ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   19:47 • 11.10.18 Ըստ երևույթին՝ սրանք վարչապետ Փաշինյանի խուլիգաններն էին, որովհետև մեզ հակահեղափոխական էին անվանում․ Նարեկ Մալյանը՝ Մարալիկի միջադեպի մասին (լրացված, տեսանյութ) Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում 15-20 հոգանոց խումբը կազմակերպված հարձակում է գործել «ԱդեկվաԴ»-ի նկարահանող խմբի վրա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում տեղեկացրեց հաղորդման վարողներից Նարեկ Մալյանը։
-
Իրադարձային   19:38 • 11.10.18 Վանաձորում կրակոցների հետևանքով երեք անձ է վիրավորվել. ոստիկանապետի հանձնարարությամբ՝ դեպքի վայր է մեկնել ՔՀԳՎ պետը Լոռու մարզի Վանաձոր քաղաքում կրակոցներ են հնչել․ լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ «Ժամը 19։05-ի սահմաններում հիվանդանոցից ահազանգ ենք ստացել, որ 3 հոգի հրազենային վնասվածքով ...
-
  19:34 • 11.10.18 Հոկտեմբերի 21-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 146 քաղաքացիներից 17-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում. ԿԸՀ Նշված համայնքներից 42-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, և մեկ համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
-
Իրադարձային   19:24 • 11.10.18 Հակահեղափոխության վտանգը չի մարել, ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն կրկին կարող են «դիվերսիա» իրականացնել. Պետրոս Մակեյան (տեսանյութ) «Եվ այդ ժամանակ, եթե առաջարկվեց ու ընտրվեց վարչապետ, կարող է ցանկացած հրամանագիր ստորագրել՝ արտակարգ դրություն մտցնելուց սկսած մինչև ցանկացած այլ հրաման: Մինչև ընտրության անցկացումը հակահեղափոխության վտանգն առկա է լինելու»:
-
  19:01 • 11.10.18 Զ. Մնացականյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ քննարկել է կազմակերպության շրջանակներում ՀՀ ակտիվ ներգրավվածության հարցեր Հոկտեմբերի 11-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլայի հետ:
-
  18:22 • 11.10.18 Պետք չէ մեկնաբանություններ անել իմ տպավորությունների մասին. պետք է գործել, աշխատել, տեսլական ունենալ․ Է․ Մակրոնը՝ Ն․ Փաշինյանից ստացած տպավորության մասին «Ես քաղաքականության մասին հետևյալ տեսակետն ունեմ՝ պետք չէ մեկնաբանություններ անել իմ տպավորությունների մասին, պետք է գործել, աշխատել, տեսլական ունենալ և գործել...
-
  18:10 • 11.10.18 Միջազգային ինստիտուտի հարցումը բացահայտել է հայերի լավատեսությունն ապագայի և նոր կառավարության հանդեպ Միջազգային հանրապետական ինստիտուտը հրապարակել է Հայաստանում անցկացրած հարցման արդյունքները, որոնք ցույց են տալիս բնակչության շրջանում տարածված լավատեսությունը երկրի ապագայի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարության հանդեպ:
-
  18:06 • 11.10.18 Էջմիածնի շենքերից մեկի նկուղում փլուզում է եղել. հայտնաբերվել է քաղաքացու դի Հոկտեմբերի 11-ին, ժամը 15:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի շենքերից մեկի նկուղում տեղի է ունեցել փլուզում, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների ...
-
  Իրադարձային   17:59 • 11.10.18 Եգիպտոսում դատարանը մահապատժի է դատապարտել եկեղեցիների դեմ ահաբեկչական հարձակումների կազմակերպմանը մասնակցած 17 գրոհայինի Ամբաստանյալները մեղադրվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամ լինելու, Կահիրեում ու Քենա նահանգում ԻՊ-ի խմբեր ձևավորելու ու եկեղեցիներում իրականացված պայթյունների պատրաստման ու...
-
  17:52 • 11.10.18 Հայտնի են ՖՄԿ գագաթնաժողովին կառույցին ասոցացված անդամի և դիտորդի կարգավիճակ ստացած երկրների անունները Արաբական Միացյալ Էմիրությունները, Սերբիան, Կոսովոն դարձան Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ասոցացված անդամ: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրառում է կատարել գագաթնաժողովի խոսնակ Տիգրան Բալայանը:
-
  17:36 • 11.10.18 ՀՀԿ-ում կան մարդիկ, ովքեր գտնում են՝ ճիշտն այս ընտրությունները բաց թողնելն է, բայց ես կողմ եմ մասնակցությանը. Է. Շարմազանով Tert.am-ի հետ զրույցում ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն անդրադառնում է հարցին, թե ի՞նչ տրամադրություններ կան կուսակցության ներսում ԱԺ առաջիկա արտահերթ ընտրություններին ՀՀԿ մասնակցության մասով:
-
  17:35 • 11.10.18 Արա Բաբլոյանն ընդունել է ՌԴ ԴԺ Պետական դումայի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը Զրուցակիցները քննարկել են հոկտեմբերի 29-30-ը Երևանում անցկացվելիք ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և վեհաժողովի լիագումար նիստերի անցկացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Արա Բաբլոյանը հյուրերին վստահեցրել է...
-
  17:28 • 11.10.18 Նախագահն առաջիկայում «ԱԺ կանոնակարգ օրենքի» հետ կապված հայտարարություն կանի (տեսանյութ) «Կարծում եմ՝ միակ ճանապարհը երկխոսության, բանակցությունների, պայմանավորվածությունների ճանապարհն է՝ օրենքի, օրինականության, իհարկե, Սահմանադրության սահմաններում։ Վերադառնալուն պես սկսել եմ հանդիպումները վարչապետի հետ, ԱԺ նախագահի ու ներկայացված ...
-
  Իրադարձային   16:55 • 11.10.18 Ադրբեջանական կողմի կրակոցներից վիրավորվել է Արցախի դիտակետի շունը (լուսանկարներ) Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը։
-
    16:52 • 11.10.18 «Իմ ու Ալիևի քննարկածը վերաբերել է ոչ թե ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, այլ խաղաղ բանակցային գործընթացի համար համապատասխան միջավայրի ստեղծմանը». Փաշինյանը՝ France 24-ին (տեսանյութ) «Որովհետև անհնար է խոսել լուծման մասին, երբ անհրաժեշտ մթնոլորտն ապահովված չէ: Մեր խոսակցությունն այն մասին էր, որ եթե իրավիճակը շարունակի այսքան լարված մնալ, ապա ...