ԼՐԱՀՈՍ
-
  17:17 • 18.01.18 ՀՀ-ԵՄ համաձայնագիրը Հայաստանի համար դրական քայլ համարելն անհեթեթություն է. Աշոտ Մանուչարյան Մի կողմից Եվրոպայի կեղծիքը՝ Եվրամիությունը, մյուս կողմից Հայաստանի կեղծիքը՝ ՀՀ կառավարությունը իրար մեջ պայմանավորվում են ինչպես ոչնչացնել Հայաստանը: Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը:
-
  16:49 • 18.01.18 ՄԻԵԴ-ը Կոմիտասի 5-ի գործով Արգիշտի Կիվիրյանի բողոքը վարույթ է ընդունել և հարցեր ուղղել ՀՀ կառավարությանը. Ե. Վարոսյան 2013 թվականին Կոմիտաս 5-ում տեղի ունեցած բողոքի ակցիաներից մեկի ժամանակ Արգիշտի Կիվիրյանին բերման ենթարկելիս ոստիկանական մեքենայի մեջ նրա նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով բողոք է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
-
  16:41 • 18.01.18 Սերժ Սարգսյանը բնութագրեց մի մարդու, որին իր մտքում ունի. եթե ճիշտ եմ կռահել՝ նա լուրջ պետական գործիչ է. Հ. Իգիթյանը՝ ապագա նախագահի մասին Քաղաքագետի գնահատմամբ՝ վիճելի են նախագահի թեկնածուի այդ բոլոր չափանիշները. «Ի՞նչ է նշանակում քաղաքականությամբ չզբաղվող, Հայաստանի՞ քաղաքականությամբ չզբաղվող, թե՞ գլոբալ: Հայաստանում չկա մարդ, որ քաղաքականությամբ չզբաղվի»:
-
  16:36 • 18.01.18 Ով կարող է լինել ՀՀ նախագահ և ինչ լիազորություններ նա ունի նոր Սահմանադրությամբ Հանրապետության նախագահն ընտրվում է յոթ տարի ժամկետով: Հանրապետության նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, վերջին 6 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսացող, վերջին 6 տարում ՀՀ-ում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
-
Իրադարձային   16:20 • 18.01.18 Մեկնարկել է Նալբանդյան–Մամեդյարով հանդիպումը Ավելի վաղ ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։Հանդիպմանը Հայաստանի արտգործնախարարը նշել է...
-
  16:16 • 18.01.18 Տավուշում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած զինծառայողը մարտական դիրքում ինժեներական աշխատանքներ կատարելիս է եղել ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով պայմանագրային զինծառայող, շարքային Ադիբեկ Արարատի Միկոյանի վիրավորվելու դեպքի առթիվ։
-
  16:10 • 18.01.18 Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկատվությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատել է նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը:
-
  16:09 • 18.01.18 Վաճառելով պետական պահուստների թանկարժեք մետաղներն ու քարերը՝ ձեռք կբերվի բարձր լիկվիդայնություն ունեցող ապրանքներ. Ֆինանսների փոխնախարար Ֆինանսների նախարարությունը վաճառքի է հանում պետական պահուստներում պահվող այնպիսի թանկարժեք մետաղներ և քարեր, որոնք ժամանակի ընթացքում կորցնում են ապրանքային տեսքն ու արժեքը, փոխարենը ձեռք բերի բարձր լիկվիդային արժեք ունեցող ապրանքներ:
-
    Մշակույթ   15:51 • 18.01.18 Կոմիտասի երաժշտությունը տեղ է գտել շվեյցարական Modus Quartet-ի նոր ալբոմում Նշվում է, որ Facing East ալբոմում ներառվել են «Ալ Այլուղս», «Չեմ կըրնա խաղա», «Գլորիգ այ լորիգ» և այլ ստեղծագործություններ: Երաժիշտների խոսքով՝ այս ալբոմը ջազի և արևելյան մոտիվների համադրություն է:
-
  15:50 • 18.01.18 Մեկնարկել է սպա-իրավաբանների երկօրյա հավաքը. ՀՀ ՊՆ Սպա-իրավաբանների հավաքի ընթացքում ամփոփվելու են 2017 թվականին իրականացված աշխատանքների արդյունքները, հաշվետվությունների միջոցով մատնանշվելու են արձանագրված հաջողություններն ու բացթողումները, հստակեցվելու են 2018 թվականի անելիքները:
-
    15:41 • 18.01.18 «Քեզի պիտի չի մոռնանք». Դինքի մահվան 11-րդ տարելիցին ընդառաջ Ստամբուլի թաղամասերում կախվել են հիշատակի պաստառներ (լուսանկարներ) Ակցիան իրականացվել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության ստամբուլյան գրասենյակի կողմից, տեղեկանում ենք կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջից:
-
  15:24 • 18.01.18 ԴԱՀԿ ծառայության պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են քննվում ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից չարաշահումներ կատարելու առերևույթ հանցագործությունների վերաբերյալ:
-
    15:08 • 18.01.18 «Այցելել եմ երկրի տեսարժան վայրերը՝ զորամաս, ոստիկանական բաժանմունք...».Ադրբեջանից հեռացած ռուս գիտնականը հեգնական գրառում է արել սոցցանցում «Իմ ամանորյա ճանապարհորդությունը հյուրընկալ Ադրբեջան ավարտվել է: Այցելել եմ հանրապետության նշանավոր տեսարժան վայրերը՝ զորամաս, ոստիկանական բաժանմունք, դատարան, ժամանակավոր պահման մեկուսարան, երկու...
-
    15:00 • 18.01.18 «Մեր տաղանդն անհնար է կորցնել». Թինա Կանդելակին խոսել է վրացահայերի մասին (տեսանյութ) «Մայրիկս հայուհի է, հայրս՝ վրացի: Դրա համար էլ մենք լավագույնն ենք ֆեշն-արդյունաբերության մեջ: Ովքե՞ր են լավագույն լուսանկարիչները՝ վրացահայերը: Ովքե՞ր են լավագույն մոդելները՝ վրացահայերը...
-
  14:55 • 18.01.18 Սպիտակցի Հայկոն վթարի է ենթարկվել. shamshyan.com Երևանում այսօր՝ ժամը 13։30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի արձանի հարևանությամբ բախվել են Nissan մակնիշի TO 826 համարանիշի, Opel մակնիշի 35 NԼ 900 համարանիշի և Range Rover մակնիշի B 861 HC 777 համարանիշի ավտոմեքենաները։
-
  Իրադարձային   14:31 • 18.01.18 Պերմում դպրոցականների՝ այդ թվում հայ երեխայի դանակահարած դեռահասները հայտնել են, որ չեն զղջում իրենց արածի համար Հայտնի է, որ տղաներից մեկն արդեն 7 տարի հոգեկան հիվանդություն ունի: Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ՝ հենց նա է հարձակման ծրագրավորողը՝ համոզելով ընկերոջը միանալ իրեն: