Որպեսզի ապրենք լուսավոր, բարգավաճ, օրենքի Հայաստանում, անհրաժեշտ է, որ հանգած հրաբուխները չարթնանան. Սերժ Սարգսյան

16:52 • 17.04.18



Վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանն ԱԺ-ում վարչապետի ընտրության քննարկմանն իր ամփոփիչ ելույթում հայտարարեց, որ հնչած ոչ բոլոր մտքերի հետ է համաձայն, թեև, ըստ նրա, որոշ գնահատականներ արդար չեն, հատկապես երբ թվերը կլորացնում են, որպեսզի արդարացնեն այս վիճակը:  

ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի ելույթը մեջբերում ենք ամբողջությամբ. 

«Ազգային Ժողովի հարգարժա՛ն նախա­գահ,

Հարգելի՛ պատգամավորներ,

Շնորհակալ եմ հնչեցված դիրքորոշում­ների, ոգևորիչ, ինչպես նաև քննադատական ելույթների համար։ Շատ բանի հետ, որ ասվեց նախորդ ժամանակահատվածում և այսօր, պետք է  համաձայնեմ։ Խոսքս թե՛ քննա­դատությանն է վերաբերում,  թե՛ սատարող քաղաքական ուղերձներին։ Անշուշտ, հնչած մտքերի մի զգալի մասի հետ էլ ես համաձայն չեմ։ Իմ կուսակից ընկերների ելույթներում երբեմն տեղ են գտնում ձևակեր­պումներ, որ կարելի էր ավելի համեստ շարադրել, քննադատական ելույթներում բավա­կան շատ պնդումներ կան, որոնք նվազագույնը արդար չեն, հատկապես հաշվի առնելով, որ թվերը կլորացվում են ի վնաս մեր վիճակի, որպեսզի արդարացնեն, այսպես ասած, մեր վատ վիճակը։ Իրար հետ շփոթում են շատ բաներ և այլն: Բայց դա չէ կարևորը,  ես դրանց, իհարկե, առանձին-առանձին չեմ անդրադառնա, առա­վել ևս, որ այդ բանավեճի ամենաարդար դատավորը  ժամանակն է և ժամանակն ամեն ինչ ցույց կտա: Այդուհանդերձ, վերջում ես երկու դրվագի կանդրադառնամ: 

Հակիրճ՝  խոշորացված խմբերով մեկ անգամ ևս անդրադառնամ հնչող քննադա­տությանը։ Հարցերի առաջին խմբի համար օգտագործվող մոտեցումը հետևյալն է. Հան­րապետության երրորդ նախագահի կառա­վար­ման տարիներին եղել են այսինչ կամ այնինչ չլուծված խնդիրները, մեջբերվում են համատեքստից հանված խոստումներ ու որակվում չկատարված, կամ տնտեսական ցուցանիշների սելեկտիվ, մեթոդոլոգիական կոպիտ խախտումներով արված համադրու­թյուններով փորձ է արվում եզրակացնել, թե իբր անցած 10 տարիներն անարդյունավետ էին։ Դա արվում է կոալիցիայի վարչապետի թեկնածուին սևացնելու մտադրությամբ՝ «ամեն ինչ վատ է արել, ո՞նց կարող է հետագայում լավ անել», սա է ուղերձը։ Սա, թերևս, պարզունակ մարտավարություն է, բայց, ինչ խոսք, միգուցե և ինչ-որ առումով կարող է արդյունավետ լինել դրված նպատակի համա­տեքստում։ Այս առումով միայն մեկ դիտարկում կանեմ. 2007-2017 թվականներն ընդգրկող տասնամյակը մեր Հայրենիքի, մեր բոլորի, մեր զավակների ու թոռների կյանքի կարևոր ու անբաժան հատվածն է։  Այդ ընթացքում մենք երկու խոշոր տնտեսական ճգնաժամ ենք դիմագրավել, երկու պատե­րազմական իրավիճակ ենք հաղթահարել, մեր անվտան­գությանը սպառնացող ներքին ու արտաքին լրջագույն մարտահրավերների ենք առերեսվել, ու այդ պայմաններում կարո­ղացել ենք առաջընթաց ապահովել, բազմա­թիվ բարեփոխումներ իրականացնել կամ սկսել, կարողացել ենք պարզճակատ կանգնել միջազգային բարդ ու հարափոփոխ հարա­բերությունների հարթակում և ուղիղ նայել մեր բոլոր գործընկերների աչքերին։ Անցած 10 տարին մեր երկրի ու բոլորիս պատմությունն է, Սերժ Սարգսյանի պատմությունը չէ, և չարժե ամեն գնով սևացնել այն՝ ինչ է թե հարկ կա թուլացնելու քաղաքական մրցակցին։ Արդար չէ և չարժե անել։ Վստահ եմ, որ այսօր շրջանառվող սիրողական իբր-ամփոփումների փոխարեն այդ տարիների մասին դեռ լուրջ վերլուծու­թյուններ կլինեն, մասնագիտական ուսումնա­սիրու­թյուններ ու հրապարակումներ կլինեն։ Չեն կարող չլինել։ Եվ, ի վերջո, պատմությունն է տալու իրական գնահատականը։ 

Երկրորդ խումբ հարցերը վերաբերում են կոալիցիայի կողմից ինձ վարչապետ առաջադրելու քաղաքական համատեքստին։ Դա ներկայացվում է որպես կառավարման երրորդ ժամկետ, ի միջի այլոց ինձ համար  տարօրինակ է, թե ինչու երրորդ, այլ  ոչ թե չորրորդ, որովհետև մինչ այդ ես նաև վարչապետ եմ եղել: Տրվում են ամենատարբեր բնորոշումներ, հակասություններ փնտրվում իմ նախկին հայտարարությունների և իրակա­նության միջև։ Առաջադրվող թեմաների սակավության պատճառով հարցերի այս խումբն էլ հարկ եղածից ավելի քննարկվեց՝ չնայած քննարկելու առանձնապես բան էլ չկար։ Շատ լավ հասկանում եմ, որ սահմանադրական բարեփոխումներով մենք ոչ միայն կառավարման համակարգ ենք փոխել, այլև կառավարման ողջ փիլիսոփա­յությունը, և տարիներ ի վեր արմատացած ընկալումները նույնպիսի արագությամբ չեն կարող փոխվել։ Առավելագույնը երկու տարի հետո, վստահ եմ, բոլոր նրանք, ովքեր հետևում են իմ ասածներին, խնդրում եմ գրառել, վստահ եմ՝ ոչ մեկի մտքով անգամ չի անցնելու, որ քաղաքական պատասխանատ­վություն ստանձնած ուժի վարչապետին կարելի է դիտարկել կիսանախագահական համակարգի Հանրապետության նախագահի հետ նույն հարթության մեջ, դիտարկել այս անցումը, որպես իշխանության շարունակու­թյուն կամ 3-րդ ժամկետ։ Պարզից էլ պարզ է, որ մեր երկրում արդեն գոյություն չունի առաջնային մանդատով  ընտրված գործադիր իշխանության ղեկավար։ Սահմանադրական փոփոխու­թյուններով համապետական մա­կար­դա­կում առաջնային մանդատով օժտված մեկ մարմին կա, դա  Ազգային ժողովն է, որից էլ ծնունդ են առում  իշխանության մյուս ճյուղերը: Դեռ ամբողջությամբ չի ընկալվել այն գաղափարը, որ որքան էլ մեծ լինի վարչապետի դերակատարությունը ապագա կառավարությունում, այն անհամեմատելի  է կիսանախագահական կառավարման համա­կար­գի նախագահի դերակատարության հետ, թեկուզ հենց այն պատճառով, որ նախագահը երբեք քաղաքական պատասխանատվություն չի կրել Ազգային ժողովի առջև: Ես շնորհակալ եմ, որ այս փաստը այստեղ արձանագրվեց: Մարդիկ, դեռ ամբողջությամբ չեն ընկալել, որ այլևս չկա մարդու իշխանություն, որ մարդու փոխարեն իշխանության է եկել քաղաքական ուժ։ Իմ ընտրվելու դեպքում սա լինելու է ոչ թե Սերժ Սարգսյանի ղեկավարման 3-րդ ժամկետը, այլ պառլամենտական Հայաստանում Հայաս­տանի Հանրապետական կուսակցության ղե­կա­վարման առաջին ժամկետը։ Չի՞ ընկալվում այս տարբերությունը քննադատողների կողմից, վստահ եմ, որ ընկալվում է։ Բայց դե ժանրի կանոնն է՝ երբ ամեն ինչ հարթ է ընթանում, որևէ բանի վրա պետք է կենտ­րոնանալ և անընդհատ կրկնել։ Բա հո ձեռքերը ծալած չե՞ն նստելու։  

Ավելի երկար խոսել արդեն ամիսներ շարունակ հնչող այսօրինակ դիտարկումների մասին, թերևս, չարժե։ Ամեն ինչ ասվել է, ամեն չասվածն էլ արդեն վաղուց ընկալվել է։

Ինչպես ասացի՝ այսօր դա չէ կարևորը։ Կարևորն առաջին հերթին ինքնին այսօրվա նիստն է, երբ  խորհրդա­րանն ընտրում է գործադիր իշխանության ղեկավարին՝ պառ­լա­մենտական երկրի վարչապետին։ Մեզ դեռ տարիներ պետք կգան, մինչև այսպիսի բոլոր՝ մեզ համար նոր գործընթացներն ավանդույթի ուժ ստանան։ Մենք բոլորս միասին առաջ ենք գնում Սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան, և սա այս պահին ամենակարևորն է։ 

Կրկին շնորհակալություն եմ հայտնում քաղաքական կոալիցիայի և քաղաքական ընդդիմության բոլոր պատգամավորներին այսօրվա քննարկումների համար։ Հայցում եմ բոլորիդ, այդ թվում՝ նաև ընդդիմության քվեն կոալիցիայի թեկնածուի օգտին։ Դա առաջին հերթին կլինի ստանձնած պատասխա­նատ­վության շրջանակում կառավարություն ձևա­վո­­րելու՝ իշխող քաղաքական ուժի իրավունքի հանդեպ հարգանքի քվե։ Դա նաև կլինի քվե հանուն քաղաքական տրամա­բանության, հա­նուն տրամաբանված կա­յունության, որն էլ առաջընթացի թիվ մեկ նախա­պայմանն է։

Շնորհակալ եմ։

Եվ ես խոստացա անդրադառնալ երկու դրվագի: Առաջինը՝ ուզում եմ դիմել պարոն Արամ Սարգսյանին, թեկուզ նա դահլիճում ներկա չէ, քանի որ ես նրա նկատմամբ ունեմ առանձնահատուկ վերաբերմունք ( հասկանալի պատճառներով) և ասել հետևյալը՝ որևէ  մեկը Սերժ Սարգսյանի չափ տեղեկացված չէ Վազգեն Սարգսյանի ծրագրերի, հույզերի, երազանքների մասին, և որևէ տեղ թող որևէ մեկը չշահարկի այս հանգամանքը:

Երկրորդ՝ ուզում եմ երկու շնորհակալություն հայտնել  պարոն Մարուքյանին: Նախ շնորհակալ եմ, որ Դուք այս ամբիոնից շատ համոզեցուցիչ ապացուցեցիք, որ` այո´, սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտություն էին: Անկեղծ ասած՝ քաղաքական բառապաշարով դժվար էր դա ապացուցել, բայց երբ Դուք ապացուցեք ցույց տալով, փառք Աստծո, այստեղ չկա նկարը, բոլորի համար պարզ դարձավ, որ այլևս չկա նկարի իշխանություն, հասկանո՞ւմ եք՝ այսօր Հայաստանում չկա նկարի իշխանություն, կա քաղաքական ուժի իշխանություն: Եվ երկրորդ շնորհակալությունս կապված է Ձեր «բարի գալուստի» հետ: Շատ շնորհակալ եմ «բարի գալուստի» համար: Եվ որպեսզի մենք ապրենք լուսավոր Հայաստանում, որպեսզի մենք ապրենք բարգավաճ Հայաստանում, որպեսզի մենք ապրենք արդար Հայաստանում, որպեսզի մենք ապրենք օրենքի երկիր Հայաստանում, իրոք, անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանում հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն: 

Շնորհակալ եմ»: 





Загрузка...

ԼՐԱՀՈՍՕրվա բոլոր նորությունները

13:08 • 23/09

Բաքվում հրաբուխ է ժայթքել (տեսանյութ)

13:06 • 23/09

Նորք Մարաշում արձանագրվել է բաց քվեարկության մոտ 20 դեպք. Երևանի ավագանու ընտրություններում 12:30-ի դրությամբ գրանցվել է 82 խախտում, 8 միջադեպ

12:57 • 23/09

Երևանը փորձադաշտ չէ, որ չափենք ուժերը միմյանց մեղադրանք հնչեցնելու տեսանկյունից, Երևանը չի հարցնում ո՛չ սև, ո՛չ սպիտակ. Զ. Փոստանջյան

12:51 • 23/09

Գիտեինք, որ «Էսպանյոլի» դեմ բարդ հանդիպում է լինելու. Լոպետեգի

12:48 • 23/09

Գերմանիայի բնակիչները Մերկելին երկրի գլխավոր հպարտությունն են համարում. սոցհարցում

12:47 • 23/09

Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. արարքը պատժվում է տուգանքով` 100.000-200․000 դրամի չափով կամ ազատազրկմամբ` 2-5 տարի ժամկետով. ՄԻՊ

12:45 • 23/09

Ոստիկանությունը պետք է մի քիչ ավելի ուշադիր լինի և ամեն մի չստուգված ահազանգի տեղիք չտա, դա չդարձնի ինչ-որ մի բան. Արարատ Զուրաբյան

12:42 • 23/09

Ժամը 11-ի դրությամբ Երևանի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ

12:41 • 23/09

990.000 համազարկով հրավառություն. Սաուդյան Արաբիան կարող է Գինեսի ռեկորդների գրքում հայտնվել

12:39 • 23/09

Ռոհանին հայտարարել է Իրանում ահաբեկչությանն ԱՄՆ-ի ներգրավվածության մասին

12:39 • 23/09

Ոչ մի լումա փող, ոչ մի արտոնություն կառավարությունից չունեմ, իրավախախտում էլ չեմ կատարել. Դանիել Իոաննիսյան

12:30 • 23/09

«Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները պիցցաներ են տանում ընտրատեղամասեր. «Անկախ դիտորդ» դաշինք

12:29 • 23/09

Ժամը 11:00-ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 79 686 քաղաքացի կամ ընտրողների 9,39%-ը, ամենաշատն ընտրել են Շենգավիթում. ԿԸՀ

12:21 • 23/09

Քվեարկությունը կավարտվի, կտեսնենք արդյունքները և, ըստ այդմ, կկողմնորոշվենք. Արտակ Զեյնալյանը՝ «Իմ քայլը» դաշինքի հետ հնարավոր կոալիցիայի մասին

12:20 • 23/09

Amazon-ը ձայնային հրահանգով կառավարվող միկրոալիքային վառարան է ներկայացրել

12:18 • 23/09

«Գանձասար-Կապանի» պաշտպանը հեռացվել է թիմից

12:11 • 23/09

Սիրիա հայկական զորքի գնալը Հայաստանին բերում է միջազգային մեկուսացման նոր մակարդակի. Աղասի Ենոքյան

12:07 • 23/09

Առայժմ ոչ մի տեղ չեմ տեղափոխվում, կշարունակեմ բնակվել Նուբարաշենում. Վալերիյ Օսիպյան

12:05 • 23/09

Ապրենք նոր Հայաստանում և շենացնենք մեր Երևանը. «Ժողովրդական ուղի» կուսակցության քաղաքապետի թեկնածու

12:00 • 23/09

Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին Toyota Voxy մակնիշի ավտոմեքենա է ամբողջությամբ այրվել

11:55 • 23/09

Եկեք լրացուցիչ լարվածություն չստեղծենք ո´չ ընտրողի, ո´չ էլ մեզ համար, այսօր իրոք տոն է. Անահիտ Թարխանյան

11:55 • 23/09

Բաքվի մի շարք շրջաններ անցել են ջրի տակ (լուսանկարներ, տեսանյութեր)

11:50 • 23/09

«Տոյոտա կոռոլայով» ընտրողներ են տեղամաս բերվել. Երևանի ավագանու ընտրություններում 11:30-ի դրությամբ գրանցվել է 86 խախտում, 7 միջադեպ

11:44 • 23/09

Քաղաքացիներն ընտրությանը բավականին ակտիվ են մասնակցում, տեխնիկական սարքերի հետ կապված խնդիրներ դեռևս չկան․ հանձնաժողովի նախագահներ

11:38 • 23/09

Ալ Պաչինոն նոր ընկերուհի ունի. լրատվամիջոցներ

11:37 • 23/09

Ամեն մեկն էլ «ինքնագունավորմամբ» է զբաղված, և այս փուլը մի քիչ ավելի էր, քան ստանդարտ, կրքոտ նախընտրականը. Րաֆֆի Հովհաննիսյան

11:34 • 23/09

Ընտրությունը քաղաքականացվեց և գնաց վարչապետին սատարելու ուղղությամբ. նա խնդիր դրեց, որ այս ընտրություններն իր վստահության քվեն են․ Մ. Մանուկյան

11:32 • 23/09

Չեմ կարող ասել, թե Ջոշուան զարմացրեց ինձ. Պովետկին

11:30 • 23/09

Որոշ շտաբներում կային ընտրողների ցուցակներ` քաղաքացիների հասցեներով, հեռախոսներով. Րաֆֆի Հովհաննիսյան (տեսանյութ)

11:24 • 23/09

Վրաստանի ու ԱՄՆ-ի համագործակցությունը հասել է ամենաբարձր մակարդակի. Վրաստանի վարչապետ

11:23 • 23/09

Երկար տարիներ հետո սրանք առաջին ընտրություններ են, որ պետք է անցնեն առանց ընտրակաշառքների ու կեղծիքների. «ՕԵԿ» քաղաքապետի թեկնածու

11:21 • 23/09

Ազգային ժողովի ինքնալուծարման մասին խոսելը դեռ վաղ է. Արա Բաբլոյան

11:20 • 23/09

Եթե կեղծ ահազանգողները քրեական պատասխանատվության չենթարկվեն՝ հարց է առաջանալու՝ Վ. Օսիպյանն իրավունք ունի՞ շարունակելու իր գործունեությունը որպես ոստիկանապետ. Ն. Զոհրաբյան

11:14 • 23/09

Ֆրանսիայում Մտքերի գագաթնաժողովին ՀՀ նախագահն իր պատկերացումներն է ներկայացրել ժամանակակից աշխարհի մարտահրավերների մասին

11:12 • 23/09

Ինձ դուր չեկավ իմ թիմի՝ «Վուլվերհեմփթոնի» դեմ ցուցադրած խաղը. Մոուրինյու

11:10 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններում 10:30-ի դրությամբ գրանցվել է 93 խախտում, 5 միջադեպ

11:03 • 23/09

Porsche-ն 2019 թվականից անցում կկատարի էլեկտրական մեքենաների արտադրությանը

11:00 • 23/09

Ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը

10:59 • 23/09

Մինչև քվեարկության օրը և մինչև այս պահը դիմում-բողոքներ չենք ստացել. ԿԸՀ

10:56 • 23/09

Արաբկիրի 4/20 տեղամասում հանձնաժողովի նախագահը «Լուսավոր Հայաստանի» կրծքանշան է կրել

10:55 • 23/09

Զ. Մնացականյանը կայցելի Նյու Յորք, նախատեսվում են երկկողմ հանդիպումներ մի շարք երկրների գործընկերների հետ

10:49 • 23/09

Իրանում իշխանափոխություն տեղի կունենա. Թրամփի փաստաբան

10:48 • 23/09

Ես կժպտամ միայն այդ առիթով. Վանեցյանը՝ իր դեմ Ռ. Քոչարյանի որդու ներկայացրած հայցի մասին

10:43 • 23/09

Գերմանացին հին պահարան է գնել, որի մեջ 83.500 եվրոյի ոսկու ձուլակտորներ է հայտնաբերել

10:42 • 23/09

Յուրա Մովսիսյանը նշել է նորամուտը «Չիկագո Ֆայրի» կազմում (տեսանյութ)

10:35 • 23/09

Լռության օրը տեղի է ունեցել ԸՕ կոպտագույն խախտում, հստակ հակաքարոզչություն է իրականացվել ԲՀԿ-ի հանդեպ. Ն. Զոհրաբյան (տեսանյութ)

10:29 • 23/09

Այս ընտրությունները նախորդներից տարբերվելու են նրանով, որ որևէ մեկի մոտ կասկած չի լինելու այդ ընտրության վերաբերյալ. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

10:16 • 23/09

Ավտովթար Գորիս-Կապան ճանապարհին. կան տուժածներ

10:10 • 23/09

Չեմ  ասի, որ այս ընտրությունները շատ են տարբերվում նախորդներից, սակայն ինձ համար կարևոր է հանդուրժողականությունն ընտրական գործընթացում. Ա. Բաբլոյան

10:08 • 23/09

Նաիրա Զոհրաբյանի երևակայությունն է, որ մենք չենք տիրապետում իրավիճակին. ՀՀ ոստիկանապետ (տեսանյութ)

10:06 • 23/09

ԱՄՆ իշխանությունները կխստացնեն «Գրին քարտ»-ի տրամադրման գործընթացը

10:05 • 23/09

Ավագանու նախորդ ընտրություններից հետո ընտրության կարգը չի փոխվել. ովքեր չգիտեն իրենց տեղամասի համարը, կարող են գտնել ԿԸՀ կայքում. Ա. Սմբատյան

10:01 • 23/09

Ահվազ քաղաքում ահաբեկչության հետ կապված՝ Իրանի ԱԳՆ են կանչվել եվրոպական 3 երկրների դեսպանները

09:42 • 23/09

Հույս ունեմ, որ գիտակից երևանցին խղճի մտոք կքվեարկի և կունենա իր ցանկացած իշխանությունը. Րաֆֆի Հովհաննիսյանը մասնակցեց քվեարկությանը

09:40 • 23/09

Պաշտպանի աշխատակազմը վաղ առավոտից իրականացնում է Երևանի ավագանու ընտրությունների անկախ դիտարկում

09:39 • 23/09

Երևանի ավագանու ընտրություններում 9:30-ի դրությամբ գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ

09:28 • 23/09

Ընտրական հանձնաժողովների կազմերում ընդգրկված 4722 քաղաքացիներից չեն ներկայացել 31-ը, այդ թվում 2 նախագահ, 3 քարտուղար. Տիգրան Մուկուչյան

09:15 • 23/09

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ

08:47 • 23/09

Կարծում եմ՝ ոստիկանության գործողությունները եղել են հիմնավորված. Նիկոլ Փաշինյանը՝ ԲՀԿ շտաբի խուզարկության մասին

08:26 • 23/09

Պետք է սովորել իրական ընտրություններին․ Նիկոլ Փաշինյանը քվեարկեց թիվ 8/16 ընտրատեղամասում (տեսանյութ)

08:01 • 23/09

Այսօր Երևանի ավագանու արտահերթ ընտրություններ են

00:09 • 23/09

Աջափնյակում ԲՀԿ-ի շտաբը փակ էր, ոստիկաններն ու ԲՀԿ-ականները գնացել էին շտաբից (լուսանկարներ)

23:58 • 22/09

Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը Երևանի Դավթաշենի կամրջից

23:56 • 22/09

Մրցարշավորդը ցուցադրել է 1200 ձիաուժ հզորությամբ Audi RS3 մեքենայի փորձարկումները

23:53 • 22/09

Տանզանիայում խորտակված լաստանավի ուղևորներից մեկին ողջ են հայտնաբերել

23:49 • 22/09

Հորդորում ենք զերծ մնալ մեդիա ոլորտի կազմակերպությունների աշխատանքը խոչընդոտելու գործողությունից. ՀԼԱ

23:49 • 22/09

Ատլանտյան օվկիանոսում ձևավորվել է «Քըրք» արևադարձային ծովամրրիկը

23:40 • 22/09

Չինաստանը չեղարկել է մասնակցությունն ԱՄՆ-ի հետ համատեղ միջոցառումներին

23:32 • 22/09

ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերն ԻՊ-ի գրոհայիններին տարհանել են Դեր Զորից

23:19 • 22/09

«Վարդարը» հաղթել է. Բարսեղյանը` գոլի հեղինակ (տեսանյութ)

23:16 • 22/09

Հռոմի պապը Լիտվային կոչ է արել կամուրջ դառնալ Եվրոպայի արևելքի և արևմուտքի միջև

22:59 • 22/09

Իրանում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 29-ի

22:54 • 22/09

Ադրբեջանցիները հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա՝ կոտրելով էլեկտրոնային փոստեր. Սամվել Մարտիրոսյան

22:45 • 22/09

Մոսկվայում գերազանցվել է օդի ջերմության 24-ամյա ռեկորդը

22:33 • 22/09

Բացառված չէ` վարչապետի համար ԱԺ-ի վրա ժողովրդային ճնշման անհրաժեշտություն զգացվի, իսկ ԱԺ դարպասներն ու այգին բաց պահելը կբազմապատկի այդ ճնշումը. Մ Հայրապետյան

22:28 • 22/09

«Լիվերպուլը. պատմական ռեկորդ է գրանցել

22:27 • 22/09

Վարչապետ Փաշինյանն ԱՄՆ-ում հանդիպումներ կունենա տարբեր երկրների գործընկերների, հայ համայնքի հետ

22:10 • 22/09

Հյուսիսային Կորեան դեռևս միջուկային սպառնալիք է ներկայացնում. ԱՄՆ պետքարտուղար

21:56 • 22/09

Արցախն իրոք պատրաստ չէ Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ ստանալ. Դավիթ Բաբայանը` Ալիևի հայտարարության մասին

21:48 • 22/09

Երևանն ընդգրկվել է աշխարհի ամենավտանգավոր քաղաքների ցանկում

21:45 • 22/09

Ընտրական գործընթացներին առնչվող ահազանգով Պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Ոստիկանության բաժին

21:42 • 22/09

80 ոստիկան շրջապատել է ԲՀԿ-ի Աջափնյակի շտաբը. ըստ ԲՀԿ-ականների՝ այստեղ միտում կա (տեսանյութ)

21:20 • 22/09

ՀՀ-ում աշխատող օտարերկրացիները, եթե վերադառնում են իրենց մշտական բնակության երկիր, կարող են ստանալ աշխատավարձից գանձված գումարները

21:19 • 22/09

ՄԻՊ-ն առաջիկայում զեկույց կներկայացնի գնդակոծության ենթարկված գյուղերի վերաբերյալ

21:00 • 22/09

Տանզանիայում ուղևորատար լաստանավի խորտակման հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 200-ը

20:54 • 22/09

Արմեն Գրիգորյանն Ահվազում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Իրանի գործընկերոջը

20:31 • 22/09

Մյունխենում մեկնարկել է «Օկտոբերֆեստ» գարեջրի 185-րդ փառատոնը (լուսանկարներ)

20:27 • 22/09

«Մանչեսթեր Սիթին» 5:0 հաշվով հաղթեց «Քարդիֆ Սիթիին» (տեսանյութ)

20:26 • 22/09

ԱԺ դռները բացելը ականջահաճո հայտարարություն է. այնպես չէ, որ Ն. Փաշինյանը բաց աշխատանքի կողմնակից է, մենք` փակ. Է. Շարմազանով

20:19 • 22/09

«Լիվերպուլը» հաղթեց «Սաութհեմփթոնին» (տեսանյութ)

20:07 • 22/09

Ռուսաստանում հազարավոր մարդիկ կրկին փողոց են դուրս եկել՝ բողոքելով կենսաթոշակային բարեփոխումների դեմ (լուսանկարներ)

20:02 • 22/09

Շատ խնդիրներ ունենք, բայց կարևոր է՝ մեր տնտեսության հիմքում դնենք հեղափոխության տրամաբանությունը. Ն. Փաշինյան

19:54 • 22/09

Արցախում հակառակորդի կրակոցից ՊԲ զինծառայող է զոհվել

19:42 • 22/09

ԲՀԿ շտաբից 3 քաղաքացի հրավիրվել է ոստիկանություն սոցիալական ցանցում արված գրառման և ահազանգի հիման վրա. ոստիկանություն

19:41 • 22/09

Էնդի Մարեյը ժամանակից շուտ կավարտի մրցաշրջանը

19:36 • 22/09

Դորտմունդի «Բորուսսիան» ոչ-ոքի խաղաց «Հոֆենհայմի» հետ (տեսանյութ)

19:33 • 22/09

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վիետնամի նախագահի մահվան կապակցու­թյամբ

19:26 • 22/09

Գազ չկա, փայտ չկա, ինչպե՞ս ենք ջեռուցման խնդիրը լուծելու. բնակիչների ահազանգին «Հայանտառն» արձագանքում է՝ վառելափայտով ապահովելը մեր խնդիրը չէ

19:23 • 22/09

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակներում հանդիպում կկայանա Սերգեյ Լավրովի և Զոհրաբ Մնացականյանի միջև. Մարիա Զախարովա

19:22 • 22/09

ՔԿ նախագահի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Երևանի ավագանու ընտրություններին խախտումների վերաբերյալ ահազանգերի համար