ԼՐԱՀՈՍ
-
Գիտություն/տեխնիկա   12:17 • 01.05.23 Արհեստական բանականությունը կարող է ախտորոշել Ալցհեյմերի հիվանդությունը մարդու ձայնի միջոցով․ հետազոտություն Ամերիկացի գիտնականները պարզել են, որ արհեստական բանականությունը կարող է ֆիքսել մարդու ձայնի աննշան փոփոխությունները, որոնք ի հայտ են գալիս Ալցհեյմերի հիվանդության ամենավաղ փուլերում՝ այդ կերպ ախտորոշելով հիվանդությունը:
-
Հիվանդություններ   14:26 • 29.04.23 Աղիքային վարակիչ հիվանդություններ. վարակման ճանապարհները, հիվանդությունների ընթացքն ու ախտանշանները և դրանց տարածումը կանխելու միջոցները Աղիքային վարակիչ հիվանդությունները վարակիչ հիվանդությունների մեծ խումբ են, որոնք առաջին հերթին ախտահարում են աղեստամոքսային համակարգը: Վարակումը տեղի է ունենում, երբ հարուցիչը բերանի միջոցով թափանցում է մարդու օրգանիզմ, որպես կանոն՝ աղտոտված սննդի, ջրի, կեղտոտ ձեքերի միջոցով:
-
Նորություններ   18:09 • 28.04.23 Սննդամթերքի տեսակներ, որոնցից խորհուրդ է տրվում հրաժարվել ալերգիաների դեպքում Սեզոնային ալերգիաների դեպքում գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնցից խորհուրդ է տրվում խուսափել։ Այս մասին, ինչպես գրում է «Մոսկվա 24»-ը, ասել է սննդաբան, թերապևտ Մարգարիտա Կորոլյովան՝ նշելով դրանցից հիմնականները։
-
Հիվանդություններ   09:18 • 28.04.23 Ի՞նչ է կամպիլոբակտերիոզը, որոնք են դրա ախտանշանները և ինչպես կարելի է խուսափել վարակումից Ամբողջ աշխարհում կամպիլոբակտերը (Campylobacter) հանդիսանում է լուծային հիվանդությունների 4 հիմնական պատճառներից մեկը: Այս մանրէն համարվում է մարդկանց մոտ գաստրոէնտերիտների (աղեստամոքսային համակարգի բորբոքային հիվանդություններ) առավել տարածված պատճառ:
-
Նորություններ   15:10 • 27.04.23 Ինչ խնդիրներ կարող են զարգանալ սուրճն ու թեյը կաթի հետ համադրելու դեպքում Թեյի կամ սուրճի տարածված համադրությունը կաթի կամ սերուցքի հետ չի նպաստում կալցիումի յուրացմանն ու նվազեցնում է ըմպելիքների մեջ պարունակվող հակաօքսիդանտների՝ օրգանիզմի վրա ունեցած ազդեցության արդյունավետությունը, գրում է Sputnik ռադիոկայանը՝ վկայակոչելով սննդաբան Ելենա Սոլոմատինային։
-
Հիվանդություններ   14:31 • 26.04.23 Որոնք են արգանդի միոմայի հիմնական ախտանշանները Միոման կամ մկանուռուցքը կանանց վերարտադրողական համակարգի ամենատարածված բարորակ ուռուցքն է, որը ձևավորվում է արգանդի մկանային շերտից (միոմետրիում): Այս մասին Газета.Ru-ի հետ զրույցում ասել է գինեկոլոգ-ռեպրոդուկտոլոգ Ինգա Իբինաևան։
-
Նորություններ   13:01 • 26.04.23 ՀՀ-ում դիֆտերիայի դեպք չի արձանագրվել 2000 թ.-ից, պոլիոմելիտ՝ 1995-ից ի վեր. իմունականխարգելման հաջողությունները Հայաստանն իմունականխարգելման ծրագրով գոհացուցիչ արդյունքներ ունի: Հանրապետությունում 15 պատվաստանյութով տարվում է պայքար 18 վարակիչ հիվանդությունների դեմ: Մեր երկրում պատվաստումներն անվճար են:
-
Նորություններ   15:23 • 25.04.23 Սննդամթերքի որ տեսակներն են հանգեցնում ստամոքսի այրոցի առաջացման Ստամոքսի այրոցի հիմնական պատճառներից մեկը սխալ սննդակարգն է։ Այս մասին Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան Վերոնիկա Գուսակովան՝ նշելով սննդամթերքի այն տեսակները, որոնք հանգեցնում են ստամոքսի այրոցի առաջացման։
-
Նորություններ   11:14 • 19.04.23 Ինչ վտանգավոր հիվանդություններով կարող է վարակել տիզը խայթելու դեպքում Տզի խայթոցը կարող է վտանգավոր լինել մարդու ու կենդանիների համար, քանի որ տզերը վտանգավոր հիվանդությունների, այդ թվում՝ գլխուղեղի բորբոքման՝ էնցեֆալիտի ու Լայմի հիվանդության կամ բորելիոզի փոխանցողներ են։ Այս մասին Gazeta.Ru-ի հետ զրույցում ասել է թերապևտ Օլեսյա Սավելևան։
-
Նորություններ   18:04 • 14.04.23 Տարածված սովորություններ, որոնք կործանարար են սրտանոթային համակարգի համար Վիճակագրական տվյալներով՝ սրտի հիվանդությունները մահացության դեպքերի հիմնական պատճառների շարքում առաջին տեղում են, սակայն դա միշտ չէ, որ պայմանավորված է ժառանգական նախատրամադրվածությամբ կամ արտաքին գործոններով։
-
Նորություններ   09:10 • 14.04.23 Որոնք են կանանց առողջության վրա բացասաբար անդրադարձող հիմնական գործոնները Արտաքին միջավայրը շատ մեծ նշանակություն է ունենում կնոջ վերարտադրողական առողջության վրա։ Այս մասին life.ru-ի հետ զրույցում ասել է մանկաբարձ-գինեկոլոգ Նատալյա Դավիդենկոն՝ ներկայացնելով այն գործոնները, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ կնոջ առողջության վրա։
-
Նորություններ   12:52 • 13.04.23 Երիկամաբանը նշել է՝ որոնք են երիկամների համար ամենավտանգավոր ըմպելիքները Երիկամաբան Աշոտ Եսայանը «Клопс»-ի հետ զրույցում թվել է երիկամների համար ամենավտանգավոր ըմպելիքները։ Նրա խոսքով՝ իրականում ոչ բոլոր ըմպելիքներն են հավասարապես օգտակար այս կենսական նշանակություն ունեցող օրգանների համար։
-
Մանկան խնամք   17:09 • 11.04.23 Ինչպես օգնել երեխային ազատվել ավելորդ քաշից Եթե երեխայի քաշը 15%-ով գերազանցում է իր տարիքի համար սահմանված նորման, ապա ծնողները պետք է մտածեն, թե ինչպես կարող են օգնել նրան ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ չվնասելով հոգեկան առողջությանը։ Այս մասին aif.ru-ի հետ զրույցում ասել է սննդաբան Տատյանա Զալյոտովան։
-
Նորություններ   09:02 • 11.04.23 Ինչ ախտանշաններով կարող են դրսևորվել վիտամին D-ի՝ նորմայից բարձր ու ցածր մակարդակները Վիտամինների ավելցուկը՝ հիպերվիտամինոզը, վնասում է մարդու օրգանիզմին ու դրսևորվում մի շարք սպեցիֆիկ ու ընդհանուր ախտանշաններով։ Այս մասին գրում է НТВ-ն՝ վկայակոչելով թերապևտ Մարիա Բենևսկայային։
-
Նորություններ   09:46 • 08.04.23 Սննդամթերքի որ տեսակներն են նպաստում շաքարային դիաբետի զարգացմանը Շաքարային դիաբետի զարգացման կարող են հանգեցնել ոչ միայն քաղցրավենիքի տարբեր տեսակները, այլև այն մթերքը, որը պարունակում է թաքնված շաքարներ։ Այս մասին «Прайм» գործակալության հետ զրույցում նշել է համաճարակաբան Լիդիա Սոպրունը:
-
Գեղեցկություն   09:12 • 07.04.23 Ինչ խնդիրների կարող է հանգեցնել կոսմետիկ միջոցների անվերահսկելի գործածությունը Կոսմետիկ միջոցների չարաշահումն ու անվերահսկելի օգտագործումը կարող է բավական լուրջ հետևանքների հանգեցնել և անգամ դառնալ տարատեսակ մաշկաբորբերի զարգացման պատճառ։ Սա հատկապես վերաբերում է «ագրեսիվ» խնամքի միջոցներին, որոնք պետք է նշանակվեն բացառապես բժշկի կողմից։
-
Հիվանդություններ   09:35 • 06.04.23 Որ ախտանշաններն են հուշում միզապարկի քաղցկեղի մասին Միզապարկի քաղցկեղն այս հիվանդության այն տեսակներից է, որոնք սովորաբար աննկատ են մնում ու հայտնաբերվում են միայն այն ժամանակ, երբ արդեն չափազանց ուշ է լինում։ Այս հիվանդության ամենաակնհայտ ախտանշանը հեմատուրիան է՝ մեզի մեջ արյան առկայությունը։