Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական ակտը կհրապարակվի հունիսի 25-ին (թարմացված)
19:15
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանն անսպասելի որոշում կայացրեց՝ հեռանալով խորհրդակցական սենյակ դատական ակտ կայացնելու: Պաշտպանական կողմերից պաշտոնաթող նախագահի պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց, որ դատարանն այս պահին պետք է կայացնի որոշում իրենց ներկայացրած միջնորդության հետ կապված:
«Հիմա մեր խոսքը, որ կառուցում ենք պաշտպաններով, մենք ունենք երկու տարբերակ՝ շատ ծավալուն ներկայացնել, որը ժամեր կտևի և ավելի հակիրճ ներկայացնել: Ընտրությունը մեզ համար կապված է նաև դատարանի որոշակի գործողություններից»,- ասաց Խուդոյանը և պարզաբանեց, որ դատարանին ներկայացրել է միջնորդություն, որը չի քննարկվել:
«Միջնորդությունը վերաբերում էր նրան, որ մենք ի սկզբանե այս պրոցեսի ընթացակարգի վերաբերյալ մեր անհստակությունն էինք հայտնել, ասել էինք՝ առայսօր վերջնական պատասխան չենք ստացել, և զուտ դատավորի արտասանած խոսքերից մեզ համար ընկալելի է որոշակի իմաստով, որ դա մեզ հետ համաձայնել է նաև նախագահող դատավորը, եթե սխալվում եմ, ինձ ուղղեք և ասեք՝ կանոնները որոնք են, որով մենք պետք է առաջնորդվենք: Մենք տեսնում ենք այդ օրենսդրական խնդիրները. թե պարոն Մեժլումյանը, թե Պողոսյանը ներկայացրեցին դատարանին իրավական բազմաբնույթ և բարդ խնդիրներ, որոնց լուծումը բացի գործի փաստական հանգամանքներից, բացի արդարադատության իրականացումից, դատարանին շատ լուրջ ծանր խնդիրների առաջ է կանգնեցնում:
Մենք չենք ակնկալում լսել, թե դատարանի վերջնական ակտն ինչ տեսքով է լինելու, բայց մենք ուզում ենք գոնե հասկանալ, թե ինչ շրջանի դատական ակտերի մասին է խոսքը, որպեսզի մեր դիրքորոշումը կառուցենք: Հիմա, եթե այս պահին մեզ դա պարզ չի լինելու, մենք ստիպված ենք լինելու բոլոր մեր ենթադրյալ հնարավոր կանոնների վերաբերյալ հայտնել դիրքորոշումներ, որը բավականին տևական է»,- ասաց նա և խնդրեց միջնորդության հետ կապված որոշում կայացնել: Դատավորը հետաքրքրվեց պաշտպանական կողմից՝ արդյոք նրանք կիսում են այս կարծիքը, նրանք դրական պատասխան տվեցին:
Դատախազական կողմը 10 րոպե ընդմիջում վերցրեց, ապա հայտարարեց, որ պաշտպանական կողմը ժամանակ է ձգձգում, ինչից հետո դատարանը 2 րոպե ընդմիջում վերցրեց որոշում կայացնելու համար: «Ստեղծված իրավիճակում, նկատի ունենալով, որ պաշտպանական կողմի դրսևորած վարքագիծը ուղղված է դատական նիստը խաթարելուն, անիմաստ ձգձգելուն, իրենց վերապահված իրավունքներից, ըստ էության, հրաժարվելուն, ելնելով արդարադատության արդյունավետության շահերից, դատական ստուգումը հայտարարում եմ ավարտված, դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ դատական ակտեր կայացնելու, դատական ակտերը կհրապարակվեն հունիսի 25-ին՝ ժամը 16:00-ին»,- ասաց նա:
18:20
Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը նախքան առարկությունը ներկայացնելը փոքր դիտողություն արեց: Նա նշեց, որ իրականում շատ դժվար է, սխալ հասկացված լինելու խնդիր կա, և ցավակցեց տուժողների իրավահաջորդներին:
«Տեղեկացա նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի մասին: Ես ուզում եմ խոսքս ուղղել այն մարդկանց, որոնք իրենց համակրանքն են ցույց տալիս պաշտպանական կողմին կամ մեր վստահորդին, չեմ ուզում խոսել մյուս խմբի մարդկանց մասին. որևէ մեկը՝ կլինի ներկա դահլիճում, կամ դատարանի դահլիճից դուրս կանգնած, կամ սոցիալական ցանցում այս պրոցեսին հետևող մեկնաբանություն գրող, որևէ մեկը չհամարձակվի մի թթու խոսք ասել տուժողներին, տուժողների իրավահաջորդներին:
Խիստ ձևով պահանջում եմ, որևէ մեկը նման գործողություն իրեն թույլ չտա, ոչ միայն ավելորդ արտահայտություն, ավելորդ շարժում իրեն թույլ չտա ու ասեմ, որ այս դատական նիստով ամփոփում եմ սրա մասին ասելիքս, բայց դատական նիստից դուրս այս հարցին կանդրադառնամ»,- շեշտեց նա:
17։50
Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցով դատական ակտը կհրապարակվի հունիսի 25-ին։ Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ:
17:28
«Ցավակցում եմ մեր տուժողների իրավահաջորդներին, այստեղ եմ իրավաբանության համար, որ մեր պաշտպանյալների հանդեպ դատաստան չտեսնեն, այլ արդարադատություն իրականացվի, և համաձայն եմ, որ որևէ ոճրագործ չպետք է անպատիժ մնա»: Այս մասին բողոքի առարկությունը ներկայացնելիս ասաց նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը:
Իր՝ շուրջ 2 ժամ տևած ելույթի սկզբում Մեժլումյանը շեշտեց, որ այս դատաքննությունը ներկայացնում է ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ վերաքննիչ բողոքները: Նա նշեց, որ ինչպես Սեյրան Օհանյանը, այնպես էլ գործով մյուս մեղադրյալները մեղադրվում են քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով (սահմանադրական կարգի տապալումը):
«Նշված ժամանակահատվածում (2008 թվականի մարտի 1) քրեական օրենսգիրքը 300.1 հոդվածով լրացված չի եղել և գործել է 300 հոդվածը՝ իշխանությունը յուրացնելը: Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը լրացվել է 2009 թվականին. 18.03.2009 թվականին ընդունվել է ԱԺ-ի կողմից և ուժի մեջ է մտել 24.03 2009-ին»,- ասաց նա:
Պաշտպանը նշեց, որ բողոքի առարկությունը մի քանի մասից է բաղկացած և հայտարարեց, որ հարց էր բարձրացվել այն մասին, որ դատարանը իրավունք չուներ ՍԴ դիմելու: «Առարկությունների այս մասով վերաքննիչ դատարանի առջև բարձրացվում են հետևյալ հարցադրումները՝ ակնկալելով, որ դատարանն իր որոշմամբ կտա դրանց պատասխանները.
Առաջին ատյանի դատարանը, օրենքի համաձայն, իրավունք ունե՞ր ՍԴ դիմելու որոշում կայացնել, թե՞ ոչ:
Եթե գործը դատական քննության նախապատրաստելիս առաջին ատյանի դատարանը սահմանադրական դատարան դիմելու իրավունք ուներ, ապա ՍԴ դիմելու և այդ հիմքով գործի վարույթը կասեցնելու որոշումը բողոքարկման ենթակա՞ է, թե՞ ոչ:
Հատկապես ՀՀ ՍԴ դիմելու մասին որոշումը բողոքարկման ենթակա՞ է, թե՞ ոչ:
Վերաքննիչ դատարանը իրավասո՞ւ է և լիազորվա՞ծ է արդյոք դատարանի փոխարեն միջանկյալ դատական ակտերի մասով նոր դատական ակտ կայացնել»,- նման հարցադրումներ հնչեցրեց պաշտպանը:
Մեժլումյանը նշեց, որ վերաքննիչ դատարանը պետք է բողոքները մերժի: «Իսկ բողոքները չմերժելու և նոր դատական ակտ կայացնելու դեպքում գտնում եմ, որ վերաքննիչ դատարանը պետք է որոշում կայացնի քրեական գործի վարույթը 300.1-րդ հոդվածի մասով կարճելու և իմ պաշտպանյալ Սեյրան Օհանյանի մասով քրեական հետապնդումը դադարացնելու մասին»,- շեշտեց նա:
Փաստաբանը հիշեցրեց, որ այդ մեղադրանքը փոփոխվել է «Յոթի գործով»՝ միջազգային ճնշումների արդյունքում։
Նրա խոսքով՝ 2008թ մարտի 1-ի իրադարձություններից հետո ընդդիմության առաջնորդները կալանավորվել են և նրանց մեղադրանք է առաջադրվել ՔՕ 225-րդ և 300-րդ հոդվածի հատկանիշներով՝ պետական իշխանությունը յուրացնելը՝ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն ուղղված գործողություններով։
«ԵԽԽՎ-ն 2008 թվականին մի քանի բանաձևեր ընդունեց՝ համաձայն որոնց Մարտի մեկի իրադարձություններից հետո կալանավորված անձինք՝ այդ թվում ընդդիմության առաջնորդները, որոնց մեղադրանքներ է ներկայացվել քաղաքական շարժառիթներով, պետք է ազատ արձակվեն։ «Մարտի մեկի» գործով մեղադրյալներ Ալեքսանդր Ազարյանին, Մյասնիկ Մալխասյանին, Սասուն Միքայելյանին, Գրիգոր Ոսկերչյանին, Հակոբ Հակոբյանին, Սուրեն Սիրունյանին, Շանթ Հարությունյանին այդ ժամանակ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 300 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ այն բանի համար, որ նրանք մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ իրականացրել են ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն և պետական իշխանությանը բռնությամբ զավթելուն ուղղված գործողություններ»,–ասաց նա։
Փաստաբանը նկատեց, որ ինչպես «Յոթի գործը», այնպես էլ իր պաշտպանյալի և մյուսների վերաբերյալ գործը անջատվել է «Մարտի մեկի» մայր գործից։
«ԵԽԽՎ բանաձևերից և Հայաստանի նկատմամբ ճնշումներից հետո մարտի 24-ին ԱԺ-ն շուտափույթ օրենք ընդունեց քրեական օրենսգիրքը փոփոխելու և 300–րդ հոդվածը 300.1 հոդվածով խմբագրելու մասին։ 2009թ. մարտի 31-ին գլխավոր դատախազությունը որոշում կայացրեց Ալեքսանդր Արզումանյանի, Սասուն Միքայելյանի և մյուսների նկատմամբ 300-րդ հոդվածով քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին՝ նրանց արարքում հանցագործության բացակայության հիմքով, ինչից հետո դատարանը որոշում կայացրեց այդ մասով քրեական գործի վարույթը կարճել»,–ասաց նա և հավելեց.
«Այսպիսով, միջազգային կառույցները, օրենսդիր մարմինը, դատախազությունը և դատարանը, գործելով Հայաստանի Հանրապետության անունից, համարել են, որ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը նոր հանցակազմեր են։ Նման պարագայում Սեյրան Օհանյանին և մյուսների նկատմամբ ՔՕ 300.1 հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը պետք է դադարեցվեր ԱԺ-ի կողմից 2009թ. մարտի 18-ին ընդունված օրենքի հիմքով, իսկ քրեական գործի վարույթը կարճվեր»:
Մեջլումյանի խոսքով, սակայն, առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը քրեական գործի վարույթը կասեցնելով և գործը ՍԴ ուղարկելով ՝ավելի ռացիոնալ լուծում է գտել։
15:50
Սեյրան Օհանյանի պաշտպանի պահանջով դատական նիստն ընդմիջվեց 15 րոպեով, որպեսզի նա կարողանա շարունակել ներկայացնել բողոքի առարկությունը։
15։21
Դատական նիստը վերսկսվեց։ Սեյրան Օհանյանի պաշտպանը ներկայացնում է բողոքի առարկությունը։
15։10
Մինչ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը ներկայացնում էր բողոքի առարկությունը, դատարանում հերթական միջադեպը տեղի ունեցավ:
Դահլիճում ներկա կանանցից մեկն անընդհատ միջամտում էր պաշտպանի ելույթին։ Դատավոր Դանիելյանը նրան խնդրում էր հանգստանալ և նստել տեղը՝ նախազգուշացնելով, որ հակառակ դեպքում դուրս կհրավիրի դահլիճից, սակայն կինը շարունակում էր բղավել։
Խառնաշփոթ սկսվեց և դատական նիստն ընդհատվեց:
Դատավոր Արմեն Դանիելյանը պահանջում էր դատական նիստը խանգարող կնոջից դուրս գա դահլիճից: Դատական կարգադրիչները փորձեցին դուրս հանել կնոջը, սակայն այդ կինը պնդում էր, որ հենց կարգադրիչները պետք է դուրս գան դահլիճից:
Նշենք, որ դատարանի բակում զուգահեռ ակցիա են իրականացնում թե՛ Քոչարյանին կողմնակիցները, թե՛ նրա խափանման միջոցի փոփոխությունից դժգոհությունից փոփոխության դեմ դժգոհ քաղաքացիները:
13։55
Վերաքննիչ քրեական դատարանը քննում է Սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու, Մարտի 1-ի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու դեմ դատախազության ու տուժող կողմի փաստաբանների բողոքները:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին որոշել էր Քոչարյանին ազատել կալանքից՝ Ղարաբաղի նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:
Երկու օր անց՝ մայիսի 20-ին էլ նույն դատավորը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի և բարձրաստիճան մյուս պաշտոնյաների դեմ հարուցված գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու առաջադրված մեղադրանքների համապատասխանությունը Սահմանադրության պահանջներին:
Դատախազությունը և տուժող կողմի փաստաբանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել այս որոշումների դեմ։
ՕՐՎԱ ԿԱՐԵՎՈՐ
Տեսանյութեր
Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
«Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
- 12:39 • 02.05.24 Սկզբից ստեղծում ես ընկերության բրենդը, այնուհետև բրենդը պահում է ընկերությունը․ Հովնան Շահբազյան
- 12:34 • 02.05.24 Նկատել ենք, որ ընկերությունները սկսել են այլ կերպ վերաբերվել գործատուի իրենց բրենդին. CCF-ի տնօրեն
- 11:55 • 02.05.24 Այսքան ժամանակ թիրախավորել եք իմ կազմվածքը, որը որոշակիորեն փոխվել է․ Վահագն Ալեքսանյան
- 11:49 • 02.05.24 Անցյալում ձեզնից շատ շատերը ոչինչ են եղել, այսօր դուք ոչնչացրել եք ամեն ինչ․ Օհանյանը՝ իշխանությանը
- 11:08 • 02.05.24 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Փաշինյան
- 10:59 • 02.05.24 Մենք հիմա Կիրանցի սահմանը չէ, որ սահմանազատում ենք, մենք հիմա սահմանազատում ենք ՀՀ-ի սահմանը․ Փաշինյան
- 10:58 • 02.05.24 Զինվորն ի՞նչ գործ ունի սահմանին կանգնած․ մենք զինվորի նկատմամբ անարդար ենք վարվում․ Փաշինյան
- 10:48 • 02.05.24 Կարող է մեր ինքնիշխան տարածքից դիրք դուրս գալ,ՊՆ-ն չի ծառայելու սահմանազատված հատվածներում․ Փաշինյան
- 20:36 • 01.05.24 Պապ թագավորը տարածք նվիրող ու քարով սահման դնող չէր, թող իշխանությունն այդ մասով օրինակ վերցնի․ Միքայել Մալխասյան
- 17:47 • 01.05.24 Գործատուի կողմից հարգանքի մթնոլորտի ձևավորումը ընկերության հաջողելու պայմաններից է․ բիզնես թրեյներ
- 15:45 • 01.05.24 CCF-ը ընկերությունների կորպորատիվ մշակույթը ներկայացնելու կարևոր հարթակ է․ Երևան մոլի ՄՌԿ ղեկավար
- 21:24 • 30.04.24 Բիբլոս Բանկ Արմենիան մասնակցեց Career City Fest լավագույն գործատուների փառատոնին
- 16:37 • 30.04.24 CCF 2K24-ը տարբերվեց իր նախորդներից, ընկերություններն այս անգամ ներկայացան նորովի․ Սերգեյ Ուսնունց
- 14:07 • 30.04.24 «Վստահված սերունդների կողմից» կարգախոսով Կոնվերս Բանկը նորարարություններով է ներկայացել CCF 2K24 փառատոնին
- 13:26 • 30.04.24 CCF-ը ընկերությունների համար հայելի է՝ իրենց կողքից տեսնելու և գնահատելու․ Արամ Փախչանյան
- 21:24 • 29.04.24 Ամերիաբանկը CCF 2024-ում. վիրտուալ ճամփորդությունից դեպի երազանք տանող A կետ
- 20:40 • 29.04.24 Դրսի ուժերը սատարում են Փաշինյանին, քանի որ ծանրակշիռ այլընտրանք, այլ պայմանավորվող խաղացող չեն տեսնում․ Կարեն Վրթանեսյան
- 21:04 • 27.04.24 Career City Fest՝ գործատու-աշխատակից հանդիպման բացառիկ երկու օրը
- 20:40 • 27.04.24 ՀՀ-ում չկա արդարություն, որովհետև իրար հետ չենք պայմանավորվել, թե որն է արդարությունը. Փաշինյան
- 20:00 • 27.04.24 Այն հայրենիքը, որը պետությունը չէ, փաստացի դուրս է մեր վերահսկողությունից․ Փաշինյան
- 19:42 • 27.04.24 Սահմանին տեղադրված սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Փաշինյան.mp4
- 20:46 • 26.04.24 Փաշինյանին հեռացնելու լուծումը շատ պարզ է՝ հավաքվել, գնալ ԱԺ-ին պարտադրել, որ սկսի իմփիչմենթ․ Արտակ Զաքարյան
- 16:53 • 26.04.24 Յունիբանկը կմասնակցի լավագույն գործատուների փառատոնին՝ CCF 2K24-ին
- 15:48 • 26.04.24 Մարդն ուզում է իր մեքենան որպես տաքսի քշի, պարտքերը փակի, ասում ենք՝ չէ, նախ պարտքդ մարի. Թունյան
- 16:13 • 25.04.24 Այս շարժումը կասեցնել չի լինի, այն հանուն ՀՀ-ի է, իսկ ձեր իշխանությունը՝ Ադրբեջանի. Նաիրա Զոհրաբյան
- 16:12 • 25.04.24 Փաշինյանը խաբելով եկել է, 6 տարի է միայն խաբում է. Կարեն Քոչարյան
- 15:36 • 25.04.24 Իրավիճակն իշխանության վերահսկողությունից դուրս է գալիս, մարդիկ ոտքի են կանգնելու. Էդգար Ղազարյան
- 15:18 • 25.04.24 Կա արտաքին սատարում իշխանություններին․Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու փորձերի մասին
- 17:50 • 24.04.24 Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զnhերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան
- 17:49 • 24.04.24 Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զոհերի հիշատակին
- 16:20 • 24.04.24 Ցանկացած հարցի լուծում Երևանում է, ոչ թե Տավուշի գյուղերում. Մեսրոպ Առաքելյան
- 15:48 • 24.04.24 Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից զանգահարել է հարազատներին ու ասել՝ մենակ ճնշում են չափում․ Ռուբեն Հայրապետյան
- 15:46 • 24.04.24 Ինձ հավաստիացրել են, որ սահմանազատումից հետո բնակիչների բոլոր իրավունքները երաշխավորելու ակտիվ աշխատանքներ են տարվում․ ՄԻՊ
- 15:31 • 24.04.24 Սրանք դեռ ծաղիկներն են, երբ անկլավները տա, Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը դատարկվելու են, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի․ Հրանտ Բագրատյան
- 14:42 • 24.04.24 Ինչպես է Աննա Հակոբյանն արձագանքում Ծիծեռնակաբերդում ցուցարարարների վանկարկումներին
- 14:31 • 24.04.24 Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ
- 10:33 • 24.04.24 Փաշինյանը, Խաչատուրյանը և Սիմոնյանը հարգանքի տուրք են մատուցել՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
- 22:11 • 23.04.24 Ինեկոբանկն ԻնեկոՄարդկանց աչքերով՝ դռներից ներս
- 20:32 • 23.04.24 Մտավախություն ունեմ, որ մյուս տարի կամ վաղը Փաշինյանի ուղերձում ցեղասպանություն տերմինը չի լինի․ Վարուժան Գեղամյան
- 16:03 • 23.04.24 Հայելային պահանջ ներկայացրեք, ասեք Բաքվին՝ դուրս արի Ջողազի ջրամբարից, Ջերմուկից․ Արթուր Խաչատրյանը՝ Մարիա Կարապետյանին
Ամենից շատ կարդացված նյութեր Այսօր Երեկ Շաբաթվա
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
-
Քաղաքականություն 17:04 • 01/05 Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը «Արդեն կան երկրներ, որոնք արդեն զենք են տրամադրել Ուկրաինային՝ առանց նման սահմանափակումների»,- ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։
-
Իրավունք 15:03 • 01/05 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն այլ ամբողջական դեպքի մանրամասները:
-
Իրադարձային 11:23 • 02/05 «Որտե՞ղ է նախարարը. դե՛, փնտրիր հացահատիկը». Լուկաշենկոն գյուղնախարարից պահանջել է դաշտում փորել հողը (տեսանյութ) Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գյուղատնտեսության նախարարության ղեկավար Սերգեյ Բարտոշից պահանջել է դաշտերից մեկում փորել հողը՝ ստուգելու հացահատիկի ցանքի որակն ու խորությունը, ինչին պաշտոնյան ամիջապես ենթարկ
-
Քաղաքականություն 12:53 • 01/05 Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև Սկսվել է սահմանազատումը, տարվում են սահմանագծման աշխատանքներ, և այս ամենը տեղի է ունենում հենց հիմա Ադրբեջանին և Հայաստանին հաջողվել է դրան հասնել առանց միջնորդների այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
-
Քաղաքականություն 10:26 • 02/05 Գուցե մի օր էլ Ադրբեջանում իշխանության կբերվի մեկ այլ Նիկոլ, և որոշ ժամանակ հետո ադրբեջանցի զինվորականներն ու ոստիկաններն իրենց ձեռքով մեզ վերադարձնեն Արցախը․ Արտակ Զաքարյան Տեսնես, ի՞նչ են մտածում ոստիկանի համազգեստ հագած ու հայացքները տեսախցիկներից թաքցնող այս հայորդիները:
-
Քաղաքականություն 14:17 • 01/05 Պատրաստվում ենք հերթական ընտրություններին, բայց եթե ժողովուրդը ցույց տա, որ փողոցային պայքարի է պատրաստ, կլինենք կիզակետում․ Հայկ Մարության Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նա ասաց, որ եթե նախկինում Ադրբեջանը ռազմական ագրեսիայի միջոցով էր ստիպում զիջումների գնալ, այսօր ուղղակի խոսքով է անում դա։
-
Քաղաքականություն 00:03 • 02/05 Եթե ադրբեջшնցիների երևալու խնդիր է, Կիրանցում կարող ենք ծառ տնկել կամ պատ կառուցել․ Նիկոլ Փաշինյան Այդպիսի դեպք չի եղել այս ընթացքում, որ մենք արբանյակային լուսանկարի վրա դնենք կետ և արբանյակային լուսանկարի կետը, որ գնանք, հետո ֆիզիկապես գետնի վրա դնենք իրար վրա՝ համընկնեն:
-
Իրադարձային 21:15 • 01/05 Արագածավան-Արտենի ճանապարհին Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյանը և հայտնվել դաշտում․ 4 հոգի, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց Ոստիկանները, պարեկներն ու քննիչները ունեն օպերատիվ տեղեկություններ, որ ավտոմեքենան վարել է անչափահաս 16-ամյա տղան։
-
Իրադարձային 09:16 • 02/05 Դատավորը գործին աշխարհաքաղաքական երանգ է տալիս․ Դավիթ Տոնոյանի հայտարարությունը 18.04.2024 թվականի հերթական ապօրինի որոշմամբ դատավոր Վահե Դոլմազյանը կրկին մերժեց իմ նկատմամբ կիրառված կալանքն այլ խափանման միջոցով փոխարինելու վերաբերյալ պաշտպաններիս միջնորդությունը, բայց այս որոշումն իր «տարօրինակությամբ» գերազանցեց նախորդներին:
-
Քաղաքականություն 18:40 • 01/05 Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն (լուսանկար) Մենք ունենք այն ամենը, ինչ մեզ անհրաժեշտ է՝ տեխնոլոգիական ներուժ, աշխատանքային փորձ, հաստատակամություն և ուժ, մեր հավատարմությունը հայրենիքին, խորը պատմական հիշողություն և լավ դրված նպատակներ։
-
Քաղաքականություն 17:04 • 01/05 Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը «Արդեն կան երկրներ, որոնք արդեն զենք են տրամադրել Ուկրաինային՝ առանց նման սահմանափակումների»,- ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը։
-
Մամուլի տեսություն 09:26 • 01/05 Ինչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը․ «Հրապարակ» Նախարարությունից պատասխանել են․ «ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի միջև պայմանագրի ստորագրման տեխնիկական խնդիրները հարթված են։ Պայմանագիրն առաջիկայում կստորագրվի, որի մասին կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
-
Իրավունք 15:03 • 01/05 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել. փաստաբաններ Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ 30.04.2024 թվականին լայն քննարկում ստացած Արթուր Սուքոյանի մասնակցությամբ դեպքի շրջանակներում հենց վերջինիս նախաձեռնությամբ փորձել ենք ինքնակամ ներկայանալ և իրավապահներին ներկայացնել ոչ թե կիսաճշմարտություն այլ ամբողջական դեպքի մանրամասները:
-
Իրադարձային 09:16 • 01/05 Այսօր մարդու՝ աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին նրա չստացած կրթությունն է, կամ դրա ոչ պատշաճ որակը․ Փաշինյանի ուղերձը Իմ համոզմունքն է, որ յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, և պատշաճ կրթությունը կարող է բացահայտել նրա տաղանդն այնպես, որ մարդն աշխատանքով իր բարեկեցությունը կառուցելու հնարավորություն ունենա:
-
Իրադարձային 11:37 • 01/05 15 երիտասարդ տղա, ուղեղները աշխատում էր, ֆիզիկականը տեղը, այդ բենզինը ի՞նչ պիտի աներ, ո՞ւմ են հիմարի տեղ դնում․ զինծառայողի ծնող Մարտիրոսյանի խոսքով՝ ուղղորդումը սկսել է վարչապետի առաջին օրվա ելույթից, երբ հունվարի լույս 19-ի գիշերը դեպքը տեղի ունեցավ, 19-ի առավոտը ինքը ելավ ծածկեց։
-
Ժամանց 12:32 • 01/05 Դերասան Ջո Մանգանյելոն պատմել է 1915-ի իրադարձությունները վերապրած նախնիների և հայկական արմատների մասին (տեսանյութ) Դերասանը բացահայտել է, որ 1915-ին թուրքերը սպանել են մեծ տատի ամուսնուն և յոթ երեխային: Ի վերջո կինը հայտնվել է ճամբարում, որտեղ հղիացել է թուրքերի հետ համագործակցող գերմանացի սպայից: Թավրիզը լույս աշխարհ է բերել խարտյաշ աղջկա, որին անվանել է Սիրարփի: Վերջինս Մանգանյելոյի տատն է:
-
Քաղաքականություն 12:53 • 01/05 Սկսված սահմանազատումը ցույց է տալիս, որ մեզ պետք չեն միջնորդներ. Ալիև Սկսվել է սահմանազատումը, տարվում են սահմանագծման աշխատանքներ, և այս ամենը տեղի է ունենում հենց հիմա Ադրբեջանին և Հայաստանին հաջողվել է դրան հասնել առանց միջնորդների այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը
-
Քաղաքականություն 14:17 • 01/05 Պատրաստվում ենք հերթական ընտրություններին, բայց եթե ժողովուրդը ցույց տա, որ փողոցային պայքարի է պատրաստ, կլինենք կիզակետում․ Հայկ Մարության Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ նա ասաց, որ եթե նախկինում Ադրբեջանը ռազմական ագրեսիայի միջոցով էր ստիպում զիջումների գնալ, այսօր ուղղակի խոսքով է անում դա։
-
Իրադարձային 21:54 • 28/04 Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից Մի խոսքով հիշեք, այս ինֆոն բոլորիս պետք կգա, եթե Դուք ունեք WizzAir-ի երկու տոմս բայց մեկն է ներկայանում, երկրորդ տոմսը և նստատեղը Դուք կորցնում եք:
-
Իրադարձային 10:38 • 28/04 Կյանքից հեռացել է Պարույր Սևակի որդին` դոցենտ Արմեն Ղազարյանը 2024 թ․ ապրիլի 27ին Երևանում վախճանվել է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքննադատության ամբիոնի երկարամյա դասախոս Արմեն Պարույրի Ղազարյանը։ Հայտնում է ԵՊՀ հայ նորագույն գրականության պատմության և գրաքն
-
Քաղաքականություն 14:04 • 26/04 Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում պատմում են, թե այս ամենը պատմական արդարության ակտ է. Զատուլինը՝ Արցախից հայերի գաղթի մասին «Ամաչում եմ այն գործընկերներիս համար, որոնք Պետդումայում փորձում են այդ ամենը գովաբանել և հաճույք են ստանում՝ պատմելով, թե այս ամենը պատմական արդարության ակտ է, տարածքային ամբողջականության վերականգնում է և այլն», - ասել է պատգամավորը:
-
Ժամանց 12:12 • 29/04 60-ամյա արգենտինուհին ճանաչվել է «Միսս Բուենոս Այրես», այժմ էլ հավակնում է «Միսս Արգենտինա» տիտղոսին 60ամյա արգենտինուհի՝ մասնագիտությամբ իրավաբան և լրագրող Ալեխանդրա Մարիսա Ռոդրիգեսը, նվաճել է «Միսս Բուենոս Այրես» տիտղոսը և իրավունք ստացել մասնակցելու «Միսս Արգենտինա» գեղեցկության մրցույթի
-
Քաղաքականություն 15:42 • 26/04 Անակնկալներ են լինելու այսօր Տավուշից տարածվող հայտարարության մեջ, դրանից հետո ձևավորված խումբը նպատակ ունենք դարձնել ինստիտուցիոնալ. Աբրահամ Գասպարյան Ըստ նրա՝ այս ձևավորված ապագա շարժումը սև-սպիտակ չի լինելու, լինելու է ազգային համերաշխության և մեր ուժերը հավաքելու ու ոտքի կանգնելու ու ազգային նպատակ իրականացնելու շարժում:
-
Քաղաքականություն 14:39 • 25/04 Ուժերը մեզ վրա է պատո՞ւմ, թե չեն ընկալում ՀՀ-ն որպես անկախ պետություն, թող հարցումը գա, տեսնենք՝ ինչ են գրել․ Սիմոնյանը՝ Մատվիենկոյի հարցման մասին «Իրենց ընկալման մեջ մենք մինչև օրս մնացել ենք ծայրագավառ։ Իմ տեքստի մեջ կար միջացառման անվանումը, դեռ մի բան էլ անօրինական բառը հանել եմ իրենց համար։ Ես վերահաստատում եմ, որ բոլոր երկրներն ունեն իրենց տարածքները, ի՞նչն է իրենց նյարդայնացրել»,- ասաց Սիմոնյանը։
-
Քաղաքականություն 14:45 • 25/04 ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանի և Ադրբեջանի միջև առաջին սահմանային սյան տեղադրումը «Հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ շարունակելու խորհրդատվական օգնություն տրամադրել կողմերին սահմանազատման հարցում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է Զախարովան։
-
Իրավունք 13:21 • 25/04 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել Ապրիլի 24ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի և նրա դուստեր կողմից «Ծիծեռնակաբերդի» հուշահամալիրի անմար կրակին մոտենալու ժամանակ մի խումբ անձանց կողմից առերևույթ ատելության, խտրականության, անհա
-
Քաղաքականություն 10:59 • 26/04 Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանի հետ համագործակցության պատճառով Բաքվի դժգոհությանը Հնդկաստանը լավ հարաբերություններ ունի Երևանի և Բաքվի հետ, սակայն Նյու Դելին նաև մտածում է իր պաշտպանական արտադրանքի արտահանման խթանմամբԱյս մասին ճեպազրույցում ասել է Հնդկաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռան
Իրավունք
-
09:03 • 02.05.24 Լևոն Քոչարյանի օգնականը կալանավորվել է․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
-
18:06 • 01.05.24 Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալել են․ ՔԿ
Սպորտ
-
08:32 • 01.05.24 Ռեալն ու Բավարիան առաջին խաղում չպարզեցին հաղթողին
-
14:15 • 30.04.24 Ըմբշամարտի ՕԽ վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 7 մարզիկ
Մշակույթ
-
13:28 • 29.04.24 Ժերար Դեպարդյոն կալանքի տակ է առնվել
-
10:50 • 28.04.24 Կյանքից հեռացել է հայոց ազատամարտի երգիչ Սահակ Սահակյանը
Գիտություն/տեխնիկա
-
09:46 • 30.04.24 Ուրսուլա ֆոն դեր Լեյենը չի բացառել TikTok-ի արգելափակումը ԵՄ-ում
Ժամանց
-
14:11 • 30.04.24 «Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում