Նարեկ Մալյանի դեմ 3 մեղադրանքով հանցագործության մասին հաղորդում է տվել ՀՀ պետական ծառայող, դատապարտված մարդասպան Մհեր Ենոքյանի տիկինը՝ Զարուհի Մեժլումյանը. Տ. Աթանեսյան
ՀՀ ոստիկանապետի նախկին խորհրդական Նարեկ Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է նրա նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում իրականացնելու փորձին:
Նրա գրառումը ներկայացնում ենք ստորև.
«Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննիչի կողմից մեզ տեղեկացվել է, որ Ն. Մալյանի դեմ երեք մեղադրանքներով հանցագործության մասին հաղորդում է տրվել ՀՀ պետական ծառայող, դատապարտված մարդասպան Մհեր Ենոքյանի տիկնոջ՝ Զարուհի Մեժլումյանի կողմից:
Հաշվի առնելով առաջացած հանրային հետաքրքրությունը, գտնելով, որ այդ հաղորդումը պարզապես նպատակ ունի կասեցնելու Ն. Մալյանի գործունեությունը՝ մարդասպան Մհեր Ենոքյանին ներում շնորհելու գործընթացի կապակցությամբ հանրային իրազեկման մասով՝ ստորև ներկայացնում ենք ենթադրյալ մեղադրանքները և մեր նախնական գնահատականը:
1) Ինքնասպանության հակելը: ՀՀ քրեական օրենսգրքի 111-րդ հոդվածի համաձայն՝ ինքնասպանության հակելը՝ հորդորելու, խաբեության կամ այլ միջոցով անձի մոտ ինքնասպանություն կատարելու վճռականություն հարուցելը, եթե անձն ինքնասպանությամբ կյանքին վերջ է տվել կամ ինքնասպանության փորձ է կատարել՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով։
Նշված հասկացությունից պարզ է դառնում, որ տվյալ հանցակազմի առկայության համար անհրաժեշտ է, որ ենթադրյալ հանցանք կատարած անձի գործողությունների արդյունքում այլ անձը (տուժողը) կատարած լինի ինքնասպանություն կամ դրա փորձ։
Ընդ որում, ենթադրյալ հանցանք կատարած անձի գործողությունների և տուժողի կողմից ինքնասպանություն կամ դրա փորձ կատարելու միջև պետք է առկա լինի պատճառահետևանքային կապ։
Այս մեղադրանքն ինքնին անհեթեթ է, քանի որ, փառք Աստծո, տիկին Զարուհի Մեժլումյանը ինքնասպանություն կամ դրա փորձ չի կատարել: Միայն այդ փաստի ուժով Ն. Մալյանի գործողությունների մասին ավելորդ է անգամ խոսել:
Միայն ընդգծենք, որ Ն.Մալյանը տիկին Զարուհի Մեժլումյանի մոտ երբևէ չի ցանկացել առաջացնել ինքնասպանություն կատարելու վճռականություն: Ավելին, տիկին Զարուհի Մեժլումյանին ցանկանում ենք քաջառողջություն և ամենայն բարիք: Իսկ Ն.Մալյանի իրավաչափ քննադատությանը պետական ծառայողը՝ դատապարտված մարդասպանի տիկինը, պարտավոր է վերաբերվել՝ որպես ժողովրդավարական հասարակությունում արտահայտման ազատության դրսևորման:
2) Անձնական տեղեկություններ հրապարակելը: ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածի համաձայն՝ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկություններն առանց նրա համաձայնության օգտագործելը կամ հրապարակային ելույթներով, հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործություններով կամ լրատվության միջոցներով այդպիսի տեղեկություններ տարածելը կամ հավաքելը կամ պահելը, եթե դրանք նախատեսված չեն օրենքով պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն՝ անձնական կյանքի տվյալներ են անձի անձնական կյանքի, ընտանեկան կյանքի, ֆիզիկական, ֆիզիոլոգիական, մտավոր, սոցիալական վիճակի վերաբերյալ կամ նման այլ տեղեկությունները։
Նախ, ցանկանում ենք ընդգծել, որ մեզ բացարձակ չի հետաքրքրում տիկին Զարուհի Մեժլումյանի անձնական կյանքը:
Ն. Մալյանին՝ որպես ՀՀ քաղաքացի, հետաքրքրում է պետական ծառայող հանդիսացող անձի և ծանրացուցիչ հանգամանքներում սպանության համար դատապարտված և պատիժը կրող անձի հարաբերության բնույթը, իսկ այդ տեղեկությունն օբյեկտիվորեն ունի հանրային բարձր հետաքրքրություն, և դրա հրապարակման, մասնավորապես՝ Զարուհի Մեժլումյանի և Մհեր Ենոքյանի ամուսնական կապի մասին տեղեկությունը չի կարող պաշտպանվել օրենքով, այն էլ՝ քրեական օրենքով: Դա կոպտորեն կխախտեր Ն. Մալյանի և հանրության ցանկացած այլ անդամի արտահայտման ազատությունը:
Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի պրակտիկայում այս առումով գործում է այն սկզբունքը, որ մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք հանդիսացող տեղեկությունները կարող են տարածվել, եթե կա հասարակական մտահոգություն, թե ինչպես են տվյալ անձանց կողմից իրականացվում իրենց գործառույթները, և եթե դա բխում է հանրային շահերից։
Ներկայումս Մհեր Ենոքյանի ներման հետ կապված կա մեծ հասարակական մտահոգություն, և նշված տեղեկության հասարակությանը տրամադրումը կարեւոր նշանակություն ունի հանրության համար՝ պարզելու, թե ինչպիսի դերակատարում ունի Զարուհի Մեջլումյանը Մհեր Ենոքյանին ներում շնորհելու գործընթացում։
Ավելին, ՄԻԵԴ նախադեպային իրավունքը (օրինակ՝ Von Hannover v. Germany) պահանջում է անձնական տվյալների հրապարակումը և տարածումը քննարկելիս հավասարակշռել հանրային և մասնավոր շահերը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ Զարուհի Մեջլումյանը և Մհեր Ենոքյանը չեն կարող համարվել սովորական մասնավոր անձինք, և նրանց մասին տեղեկատվությունը ներկայացնում է մեծ հանրային հետաքրքրություն։
Ավելին, մեր պնդմամբ, նրանց՝ ամուսնացած լինելու փաստը հանրամատչելի փաստ է:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն՝ հանրամատչելի են համարվում, ի թիվս այլոց, այն անձնական տվյալները, որոնք տվյալների սուբյեկտի կողմից հանրամատչելի դարձնելուն ուղղված գիտակցված գործողությունների կատարմամբ մատչելի են դառնում որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց համար:
Ն. Մալյանը պնդում է, որ այդ ամուսնական կապի մասին տեղեկությունն իրեն հասել է այնպիսի աղբյուրներից, որոնք դա իմացել են հենց Զարուհի Մեժլումյանից: Ավելին, Զարուհի Մեջլումյանը Մհեր Ենոքյանի՝ ամուսնության մեջ գտնվելու փաստը իր հրապարակային հայտարարություններում ներկայացնում է որպես նրա (Մհեր Ենոքյանի) վերասոցիալականացման կարևոր չափանիշ։
Սա նշանակում է, որ Նարեկ Մալյանի կողմից նման տեղեկության տարածումը չի կարող համարվել անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիք կազմող տեղեկատվության տարածում, քանի որ հենց ինքը՝ Զարուհի Մեջլումյանը, այդ տվյալները դարձրել է հանրամատչելի՝ գիտակցված գործողությունների կատարմամբ դրանք մատչելի դարձնելով անորոշ շրջանակի անձանց համար:
Այսպիսով՝ Ն. Մալյանի կողմից չի իրականացվել անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիք կազմող տեղեկատվության տարածում, այլ ես ընդամենը հրապարակել եմ արդեն իսկ հանրամատչելի դարձած տեղեկության՝ հետապնդելով իրավաչափ նպատակ։
3) Հոգեկան ուժեղ տառապանք դիտավորությամբ պատճառելը:
ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը ․․․ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգրքի 29-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ եթե օրենքն ավարտված հանցագործության համար քրեական պատասխանատվությունը չի կապում հանցավոր արարքի որոշակի հետևանքների առաջացման հետ, հանցանքը համարվում է դիտավորությամբ կատարված, եթե դա կատարող անձը գիտակցել է իր արարքի՝ հանրության համար վտանգավոր բնույթը և ցանկացել է կատարել դա:
Տվյալ դեպքում, ՀՀ քրեական օրենսգրքի 119 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցակազմը, ի տարբերություն շատ այլ հանցակազմերի, քրեական պատասխանատվության առաջացումը չի կապում հանցավոր արարքի որոշակի հետևանքների առաջացման հետ (հանցագործություն է համարվում ինքնին անձին դիտավորությամբ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը՝ անկախ դրա հետևանքներից)։
Հետևաբար, ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը կարող է համարվել դիտավորությամբ կատարված, եթե դա կատարող անձը գիտակցել է իր արարքի՝ հանրության համար վտանգավոր բնույթը և ցանկացել է կատարել դա:
Այսպիսով, որպեսզի ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը համարվի դիտավորությամբ կատարված (ինչը տվյալ հանցակազմի անհրաժեշտ տարր է, քանի որ արարքն անզգուշությամբ կատարելը քրեական պատասխանատվություն չի առաջացնում), անհրաժեշտ է, որ արարքը կատարող անձը գիտակցած լինի, որ իր արարքով որևէ այլ անձի ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք է պատճառում և ցանկանա իր արարքով տվյալ անձին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառել։
Այսինքն, որպեսզի Ն. Մալյանը քրեական պատասխանատվության ենթարկվի ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով, անհրաժեշտ է ապացուցել, որ․
- նա կատարել է որևէ արարք, որի հետևանքով Զարուհի Մեջլումյանը ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք է կրել,
- նա գիտակցել է, որ իր այդ արարքով Զարուհի Մեջլումյանին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք է պատճառում,
- նա ցանկացել է իմ արարքով Զարուհի Մեջլումյանին ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառել։
Մինչդեռ վերը նշված հանգամանքները իրականությանը չեն համապատասխանում անգամ քրեական գործ հարուցելու համար բավարար՝ ցածր իրավական չափանիշով․
Ընդամենը կանդրադառնանք ցանկության չափանիշին: Ն.Մալյանի գործողությունների միակ նպատակը եղել է հասարակությանը հուզող հարցի (Մհեր Ենոքյանի հնարավոր ներման գործընթացի) վերաբերյալ հանրությանը տեղեկատվություն ներկայացնելը։
Այս նպատակն իրավաչափ է և բխում է ՀՀ սահմանադրությամբ և «Մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով ամրագրված խոսքի ազատության և կարծիքի ազատ արտահայտման իրավունքներից։ ՄԻԵԴ-ն այս կապակցությամբ նշել է, որ քաղաքական խոսքը կամ հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ բանավեճը սահմանափակելու առումով Կոնվենցիան կիրառման նեղ ոլորտ ունի (տես օրինակ Ուինգրովն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով Եվրոպական դատարանի 25.11.1996 թվականի վճիռը): Այս գաղափարն ամրագրված է նաև ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-997 որոշման մեջ։
Թե Ն. Մալյանի բացահայտումների հետևանքով մարդասպան Մհեր Ենոքյանի տիկնոջ (որը, կրկնենք, հանդիսանում է հարկատուների հաշվին աշխատավարձ ստացող անձ) մոտ ինչպիսի հույզեր են առաջացել, Ն.Մալյանի դիտավորությունից, ցանկությունից, նպատակից դուրս է:
Ավելին, նշված հանցակազմի բնութագրիչ հատկանիշն է ոչ թե ուղղակի հոգեկան տառապանք պատճառելը, այլ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը։
Զարուհի Մեժլումյանը վերջին մի քանի օրերին մի քանի լրատվականներով, այդ թվում՝ Հանրային հեռուստատեսությամբ մի շարք ելույթներ է ունեցել: Դրանց պարզ դիտարկումը հոգեկան ուժեղ տառապանք կրող անձի տպավորություն չեն ստեղծում:
Այսպիսով՝ Ն.Մալյանի դիտավորությունից բացարձակապես դուրս է եղել Զարուհի Մեժլումյանի որևէ հոգեկան անհարմարություն հասցնելը. նրա դիտավորությունը ուղղված է եղել բացառապես հանրային կարևորություն ներկայացնող տեղեկությունների բարձրաձայնմանը: Ավելին, տիկին Զարուհի Մեժլումյանը հանրության առջև վերջին օրերին մի քանի անգամ երևացել է հոգեկան ուժեղ տառապանք ապրող մարդու հատկանիշներ չունեցող տեսքով:
Հարկ է նաև ընդգծել, որ ռուսական քրեական իրավունքի գիտությունը այս հանցակազմի առկայությունը՝ օբյեկտիվ կողմը կապում է ոչ թե խոսքի հետ, այլ կոնկրետ բռնի գործողությունների, որոնք առաջացրել են հոգեկան տառապանք, մասնավորապես՝ տուժողին առանց սնունդի թողնելը, վնասակար պայմաններում թողնելը, ցավի երկարատև պատճառելը՝ կծելը, ասեղով ծակելը և այլն: Բնական է, որ այս դեպքում նմանատիպ գործողությունները ի սպառ բացակայում են և չեն կարող չբացակայել:
Այդուհանդերձ, պետք է նշենք, որ մենք սկզբունքորեն դեմ չենք քրեական գործի հարուցմանը, սակայն ոչ թե տիկին Զարուհի Մեջլումյանի նշված հոդվածներով, այլ ՀՀ քրեական օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով, այն է՝ պաշտոնեական լիազորությունների անցնելը:
Մեզ շատ հետաքրքիր է, թե արդյոք ճշմարիտ են օդում կախված այն լուրերը, որ պաշտոնատար անձը հանդիպել է Ներման հանձնաժողովի որոշ անդամներին, թե ոչ /դա կարելի է պարզել, օրինակ, հեռախոսազանգերի վերծանում ստանալու միջոցով/, թե արդյոք «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվող մարդասպան Մհեր Ենոքյանը իրոք օգտվում է ինտերնետից, թե ոչ, թե արդյոք մարդասպանը և իր կինը ունենում են ավելի մեծ քանակով երկարատև տեսակցություններ, քան դա թույլատրված է օրենքով և այլն:
Բոլոր այդ արարքները հնարավոր է, որ պատժելի են քրեական օրենքով, և մենք հետամուտ ենք լինելու ճշմարտությունը պարզելուն և մեղավոր անձանց, եթե այդպիսիք կլինեն, պատասխանատվության կանչելուն»:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
Չենք շտապում արագ եզրակացություններ անել․ Ավանեսյանը՝ ջրծաղիկով վարակված երեխայի մահվան դեպքի մասին
Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյանը՝ առանց էլեկտրոնային դեղատոմսի բուժառուին դեղ չվաճառելու մասին
Բուհերի միավորման ծրագիրն օրենք է․ Անդրեասյանը՝ Կոնսերվատորիայի մասին
Ընտանիք չունի, երեխա չունի, բայց ունի հիփոթեք. Փաշինյանը չզսպեց ծիծաղը
Մի րոպե, ցորենն ավելի՞ շատ է ջրվում, քան ելակը. Փաշինյանը՝ գործադիրի անդամներին
ԵԽ բանաձևն առիթ է՝ քննարկելու ՀՀ-ի տեսլականը, ուղերձը հանրային լայն քննարկման կարիք ունի․ Փաշինյան
2022-ին ԶՊՄԿ-ն վճարել է 142 մլրդ հարկ, 2023-ին կրկնակի իջել է, սա ի՞նչ ռիսկեր է ենթադրում. ՔՊ պատգամավոր
Օդի տուրքը միայն Հայաստանում չէ, տարբեր երկրներում այս կամ այն կերպ կիրառվում են. փոխնախարար
Կոռուպցիան զրոյի ենք հասցնում միասնական տոմսային համակարգ ներդնելով. Գալջյան
Կա չգրված կոնսենսուս բնակչության և քաղաքային իշխանության միջև, որ տոմսի արժեքը 100 դրամ է․Մարության
Այս մարդիկ դեմ չէին ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, ուղղակի ուզում էին ՀՀԿ-ի տեղում լինել․ Մարության
Իշխանությունը վախենում է իմ ելույթից․ Հայկ Մարությանին թույլ չտվեցին մասնակցել ավագանու նիստին
8,800 դրամով քաղաքացին կօգտվի ավտոբուսից, տրոլեյբուսից ու մետրոյից առանց սահմանափակման․ Ավինյան
Հո իշխանությունն անտեր չի, ով գա դռան դիմացի ուզի, ասենք` վերցրու, քեզ ենք տալիս. Փաշինյան
Թողենք, ռադներս քաշենք, եթե մենք ենք պրոբլեմը, ժողովուրդն էլ պրծնի, բայց մենք չենք խնդիրը. Փաշինյան
Արշակ Կարապետյանը չի զեկուցել, որ դիրքեր են վերցրել ադրբեջանցիները, կես ժամ չեմ հանդուրժել․ Փաշինյան
ՀՀ տարածքի 29,800 քկմ-ն կլորացրած թիվ է, կա ուրիշ թիվ՝ 29,743 քկմ․ Փաշինյան
Եթե ՀԱՊԿ-ի պատասխանը չհամապատասխանի մեր պատկերացումներին, մենք դուրս կգանք ՀԱՊԿ-ից. Փաշինյան
Չեմ մեկնաբանում Պուտինի խոսքը, թե Հայաստանում չեն սպասում Բաքվում գտնվող Արցախի ղեկավարներին․ Փաշինյան
Նոր Սահմանադրության հայեցակարգ, տեքստ չկա, կա քաղաքական օրակարգ․ Փաշինյան
Ադրբեջանի զինծառայողին արդարացնող եզրակացությունը ՀՀ ժողովրդավարական էության մասին է․ Փաշինյան
Խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին․ Փաշինյան
«Դու ձայնդ կտրի, քո հերթը չի». «Ձեր չափը ճանաչեք». միջադեպ՝ ավագանու նիստում
Իմ ներվերը բետոնից են, ինձ հունից չեք կարողանալու հանել, վերջ. Ավինյանը՝ ընդդիմությանը
Տալու ենք ռազմավարական բարձունքներ, ստանանք՝ արոտավայրեր, եթե Բաքվի պլանով գնա. Հայկ Մամիջանյան
Ոտքի ճանապարհի փոխարեն, 30ր տրանսպորտով.Կոմիտեի նախագահը՝ Կոնսերվատորիայի շենքի տեղափոխման մասին
- 11:49 • 19.03.24 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցում
- 11:47 • 19.03.24 Բաքուն չի նահանջելու, մենք պետք է կանգնենք սահմանին ու պահանջող լինենք. Փաշինյան
- 11:42 • 19.03.24 Մենք դավաճան ու հող ծախող չենք, ժողովուրդ ջան, թողեք այս ճանապարհով գնանք. Փաշինյանը` տավուշցիներին
- 11:41 • 19.03.24 Մենք կկորցնենք մեր բոլոր սահմանները, եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ. Փաշինյան
- 20:50 • 18.03.24 Հավանական է, որ հաջորդ իշխանությունը ՀՀ-ում լինի Արևմուտք-Ռուսաստան կոնսենսուսով՝ ինչպես 2018-ին․ Վիգեն Հակոբյան
- 14:35 • 18.03.24 Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում ԱՊՀ-ում և Հարավային Կովկասում.Ղազախստանի ԱԳ նախարար
- 14:31 • 18.03.24 Մենք չիրացված մեծ հնարավորություններ ունենք. Միրզոյանը՝ հայ-ղազախական հարաբերությունների մասին
- 11:21 • 18.03.24 Քաղաքն այլանդակել ես թույլ չեմ տալու. Ավինյանը՝ անօրինական շինությունների մասին
- 11:13 • 18.03.24 Պետք է սկսենք խզել պայմանագրերը, մանկապարտեզներում թերացումներ ունենք. Ավինյան
- 11:11 • 18.03.24 Այդ տնկիները քանի՞ տարի են տնկարանում մնալու, որ հետո տեղադրվեն Երևանում. Ավինյանը՝ Բեգոյանին
- 18:32 • 16.03.24 ՀՀ սոցիալական քաղաքականությունը եղել է նրա համար, որ աղքատը շարունակի մնալ աղքատ․ Փաշինյան
- 18:30 • 16.03.24 ՀՀ-ում 60 բուհ կա, պրոբլեմ է. սա նշանակում է 60 ռեկտոր,120 պրոռեկտոր, մի քանի հարյուր դեկան․ Փաշինյան
- 20:47 • 15.03.24 Հողերը հանձնում են իշխանությանը 2 անգամ ընտրած մտավորականները և միջին բյուջետնիկները․ Վահրամ Սահակյան
- 14:31 • 15.03.24 Փաշինյանն ասում է, որ 4 գյուղը տալու է, բայց կուլտուրական ձևով է ասում․ Երվանդ Բոզոյան
- 15:54 • 14.03.24 Չենք շտապում արագ եզրակացություններ անել․ Ավանեսյանը՝ ջրծաղիկով վարակված երեխայի մահվան դեպքի մասին
- 15:53 • 14.03.24 Ալերգիայից խեղդվող կինն արդեն շտապ օգնության ենթակա պացիենտ է․ Ավանեսյանը՝ առանց էլեկտրոնային դեղատոմսի բուժառուին դեղ չվաճառելու մասին
- 15:53 • 14.03.24 Բուհերի միավորման ծրագիրն օրենք է․ Անդրեասյանը՝ Կոնսերվատորիայի մասին
- 14:33 • 14.03.24 Ընտանիք չունի, երեխա չունի, բայց ունի հիփոթեք. Փաշինյանը չզսպեց ծիծաղը
- 14:32 • 14.03.24 Մի րոպե, ցորենն ավելի՞ շատ է ջրվում, քան ելակը. Փաշինյանը՝ գործադիրի անդամներին
- 13:04 • 14.03.24 ԵԽ բանաձևն առիթ է՝ քննարկելու ՀՀ-ի տեսլականը, ուղերձը հանրային լայն քննարկման կարիք ունի․ Փաշինյան
- 15:45 • 13.03.24 2022-ին ԶՊՄԿ-ն վճարել է 142 մլրդ հարկ, 2023-ին կրկնակի իջել է, սա ի՞նչ ռիսկեր է ենթադրում. ՔՊ պատգամավոր
- 12:41 • 13.03.24 Օդի տուրքը միայն Հայաստանում չէ, տարբեր երկրներում այս կամ այն կերպ կիրառվում են. փոխնախարար
- 19:36 • 12.03.24 Կոռուպցիան զրոյի ենք հասցնում միասնական տոմսային համակարգ ներդնելով. Գալջյան
- 19:35 • 12.03.24 Կա չգրված կոնսենսուս բնակչության և քաղաքային իշխանության միջև, որ տոմսի արժեքը 100 դրամ է․Մարության
- 17:41 • 12.03.24 Այս մարդիկ դեմ չէին ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, ուղղակի ուզում էին ՀՀԿ-ի տեղում լինել․ Մարության
- 17:40 • 12.03.24 Իշխանությունը վախենում է իմ ելույթից․ Հայկ Մարությանին թույլ չտվեցին մասնակցել ավագանու նիստին
- 16:41 • 12.03.24 8,800 դրամով քաղաքացին կօգտվի ավտոբուսից, տրոլեյբուսից ու մետրոյից առանց սահմանափակման․ Ավինյան
- 15:57 • 12.03.24 Հո իշխանությունն անտեր չի, ով գա դռան դիմացի ուզի, ասենք` վերցրու, քեզ ենք տալիս. Փաշինյան
- 15:30 • 12.03.24 Թողենք, ռադներս քաշենք, եթե մենք ենք պրոբլեմը, ժողովուրդն էլ պրծնի, բայց մենք չենք խնդիրը. Փաշինյան
- 15:22 • 12.03.24 Արշակ Կարապետյանը չի զեկուցել, որ դիրքեր են վերցրել ադրբեջանցիները, կես ժամ չեմ հանդուրժել․ Փաշինյան
- 14:18 • 12.03.24 ՀՀ տարածքի 29,800 քկմ-ն կլորացրած թիվ է, կա ուրիշ թիվ՝ 29,743 քկմ․ Փաշինյան
- 13:45 • 12.03.24 Եթե ՀԱՊԿ-ի պատասխանը չհամապատասխանի մեր պատկերացումներին, մենք դուրս կգանք ՀԱՊԿ-ից. Փաշինյան
- 13:25 • 12.03.24 Չեմ մեկնաբանում Պուտինի խոսքը, թե Հայաստանում չեն սպասում Բաքվում գտնվող Արցախի ղեկավարներին․ Փաշինյան
- 13:17 • 12.03.24 Նոր Սահմանադրության հայեցակարգ, տեքստ չկա, կա քաղաքական օրակարգ․ Փաշինյան
- 12:55 • 12.03.24 Ադրբեջանի զինծառայողին արդարացնող եզրակացությունը ՀՀ ժողովրդավարական էության մասին է․ Փաշինյան
- 12:42 • 12.03.24 Խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին․ Փաշինյան
- 11:17 • 12.03.24 «Դու ձայնդ կտրի, քո հերթը չի». «Ձեր չափը ճանաչեք». միջադեպ՝ ավագանու նիստում
- 11:12 • 12.03.24 Իմ ներվերը բետոնից են, ինձ հունից չեք կարողանալու հանել, վերջ. Ավինյանը՝ ընդդիմությանը
- 20:40 • 11.03.24 Տալու ենք ռազմավարական բարձունքներ, ստանանք՝ արոտավայրեր, եթե Բաքվի պլանով գնա. Հայկ Մամիջանյան
- 19:29 • 11.03.24 Ոտքի ճանապարհի փոխարեն, 30ր տրանսպորտով.Կոմիտեի նախագահը՝ Կոնսերվատորիայի շենքի տեղափոխման մասին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Իրադարձային 17:05 • 18/03 Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պшտերազմ կլինի․ ԱԺ պատգամավոր Հանդիպման մասնակիցները հարց են ուղղել՝ արդյո՞ք այդ գյուղերի հանձնմամբ Ադրբեջանին չի անցնի նաև միջպետական ճանապարհը, որտե՞ղ են դրա արդյունքում հայտնվելու ադրբեջանցիները, և արդյո՞ք երաշխավորվում է դրանով, որ պատերազմ չի լինի:
-
13:09 • 18/03 Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիում ՌԴ նախագահական ընտրություններին Ռուսաստանի քաղաքացիների համար ընտրատեղամասեր էին գործում նաև Գյումրիում և Երևանում։ Ըստ հանձնաժողովների այսօր 11։30-ին ներկայացրած արդյունքների՝ Պուտինը պարտվել է Երևանում՝ հավաքելով քվեների 32,87 տոկոսը։ Այստեղ հաղթել է «Նոր մարդիկ»...
-
Քաղաքականություն 23:56 • 18/03 Ուկրաինայում Պուտինի հաղթանակը վտшնգավոր կլինի բոլորի համար, այդ թվում՝ Ադրբեջանի. Ստոլտենբերգ Այսինքն՝ նա կտեսնի, որ արդարացված է միջազգային իրավունքի կոպտագույն խախտումը, ներխուժումը այլ երկիր, որը հետագայում մեծացնելու է ցանկացածի համար ուժ կիրառելու հնարավորությունը
-
Քաղաքականություն 17:27 • 18/03 Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին Նա վստահեցրեց՝ մոտ 3.5 ժամ տևած հանդիպմանը Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչները կիսվել են իրենց մտահոգություններով, իսկ հանդիպման տեսագրությունը կհրապարակվի։
-
Քաղաքականություն 22:08 • 18/03 Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ․ մենք պետք է թույլ չտանք պшտերազմի սկսում․ Փաշինյան Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում ՀՀ-ն։ Մենք բոլորս գիտենք, և դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀՀ-ն և այս վերջերս ես ցույց եմ տվել։
-
Իրադարձային 10:00 • 19/03 Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դրամ արժողությամբ աղբահավաք մեքենաներ և 230 աղբաման (լուսանկարներ, տեսանյութ) Նվիրատվության շնորհիվ Մասիս քաղաքում և հարակից 26 բնակավայրում հնարավոր կլինի աղբահանությունն իրականացնել ամենօրյա ռեժիմով և ամբողջ ծավալով: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմել է 117 մլն դրամ:
-
Քաղաքականություն 10:31 • 19/03 Ադրբեջանը չի նահանջելու, բայց մենք պետք է կանգնենք մեր սահմանագծին և լինենք պահանջողի դիրքում. Փաշինյան (տեսանյութ) Փաշինյանի խոսքով՝ հարցը գյուղի մասին չէ, այլ այն մասին, թե որտեղ է սկսվում ՀՀ-ն։ Ըստ վարչապետի, այս գործընթացքում երեք հարցի պետք է լուծում տրվի՝ անվտանգության հարցին, ֆունկցիոնալ հարցին, որը ենթադրում է ճանապարհների աշխատանքը, և իրավական հարցին։
-
Իրադարձային 16:30 • 18/03 Չեմ բացառում, որ ստիպված կլինենք սանիտարական գոտի ստեղծել Կիևի ռեժիմին ենթակա տարածքներում. Պուտին Ուկրաինայի հետ սահմանին սանիտարական գոտին անհրաժեշտ է ռուսական թիրախների գնդակոծումը կանխելու համար, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը
-
Քաղաքականություն 22:22 • 18/03 Մենք բոլորս գիտենք, և դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀՀ-ն․ Փաշինյանը՝ Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչներին Սահմանագծման և սահամնազատման գործընթացը հետևյալն է․ սահմանագծման մեր հանձնաժողովները պետք է գնան և տեղում որոշեն, թե որտեղ է սկսում ՀՀ-ն, որն էլ պետք է դառնա Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահման։
-
Իրադարձային 14:23 • 18/03 Հասանովը Ստոլտենբերգին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին Մարտի 18ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող ՆԱՏՕի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի գլխավորած պատվիրակության հետ։Տեղի լրատվամիջոցների փոխանցմ
-
Քաղաքականություն 08:59 • 19/03 Մենք ուզում ենք շփման գիծը փոխարինել սահմանով, այն իրավական պարիսպ կկառուցի․ Փաշինյանը՝ Կիրանցի բնակիչներին Փաշինյանի խոսքով՝ սահման ունենալու դեպքում երկիրն ունենում է իրավական պարիսպ և արդեն երկրի որոշելու հարցն է լինում՝ ցանկանում է արդյոք ունենալ նաև ֆիզիկական պարիսպ, թե ոչ։
-
Իրադարձային 17:05 • 18/03 Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պшտերազմ կլինի․ ԱԺ պատգամավոր Հանդիպման մասնակիցները հարց են ուղղել՝ արդյո՞ք այդ գյուղերի հանձնմամբ Ադրբեջանին չի անցնի նաև միջպետական ճանապարհը, որտե՞ղ են դրա արդյունքում հայտնվելու ադրբեջանցիները, և արդյո՞ք երաշխավորվում է դրանով, որ պատերազմ չի լինի:
-
13:09 • 18/03 Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիում ՌԴ նախագահական ընտրություններին Ռուսաստանի քաղաքացիների համար ընտրատեղամասեր էին գործում նաև Գյումրիում և Երևանում։ Ըստ հանձնաժողովների այսօր 11։30-ին ներկայացրած արդյունքների՝ Պուտինը պարտվել է Երևանում՝ հավաքելով քվեների 32,87 տոկոսը։ Այստեղ հաղթել է «Նոր մարդիկ»...
-
Քաղաքականություն 23:56 • 18/03 Ուկրաինայում Պուտինի հաղթանակը վտшնգավոր կլինի բոլորի համար, այդ թվում՝ Ադրբեջանի. Ստոլտենբերգ Այսինքն՝ նա կտեսնի, որ արդարացված է միջազգային իրավունքի կոպտագույն խախտումը, ներխուժումը այլ երկիր, որը հետագայում մեծացնելու է ցանկացածի համար ուժ կիրառելու հնարավորությունը
-
Քաղաքականություն 10:46 • 18/03 Հռոմի պապ, Կիմ Չեն Ըն, Մադուրո. ովքեր են շնորհավորել Պուտինին Հոնդուրասի նախագահ Քսիոմարա Կաստրոն, Բոլիվիայի նախագահ Լուիս Արսեն և Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան շնորհավորել են Վլադիմիր Պուտինին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի
-
Քաղաքականություն 17:27 • 18/03 Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասուլիսին, ցույց եմ տվել նաև այստեղ. Փաշինյանը՝ Տավուշի հանդիպման մասին Նա վստահեցրեց՝ մոտ 3.5 ժամ տևած հանդիպմանը Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչները կիսվել են իրենց մտահոգություններով, իսկ հանդիպման տեսագրությունը կհրապարակվի։
-
Իրադարձային 09:01 • 18/03 Պուտինը հայտարարել է, որ համաձայն է եղել Նավալնիի փոխանակմանը Ինչպես նշել է Պուտինը նախընտրական շտաբում լրագրողների հետ զրույցում, Նավալնիի մահից մի քանի օր առաջ իրեն պատմել են Նավալնիին արևմտյան երկրներում անանզատության մեջ պահվող մի քանի անձանց հետ փոխանակելու առաջարկի մասին։
-
Քաղաքականություն 22:08 • 18/03 Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ․ մենք պետք է թույլ չտանք պшտերազմի սկսում․ Փաշինյան Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում ՀՀ-ն։ Մենք բոլորս գիտենք, և դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀՀ-ն և այս վերջերս ես ցույց եմ տվել։
-
Իրադարձային 11:30 • 18/03 Հորդորում ենք ամրակապվել, եթե իրավիճակը չփոխվի, կօգտագործվեն տեսահսկող սարքեր․ ոստիկանություն Հիշեցնենք, որ եթե մոտ ապագայում իրավիճակը չփոխվի, իրավախախտումը հայտնաբերելու համար կօգտագործվեն նաև տեսահսկող սարքերը՝ ապահովելով բոլոր իրավախախտների պատասխանատվության անխուսափելիությունը:
-
Իրադարձային 16:30 • 18/03 Չեմ բացառում, որ ստիպված կլինենք սանիտարական գոտի ստեղծել Կիևի ռեժիմին ենթակա տարածքներում. Պուտին Ուկրաինայի հետ սահմանին սանիտարական գոտին անհրաժեշտ է ռուսական թիրախների գնդակոծումը կանխելու համար, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը
-
Իրադարձային 19:14 • 13/03 Ողջ կյանքս զբաղվել եմ սպորտով, հիմա էլ զբաղվում եմ սպորտով, որպես կանոն խմիչքից շատ-շատ հեռու եմ․ Առուշ Առուշանյանը հերքում է լուրերը այն մասին, որ նա ոչ սթափ վիճակում վարել է մեքենա Առուշանյանից հետաքրքրվեցինք՝ այսինքն վիճարկում է մեքենա վարելու իրավունքից իրեն զրկելու որոշու՞մը , թե՞ դրա մասին տեղեկությունը, որը զրպարտություն է համարում, ի պատասխան ասաց. «Ինչպես ասացի՝ փաստաբաններն են զբաղվում այդ հարցով:
-
Իրադարձային 16:07 • 13/03 ԱՄՆ-ում կյանքից հեռացել է տղամարդը, որը 70 տարի ապրել է «երկաթե թոքերի» սարքում (լուսանկարներ) ԱՄՆ Տեխաս նահանգի Դալլասից Փոլ Ալեքսանդրը, որը մանկության տարիներին պոլիոմիելիտով վարակվելուց հետո յոթ տասնամյակ ապրել է երկաթե թոքերի սարքի մեջ, մահացել է Ինչպես նշում է independentcoukը, նա 6 տարեկանում՝ 1952 թվակ
-
Իրադարձային 18:16 • 12/03 Ամսական փաթեթի համար՝ 9,000 դրամ, եռամսյակայինի համար՝ 24 հազար դրամ, տարեկանի համար՝ 90 հազար դրամ․ տրանսպորտի նոր սակագների նախագիծն ընդունվեց Հիշեցնենք, որ ըստ ընդունված նախագծի՝ ամսական, եռամսյակային և տարեկան տոմսային փաթեթների մասով հանվել են երթևեկության սահմանափակումները։ Նշված փաթեթները ենթադրելու են անսահմանափակ երթևեկության հնարավորություն սահմանված ժամկետի շրջանակներում:
-
Սպորտ 13:49 • 12/03 Ստեղծում ենք նախադեպը չունեցող ենթակառուցվածքներ, շարժվում դեպի հայկական ֆուտբոլի գերազանցություն․ «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյան Էջմիածնում գործող մեր համալիրում մենք այս պահին իրականացնում ենք լայնածավալ աշխատանքներ։ Հենց այս պահին ակտիվ փուլում են միջազգային չափանիշներին համապատասխան 2 դաշտերի մշակման և շինարարության աշխատանքները։
-
Իրադարձային 17:05 • 18/03 Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղը պետք է անհապաղ հանձնել Ադրբեջանին, այլապես պшտերազմ կլինի․ ԱԺ պատգամավոր Հանդիպման մասնակիցները հարց են ուղղել՝ արդյո՞ք այդ գյուղերի հանձնմամբ Ադրբեջանին չի անցնի նաև միջպետական ճանապարհը, որտե՞ղ են դրա արդյունքում հայտնվելու ադրբեջանցիները, և արդյո՞ք երաշխավորվում է դրանով, որ պատերազմ չի լինի:
-
Իրադարձային 10:34 • 14/03 Գյումրիում 10 տարեկան երեխան 7 ամիս դպրոց չի գնացել, եկել հասել է ինձ ծայրահեղ հյուծված, լրջագույն հոգեբանական խնդիրներով․ իրավապաշտպանն ահազանգում է Ամեն դեպքի հետ աշխատելիս ինձ թվում է, որ սա վերջն է և ես ավելի սարսափելի ծնողի կամ ավելի մեծ անտարբերության հասարակության և հատկապես պետական մարմինների կողմից չեմ հանդիպի, բայց ոչ, յուրաքանչյուր նոր դեպք շարունակում է ինձ ցնցել։
-
Իրադարձային 13:44 • 14/03 Բուհերի միավորման ծրագիրն օրենք է․ Անդրեասյանը՝ Կոնսերվատորիայի մասին (տեսանյութ) «Աշխատանքային խմբեր ձևավորվել են, շատ ուրախ եմ, որ ուսանողները ակտիվ են։ Կլսենք բոլոր կարծիքները, կարիք ունենք միմյանց ավելի լավ լսելու։ Բուհերի միավորման ծրագիրն օրենք է, ծրագիրը հաստատված է ԱԺ-ի կողմից»,- հավելեց նա։
-
Իրադարձային 12:30 • 13/03 Բաղանիսում հանձնելու մի թիզ հող անգամ չկա, բնակիչները պատրաստ են մինչև վերջ կանգնել․ վարչական ղեկավար Երեկվա իր ասուլիսում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ադրբեջանի փոխվարչապետի գրասենյակի այս հայտարարությանը, ասել է, որ «ոչ մի քննարկման ժամանակ խոսք չի եղել և չի կարող լինել Տավուշի մարզի որևէ գյուղ հանձնելու մասին»:
Տնտեսություն
-
09:12 • 19.03.24 Նյու Դելին ճանաչվել է աշխարհի ամենակեղտոտ օդով մայրաքաղաքը
Սպորտ
-
14:17 • 18.03.24 Անգլիայի հավաքականը ներկայացրել է Եվրո-2024-ի մարզաշապիկները
-
14:04 • 18.03.24 Մբապեն ՊՍԺ-ի կազմում հոբելյանական գոլն է խփել
Իրադարձային
-
11:59 • 19.03.24 Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին