ԼՐԱՀՈՍ
-
Իրադարձային   14:11 • 15.12.18 Հեռանում եմ ակտիվ քաղաքականությունից՝ վայր դնելով նաև ՕԵԿ նախագահի լիազորությունները. Արթուր Բաղդասարյան Բացելով նիստը` Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց կուսակցության օգտին քվեարկած ավելի քան 12 հազար քաղաքացիներին, համախոհներին, գաղափարակիցներին, կառույցների ղեկավարներին և վերստին շնորհավորեց խորհրդարան անցած բոլոր ուժերին:
-
  14:03 • 15.12.18 Ջրի համար կիլոմետրեր հատող երեխաներ ու ծարավից սատկած կենդանիներ. հուզիչ ֆոտոշարքը ներկայացրել է Իրանում երաշտի սոսկալի հետևանքները Լուսանկարչի խոսքով՝ երաշտն այստեղ արդեն 30 տարի է շարունակվում. չորացել են ջրհորները, հողագործները կորցրել են իրենց այգիներն ու ցանքատարածությունները, բնակչությունն արտագաղթել է:
-
  14:03 • 15.12.18 Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված դատաբժշկական փորձաքննության շրջանակում որևէ գործողություն չի կատարվում. պաշտպան Կալանավորված գեներալ Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված 2-րդ դատաբժշկական փորձաքննության շրջանակում որևէ գործողություն չի կատարվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
-
  13:37 • 15.12.18 Չինաստանում սկսել են ձերբակալել գնացքներում ուրիշի տեղն ազատել չցանկացող ուղևորներին Հասարակական կարգը խախտած երկրորդ անձը 22-ամյա աղջիկ է եղել, որը չի ցանկացել տեղը զիջել դրա համար վճարած ուղևորին՝ պնդելով, որ ինքն առաջինն է նստել: Արդյունքում նա 5 օրով ձերբակալել է և առնվազն կես տարով զրկվել երկաթուղային ծառայություններից օգտվելու իրավունքից:
-
  13:22 • 15.12.18 Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձներ է հղել «Իմ քայլը» դաշինքի, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ղեկավարներին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնոհավորական ուղերձ է հղել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին՝ Ազգային ժողովի ընտրություններում նրա գլխավորած «Իմ քայլը» դաշինքի տարած հաղթանակի առթիվ:
-
  13:17 • 15.12.18 Տոն օրերին զգուշավորություն պահպանելու մասին ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ քաղաքական ենթատեքստ չկա. Մեխակ Ապրեսյան Նման հաղորդագրությանը հաջորդել է ԱՄՆ դեսպանության պարզաբանումը, որ դա ստանդարտ գործընթաց է: Դա նշանակում է, որ այդ հայտարարությունը որևէ քաղաքական ենթատեքստ կամ այլ իմաստ չի պարունակում:
-
    13:14 • 15.12.18 Ռուսաստանում բժիշկները հիվանդներին հայկական ռեստորան են ուղարկում՝ խաշ ուտելու. КоммерсантЪ Weekend «Բժիշկները խորհուրդ են տալիս ոսկրային վնասվածքների ու սալջարդների դեպքում առավոտյան գնալ հայկական ռեստորան և խաշ պատվիրել: Դա տաք, հեղուկ դոնդողանյութով ճաշատեսակ է», - գրում է հոդվածի հեղինակը:
-
  13:12 • 15.12.18 Դեկտեմբերի 9-ից 15-ը արցախա-ադրբեջանական զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ Դեկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի...
-
  Իրադարձային   13:03 • 15.12.18 Հնդկաստանում ինքնաթիռը պայթյունի սպառնալիքի պատճառով ընդհատել է թռիչքն ու օդանավակայան վերադարձել Հայտնի է, որ պայթուցիկի մասին հաղորդել էր ուղևորներից մեկը: Նա նաև մի քանի մարդկանց լուսանկարներ է ցույց տվել՝ պնդելով, որ նրանք ազգի համար «սպառնալիք» են ներկայացնում:
-
  12:59 • 15.12.18 Դատախազությունը կքննարկի Արմեն Գևորգյանին չկալանավորելու որոշումը բողոքարկելու հարցը. Արևիկ Խաչատրյան Դատախազությունը դեռ չի ստացել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կալանքի միջնորդությունը մերժելու վերաբերյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը...
-
  12:58 • 15.12.18 Կոնգրեսական Մենենդեսը պատրաստակամություն է հայտնել Ցեղասպանության ճանաչման հարցով համագործակցել ՀՀ-ում ԱՄՆ նշանակվելիք դեսպանի հետ «Կարծում եմ՝ բարոյական տեսակետից մենք պարտավոր ենք ճանաչել հայ ժողովրդի դեմ իրագործված վայրագությունները: Ես աջակցում եմ Լին Թրեյսիի թեկնածությանը, բայց սերտ համագործակցություն եմ ակնկալում նրա հետ Հայոց ցեղասպանության ազնիվ ճանաչման հարցում»,-ասել է կոնգրեսականը:
-
  12:51 • 15.12.18 ՀԷՑ-ը էներգետիկ ոլորտում ռազմավարական դեր ունի, որը պետք է լուծի ոլորտի կարևորագույն խնդիրներն ու նպատակները. ԱԶԲ ներդրումային ծրագրերի ղեկավար Նարինե Ավետիսյան Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) Կենտրոնական և Արևմտյան Ասիայի, Մասնավոր հատվածի գործառնական և Կայուն զարգացման, կլիմայական փոփոխությունների բաժինների ղեկավարները Մանիլայում բացեցին ԱԶԲ-ի՝ մեկ...
-
  12:42 • 15.12.18 Ջավախքի ժողովուրդը վրդովմունքի մեջ է, ՌԴ-ում 5000-ից ավելի ջավախահայ աշխատող Նոր տարվա նախաշեմին չի կարողանում վերադառնալ հայրենիք. Հենզել Մկոյան Ջավախքի 5000-ից ավելի երիտասարդներ, որոնք աշխատում են Ռուսաստանի Դաշնությունում, Նոր տարվա նախաշեմին չեն կարողանում վերադառնալ հայրենիք, որովհետև ՀՀ-ի սահման մտնելով՝ նրանց ձերբակալում են և պահանջում, որ գնան բանակ...
-
  12:40 • 15.12.18 «Ես պրակտիկորեն տուն եմ վերադարձել». Եգոր Կրիդի երևանյան համերգի հետաքրքիր դրվագներն ու բեմում հայտնված երկրպագուի պատմությունը Цвет настроения черный հայտնի խոսքը հենց նրա հիթից տարածում գտավ. Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում երեկ կայացավ Եգոր Կրիդի մենահամերգը...
-
Սպորտ   12:28 • 15.12.18 ՈւԵՖԱ-ն 18 հազար եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն18 հազար եվրոյով տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային Ջիբարլթարի հետ տնային խաղում երկրպագուների անկարգությունների պատճառով: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
-
  11:52 • 15.12.18 Սպորտի և երիտասարդության նախարարությունում ՊՎԾ-ն ստուգումներ չի իրականացրել. նախարարության մամուլի քարտուղար ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունում Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ չի իրականացրել: Այս մասին ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի
-
Իրադարձային   10:59 • 15.12.18 Պետական կառավարիչները՝ ի դեմս վարչապետի, պետք է ձերբազատվեն թիմային հոգեբանությունից, սխալվելը բանակի համար անդառնալի հետևանքներ կունենա. ռազմական փորձագետ Բանակը պետք է զերծ պահել քաղաքական որևէ գործընթացից՝ շարքային զինվորից մինչև գերագույն գլխավոր հրամանատար, եթե քաղաքական նկատառումներով է որոշում կայացվում, ապա դա ձախողում է, բանակը, եթե սխալվեց, հաճախ թշնամու արնոտ սուրն է ուղղում, որը բերում է պարտությանը:
-
Մամուլի տեսություն   10:51 • 15.12.18 «Ժողովուրդ». Հայաստանում ուղևորափոխադրումների նվազումը մտահոգության առիթ է դարձել «Հայաստանում ուղևորափոխադրումների նվազումը մտահոգության առիթ է դարձել: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` այս տարվա 10 ամիսներին ՀՀ-ում ուղևորափոխադրումները 7.3 տոկոսով նվազել են: Նվազել են նա ավտոմոբիլային փոխադրումների ծավալները` 9.8 տոկոսով: