ԼՐԱՀՈՍ
-
Մամուլի տեսություն   10:45 • 14.09.18 «Հայոց աշխարհ». Վարչապետի պաշտոնական կայքէջի «Աշխատակազմ» բաժնից վարսահարդար օգնականի՝ Սոֆյա Նավասարդյանի անուն-ազգանունը հեռացված է «Ինչպես հայտնի է, օրերս, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, վարչապետի օգնական նշանակվեց Սոֆյա Նավասարդյանը: Դա սոցցանցերում և մամուլում մեծ աղմուկի առիթ տվեց, քանզի պարզվեց, որ նոր օգնականը վարչապետի տիկնոջ վարսավիր-ստիլիստն է:
-
Մամուլի տեսություն   10:42 • 14.09.18 «Ժողովուրդ». Րաֆֆի Հովհաննիսյանը քարոզարշավը միայնակ է իրականացնում «Բնականաբար Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող ուժերը նախընտրական քարոզչությունը ձգտում են իրականացնել այնպես, որ հետաքրքրեն երևանցիներին, նրանց հուզող խնդիրները բարձրաձայնեն:
-
  10:34 • 14.09.18 Իրավիճակը փոխվում է, ՃՏՊ-ների, դրանց հետևանքով գրանցված զոհերի ու վիրավորների թիվը նվազել է. Ոստիկանություն Նվազել է նաև զոհերի ու վիրավորների թիվը, համապատասխանաբար` 6-ով ու 12-ով. անցյալ տարվա այս հատվածում ճանապարհներին զոհվել է 15 մարդ, այս տարի` 9-ը, վիրավորվել է 193-ը, այս տարի` 181 մարդ:
-
  Իրադարձային   10:28 • 14.09.18 ՄԻՊ աշխատակիցները «Հրազդան» ՔԿՀ-ում չհայտարարված այցի ժամանակ մի շարք խնդիրներ են արձանագրել Այցի ընթացքում վեր հանված խնդիրները քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Արձանագրված խնդիրները սահմանված կարգով կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկների հետ միասին կներկայացվեն իրավասու պետական մարմնին:
-
  Մշակույթ   10:25 • 14.09.18 Համաշխարհային կինեմատոգրաֆի հայտնի աստղեր, որոնք խաղացել են հայերի դերեր (տեսանյութ) Ալ Պաչինոյից մինչև Ժան Ռենո, Օսկար Այզեկից մինչև Թահար Ռահիմ՝ հայերի դերեր են կատարել ֆրանսիացի, իտալացի, ամերիկացի և անգամ ալժիրցի ու այլ ազգերի ներկայացուցիչ հայտնի դերասաններ։
-
Մամուլի տեսություն   10:17 • 14.09.18 «Իրատես». ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսման վերաբերյալ հետաքրքիր վարկած է շրջանառվում իշխանական կուլիսներում «ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների գաղտնալսումը հետաքրքիր իրավիճակ է ստեղծել իշխանությունում: Փնտրում են այն մարդկանց, որոնց աջակցությամբ ու գործուն մասնակցությամբ այս գործը գլուխ է բերվել: Բոլորը բոլորին կասկածում են:
-
Մամուլի տեսություն   10:17 • 14.09.18 «Ժողովուրդ». Վերջին ներքաղաքական բուռն իրադարձությունների վերաբերյալ Սասուն Միքայելյանը լռում է, որովհետև մեկնել է արտերկիր՝ բուժման «Վերջին ներքաղաքական բուռն իրադարձությունների վերաբերյալ լռում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նա չմասնակցեց նաև ԱԺ այս նստաշրջանին:
-
  10:14 • 14.09.18 Ադրբեջանը և Թուրքիան սպառնալիք են ՀԱՊԿ տարածաշրջանի հարավային սահմանների համար. Շարմազանովն ընդունել է Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև հոկտեմբերի 29-30-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ ԽՎ-ի խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերին:
-
    Տնտեսություն   09:51 • 14.09.18 Թուրքիայում 50.000 դոլարով վաճառքի է հանվել հին հայկական պղնձե ափսե (լուսանկարներ) Անշարժ գույքի վաճառքով զբաղվող թուրքական ամենախոշոր կայքում վաճառքի հայտարարությունը տեղադրած անձը նշել է, որ ափսեն շուրջ 150 տարի գտնվում է իր ընտանիքի մոտ, հազվագյուտ իրի ավելի վաղ շրջանի պատմության մասին...
-
Մամուլի տեսություն   09:49 • 14.09.18 «Իրատես». Նախարարներից որևէ հարցի ստույգ պատասխան ստանալը դարձել է մեծ խնդիր. ընտրել են «ցրելու» աշխատաոճ «Ասում են, թե ժողովրդավարությունն ու ազատ խոսքը դրոշակ դարձրած իշխանությունն սկսել է այնքան փակ աշխատել, որ ոմանք նույնիսկ երանի են տալիս նախորդներին: Նախարարներից որևէ հարցի ստույգ պատասխան ստանալը դարձել է մեծ խնդիր:
-
Մամուլի տեսություն   09:49 • 14.09.18 «Ժողովուրդ». Սնանկության գործերով դատավոր դառնալու համար պայքարը նոր երանգներ է ստանում «Սնանկության գործերով դատավոր դառնալու համար դատավորների պայքարը նոր երանգներ է ստանում: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսեյ Սուքոյանը և Կարինե Պետրոսյանը Բարձրագույն դատական խորհրդի դեմ դատական...
-
    09:36 • 14.09.18 «Մենք պետք է ճանաչենք Հայոց ցեղասպանությունը». ամերիկացի կոնգրեսական «Օսմանյան կայսրությունն ու այժմյան թուրքական պետությունը միշտ էլ հերքել են այն վայրագությունները, որոնք կատարվել են հայ ժողովրդի նկատմամբ: Մեր կառավարությունը շատ երկար ժամանակ «խաղացել» է Թուրքիայի հետ...»:
-
Իրադարձային   09:32 • 14.09.18 Դիլիջանի ոլորաններում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից ու 50 մետր գլորվել ձորը Սեպտեմբերի 14-ին, ժամը 01:19-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում՝ արջերի արձանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
-
Մամուլի տեսություն   09:32 • 14.09.18 «Հրապարակ». Թեղուտի գլխավոր տնօրենը ժամանակին գրավադրել է հանքավայրը. VTB-ն սկսել է հանքավայրը վարկի դիմաց վերցնելու գործընթացը «Մեր տեղեկություններով՝ երեկ Հայաստան են ժամանել, ապա Թեղուտ մեկնել ռուսական VTB բանկի ներկայացուցիչները։ Բանն այն է, որ «Վալեքս գրուպի» կազմում գտնվող Թեղուտ հանքավայրի շահագործման համար Թեղուտ հանքավայրի գլխավոր...
-
Մամուլի տեսություն   09:21 • 14.09.18 «Ժողովուրդ». ՀՀ-ից հեռացել են «Մարտի 1-ի» գործով մի շարք պատասխանատու պաշտոնյաներ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2008թ. սահմանադրական կարգը տապալելու համար, շարունակում է պնդել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել իրեն «փակելու»:
-
Մամուլի տեսություն   08:53 • 14.09.18 «Հրապարակ». ԱԱԾ տնօրենն առաջիկայում կտեղափոխվի կառավարական ամառանոց. Ն. Փաշինյանն անվտանգության նկատառումով նրան տանում է իր մոտ «ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն առաջիկայում կտեղափոխվի կառավարական ամառանոց, որտեղ նոր իշխանություններից այս պահի դրությամբ ապրում է միայն վարչապետը՝ ընտանիքով: Վանեցյանը տևական ժամանակ է՝ սեփական միջոցներով վերանորոգում է ամառանոցը:
-
Մամուլի տեսություն   08:45 • 14.09.18 «Հրապարակ». Հովիկ Աբրահամյանի տարածքից հայտնաբերված 17 անուն զենքից 15-ն ընդհանրապես կրակված չէ «Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանից օգոստոսի 8-ին հայտնաբերված անօրինական զենքը, որի կապակցությամբ նույն օրը ևեթ ԱԱԾ-ն և ՀՔԾ-ն հայտարարեցին, որ դրանք, հավանաբար, կիրառվել են Մարտի 1-ին, երկարուձիգ փորձաքննություն է անցնում։
-
Մամուլի տեսություն   08:20 • 14.09.18 «Ժողովուրդ». Իշխանությունը բացի «ռեյդեր» անելուց, պետք է օրենսդրությունը փոխի և ոլորտը ոստիկանության կամ ԱԱԾ-ի տրամադրության տակ դնի ««Ռեյդեր» իրականացնելու, օլիգարխներին, բարձրաստիճան պաշտոնյաներին, թիկնազորներին «ասֆալտներին պառկեցնելու և զինաթափելու» մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ոստիկանությանն ու ...
-
  Իրադարձային   06:47 • 14.09.18 Մասաչուսեթսում գազի արտահոսքի դեպքերի ու պայթյունների թիվը հասել է 70-ի. տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է Մասաչուսեթսի ոստիկանությունը հայտնել է, որ հետաքննում է գազի արտահոսքի, պայթյունների և հրդեհների 70 դեպք: Իրավապահներն ու փրկարարներն իրականացնում են բնակչության տարհանման աշխատանքներ
-
  03:54 • 14.09.18 Պետդեպը դժգոհ է նախկին պետքարտուղար Քերիի՝ Իրանի իշխանություններին տված խորհուրդներից Քերին պարբերաբար խոսում է Իրանի իշխանությունների հետ հանդիպումների մասին, ինչպես նաև խորհուրդներ է տալիս իրանական կառավարությանը, մինչդեռ նա չպետք է Թեհրանին խորհուրդներ տա՝ Սպիտակ տան ներկայիս վարչակազմի հետ աշխատելու վերաբերյալ: