Երեխաների անունները շահարկող անվերահսկելի «բիզնես բարեգործնե՞ր», թե՞ երեխային բուժելու միակ տարբերակ. «Հայ մայրեր» ՀԿ-ն ընդդեմ անհատ բարեգործների
«Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Նարինե Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում բարձրաձայնում է. փողոցում երեխաների անունները շահարկող կարագի ամաններով «բարեգործների» տուփերի մեջ գումար չգցել:
Բարեգործության նպատակով գումար հավաքող կամավորները պնդում են, որ իրենք 3 տարեկան Նարեկ Ադամյանի բուժման համար են փողոց դուրս եկել և հավաքած գումարն ամբողջությամբ փոխանցում են ընտանիքին: Կամավոր աղջիկները, ովքեր խուսափեցին ներկայանալ, Tert.am-ի հետ զրույցում ասացին, որ Նարեկը 7 ամիս առաջ հոսանքահարվել է, կորցրել տեսողությունը, լսողությունը, նա նյարդային խնդիրներ ունի և չի կարողանում շարժվել: Իրենց օգնության շնորհիվ այսօր տղայի մոտ բավական դրական փոփոխություններ կան, իսկ բուժումը շարունակելու համար դեռ գումար անհրաժեշտ է:
Tert.am-ի հետ զրույցում Նարինե Մանուկյանը նշեց, որ կոնկրետ այդ դեպքի հետ կապված խոսել են երեխայի ծնողի հետ և տեղեկացել, որ թեև շուրջ մեկ ամիս է՝ գումար են հավաքում, սակայն նրան որևէ չափով դրամ չեն տվել:
«Այդ մարդիկ, խնդիրներ ունեցող երեխաների անունները շահարկելով, գումարներ են կորզում և հարստանում են՝ մեր քաղաքացիների անիրազեկության պատճառով: Սա անվերահսկելի բիզնես է, և ես դա ամբողջ պատասխանատվությամբ եմ ասում, անբարոյական մարդկանց բիզնես է, որ շահարկելով երեխաների հիվանդության պատմություններ, շահարկելով մարդկանց խղճի գործոնը և բացարձակ ոչ մի տեսակի պատասխանատվություն չկրելով, հաշվետվություն չտալով՝ կազմակերպում են միլիոնավոր դրամների դրամահավաքներ և ընդամենը կոպեկներ են տալիս ծնողներին, իսկ այս դեպքում ընդհանրապես ոչինչ չեն տվել»,- ասաց նա:
Նարինե Մանուկյանը նշեց, որ շատ ծնողներ, որոնք նաև իրենց կազմակերպության մայրերից են, չտիրապետելով դրամահավաքների մասով որևէ ինֆորմացիայի, «չարագործներին» են տալիս իրենց երեխաների հիվանդության պատմությունները: Ըստ նրա՝ այդ գումարները գրպանում են մի քանի եղանակով, երբ, օրինակ, ծնողին տալիս են 200 000 դրամ, բայց գրում են 1 մլն, 1,5 մլն, կամ ընդհանրապես դատարկ փաստաթղթի տակ է ստորագրում ծնողը, որ ստացել է ինչ-որ X գումար, բայց ոչ մի թիվ նշված չէ իրականում, և երրորդը հենց այս դեպքն է, երբ մեկ ամսից ավելի է, ինչ ծնողից էպիկրիզը վերցրել են, բայց ոչ մի դրամ չեն տվել:
Ըստ նրա՝ 99 տոկոսով ծնողները տալիս են երեխայի տվյալները, որովհետև ցանկացած հուսահատ ծնողի համար այդ պահին ցանկացած չափի օգնությունը պանացեայի պես մի բան է, որ «հայտնվում է մի հրեշտակ», ով ընդամենը երեխայի հիվանդության պատմությունը վերցնելով տրամադրում է իրեն անհրաժեշտ ամբողջ ծավալի գումարը, առանց խնդրում խորանալով:
Ըստ ՀԿ նախագահի՝ նույնը նաև ամսագրերի միջոցով է արվում կամ մանկական խաղեր են վաճառում և նույնիսկ հանդես գալիս իրենց՝ «Հայ մայրեր» ՀԿ-ի անունից:
Իսկ կանխել նման խաբեությունը, նրա խոսքով, դժվար է, և դա ողջ աշխարհում խնդիր է: «Բայց վերահսկման մեխանիզմներ կան. մարդիկ գումարներ են տալիս, բայց չեն խորանում՝ ինչի համար են տալիս: Ես միշտ բարեգործությամբ եմ զբաղվել, բայց միշտ վստահելի կոնտենտ տեսնելով, ոչ թե այդ րոպեին տամ ու փախչեմ, դա բարեգործություն չէ: Մենք ժամանակին երբ դրամահավաք էինք իրականացնում դրսում, բոլորին տալիս էինք մեր բուկլետները, որոնց վրա նշված էր լիազոր անձ, կայք, հաշվեհամար, ինֆորմացիա, ինչ հնարավոր է, և ամեն դրամի մասին կայքում դրվում էր ինֆորմացիա, որ այսօր այսքան գումար հավաքվեց, բոլոր կամավորները մասնակցում էին, երբ տուփը բացվում էր, և գումարը հաշվվում էր, այսինքն՝ այդտեղ խաբեությունը բացառվում էր: Բայց այս դեպքում կարագի ամաններով, որը յուրաքանչյուր աղջիկ կարող է բացել և գումար հանել, որևէ վստահություն չի ներշնչվում: Երեխայի նկարը վրան դրած, խղճի մթնոլորտ ստեղծելով՝ մարդկանցից գումար են կորզում»,-ասաց նա:
Tert.am-ը խոսեց նաև Նարեկ Ադամյանի բուժման համար բարեգործական ակցիաներ ու իրազեկում իրականացնող խմբի ղեկավար Արման Չիփչյանի հետ, ով նշեց, որ ինքն անհատ մարդ է, ով ուզում է ինչ-որ մի լավ բան անել: «Ես «Ֆեյսբուքով» եմ տեսել երեխայի մասին հայտարարությունը, որ շատ վատ վիճակում են ապրում, երեխան առողջական խնդիրներ ունի, գնացել եմ իրենց տուն, տեսել եմ այդ ամենը, բնականաբար, դատարկ ձեռքերով չեմ գնացել: Հետո իր ծնողներից վերցրել եմ համաձայնություն, որ մենք դրամահավաք կազմակերպենք երեխայի բուժման համար: Բացի դրանից, մեր միջոցով նաև դրսից են մեծ գումար ուղարկել իրենց, ցանկացել են մեզ ուղարկել, մենք տանենք տանք, ասել ենք՝ ոչ, ավելի լավ է՝ մենք հաշվեհամար բացենք երեխայի մոր անունով, երեխայի բուժման 4 ամսվա կուրսերի գումարը Իսրայելից ուղարկել են, մեր միջոցով է եղել, բայց երեխայի մայրիկին են տվել, նաև գումարներ են տարել, տվել մեր հայտարարության շնորհիվ, նաև դրամահավաքի երեխաներից են հարցրել տվյալներ, ու մարդիկ իրենց ձեռքով են գնացել, գումար տվել»:
Արման Չիփչյանը նշեց, որ իրենք այս ընտանիքին նաև հագուստ, սնունդ, դեղեր են տվել: «Մենք ինչքան լավ բան կարողացել ենք անել, արել ենք, մայրը զանգել, ասել է, որ երեխայի համար դեղեր են պետք, առել ենք, տարել: Ասել է՝ սնունդ է պետք, առել ենք, հիմա էլ գումարը հավաքում ենք, որ ամեն ամսվա վերջում ինչքան գումար կլինի՝ փոքր կլինի, թե մեծ կլինի, ամբողջական տանենք տանք, ոչ թե օրական 2000 դրամ, կամ 5000 դրամ տանենք տանք, ծախսեն, կորի»,- ասաց նա:
Ըստ Չիփչյանի՝ քանի որ նման հակաքարոզչական հայտարարություն է տարածվել, որ չօգնեն, իրենց բարեգործական ակցիայի միջոցով այդքան էլ շատ գումար չեն կարողանում հավաքել: «Ամեն ձևով խանգարում են, մենք ընդամենը 7 օր ենք կարողացել աշխատել, բայց յոթ օրում էլ նորմալ բան չի հավաքվել, իրենք երեխաներին նկարում են, նկարում էլ երևում է, որ դատարկ է տուփը, իրենք ու իրենց նմանները «հուշտ» են անում մարդկանց՝ տարածելով, թե մենք միլիոններ ենք առնում, դնում մեր գրպանը»,- ասաց նա և նշեց, որ իրենց կամավոր երեխաները դրամահավաքներն իրականացնում են խանութների մուտքերի մոտ՝ կամերաների հսկողության տակ, և իրենց խաբեբա անվանելը զրպարտություն է:
Իսկ թե ինչու չեն ավելի օրինական հիմքերի վրա իրականացնում իրենց գործունեությունը՝ մարդկանց ավելի հիմնավոր ինֆորմացիա տալով, որ մարդիկ համոզվեն, որ գումարն ամբողջությամբ հասնում է շահառուին, Արման Չիփչյանն ասաց, որ դրա համար ժամանակ է պետք: Ըստ նրա՝ 7 օրում ընդամենը 23 000 դրամ են հավաքել, իսկ դրա պատճառն այն է, որ հակաքարոզչություն են իրականացնում: «Բայց մենք այս 13 օրվա մեջ այդ երեխայի համար այնքան բան ենք արել, որ երեխայի մայրը մեզ 100 տոկոսով վստահում է»,- ասաց նա:
Խմբի ղեկավարը նշեց, որ գուցե ինչ-որ տեղ հասկանալի է, որ այսօր խաբեությունը շատ է, կարող են մարդիկ լինել, որ նման ակցիաների միջոցով գումար հավաքեն, իրենց գրպանը դնեն, սակայն իրենք միայն օգնելու նպատակով են նման քայլի գնացել, իսկ իրենց դեմ աշխատող ՀԿ-ն գուցե ցանկանում է ուրիշի արած խաբեություններն իրենց վրա գցել: Ավելին, անհատ բարեգործն ասաց, որ իրենք էլ հիմքեր ունեն կասկածելու, որ նույն ՀԿ-ն է զբաղված գումարներ գրպանելով: Իսկ մինչ իրենց օգնությունը երեխային որևէ մեկն օգնություն չէր առաջարկել, ընտանիքը նպաստ չի ստանում, և եթե նման բարեգործական ակցիաները չլինեն, երեխայի բուժումն անհնար կլիներ կազմակերպել:
Tert.am-ը խոսեց նաև Նարեկ Ադամյանի մոր՝ Աիդա Ադամյանի հետ, ով ասաց, որ ինքը տեղյակ է, որ իրենց օգնում են անհատ բարերարներ, և անչափ շնորհակալ է նման օգնության համար: «Իրենք ամսի 28-ից գալիս-գնում են մեր տուն, իսկ դրամահավաք մի 10 օր է, որ սկսել են անել, բայց չեն կարողանում լիարժեք իրականացնել, նույնիսկ օր է լինում՝ ընդհանրապես չեն անում: Մենք շատ ենք փորձել քաղաքապետարանից թույլտվություն վերցնել, որ կարողանանք դրամահավաք անել, բայց չենք կարողացել: Հիմա այդ մարդիկ իրենց աղջիկներին ուղարկում են, գնում են դրամահավաքի, բայց մինչև հասնում են տեղ, 2 ժամ էլ չեն հասցնում մնալ, ոստիկաները քաղաքապետարանից թուղթ են պահանջում, իրենք էլ որ չունեն նման թուղթ, գնում են, այլ տեղ շարունակում կամ դադարեցնում ակցիան»,- ասաց փոքրիկ Նարեկի մայրը:
Նա անդրադարձավ այն հարցին, որ ինչպես է, որ որևէ հավաքված գումար իրենց չեն տվել. «Այդպես չէ, ես շատ լավ բան կարող եմ ասել տվյալ մարդկանց մասին, բայց ինձ ինչ-որ կազմակերպությունից Սոնա է անընդհատ զանգում, հարցաքննում, թե ինչքանով եմ վստահ, որ գումարից մեզ գրոշներ չեն բաժին հանում: Ես այս մարդկանցից այնքան շնորհակալ եմ ու այնքան եմ վստահում, որ ինձ համար կոպիտ ասած մեկ է, թե ինչքան է հավաքվում, ես վստահ եմ, որ ինչքան էլ հավաքում է, իմ երեխայի բուժման համար է ծախսվում: 28-ից այս կողմ մեզ հագուստով են օգնել, սննդով, նաև նրանց միջոցով է, որ տեղեկությունը տարածել են, մեր տուն տարբեր մարդիկ են եկել, գումարով օգնել են, շաբաթվա մեջ երկու-երեք անգամ գալիս են, դեղորայք, տակդիր, սնունդ ու կաթ բերում: Ես իրենցից շատ արդյունք եմ տեսել»,-ասաց նա:
Իսկ հավաքած գումարից դեռևս չեն փոխանցել, որովհետև, ըստ նրա, լիարժեք չեն կարողանում հավաքել, խոչընդոտում են: «Բայց իրենք մեզ վրա ավելի շատ են ծախսում, քան դրամահավաքի գումարն է կազմում, ես դրանում վստահ եմ, վերև Աստված կա, և ես չեմ կարող այդ ամենն ուրանալ, 7 ամիս է՝ իմ տղան անկողնային պառկած է, ոչ մեկից մի օգնություն չեմ ստացել, ահավոր վատ վիճակում ենք ապրում, և միակ օգնությունը իրենցից ենք ստացել»,- ասաց նա:
Նարեկի մայրը նաև ասաց, որ ինչ-որ կազմակերպությունից ներկայացած Սոնան իրեն նույնիսկ առաջարկել է, որ գումար կփոխանցեն՝ մի պայմանով, եթե ինքն էլ իրենց աջակցի և ասի, որ պատռեն այդ խաբեբա մարդկանց դիմակը, ինքը հրաժարվել է, հետո կրկին զանգել են ու սպառնացել են, որ իրեն դատի կտան:
«Էդ ես պետք է իրեն դատի տամ, որ ինքը խոչընդոտում է մեր դրամահավաքին, որի շնորհիվ իմ երեխան կարող է ոտքի կանգնել: Նա, կոպիտ ասած, ինձ գումար է առաջարկում, որ ես գնամ, ուրիշի դեմ խոսեմ, սուտ բաներ ասեմ, ես այդ մարդկանց օգնությունը տեսել եմ ու իրենցից շատ բան եմ ակնկալում»,- ասաց նա:
Աիդա Ադամյանը նշեց, որ երեխային Նորագյուղի վերականգնողական կենտրոն են տանում. «Ամսվա մեջ 18 պարապմունք է լինում, ֆիզիոթերապիայի համար վճարում ենք 72 000 դրամ, իսկ լոգոպեդի համար՝ 18 000 դրամ, այսինքն՝ 18 պարապմունքը 90 000 դրամ: Իսկ գումարներն այս կազմակերպության շնորհիվ մեզ նաև Իսրայելից են գումար փոխանցել, որ կարողանում ենք ամեն օր տաքսիով տանել բուժման, բերել»,- ասաց նա:
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 16:01 • 23.04.24 Ժողովուրդն անտարբեր է, ընդիմությունն անկարող է, իշխանությունն էլ` թրքամետ. Էդուարդ Շարմազանով
- 16:00 • 23.04.24 Պատահական չէ, որ Վեհափառին ռևանշիստ են անվանում և՛ ադրբեջանական վերնախավը, և՛ Հայաստանի որոշ իշխանական այրեր. Միքայել Մալխասյան
- 10:47 • 23.04.24 ՀՀ-ն չի պատրաստվում պшտերազմել ԼՂ-ի համար․ Նիկոլ Փաշինյան
- 10:47 • 23.04.24 ՀԱՊԿ-ից ՀՀ-Ադրբեջան սահման պիտի գային ոչ թե որպես խաղաղապահ, այլ՝ ՀՀ-ի դաշնակից. Փաշինյան
- 00:33 • 23.04.24 Հնարավոր է մինչև տարեվերջ Հայաստանին սպառնա Արցախի ճակատագիրը, եթե այսպես շարունակվի․ Էդգար Ղազարյան
- 15:51 • 22.04.24 Digitain-ը և Skill-ը CCF-ին կստեղծեն «Սերունդների ձայնը» ամենամեծ ինտերակտիվ ինստալյացիան ՀՀ-ում
- 15:11 • 20.04.24 Փաշինյանը փորձեց բասկետբոլ խաղալ, խոսեց կախիչների մասին․ նա Մեդովկայի նորակառույց դպրոցում էր
- 14:56 • 20.04.24 ՀՀ-ն ու Ադրբեջանը հաստատեցին միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը. Փաշինյան
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
-
Մամուլի տեսություն 09:26 • 01/05 Ինչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Նախարարությունից պատասխանել են․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև պայմանագրի ստորագրման տեխնիկական խնդիրները հարթված են։ Պայմանագիրն առաջիկայում կստորագրվի, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
-
Իրավունք 15:03 • 01/05 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն այլ ամբողջական դեպքի մանրամասները:
-
Քաղաքականություն 17:04 • 01/05 Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը «Արդեն կան երկրներ, որոնք արդեն զենք են տրամադրել Ուկրաինային՝ առանց նման սահմանափակումների»,- ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։
-
Իրադարձային 09:16 • 01/05 Այսօր մարդու՝ աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ դրա ոչ պատշաճ որակը․ Փաշինյանի ուղերձը Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա:
-
Իրադարձային 11:37 • 01/05 15 երիտասարդ տղա, ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը, այդ բենզինը ի՞նչ պիտի աներ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում․ զինծառայողի ծնող Մարտիրոսյանի խոսքով՝ ուղղորդումը սկսել է վարչապետի առաջին օրվա ելույթից, երբ հունվարի լույս 19-ի գիշերը դեպքը տեղի ունեցավ, 19-ի առավոտը ինքը ելավ ծածկեց։
-
Քաղաքականություն 12:53 • 01/05 Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև Սկսվել է սահմանազատումը, տարվում են սահմանագծման աշխատանքներ, և այս ամենը տեղի է ունենում հենց հիմա Ադրբեջանին և Հայաստանին հաջողվել է դրան հասնել առանց միջնորդների այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
-
Քաղաքականություն 14:17 • 01/05 Պատրաստվում ենք հերթական ընտրություններին, բայց եթե ժողովուրդը ցույց տա, որ փողոցային պայքարի է պատրաստ, կլինենք կիզակետում․ Հայկ Մարության Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նա ասաց, որ եթե նախկինում Ադրբեջանը ռազմական ագրեսիայի միջոցով էր ստիպում զիջումների գնալ, այսօր ուղղակի խոսքով է անում դա։
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
-
Մամուլի տեսություն 09:26 • 01/05 Ինչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Նախարարությունից պատասխանել են․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև պայմանագրի ստորագրման տեխնիկական խնդիրները հարթված են։ Պայմանագիրն առաջիկայում կստորագրվի, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
-
Իրավունք 15:03 • 01/05 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն այլ ամբողջական դեպքի մանրամասները:
-
Քաղաքականություն 17:04 • 01/05 Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը «Արդեն կան երկրներ, որոնք արդեն զենք են տրամադրել Ուկրաինային՝ առանց նման սահմանափակումների»,- ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։
-
Իրադարձային 09:16 • 01/05 Այսօր մարդու՝ աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ դրա ոչ պատշաճ որակը․ Փաշինյանի ուղերձը Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա:
-
Իրադարձային 11:37 • 01/05 15 երիտասարդ տղա, ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը, այդ բենզինը ի՞նչ պիտի աներ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում․ զինծառայողի ծնող Մարտիրոսյանի խոսքով՝ ուղղորդումը սկսել է վարչապետի առաջին օրվա ելույթից, երբ հունվարի լույս 19-ի գիշերը դեպքը տեղի ունեցավ, 19-ի առավոտը ինքը ելավ ծածկեց։
-
Քաղաքականություն 12:53 • 01/05 Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև Սկսվել է սահմանազատումը, տարվում են սահմանագծման աշխատանքներ, և այս ամենը տեղի է ունենում հենց հիմա Ադրբեջանին և Հայաստանին հաջողվել է դրան հասնել առանց միջնորդների այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
-
Քաղաքականություն 14:17 • 01/05 Պատրաստվում ենք հերթական ընտրություններին, բայց եթե ժողովուրդը ցույց տա, որ փողոցային պայքարի է պատրաստ, կլինենք կիզակետում․ Հայկ Մարության Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նա ասաց, որ եթե նախկինում Ադրբեջանը ռազմական ագրեսիայի միջոցով էր ստիպում զիջումների գնալ, այսօր ուղղակի խոսքով է անում դա։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Քաղաքականություն 11:33 • 25/04 Ադրբեջանից Նախիջևան կապը պետք է ապահովվի միջազգային վերահսկողության և անվտանգության մեխանիզմով. եթե Հայաստանը դեմ է ՌԴ սահմանապահներին, թող բացահայտ ասի. Ալիև «Եթե հիմա ինչ-ինչ պատճառներով Հայաստանը չի ուզում, որ դա լինի ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բացահայտ ասի։ Բայց կրկնում եմ՝ իրենք են ստորագրել ու պետք է հարգեն իրենց ստորագրությունը», - նշել է նա։
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Մամուլի տեսություն 07:42 • 25/04 Հանիրավի տուգանք գրելու համար պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ» «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 2023 թվականի նոյեմբերի 23-ին ՀՀ վարչական դատարան է դիմել Մուսայել Անանյանը՝ ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանի:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 11:07 • 25/04 Սահմանազատումը Տավուշից սկսելը եղել է մեր առաջարկը. պետական սահմանի մոտ 10-12 կմ-ն արդեն կարելի է սահմանազատված համարել. Ալիև Սահմանազատումը և խաղաղության պայմանագիրը երկու առանձին հարց է, կարծում եմ՝ սխալ կլինի դրանք միավորել մեկի մեջ ու մեկը մյուսից կախման մեջ դնել. այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդգծելով, որ սահմանազատումը չափազանց բարդ և երկարատև գործընթաց է:
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
Իրավունք
-
22:30 • 30.04.24 Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել
Տնտեսություն
-
09:33 • 01.05.24 ԱՄՆ Սենատն արգելել է ռուսական ցածր հարստացված ուրանի ներկրումը
-
18:22 • 30.04.24 Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
Սպորտ
-
08:32 • 01.05.24 Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին
-
14:15 • 30.04.24 Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
Իրադարձային
-
20:54 • 01.05.24 Ուկրաինայում միայն երեք դպրոցում են դեռ ռուսերեն դասավանդում
-
19:49 • 01.05.24 Իրանը թույլատրել է ՄԱԳԱՏԷ-ի 130 տեսուչի աշխատել երկրում
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
09:46 • 30.04.24 Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում