմ, դու հաշիվդ վերցրա. մարդս ինձ ասում ա՝ փիս խռռացնում ես, ես էլ ասի՝ էդ նրանից ա, որ ես արդար եմ, , իմ կշեռքը կյանքում մի մարդու խաբած չկա, իմ մի կիլոն մի կիլո չի է՜, մի կիլո 200,300 գրամ ա, դրա համար էլ խիղճս հանգիստ, մուշ-մուշ քնում ու խռռացնում եմ: Բայց դու իսկականից ինձ չես ճանաչո՞ւմ:
-Ոնց չեմ ճանաչում, մեր փողոցում միրգ ու բանջարեղեն եք վաճառում, չէ՞:
-Դե լավ ա՝ գիտես էլի գործիս բնույթը, հենա սաղ ապրանքս փողոցի մեջտեղը թափած թողել, եկել եմ: Արի գնանք էս փողը մանրեմ գլխից մի քիչ քեզ տամ, սիրտս կտոր-կտոր էլավ, որ ասիր՝ իմ ջեբը փող չկա, որ մի հատ էլ կորի: Յոլա կեթաս, մինչև Աստված մի բան էլ քեզ հասցնի:
-Վա՜յ, սխալ ես հասկացել, ասել եմ գրպանիս մեջ չեմ պահում փողս, պայուսակիս մեջ է, ո՜նց փող չունեմ:
-Հա՞: Դե ցույց տուր, որ պայուսակիդ մեջ ա, կոպեկը հաշիվ չի, իմացի:
-Լսի, բայց դու էս ինչ զարմանահրաշ Սոֆի ես...
-Բացի, բացի քսակդ: Չնայած մերս գիտե՞ս ինչ էր ասում: Ասում էր երկու բան կա, որ միշտ պինդ պիտի պահես՝ բերանդ ու քսակդ:Սկի բերան էլ չէր ասում է՜, ասում էր՝ ջվալ:
-Չէ, քո մոր խրատ՝ քո ծոց: Ես, որ իմ ջվալի բերանը փակեմ, սովից կմեռնեմ: Իմ հացն իմ ջվալն ա աշխատում:
-Վայ, դու հո դեպուտատ, բան չե՞ս: Ամա՛ն, խայտառակ եղա ես:
-Չէ, իմ գործն ուրիշ գործ է, ես գիտե՞ս ինչ եմ անում՝ մարդկանց սրտերն եմ քրքրում:
-Ամա՜ն, կարո՞ղ ա դու նրանցից ես, աչքով աչք չունեմ դրանց տեսնելու: Էն աղանդավոր են, ինչ զիբիլ են, հը՞, էն որ դուռլուսամուտ փակում ես, բողազովդ են ներս մտնում քեզ քրքրում:Գնա, գնա, ափսոս իմ էս ժամանակ, որ էսքան հետևիցդ վազ տվի, առևտուրս էլ մնաց: Տարե՜ք, տարեք հոգիներդ սատանեքին փայ արեք, բայց Սոֆիկի հոգուն մոտ չգաք, ես լեզու չունեմ քո հետ թրջելու, գնացի:
-Սպասի, այ սիրելիս, անգամ մարդասպանին են տալիս վերջին խոսքի իրավունք: Դատավճիռս կարդացիր ու հեռանո՞ւմ ես: Ախր ինձնից ինչ աղանդավոր:
-Բա ոնց ես սիրտ քրքրում, ո՞նց:
-Դե ոնց որ ճոռոմ բառ ասի, լրագրող եմ էլի:
-Պահ, էրված երեսն էլ պիտի արևից վախենա, հա՞: Լրագրողն ինձ ինչ պիտի անի: Ես օրը 24 ժամ ֆռռացող հոլ եմ:Էդ լսե՞լ ես, որ ասում ա՝ գլորվող քարին մի մամուռ էլ չի կպնի: էս 20 տարի ա էս փողոցին կանգնած իմ քրտինքն եմ ծախում, մեկի ուլը, էն մեկելի մաքի՞ն եմ կերել, որ վախենամ: Իմը հողն ա, ցանում եմ,հավաքում, շալակիս բերում քաղաք, որը ձրի եմ տալիս, որը փողով, ես ի՞նչ եմ արել, որ լրագրողից վախենամ: Հենա հասանք, արի կողքիս նստի, ինձ ստուգի: Խի հեշտ ա՞ էս ջղայնացած ժողովրդի հետ մեջլիս դուրս գալը:
-Փաստորեն, մի 20 տարի նույն մարդկանց հետ մեջլիս ես մտել, առևտուր ես անում, քո կարծիքով, մարդիկ փոխվե՞լ են:
-Հա, հա, էն էլ ոնց: Տարեցտարի խեղճանում են, ձեռների փողը հատում ա: էս մարդը, որ նոր եկավ տանձի գինը հարցրեց ու չառավ, դասախոս մարդ ա: Էն մեր իսկական համալսարանում ա, էն կոոպերատիվներում էլ չի, որ ասես: Սա առաջ ինձնից գին հարցրած չկար էլ, գալիս էր, աղա-աղա տոպրակները լցնում գնում: Էս, խոսքը մեր մեջ, արի ականջիդ ասեմ՝ մարդ չլսի, արդեն երրորդ անգամ ա նիսյայով տանում: Մեղա-մեղա, կամա թե ակամա…
-Հիմա որ նայում ես մասնագիտություններով, խավերով ամենաաղքատը ո՞վքեր են:
-Վա՜յ, պարզ չի՞. առաջինը մեր էն տանջված թոշակառուները: Ես ասեմ՝ դու հաշիվդ վերցրու. սեզոնին ամեն ինչի վրա աչքները մնում ա:Սիրտս մղկտում ա, որ տեսնում եմ: Առավոտը գալիս են ճաշացուի հետևից, կարտոշկա ա, սոխ ա, բիբար ա: Նենց են տանում, որ կլոր հազար դրամ անի, բայց տեսնում եմ, որ աչքները մնում ա էն լավ մրգի, լավ թուզի, տանձի վրա: Թուքները կուլ տալով գնում են: Հետո աչքերիս առաջը մթնում ա, հետևներից հասնում եմ մի երկու միրգ գցում տոպրակների մեջ, ինչ անե՞մ:
-Երկրորդ տեղում ովքե՞ր են:
-Այ էստեղ կանգնող էս տաքսիստ տղերքը: Օրը հազար պաչկա սեմուշկա են չրթում ու ոչ մի բան չեն ուտում: Կարող ա ամբողջ օրը մի հատ խաչապուրի կամ պերաշկի ուտեն: Պատվերը քիչ ա, սաղ օրը կանգնում են, թե մի երկու պասաժիր բռնեն: Նայում եմ, այ մարդ, հաղթանդամ տղերք են, էդ մի խաչապուրին դրանց ինչ անի: Մի օր արդեն հերսս ելավ, ասի մարդու ջանը առանց մրգի կփչանա ախր, ինչի՞ չեք գալիս էս տանձից, խնձորից մի հատ ուտում: Ինչ ասեն, որ լավ լինի, ասում են՝ բա ատամ կա՞ բերաններս, որ ուտենք: Դե էս ա, ժուռնալիստ ջան, թե չես հավատում՝ գնա դրանց բերանները ստուգի:
-էհ, տխրեցի, Սոֆա ջան…բա էլ ո՞ր խավերն են, ըստ քեզ, ամենավատ վիճակում:
-Դե դասատուներն էլ մի հալի չեն, էն խանութի գործակատար, բան. ստեղ ուսանողներ կան վարձով ապրող, գիտե՞ս ինչքան են ինձ պարտք: Դրանց համար բանկաներով ձմեռային պահուստիցս բաներ եմ բերում ու կոպեկներով տալիս: Չեմ հասկանում, որ ոչ մի վիտամին չի գնում դրանց ջանը դրանց գլխում ուշք կմնա՞, որ մի բան էլ սովորեն: Ռիսկ էլ չեմ անում մի բան ասեմ՝ ես ով եմ. գեղի շունը, որ քաղաք մտնի, պիտի պոչը սղմած քելի:
-Իսկ հնարավո՞ր է, որ թամբալությունն է շատացել:
-Հա՝ բա, էդ էլ կա:Առաջ աղքատության համար աչքը աչքից ամաչում էր:Հիմա աղքատության համար մարդիկ չեն ամաչում: Ուղիղ նայում ա աչքիդ մեջ՝ թե փող չունեմ: Իմ սիրտն էլ սևանում ա, ախր ծառի որդն իրենից կլնի. հնարավոր չի դու բանես ու Աստված անոթի թողնի քեզ: Ես վեր եմ կենում թե չէ, իմ առաջին խոսքուզրույցն իմ ծառերի հետ ա:Մեկ-մեկ ձեռս դնում եմ նրանց ջանին, ասում՝ ես ձեր ջանին մատաղ, էս տունուտեղը ձեր հույսին ա, ինձ սևերես չանեք, ծլեք, ծաղկեք, էս ճիժուպիժը պահեք: Բա ծառն էլ մարդու պես սիրտ ունի, հոգի կա իրա ջանի մեջ: Բայց դե կյանք ա էլի, ինչ իմանաս ում մի շալի շապիկով կթողնի: էն ներքևի տերևը որ ընկնում ա, վերևինը թող չծիծաղի, իր հերթն էլ կգա։
-Բայց մեր վերևների հերթը կգա՞ որ:
-էդ իսկապես, որ ուռկանդ եմ ընկել հա՞, արդեն Սոֆիկին տանում ես, որ կոխես քաղաքական հարցերի մեջ: Ասա ջվալս ուր էսքան փռեցի, որ հիմա էլ ընկնեմ մեծամեծերի բոստանը: Մտածում ես, որ ասեղն անցել է, թելն էլ կանցնի, չէ՞: Բա որ գան ինձ ստեղից հանեն, ինձ տեր կկանգնե՞ս: Դե առ էս թուղթը հեռախոսդ ստեղ գրի, որ հետևիցս գան, ուղիղ զանգեմ քեզ: Կտա՞ս համարդ:
-Հա, Սոֆիկ ջան տալը՝ կտամ, բայց դե փողոցային առևտուրը մեկ է, օրենքով արգելվում է, ես լրագրող հալովս կարո՞ղ եմ օրենքին հաղթել:
-Ասա՝ չես ուզում էլի համարդ ինձ տաս:
-Ոնց չեմ տա, սիրեցի ես քեզ, Սոֆիս, օրս մի լավ սոֆիացրիր: Հրանտ Մաթևոսյանի խոսքը եկավ:
-Հա, կարդացել եմ «Աշնան արևը», կարդացել եմ ու լացել, էդ ինչ սիրուն ա գրել:
Հողի մարդն ուրիշ ա էլի: Ես, որ մտնում եմ հողը, սաղ չոռուցավը, սաղ հիվանդություններս անցնում ա: Էն որ այգու հոտը տալիս ա քթիդ, էն որ տեսնում ես ծառերը, կախ ընկած միրգը, ոնց որ տոնածառի խաղալիքներ. բա դրանից սիրուն բան կա՞, աշխարհում հողից քաղցր ոչ մի բան չկա: Էս քաղաքի ժողովուրդը շատ ա մեղքս գալիս, սրանք ախր, մի կարգին ծառուծաղիկ չեն տեսնում, էս ցամաք քաղաքը մարդուն էլ ա ցամաքացնում, խեղճացնում: Ճիշտ չեմ ասո՞ւմ:
Օրեր անց…
-Ալո, ալո՜, հա, դու ես, չէ՞, թու, անունդ էլ մտքիցս թռավ, կհասնե՞ս ինձ, իմացի՝ ես բան չեմ խոսացել, ոչ մի բառ: Մորս ասածի պես, ասում էր, որ բան պատահի, սպասի, մտքումդ հարյուրը հաշվի, ոչ մի բառ չխոսաս: Համ հաշվել եմ համ էլ Աստված կանչել, ասի՝ ՝ է՜յ, Աստված, թե ես էս ժողովրդին մի կոպեկ, մի կիլո խաբել եմ, թող ինձ ստեղից ուղիղ բանտ տանեն, թե չէ՝ տեր եղիր ինձ ու էս օրենքի մարդու ըռխից ինձ հանի:
-Սպասի, Սոֆիկ ջան, մի լացի: Ես հիմա մի քիչ հեռու եմ, բայց մի կես ժամից կհասնեմ:
-Չէ, չես հասցնի, հեսա, սաղ էլածս շպրտոտում են, սաղ թափում են փողոց, խալխից էլ ոտեր առ շուտ ինձ հասի, վերևն Աստված, ներքևը՝ դու: Ամա՜ն, էս ինչ օյին են դնում…
-Սոֆիկ ջան, արդեն ճամփա ընկա, սպասի:
Քաջազնունի փողոց
-ժողովուրդ, բա Սոֆիկն ո՛ւր ա:
-Էհ, այ ցավդ տանեմ, դու ստեղ չէիր, չիմացար ինչ եղավ:
-Չէ, նոր հասա:Ես լրագրող եմ, պատմեք էլի, ի՞նչ է պատահել:
-Սպասեք, ես կպատասխանեմ լրագրողի հարցին: Երևանի պետական համալսարանի պրոֆեսոր եմ ես: Իրեն մոտ 20 տարի ճանաչում ենք: Հրաշալի, ազնվաբարո կին, ամբողջ Քաջազնունու փողոցն է նրան ճանաչում: Չեք գտնի մեկին, որին օժանդակած չլինի այդ տիկինը, անգամ առանց հատուցման՝ գումարով, բնամթերքով է շատերին օգնել: Կարծես իր վտիտ ուսերին էր առել հասարակությանը սահմանադրությամբ երաշխավորված սոցիալական պաշտպանության…
-Կներեք, որ ընդհատում եմ, իսկ ի՞նչ պատահեց, թաղապետարանի՞ց էին եկել:
-Օ՜, հարգելի՛ լրագրող, արդյո՞ք կարևոր է՝ թե որ գերատեսչությունից: Կարևորն այն է, թե ինչ հրաշք պատահեց այս թաղամասում: Ամբողջ փողոցը կանգնեց տիկնոջ թիկունքին, բոլորը՝ մեկ մարդու նման: Դա այն սիրո էներգիան էր, որ տիկինը երկու տասնամյակ շարունակ սփռում էր այս փողոցում: Պատկերացրեք, բոլոր շենքերից եկան, եկան նաև այս դեղատան, դիմացի խանութի, թերթի կրպակի աշխատակիցները, ձկնավաճառն ու մսավաճառը:Բոլորն անխտիր: Եվ այնպիսի մի ճնշում գործադրեցին, այնպիսի մի զորեղ ճնշում…
-Ու ինչով ավարտվեց այդ ամենը, փաստն այն է, որ Սոֆիկը չկա, սպասեք, զանգեմ իրեն:
–Ալո, Սոֆի՞կ, Սոֆիկ ջան, ինձ ների, ես չհասցրի, հիմա որտե՞ղ ես դու:
-Հա, էդ քաղաքի պրոպկեքը կթողնե՞ն, որ մարդ իր մարդկությունը անի: Բայց մի անհանգստացի, ոչինչ, սաղ ժողովուրդս իմ հետ էր: Էդ մարդուն ինչ ասես ասեցին: Ասին՝ գնա առաջինը էն Նար-Դոսի դագաղները հավաքի փողոցի մեջտեղից, հետո կգաս էս կնկա հետևից: Ասին՝ արդարությո՞ւն ես ուզում պահես, գնա վերևներից սկսի, ասին՝ բա ընտրություններին էդ ո՞ւր էիր, որ ստեղի շտաբում ծեծուջարդ էր գնում ու դաստեքով կաշառք էին բաժանում թաղի նարկամանները:
-Բա էդ տղա՞ն…
-Այ, էն Աստվածը վկա, էդ տղան իմ մեղքը եկավ, որ սաղ ժողովուրդը միանգամից թափեց գլխին:Ես տեսա, որ աչքերը թացացան: Ինքը վերջում, ճիշտ ա, ինձ ասեց՝ստեղից գնա, բայց մի տեսակ խեղճ-խեղճ ասեց, ոնց որ ասեր՝ գնա, բայց վաղն էլի արի…
ՎԱՐԴուհի Սիմոնյան
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
-
Մամուլի տեսություն 09:26 • 01/05 Ինչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Նախարարությունից պատասխանել են․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև պայմանագրի ստորագրման տեխնիկական խնդիրները հարթված են։ Պայմանագիրն առաջիկայում կստորագրվի, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
-
Քաղաքականություն 17:04 • 01/05 Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը «Արդեն կան երկրներ, որոնք արդեն զենք են տրամադրել Ուկրաինային՝ առանց նման սահմանափակումների»,- ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։
-
Իրադարձային 09:16 • 01/05 Այսօր մարդու՝ աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ դրա ոչ պատշաճ որակը․ Փաշինյանի ուղերձը Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա:
-
Իրավունք 15:03 • 01/05 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն այլ ամբողջական դեպքի մանրամասները:
-
Իրադարձային 11:37 • 01/05 15 երիտասարդ տղա, ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը, այդ բենզինը ի՞նչ պիտի աներ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում․ զինծառայողի ծնող Մարտիրոսյանի խոսքով՝ ուղղորդումը սկսել է վարչապետի առաջին օրվա ելույթից, երբ հունվարի լույս 19-ի գիշերը դեպքը տեղի ունեցավ, 19-ի առավոտը ինքը ելավ ծածկեց։
-
Քաղաքականություն 12:53 • 01/05 Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև Սկսվել է սահմանազատումը, տարվում են սահմանագծման աշխատանքներ, և այս ամենը տեղի է ունենում հենց հիմա Ադրբեջանին և Հայաստանին հաջողվել է դրան հասնել առանց միջնորդների այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
-
Քաղաքականություն 14:17 • 01/05 Պատրաստվում ենք հերթական ընտրություններին, բայց եթե ժողովուրդը ցույց տա, որ փողոցային պայքարի է պատրաստ, կլինենք կիզակետում․ Հայկ Մարության Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նա ասաց, որ եթե նախկինում Ադրբեջանը ռազմական ագրեսիայի միջոցով էր ստիպում զիջումների գնալ, այսօր ուղղակի խոսքով է անում դա։
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
-
Մամուլի տեսություն 09:26 • 01/05 Ինչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Նախարարությունից պատասխանել են․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև պայմանագրի ստորագրման տեխնիկական խնդիրները հարթված են։ Պայմանագիրն առաջիկայում կստորագրվի, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
-
Քաղաքականություն 17:04 • 01/05 Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը «Արդեն կան երկրներ, որոնք արդեն զենք են տրամադրել Ուկրաինային՝ առանց նման սահմանափակումների»,- ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։
-
Իրադարձային 09:16 • 01/05 Այսօր մարդու՝ աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ դրա ոչ պատշաճ որակը․ Փաշինյանի ուղերձը Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա:
-
Իրավունք 15:03 • 01/05 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն այլ ամբողջական դեպքի մանրամասները:
-
Իրադարձային 11:37 • 01/05 15 երիտասարդ տղա, ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը, այդ բենզինը ի՞նչ պիտի աներ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում․ զինծառայողի ծնող Մարտիրոսյանի խոսքով՝ ուղղորդումը սկսել է վարչապետի առաջին օրվա ելույթից, երբ հունվարի լույս 19-ի գիշերը դեպքը տեղի ունեցավ, 19-ի առավոտը ինքը ելավ ծածկեց։
-
Քաղաքականություն 12:53 • 01/05 Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև Սկսվել է սահմանազատումը, տարվում են սահմանագծման աշխատանքներ, և այս ամենը տեղի է ունենում հենց հիմա Ադրբեջանին և Հայաստանին հաջողվել է դրան հասնել առանց միջնորդների այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
-
Քաղաքականություն 14:17 • 01/05 Պատրաստվում ենք հերթական ընտրություններին, բայց եթե ժողովուրդը ցույց տա, որ փողոցային պայքարի է պատրաստ, կլինենք կիզակետում․ Հայկ Մարության Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նա ասաց, որ եթե նախկինում Ադրբեջանը ռազմական ագրեսիայի միջոցով էր ստիպում զիջումների գնալ, այսօր ուղղակի խոսքով է անում դա։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
Իրավունք
-
22:30 • 30.04.24 Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել
Տնտեսություն
-
09:33 • 01.05.24 ԱՄՆ Սենատն արգելել է ռուսական ցածր հարստացված ուրանի ներկրումը
-
18:22 • 30.04.24 Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
Սպորտ
-
08:32 • 01.05.24 Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին
-
14:15 • 30.04.24 Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
Իրադարձային
-
20:54 • 01.05.24 Ուկրաինայում միայն երեք դպրոցում են դեռ ռուսերեն դասավանդում
-
19:49 • 01.05.24 Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
09:46 • 30.04.24 Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում